Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
28 ապրիլի 2016 թվականի N 16
1. 2015 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի` 2015 թվականի ընթացքում բարեգործական ծրագրերի կատարման ընթացքի մասին հաղորդումը` համաձայն N 1 հավելվածի, և տեղեկանքները` համաձայն NN 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին և առաջարկել համայնքների ղեկավարներին սահմանել վերահսկողություն համապատասխան կազմակերպություններում և համայնքներում մարդասիրական օգնության ու բարեգործական ծրագրերի շրջանակներում ստացված ապրանքների և մատուցված ծառայությունների ստացման, հաշվառման ու նպատակային օգտագործման նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մայիսի 2 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2016 թվականի ապրիլի 28-ի նիստի N 16 |
Հ Ա Ղ Ո Ր Դ ՈՒ Մ
Բարեգործական ծրագրերի շրջանակներում 2015 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից որակված ծրագրերի շրջանակներում 2015 թվականի ընթացքում հանրապետությունում բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրեր են իրականացրել միջազգային և հանրապետական 130 կազմակերպություն: Դրանցից 51 կազմակերպություն իրականացրել են երկարաժամկետ ծրագրեր՝ կապված ինչպես աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, այնպես էլ՝ բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման հետ, իսկ 79 կազմակերպություն իրականացրել է կարճաժամկետ ծրագրեր՝ կապված միայն բարեգործական բեռների ներմուծման և բաշխման հետ:
Մեծածավալ ծրագրեր են իրականացնում «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ 12.5 մլրդ դրամ, Ամերիկային Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը՝ 11.8 մլրդ դրամ, Հայաստանի մանուկների հիմնադրամը՝ շուրջ 9.3 մլրդ դրամ:
Սույն տեղեկանքում ընդգրկված են ամփոփ տեղեկություններ միայն այն ծրագրերի վերաբերյալ, որոնք համապատասխան որակում են ստացել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից:
Բարեգործական բեռների ներմուծում և բաշխում
2015 թվականի ընթացքում հանձնաժողովի կողմից որակված բարեգործական ծրագրերի շրջանակներում 50 երկրից հանրապետություն են ներմուծվել 24.98 մլրդ դրամ մաքսային արժեքով բեռներ՝ 135 կազմակերպության հասցեով, այդ թվում՝ երկարաժամկետ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հասցեով՝ 9.32 մլրդ դրամ արժեքով, կարճաժամկետ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հասցեով՝ 15.66 մլրդ դրամ արժեքով (որից ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի հասցեով 12.34 մլրդ դրամ մաքսային արժեքով դեղորայք, բժշկական պարագաներ և սարքավորումներ):
2014 թվականի համեմատությամբ 2015 թվականին ներմուծված բեռների մաքսային արժեքը աճել է 6.39 մլրդ դրամի չափով, հիմնականում ի հաշիվ դեղորայքի:
Հարկ է նշել, որ ներմուծվող դեղորայքը, բժշկական սարքավորումները և պարագաները «Մարդասիրական օգնության, բարեգործության և տեխնիկական օգնության կարգով ստացվող դեղերը, բժշկական նշանակության առարկաներն ու բժշկական սարքավորումները վերագնահատող» աշխատանքային խմբի կողմից հետագայում ենթակա են վերագնահատման, հետևաբար վերոհիշյալ գումարային արտահայտությունները պետք է ընդունել որպես կողմնորոշիչ կամ տեղեկատվական բնույթի:
Ըստ մաքսային արժեքի՝ ներմուծված բեռների 60.7 %-ը առողջապահության բնագավառի ապրանքներ են, այդ թվում՝ դեղորայք 12.15 մլրդ դրամ մաքսային արժեքով, բժշկական սարքավորումներ և պարագաներ՝ շուրջ 3 մլրդ դրամ մաքսային արժեքով:
Բեռների 43.28 %-ը ներմուծվել է ԱՄՆ-ից, 18.19 %-ը՝ Շվեյցարիայից, 6.39 %-ը՝ Չինաստանից, 3.88 %-ը՝ Իտալիայից, և 3.53 %-ը՝ Արաբական Միացյալ Էմիրություններից:
Ընդհանուր առմամբ, ըստ մաքսային արժեքի, բեռների 61.9 %-ը` 15.47 մլրդ դրամ, ներմուծվել է նախարարությունների, գերատեսչությունների և պետական ու համայնքային այլ կազմակերպությունների հասցեով:
Ըստ ներմուծող կազմակերպությունների տեղեկություններն ամփոփված են հավելված 2-ում, ըստ առաքման երկրի՝ հավելված 3-ում, ըստ ապրանքային խմբերի՝ հավելված 4‑ում:
Աշխատանքների կատարում և ծառայությունների մատուցում
2015 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից բարեգործական որակում է տրվել 51 կազմակերպության կողմից իրականացվող՝ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ծրագրերի, որոնց գումարային արժեքը կազմում է շուրջ 48,18 մլրդ դրամ (հավելված 5):
2014 թվականի համեմատությամբ 2015 թվականին հաստատված երկարաժամկետ ծրագրերի գումարային արժեքը աճել է 16.8 մլրդ դրամով, պայմանավորված մի քանի մեծածավալ ծրագրերով, մասնավորապես՝
- «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող Հայոց Մեծ Եղեռնի հիշատակի ոգեկոչման 100‑րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման ծրագիրը՝ 10 մլրդ դրամ.
- Ամերիկային Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագիրը՝ 11.8 մլրդ դրամ.
- Հայաստանի մանուկների հիմնադրամի կողմից իրականացվող գյուղական համայնքների զարգացման ծրագիրը՝ շուրջ 9.3 մլրդ դրամ:
Ըստ բնագավառների աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը ունի հետևյալ պատկերը՝
Բնագավառը |
Գումարը (մլն դրամ) |
Տոկոսային հարաբերությունը |
սոցիալական |
15,559.38 |
32.30 % |
մշակութային |
11,243.51 |
23.34 % |
համայնքային զարգացման |
9,351.74 |
19.41 % |
քաղաքաշինական |
3,285.66 |
6.82 % |
կրթական |
2,957.32 |
6.14 % |
առողջապահական |
1,752.85 |
3.64 % |
հոգևոր |
1,168.83 |
2.43 % |
դրամաշնորհներ |
799.94 |
1.66 % |
բնապահպանական |
624.88 |
1.30 % |
ջրամատակարարման |
549.24 |
1.14 % |
սպորտի |
315.65 |
0.66 % |
բնակարանաշինական |
300.00 |
0.62 % |
քարոզչական |
100.00 |
0.21 % |
գյուղատնտեսական |
82.11 |
0.17 % |
ճանապարհաշինական |
76.46 |
0.16 % |
այլ |
10.97 |
0.02 % |
Հարկ է նշել, որ ծրագրերի գումարային արժեքները նշված են ըստ կազմակերպությունների ներկայացրած հայտերի և ամփոփ տեղեկությունների, ուստի դրանք պետք է ընդունել որպես կողմնորոշիչ կամ տեղեկատվական բնույթի արժեքներ: Ընդ որում՝ նշված ծրագրերի մի մասը շարունակական է` մինչև 2022 թվականը:
Ընդհանուր առմամբ, 2015 թվականի ընթացքում հաստատված 209 երկարաժամկետ ծրագրերից 88-ը վերաբերվում են շինարարական աշխատանքների իրականացմանը (կառուցում, վերակառուցում և վերանորոգում): Այդ թվում` վերակառուցվել և վերանորոգվել է 50 ջրագիծ, 13 դպրոց, 9 մանկապարտեզ ու 5 բուժհաստատություն:
Կազմակերպական հարցեր
Հանձնաժողովը հանդիպումներ է կազմակերպել հանրապետությունում գործող և բարեգործական ծրագրեր իրականացնող տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ: Անց են կացվել հանդիպումներ, քննարկվել են մարդասիրական օգնության ծրագրերից աստիճանաբար զարգացման ծրագրերի անցնելու հետ կապված հարցերը: Հարցադրումները հավանության են արժանացել:
Բազմաթիվ այցելություններ են կատարվել իրականացման վայրերում ծրագրերի ընթացքին ծանոթանալու, արդյունավետությունը գնահատելու և սահմանված նպատակներից շեղումներ թույլ չտալու նպատակով:
2015 թվականի ընթացքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 16 նիստ, ընդունվել է 1,469 որոշում:
Բոլոր հարցերի վերաբերյալ հանձնաժողովի որոշումներն ընդունվել են բացառապես շահագրգիռ նախարարությունների եզրակացությունների հիման վրա:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
2015 թվականի ընթացքում ՀՀ ներմուծված մարդասիրական օգնության բեռների վերաբերյալ
(ըստ կազմակերպությունների)
ՏԵՂԵԿԱՆՔ
2015 թվականի ընթացքում ՀՀ ներմուծված մարդասիրական օգնության բեռների վերաբերյալ
(ըստ ԱՏԳ ԱԱ-ի խմբերի)
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
2015 թվականին ՀՀ ներմուծված մարդասիրական օգնության բեռների վերաբերյալ
(ըստ երկրների)
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
2015 թվականի ընթացքում ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի որոշումներով հաստատված ծրագրերի մասին
