ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«19» փետրվարի 2024 Թ. |
N 103-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 279-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2016 թվականի հուլիսի 13-ի «Կալանավորված անձանց և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2008 թվականի մայիսի 30-ի թիվ 44-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 279-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի 2-րդ կետի 17-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել,
2) Հրամանով հաստատված Հավելված 1-ի 37-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2/20/2024 |
Գ. Մինասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 փետրվարի 2024 թվական: