ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
16 հուլիսի 1997 թ. N 239
ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի N 175 որոշման 5-րդ կետի ա) ենթակետի և «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության հունիսի 12-ի N 178 որոշման 3-րդ կետի ա) ենթակետի,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել ակցիզային դրոշմանիշերի օգտագործման կանոնները (կցվում են):
Հաստատված է |
ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
1. Սույն կանոնները հաստատված են ի կատարումն «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի N 175 որոշման 5-րդ կետի ա) ենթակետի և «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության հունիսի 12-ի N 178 որոշման 3-րդ կետի ա) ենթակետի և պարտադիր են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր դրոշմավորման ենթակա ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ (այսուհետ` ենթաակցիզային ապրանքներ) Հայաստանի Հանրապետություն ներմուծողների, Հայաստանի Հանրապետությունում այդպիսի ապրանքներ արտադրողների, ինչպես նաև մինչև 1997 թվականի սեպտեմբերի 1-ը չիրացված` ենթաակցիզային ապրանքներ իրացնողների համար:
2. Սահմանված կարգով ձեռքբերված ակցիզային դրոշմանիշերի վերավաճառքը, օտարումը կամ փոխանցումն այլ անձանց արգելվում է:
3. Ենթաակցիզային ապրանքներ ներմուծող տնտեսավարող սուբյեկտները ակցիզային դրոշմանիշերը ձեռք են բերում իրենց գրանցման վայրի մաքսատանը, իսկ Հայաստանի Հանրապետությունում ենթաակցիզային ապրանքներ արտադրող կամ ենթաակցիզային ապրանքներ իրացնող անձինք` հարկային տեսչության տարածքային մարմնում:
4. Ակցիզային դրոշմանիշերը համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր և սահմանված կարգով հաշվառվում են ինչպես հարկային և մաքսային մարմինների, այնպես էլ այդ դրոշմանիշերը ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտների կողմից: Վերջիններս դրանց գծով վարում են առանձնացված հաշվառում` խիստ հաշվառման փաստաթղթերի համար օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Մաքսային և հարկային մարմինների կողմից համապատասխան գրանցման մատյանում (համապատասխանաբար հավելված 1-ում և հավելված 2-ում սահմանված ձևով) նշվում են դրոշմանիշերի հաշվառման մասին տվյալներ, մասնավորապես տրամադրվող դրոշմանիշերի համարները, սերիաները, քանակը և տրամադրման ժամանակը:
Հայաստանի Հանրապետության մաքսային և հարկային մարմիններն անհրաժեշտության դեպքում կարող են վարել լրացուցիչ գրանցման մատյաններ (քարտեր)` ըստ դրոշմանիշերի ձեռքբերողների:
6. Դրոշմավորումը կատարվում է ապրանքի վրա նախատեսված տեղերում սոսնձման միջոցով դրոշմանիշի փակցմամբ` հավելված 1-ում նշված ձևով: Ապրանքների դրոշմավորման ժամանակ կիրառվում է այնպիսի սոսինձ, որը հնարավորություն չտա պոկելու դրոշմանիշը` առանց վնասելու ապրանքի ապրանքային տեսքը: Օգտագործվող սոսինձը պետք է բացառի ակցիզային դրոշմանիշերի բազմակի օգտագործման հնարավորությունը` առանց վնասելու ակցիզային դրոշմանիշի ամբողջականությունը:
7. Դրոշմավորված ենթաակցիզային ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնասված և ամբողջական դրոշմանիշ:
8. Չօգտագործված կամ վնասված դրոշմանիշերը ենթակա են վերադարձման սահմանված կարգով և ժամկետներում:
9. Դրոշմավորված ապրանքների վերաարտահանման դեպքում դրոշմանիշերը վնասվում են արտահանողի կողմից, որպեսզի անհնար դառնա այդ ապրանքների օգտագործումը (իրացումը) Հայաստանի Հանրապետության տարածքում:
Հավելված 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
Հ/Հ | ամսաթիվ | կազմակեր- պության անվանումը, տվյալները 1 |
մաքսատուն (թղթապանա- կի համարը) |
պայմանագրի համարը, ամսաթիվ |
դիմումի համարը, ամսաթիվ |
ապրանքի անվանումը, ծածկագիրը |
ապրանքի քանակը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
մաս երկրորդ
տրամա- դրվող դրոշ- մանիշերի քանակը |
վճարման փաստա- թղթի համարը, վճարման ամսաթիվ |
ՄՎ ներկա- յանալու օրը, ժամը |
դրոշմա- նիշերի սերիան (համարը) |
դրոշմա- նիշերի տրամա- դրման անդորրա- գրի համարը |
վերա- դարձ- վող դրոշ- մանիշ- երի քանակը |
ներ- մուծ- ման ժամ- կետը |
ներմու- ծողի լիազոր անձի ստորա- գրու- թյունը |
ծանո- թություն |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
__________________________________
1 հարկ վճարողի հաշվառման համարը, պետռեգիստրի վկայականի համարը, իրավաբանական հասցեն
Հավելված 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
Հ/Հ | ձեռնարկության անվանումը (ֆիզիկական անձի անուն, ազգանուն) |
իրավաբանական հասցեն (ֆիզիկական անձի բնակության վայրը) |
հարկ վճարողի հաշվառ- ման համարը (ՀՎՀՀ) |
արտադրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ |
դրոշմանիշերի ձեռքբերման դիմումի գրանցման օրը և համարը |
դրոշմա- նիշերի սերիան (համարը) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
մաս երկրորդ
դրոշմանիշերի քանակը |
դրոշմանիշերի ստացման օրը |
Վերադարձված դրոշմանիշեր | |||
չօգտագործված դրոշմանիշերի վերադարձման դիմումի գրանցման օրը |
չօգտագործված դրոշմանիշերի քանակը |
վնասված դրոշմանիշերի վերադարձման դիմումի գրանցման օրը |
վնասված դրոշմա- նիշերի քանակը | ||
Հավելված 3 |
ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՓԱԿՑՄԱՆ ՁԵՎԸ
Հավելված 3-ը չի բերվում:
* - Ծանոթություն -
Գրանցված է |