ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 փետրվար 2024 թ. |
N 52-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1․ Հաստատել կրծքագեղձի չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
15.02.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «15» փետրվար 2024 թվականի N 52-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
C50 |
Կրծքագեղձի չարորակ նորագոյացություններ՝ այտուցաինֆիլտրատիվ ձև |
2) |
C50.1 |
Կրծքագեղձի կենտրոնական մասի |
3) |
C50.2 |
Կրծքագեղձի վերին ներքին քառորդ |
4) |
C50.3 |
Կրծքագեղձի ստորին ներքին քառորդ |
5) |
C50.4 |
Կրծքագեղձի վերին արտաքին քառորդ |
6) |
C50.5 |
Կրծքագեղձի ստորին արտաքին քառորդ |
7) |
C50.6 |
Կրծքագեղձի անութափոսային շրջանի |
8) |
C50.8 |
Կրծքագեղձի ախտահարումներ, որոնք դուրս են վերը նշված մեկ և ավելի տեղակայումների սահմաններից |
9) |
C50.9 |
Կրծքագեղձի չճշտված տեղակայմամբ չարորակ նորագոյացություններ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
0, I, II, III, IV
0 - in situ (քաղցկեղ տեղում),
IA - ուռուցքի չափը 2 սմ-ից ոչ ավելի է, մետաստազներ չկան.
ա. IB ● կրծքագեղձում ուռուցք առկա չէ; կամ փոխարենը ավշային հանգույցներում հայտնաբերվում են քաղցկեղային բջիջների փոքր խմբեր՝ 0,2 միլիմետրից մեծ (մմ), բայց 2 մմ-ից ոչ ավելի, կամ ● կրծքագեղձում առկա է մինչև 2 սմ ուռուցք, իսկ ավշային հանգույցներում կան քաղցկեղային բջիջների փոքր խմբեր՝ 0,2 մմ-ից մեծ, բայց ոչ ավելի, քան 2 մմ:
բ. IIA
● կրծքագեղձում ուռուցք չի հայտնաբերվել, բայց քաղցկեղը (2 մմ-ից ավելի) հայտնաբերվում է 1-3 անութային ավշային հանգույցներում կամ կրծոսկրի մոտ գտնվող ավշային հանգույցներում (հայտնաբերվում է պահակային հանգույցի բիոպսիայի ժամանակ: ) ● ուռուցքի չափը 2 սմ կամ ավելի փոքր է և տարածվել է անութային ավշային հանգույցներում կամ ● ուռուցքը մեծ է 2 սմ-ից, բայց ոչ ավելի, քան 5 սմ և չի տարածվել անութային ավշային հանգույցներում
գ. IIB
● ուռուցքը մեծ է 2 սմ-ից, բայց ոչ ավելի, քան 5 սմ; կրծքագեղձի քաղցկեղի բջիջների փոքր խմբերը՝ 0,2 մմ-ից մեծ, բայց 2 մմ-ից ոչ ավելի, հայտնաբերվում են ավշային հանգույցներում կամ ● ուռուցքը մեծ է 2 սմ-ից, բայց ոչ ավելի, քան 5 սմ; քաղցկեղը տարածվել է 1-3 անութային ավշային հանգույցներում կամ կրծոսկրի մոտ գտնվող ավշային հանգույցներում (հայտնաբերվել է պահակային հանգույցի բիոպսիայի ժամանակ) կամ ● ուռուցքը 5 սմ-ից մեծ է, բայց չի տարածվել անութային ավշային հանգույցների վրա
դ. IIIA
● կրծքագեղձում ուռուցք չի հայտնաբերվել կամ ուռուցքը կարող է լինել ցանկացած չափի. քաղցկեղը հայտնաբերվում է 4-9 անութային ավշային հանգույցներում կամ կրծոսկրի մոտ գտնվող ավշային հանգույցներում (հայտնաբերվում է դիագնոստիկայի կամ կլինիկական զննման արդյունքում) կամ ● ուռուցքը 5 սմ-ից մեծ է; կրծքագեղձի քաղցկեղի բջիջների փոքր խմբեր (0,2 մմ-ից մեծ, բայց 2 մմ-ից ոչ ավելի) հայտնաբերվում են ավշային հանգույցներում կամ ● ուռուցքը 5 սմ-ից մեծ է; քաղցկեղը տարածվել է 1-3 անութային ավշային հանգույցներում կամ կրծոսկրի մոտ գտնվող ավշային հանգույցներում (հայտնաբերվել է պահակային ավշային հանգույցի բիոպսիայի ժամանակ)
ե. IIIB
● ուռուցքը կարող է լինել ցանկացած չափի և տարածվել կրծքավանդակի պատին և/կամ կրծքի մաշկին և առաջացրել այտուց կամ խոց կամ ● կարող է տարածվել մինչև 9 անութային ավշային հանգույցներում կամ ● կարող է տարածվել կրծոսկրի մոտ գտնվող ավշային հանգույցներում
զ. IIIC
● Կրծքագեղձի վրա քաղցկեղի նշան կարող է չլինել կամ, եթե կա ուռուցք, այն կարող է լինել ցանկացած չափի և կարող է տարածվել կրծքավանդակի պատին և/կամ կրծքի մաշկին և ● քաղցկեղը տարածվել է 10 կամ ավելի անութային ավշային հանգույցներում կամ ● քաղցկեղը տարածվել է ավշային հանգույցներում՝ վերանրակային կամ ստորանրակային կամ ● քաղցկեղը տարածվել է անութային ավշային հանգույցներում կամ կրծոսկրի մոտ գտնվող ավշային հանգույցներում
է. IV - ուռուցքի չափը նշանակություն չունի, IV փուլը նկարագրում է կրծքագեղձի ինվազիվ քաղցկեղը, որը տարածվել է կրծքագեղձից և ռեգիոնար ավշային հանգույցներից դուրս՝ դեպի այլ օրգաններ, ինչպիսիք են թոքերը, հեռավոր ավշային հանգույցները, մաշկը, ոսկորները, լյարդը կամ ուղեղը:
Կրծքագեղձի քաղցկեղի ներքին ենթատեսակներն են`
● Լյումինալ Ա/Luminal A կամ HR+/HER2- (HR-դրական/HER2-բացասական) ● Լյումինալ Բ/Luminal B կամ HR+/HER2+ (HR-դրական/HER2-դրական) ● Եռակի բացասական/Triple-negative կամ HR-/HER2- (HR/HER2-բացասական) ● HER2-դրական |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային, շտապ |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Կրծքագեղձի վիրաբույժ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ, ճառագայթային ուռուցքաբան-թերապևտ, ռադիոլոգ՝ (ՀՇ մասնագետ, ՄՌՇ մասնագետ), կլինիկական հոգեբան, ֆիզիկական և վերականգնողական բժշկության մասնագետ, բժշկական գենետիկայի մասնագետ |
8) |
Գանգատներ |
Կրծքագեղձում պինդ ինֆիլտրատի առկայություն, կարմրության առկայություն, այտուց, ցավային սինդրոմ |
9) |
Անամնեզ |
Պացիենտը նշում է կրծքագեղձում ուռուցքային գոյացության առկայություն և/կամ կրծքագեղձի չափերի մեծացում, այտուց, կարմրություն |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Կրծքագեղձի մաշկի էրիթեմայի, այտուցի, պինդ ինֆիլտրատի, տեղային ջերմության և փափկեցման զոնաների արագ առաջացում Մաստիտի ախտորոշման պատմություն, որը չի արձագանքում առնվազն 1 շաբաթ հակաբիոտիկների ընդունմանը: Կրծքագեղձի առնվազն 33%-ը զբաղեցնող էրիթեմա Պատմության տևողությունը < 6 ամիս Կարող է ունենալ կամ չունենալ կրծքագեղձում պինդ ինֆիլտրատ, որը սովորաբար շոշափելի չէ ավշային և հեռավոր օրգաններում արագ տարածման պատճառով, բայց ունենալ կրծքագեղձի ինվազիվ քաղցկեղի փոքր տեղամաս: |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Նեոադյուվանտ քիմիաթերապիա (ՔԹ)՝ ցերեկային ստացիոնարի պայմաններում, վիրահատական բուժում՝ հիվանդանոցային պայմաններում, ճառագայթային բուժում՝ ցերեկային ստացիոնարի պայմաններում: |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Կրծքագեղձի վիրաբույժի՝ կրկնակի խորհրդատվություն 6 ամիսը մեկ |
35 |
5 |
2) |
Քիմիաթերապևտի/կլինիկական ուռուցքաբանի խորհրդատվություն |
40 |
10 |
3) |
Ճառագայթային ուռուցքաբանի խորհրդատվություն |
35 |
5 |
4) |
Կլինիկական հոգեբանի խորհրդատվություն |
16 |
16 |
5) |
Ֆիզիկական և վերականգնողական բժշկության մասնագետի խորհրդատվություն |
35 |
15 |
6) |
Բժշկական գենետիկայի մասնագետի խորհրդատվություն |
1 |
0 |
4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | ||
Առկա չէ |
ԱԲ |
Բ | |||
1) |
Արյան ընդհանուր հետազոտություն՝ լեյկոֆորմուլայով |
Նորմայից շեղումներ | |||
2) |
Արյան բիոքիմիական հետազոտություն՝
✔️ լյարդ, լեղապարկ (Ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատաինոտրանսֆերազ (ԱՍՏ), գամմագլյուտամիլտրանսֆերազ (ԳԳՏ), բիլիռուբին), ✔️ երիկամներ (Ընդհանուր սպիտակուց, ալբումին, միզանյութ և միզանյութի N, կրեատինին), ✔️ էլեկտրոլիտներ (Na, K, Ca ընդհ, Ca իոնիզացված), ✔️ խոլեստերին, ✔️ գլյուկոզա, ✔️ պրոթրոմբինային ժամանակ, ինդեքս, ՄՆՀ: |
Նորմայից շեղումներ | |||
3) |
Շճաբանական (սերոլոգիական) հետազոտություն ● Հեպատիտ Բ ● Հեպատիտ Ց ● Մարդու իմունային անբավարարության վիրուս - (ՄԻԱՎ`HIV1-2) ● Սիֆիլիս |
Հեպատիտ Ց, Հեպատիտ Բ, Մարդու իմունային անբվարարության վիրուսի, սիֆիլիսի հայտնաբերում | |||
4) |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
Նորմայից շեղումներ | |||
5) |
Օնկոմարկերներ ● CEA ● Ca15-3 |
Նորմայից շեղումներ | |||
Գործիքային հետազոտություններ | |||||
6) |
Ռենտգեն թվային մամոգրաֆիա տոմոսինթեզով |
Կրծքագեղձի չարորակ նորագոյացության (с-r), այտուցաինֆիլտրատիվ ձևի, անութային լիմֆադենոպաթիայի հայտնաբերում | |||
7) |
Կրծքագեղձերի և ռեգիոնար անութային ավշային հանգույցների սոնոգրաֆիա /անհրաժեշտության դեպքում/ |
Անութային, վեր-, ստորանրակային լիմֆադենոպաթիայի հայտնաբերում | |||
8) |
Կրծքագեղձերի մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) |
Կրծքագեղձի չարորակ նորագոյացության (с-r), այտուցաինֆիլտրատիվ ձևի, անութային լիմֆադենոպաթիայի հայտնաբերում | |||
9) |
Կրծքավանդակի համակարգչային շերտագրություն (ՀՇ) կոնտրաստավորումով |
Կրծքավանդակի օրգանների վիճակի գնահատում, մետաստազի հայտնաբերում | |||
10) |
Որովայնի և փոքր կոնքի համակարգչային շերտագրություն (ՀՇ) կամ մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) կոնտրաստավորումով |
Որովայնի և փոքր կոնքի օրգանների վիճակի գնահատում, մետաստազի հայտնաբերում | |||
11) |
Գլխուղեղի մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) կնոտրաստավորումով |
Գլխուղեղում օջախային փոփոխությունների հայտնաբերում | |||
12) |
Օստեոստինցիգրաֆիա |
Ոսկրային համակարգի վիճակի գնահատում, մետաստազի հայտնաբերում | |||
13) |
Հյուսվածքային գոյացության տրեպան բիոպսիա ● Հյուսվածաբանական հետազոտությամբ ● Իմունոհիստոքիմիական հետազոտությամբ |
Ինվազիվ ծորանային կարցինոմա Ինվազիվ բլթակային կարցինոմա Ինվազիվ խառը կարցինոմա G2 G3 | |||
14) |
✔️ ✔️ Անութային ավշային հանգույցի տրեպան բիոպսիա՝ հյուսվածաբանական հետազոտությամբ ✔️ Անութային ավշային հանգույցի բարակ ասեղային պունկցիոն բիոպսիա՝ բջջաբանական հետազոտությամբ |
Ավշային հանգույցի մետաստատիկ ախտահարում | |||
15) |
Punch բիոպսիա |
Առնվազն մաշկի 2 բիոպսիա՝ մաշկի առավել ակնառու հատվածի 2-8 մմ միջակայքում | |||
16) |
Ֆլյուորոդեոքսիգլյուկոզ պոզիտրոն էմիսիոն շերտագրություն/ՀՇ (ՖԴԳ ՊԷՏ/ՀՇ) |
Մետաստատիկ ախտահարումների հայտնաբերում | |||
17) |
Գենային մուտացիաների որոշում |
Իմունոֆենոտիպ
✔️ HER2 amplified ✔️ Basal-like ✔️ Breast cluster ✔️ Claudin-low
Գենային մուտացիաների որոշում
✔️ TP53, ✔️ MYC, ✔️ RAS պաթոգեն ուղու բաղադրիչներ ● ERBB2, ● KRAS, ● BRAF, ● EGFR ✔️ phosphoinositide 3-kinase (PI3K) պաթոգեն ուղու բաղադրիչներ ● PIK3CA, ● PTEN, ● AKT1, ● AKT3 ✔️ EGFR և p53 ✔️ EGFR և CXCR4 |
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Օգտագործվող դեղերի ցանկը
(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Տամօքսիֆեն (տամօքսիֆենի ցիտրատ) 10մգ;20մգ |
Տամօքսիֆեն (տամօքսիֆենի ցիտրատ) 20մգ |
դեղահատեր |
Օրը մեկ անգամ |
20 |
2-5 տարի | |
2) |
Լետրոզոլ 2,5մգ |
Լետրոզոլ 2,5մգ |
դեղահատեր |
օրը 1 անգամ |
2․5 |
5-10 տարի | |
3) |
Անաստրոզոլ 1մգ |
Անաստրոզոլ 1մգ |
դեղահատեր |
օրը 1 անգամ |
1․0 |
5-10 տարի | |
4) |
Գոզերելին 3․6մգ |
Գոզերելին 3․6մգ |
Նախալցված ներարկիչ |
28 օրը 1 անգամ |
3․6 |
3․5 տարի |
|
5) |
Զոլեդրոնաթթու 0,04մգ/մլ, 0.8մգ/մլ; 4մգ; (1) ապակե սրվակ 5մլ և (1) ապակե սրվակ 5մլ լուծչով |
Զոլեդրոնաթթու 0,04մգ/մլ, 0.8մգ/մլ; 4մգ; (1) ապակե սրվակ 5մլ և (1) ապակե սրվակ 5մլ լուծչով |
սրվակ |
Պրոֆիլակտիկ՝ 6 ամիսը 1 անգամ Բուժական՝ Եզակի օջախ՝ 3 ամիսը 1 անգամ Բազմակի օջախներ՝ 1 ամիսը 1 անգամ |
4․0 |
||
6) |
Դենոսումաբ 60 մգ/մլ; 70 մգ/մլ (120մգ/1.7մլ ) |
Դենոսումաբ 60 մգ/մլ; 70 մգ/մլ (120մգ/1.7մլ) |
սրվակ |
4 շաբաթը 1 անգամ |
120 |
HER2neu բացասական քաղցկեղի դեպքում | ||
Նախընտրելի բուժաական ծրագրեր |
Կիրառելի է որոշակի հանգամանքների դեպքում |
Այլ սխեմաներ |
● Dose dense AC (Դօքսոռուբիցին 60մգ/մ2/Ցիկլոֆոսֆամիդ600մգ/մ2), որին հաջորդում է կամ նախորդում է Պակլիտաքսել175մգ/մ2 յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ անգամ ● Dose dense AC (Դօքսոռուբիցին60մգ/մ2/ ● TC (Դոցետաքսել75մգ/մ2 և Ցիկլոֆոսֆամիդ 600մգ/մ2) ● Օլապարիբ 600մգ/օր, եթե առկա է BRCA1/2 մուտացիաներ ● Բարձր ռիսկային եռակի բացասական քաղցկեղ (TNBC)՝ նախավիրահատական Պեմբրոլիզումաբ 200մգ/օր1+ ԿարբոպլատինAUC5/օր1 + Պակլիտաքսել80մգ/մ2 օրեր1,8,15/1կուրսին, որին հաջորդում է հետվիրահատական Պեմբրոլիզումաբ200մգ, օր1 + Ցիկլոֆոսֆամիդ600մգ/մ2, օր1 +Դօքսոռուբիցին60մգ/մ2, օր1 կամ էպիռուբիցին, որին հաջորդում է օժանդակ Պեմբրոլիզումաբը 200մգ, 9 կուրս ● Եռակի բացասական քաղցկեղ (TNBC) և մնացորդային ուռուցք Տաքսան-, ալկիլատոր- և անտրացիկլինի վրա հիմնված քիմիաթերապիայով նախավիրահատական թերապիայից հետո – ցուցվում Կապեցիտաբին 1250մգ/մ2, 1կուրս-21օր, 8կուրս |
● Dose dense AC (Դօքսոռուբիցին60մգ/մ2/ ● AC (Դօքսոռուբիցին60մգ/մ2/ ● CMF (Ցիկլոֆոսֆամիդ600մգ/մ2/ ● AC, որին հաջորդում է շաբաթական Պակլիտաքսել-ը ● ● AC(Դօքսոռուբիցին60մգ/մ2/ Կապեցիտաբին 1250մգ/մ2 (ադյուվանտ քիմիաթերապիայի կուրսից հետո TNBC-ի պահպանողական/ֆիքսող թերապիա |
● AC, որին հաջորդում է Դոցետաքսել յուրաքանչյուր 3 շաբաթը մեկ անգամ ● EC (Էպիռուբիցին/Ցիկլոֆոսֆամիդ) ● TAC (Դոցետաքսել75մգ/մ2/Դոքսոռուբիցին 50մգ/մ2/ Ցիկլոֆոսֆամիդ500մգ/մ2) ● TNBC ունեցող պացիենտների դեպքում - Պակլիտաքսել + Կարբոպլատին (Դոցետաքսել 75մգ/մ2 + Կարբոպլատին AUC5)` միայն նախավիրահատական do |
HER2neu դրական քաղցկեղի դեպքում | ||
Նախընտրելի ռեժիմները |
Կիրառելի է որոշակի հանգամանքների դեպքում |
Այլ սխեմաներ |
● Պակլիտաքսել 80մգ/մ2, օրեր 1,8,15 + Տրաստուզումաբ 6մգ/կգ օր1՝ բուժման կուրսը 21օրը մեկ ● TCH (Դոցետաքսել75մգ/մ2/ ● TCHP (Դոցետաքսել75մգ/մ2/ ● Եթե նախավիրահատական թերապիայից հետո մնացորդային ուռուցք չկա կամ նախավիրահատական թերապիա չկա. ավարտեք մինչև մեկ տարի HER2-թիրախային թերապիա – Տրաստուզումաբ ± Պերտուզումաբ ● Եթե նեոադյուվանտ քիմիաթերապիայից հետո առկա է մնացորդային ուռուցք - միայն Ադո-Տրաստուզումաբ էմթանզին- 3.6մգ/կգ՝ 21օրը մեկ անգամ: Եթե տոքսիկության պատճառով Ադո-Տրաստուզումաբ Էմթանզին դադարեցվի ապա պետք է շարունակել Տրաստուզումաբ ± Պերտուզումաբ թերապիան մեկ տարի |
● Դոցետաքսել + Ցիկլոֆոսֆամիդ + տրաստուզումաբ ● AC, որին հաջորդում է TC + Տրաստուզումաբ (Դօքսոռուբիցին/Ցիկլոֆոսֆամիդ որին հաջորդում է պակլիտաքսել + Տրաստուզումաբ, տարբեր գրաֆիկներ) ● AC, որին հաջորդում է Tc + Տրաստուզումաբ + Պերտուզումաբ (Դոքսոռուբիցին/ Ցիկլոֆոսֆամիդ, որին հաջորդում է Պակլիտաքսել և Տրաստուզումաբ+ Պերտուզումաբ, տարբեր գրաֆիկներ) ● Ներատինիբ (միայն օժանդակ պարամետր) ● Պակլիտաքսել+ Տրաստուզումաբ + Պերտուզումաբ ● Ադո-Տրաստուզումաբ Էմտանզին (TDM-1) (միայն ադյուվանտային ռեժիմ) |
● AC, որին հաջորդում է Դոցետաքսել+Տրաստուզումաբ Դոքսոռուբիցին/ Ցիկլոֆոսֆամիդ, որին հաջորդում է Դոցետաքսել + տրաստուզումաբ) ● AC, որին հաջորդում է Դոցետաքսել + Տրաստուզումաբ+ Պերտուզումաբ (Դօքսոռուբիցին/Ցիկլոֆոսֆան, որին հաջորդում է Դոցետաքսել + Տրաստուզումաբ + Պերտուզումաբ) |
8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝
1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումները սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Նեոադյուվանտ ՔԹ դրական դինամիկա ● Ռադիկալ մաստէկտոմիա, անութային I, II մակարդակների լիմֆոդիսեկցիա ● կրծքավանդակի պատի և ռեգիոնալ անութային ավշային հանգույցների ՃԹ (RNI)՝ բարձր ռիսկի դեպքում (mts) ● Կրծքագեղձի ռեկոնստրուկցիա ● Եթե պացիենտը չի ստացել նեոադյուվանտ ՔԹ, ապա ցուցվում է ադյուվանտ ռեժիմ + հորմոնային թերապիա (ER-դրական և PR-դրական դեպքերում) ● HER2neu-դրական քաղցկեղի դեպքում ավարտել 1 տարի թիրախային թերապիան (կարելի է շարունակել ՃԹ և հորմոնային թերապիայի հետ համատեղ |
_ |
_ |
2) |
Նեոադյուվանտ ՔԹ բացասական դինամիկա Դիտարկել լրացուցիչ համակարգային ՔԹ և/կամ նախավիրահատական |
_ |
_ |
3) |
Վերականգնողական բուժում |
_ |
_ |
10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. 1. ՆՍՍՆ Օնկոլոգիայի կլինիկական պրակտիկ գործելակարգեր. Կրծքագեղձի քաղցկեղի տարբերակ 4.2023 — մարտի 23, 2023 Շարունակել ՆՍՍՆ ուղեցույցները հիվանդների համար® հասանելի է www.nccn.org/patients կայքում, (NCCN Clinical Practice Guidelines in Oncology (NCCN Guidelines®) Breast Cancer Version 4.2023 — March 23, 2023 Continue NCCN.org NCCN Guidelines for Patients® available at www.nccn.org/patients):
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2024 թվական: