Գլխավոր տեղեկություն
Номер
N 15
Տիպ
Քաղվածք
Тип
Исходный акт (26.04.2016-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.04.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.04.2016
Дата вступления в силу
26.04.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

21 ապրիլի 2016 թվականի N 15

 

29. 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Նպատակ ունենալով աջակցել գյուղացիական տնտեսություններին`

1) թույլատրել «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերություններին մինչև 2016 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը ոռոգելի աղակալած հողերի լվացման և հողերին խոնավալիցք հաղորդելու նպատակով բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ոռոգման ջուրը մատակարարել՝ առանց հասույթ ձևավորելու.

 2) 2016 թվականի մայիս ամսվա ընթացքում գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու հետ կապված՝ թույլատրել «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերություններին գետերի վարարումները մայր ջրանցքների միջոցով բեռնաթափել, ինչպես նաև ջրամբարների լցվածության դեպքերում առաջացած ավելցուկային ջրերը ոռոգման նպատակով ջրօգտագործողների ընկերություններին մատակարարել՝ առանց հասույթ ձևավորելու.

3) առաջարկել ջրօգտագործողների ընկերություններին սույն որոշման 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում (բացառությամբ մեխանիկական եղանակով մատակարարվող ջրի) մինչև 10 հեկտար հողատարածք ունեցող ջրօգտագործողներին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. ապրիլի 26

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան