Գլխավոր տեղեկություն
Номер
N 298-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (19.03.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.03.18-2024.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 18.03.2024
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
15.03.2024
Подписан
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
15.03.2024
Дата вступления в силу
19.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«15» մարտի 2024 թ.

N 298-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 94-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 95-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի ԹԻՎ 567-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի ԹԻՎ 570-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 96-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

 

Հրամայում եմ՝

 

1․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 31-ի «Մաքսային ծառայողի (բացառությամբ՝ ղեկավար պաշտոնների) պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում՝ դասընթացի բովանդակությունը, տևողությունը, դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման, այդ թվում՝ ավարտական քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները և դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագրի ձևը սահմանելու մասին» թիվ 94-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված թիվ 1 հավելվածի, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 31-ի «Մաքսային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը սահմանելու մասին» թիվ 95-Ն հրամանի 1-ին կետով սահմանված հավելվածի, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2023 թվականի հունիսի 6-ի «Հարկային ծառայողի (բացառությամբ՝ ղեկավար պաշտոնների) պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում՝ դասընթացի բովանդակությունը, տևողությունը, դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման, այդ թվում՝ ավարտական քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները և դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագրի ձևը սահմանելու մասին» թիվ 567-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված թիվ 1 հավելվածի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2023 թվականի հունիսի 8-ի «Հարկային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար հարկային ծառայողների պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը սահմանելու մասին» թիվ 570-Ն հրամանի 1-ին կետով սահմանված հավելվածի 2-րդ կետերից հանել «և նրանց տեղակալները» բառերը։

2․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 31-ի «Հարկային կամ մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների մասնակցության համար ընդունելության կարգը, թեստավորման պահանջները և պատրաստման դասընթացի ընդունելությանը մասնակցելու նպատակով ներկայացվող բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը հաստատելու մասին» թիվ 96-Ն հրամանի 1-ին կետով հաստատված թիվ 1 հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները․

1) Հավելվածի 14-րդ կետի 6-րդ ենթակետում «փաստաթուղթ» բառից հետո լրացնել «, եթե լեզուների իմացության պահանջը նախատեսված է տվյալ պաշտոնի անձնագրով» բառերը։

2) Հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«15․ Սույն կարգի 14-րդ կետի 6-րդ ենթակետում նշված լեզուների իմացության բավարար մակարդակը հավաստող փաստաթուղթ է հանդիսանում Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի (CEFR) B1 մակարդակը հավաստող փաստաթուղթը։ Լեզուների իմացության բավարար մակարդակը հավաստող փաստաթուղթը կիրառելի է երկու տարի ժամկետով։»:

3) Հավելվածի 17-րդ կետում «փաստաթղթերը չեն» բառերը փոխարինել «փաստաթուղթը չի» բառերով։

4) Հավելվածի 19-րդ կետում «(իսկ Ուսումնական կենտրոնի կողմից թեստավորում կազմակերպելու դեպքում նաև նշված թեստավորման արդյունքներով համապատասխանությունը չհաստատվելու դեպքում)» բառերը փոխարինել «(այդ թվում՝ դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում բարեվարքության հարցաթերթիկի արդյունքներով բարեվարքության բացասական գնահատական ստացած լինելու դեպքում)» բառերով։

5) Հավելվածի 58-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«Բարեվարքության հարցաթերթիկի արդյունքներով մասնակցի բարեվարքությունը կարող է գնահատվել դրական կամ բացասական։»։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

3/15/2024

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 մարտի 2024 թվական: