ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
03 հուլիսի 2023 թ. N 71-Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻ 3-ՐԴ ԵՎ 6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Տեխնոլոգիա» առարկայի 3-րդ և 6-րդ դասարանների առարկայական ծրագրերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` |
Ժ. Անդրեասյան |
Հավելված ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հուլիսի 3-ի N 71-Ն հրամանի |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
«ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻ 3-ՐԴ ԵՎ 6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
3-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
1. Նյութեր և ռեսուրսներ
2. Նյութերի մշակում
3. Գործիքներ և սարքավորումներ
4. Ձեռնարկատիրություն
5. Առողջ սնունդ, սննդի պատրաստում
6. Հագուստի նախագծում և մոդելավորում
7. Կենցաղ և ընտանիք
8. Դիզայն և կիրառական արհեստներ
9. Ընտրովի դասեր
Թեմա 1 | ||
Նյութեր եվ ռեսուրսներ | ||
Նպատակ |
Վերջնարդյունքներ | |
Ընդլայնել գիտելիքներն ու պատկերացումները նյութերի, դրանց կիրառության մասին: Ծանոթանալ ստվարաթղթի, մանածագործական նյութերի տեսակներին, հատկություններին: |
3.ՏՃ.ՆԿ.1.1․ Իմանա և տարբերի մանածագործական նյութերի, ստվարաթղթի տեսակները, հատկությունները: 3.ՏՃ.ՆԿ.1.2․ Հիմնավորի օրիգամիի տեխնիկայով հարթ և տարածական շինվածքներ պատրաստելու համար համապատասխան թղթի ընտրությունը: 3.ՏՃ.ՆԿ.1.3․ Որոշի թելանկարի, ապլիկացիայի, խճանկարի համար գործվածքների և թելերի ճիշտ ընտրությունը: | |
Բովանդակություն | ||
1. Մանածագործական նյութեր, հատկությունները՝ ֆիզիկամեխանիկական, հիգիենիկ, տեխնոլոգիական: 2. Թելեր, գործվածքներ, դրանց նշանակությունն ու անհրաժեշտությունը կենցաղում: 3. Ծանոթացում տեքստիլ արտադրության մասնագիտություններին: 4. Գործվածքով աշխատելու ձևերն ու նախապատրաստումն աշխատանքի: 5.Ստվարաթուղթ, հատկությունները, կիրառությունը, նախապատրաստումն աշխատանքի: 6. Թելանկարի ստեղծման պատմությունը: | ||
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ | |
Կատարել պարզագույն դիտումներ, փորձեր: 1. Գործվածքի շիտակ և թարս կողմերի տարբերում: 2. Խոշորացույցով դիտել բամբակյա գործվածքի մի կտոր, որտեղ տեսանելի կլինեն միմյանց հյուսված բյուրեղիկները: 3. Փորձերի և դիտումների միջոցով ծանոթանալ բուսական և կենդանական ծագում ունեցող թելերի տեսակներին, դրանց հատկություններին: 4. Խոշորացույցով ուսումնասիրել, համեմատել թուղթն ու ստվարաթուղթը: 5. Թրջել ստվարաթուղթը և ուշադրություն դարձնել, թե ինչ է տեղի ունենում: |
Օրինաչափություններ․ Սովորողներն ուսումնասիրության արդյունքում դասակարգում են նյութերը, հետազոտում նյութերի փոփոխության օրինաչափությունները տարբեր պայմաններում:
Գիտատեխնիկական նորարարություն․ Ուսումնասիրում են նյութերը, դրանց փոխազդեցությունները մարդկանց և բնության միջև, գիտական և տեխնոլոգիական նվաճումների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, շրջակա միջավայրը հարմարեցնում են մարդկանց կարիքներին: | |
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր | ||
Մայրենի - Անվանել մանածագործական նյութերը, նկարագրել դրանց ձևը, գույնը, թվարկել տեսակները, կիրառության բնագավառները՝ համապատասխան եզրույթներ օգտագործելով: Մաթեմատիկա - Թելանկարի տեխնիկայով աշխատանքներ կատարելու ընթացքում անկյան էջերը բաժանել հավասար մասերի, շրջանագիծը բաժանել հավասար մասերի (աչքաչափով կամ կարկինի օգնությամբ): Կերպարվեստ - Թելային գրաֆիկայի տեխնիկայով աշխատանքների կատարման համար օգտագործել կերպարվեստի միջոցները, երևակայությունը և ստեղծել պատկերների էսքիզներ: Ֆիզկուլտուրա - Զարգացնել ձեռքի մանր մկանները, ճկունությունը, դիտողականությունը, աչքաչափը, կատարելագործել շարժումների կոորդինացումը: Ես և շրջակա աշխարհը - Գործվածքից և թելերից, ստվարաթղթից ապլիկացիայի, խճանկարի, թելանկարի, օրիգամիի տեխնիկայով պատրաստել ծանոթ կենդանիներ, թռչուններ, կենցաղային պարզ առարկաներ: Թատրոն – Պատրաստված թռչուններ, կենդանիներ պատկերող և այլ առարկաներով ստեղծել տարբեր խաղեր, բեմադրել հեքիաթներ, պատմվածքներ: | ||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | ||
Տ-3, Տ-4, Տ-7, Տ-10, Տ-12, Տ-32, S-35 |
Թեմա 2 | |
Նյութերի մշակում | |
Նպատակ |
Վերջնարդյունքներ |
Ընդլայնել գիտելիքները նյութերի մշակման եղանակների մասին: Ձևավորել նյութերը մշակելու և դեկորատիվ-կիրառական առարկաներ պատրաստելու հմտություններ՝ պահպանելով անվտանգության կանոնները: |
3.ՏՃ.ՆԿ.2.1․ Պարզաբանի նյութերի մշակման տեխնոլոգիաները: 3.ՏՃ.ՆԿ.2.2․ Ցուցադրի՝ ինչպես մշակել ստվարաթուղթը, մանածագործական նյութերը՝ պահպանելով անվտանգության կանոնները: 3.ՏՃ.ՆԿ.2.3․ Ներկայացնի ըստ գծագրի (կամ՝ ըստ տրված պայմանների) շինվածքների պատրաստման ալգորիթմը: |
Բովանդակություն | |
1․ Մանածագործական նյութերի մշակման ձևերը. նշագծում ձևանմուշով, ծալում, կտրում, սոսնձում, թելքաշ, ծոպեր, կարում: 2․ Թղթի և ստվարաթղթի մշակում. գծանշում, ծալում, հարթեցում, կտրում, մակակտրում, սոսնձում, ներկում: 3. Կոնստրուկտավորում ըստ գծագրի կամ տրված պայմանների՝ պահպանելով անվտանգության կանոնները: | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
1. Ներկել թուղթր գունավոր մատիտներով, ջրաներկերով: 2. Ստվարաթուղթը մակակտրել (դանակով կամ մկրատի սուր ծայրով): 3. Ստվարաթուղթը սոսնձել: Բացատրել թուղթը և ստվարաթուղթը սոսնձելու տարբերությունները: 4. Փորձերի և դիտումների միջոցով ծանոթանալ բուսական և կենդանական ծագում ունեցող թելերի, գործվածքի մշակման տեխնոլոգիաներին: 5. Գործվածքի վրա ձևանմուշով նշագծումներ անել: |
Փոփոխություններ և զարգացում․ Ուսումնասիրում են մեր շրջապատի նյութերը, հատկությունները, դրանք վերափոխում են և ծառայեցնում մարդուն։ Համակարգեր և մոդելներ․ Մոդելավորվում է նմուշը որոշակի մոտավորությամբ: Մտքերը նաև գծագրերով, նկարներով, դիագրամներով արտահայտելու հնարավորություն: Անհատական և մշակութային արժեհամակարգ․ Նյութերի ուսումնասիրության և մշակման արդյունքում սովորողներն իրենց գաղափարներով, եզրահանգումներով կարողանում են ստեղծել կենցաղային իրեր, սարքեր, խաղեր, հասկանում են դրանց գեղագիտական և բարոյական արժեքը, դրանցով զարդարում ու հարստացնում են շրջապատը, իրենց կյանքը: |
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր |
Մայրենի - Կարողանա նկարագրել նյութերի մշակման եղանակները, նշել, թե մեր շրջապատի որ առարկան որ եղանակով և ինչ նյութից է պատրաստվել: Ուշադրություն դարձնել մասնագիտական ճիշտ եզրույթներ օգտագործելուն: Ես և շրջակա աշխարհը - Կարողանա թղթից, ստվարաթղթից, գործվածքից, թելերից ապլիկացիայի, խճանկարի, օրիգամիի, թելանկարի տեխնիկայով պատրաստել իրենց ծանոթ կենդանիների, թռչունների, առարկաների պատկերներ, մոդելներ: Թատրոն - Պատրաստած թռչուններ, կենդանիներ պատկերող և այլ առարկաներով կազմակերպել տարբեր խաղեր, բեմադրել հեքիաթներ, պատմվածքներ: |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ |
Տ-3, Տ-4, Տ-7, Տ-10, Տ-12, Տ-32, S-35 |
Թեմա 3 | |
Գործիքներ և սարքավորումներ | |
Նպատակ |
Վերջնարդյունքներ |
Զարգացնել նյութերի մշակման համար նախատեսված գործիքներով ու սարքավորումներով անվտանգ աշխատելու հմտություններ: |
3.ՏՃ.ԳԱ..1.1․ Ցուցադրի ստվարաթղթի, մանածագործական նյութերի մշակման համար նախատեսված գործիքներով, միջոցներով, սարքավորումներով անվտանգ աշխատելու եղանակները: 3.ՏՃ.ԳԱ.1.2․ Բացատրի/հիմնավորի նյութերի մշակման և հորինվածքներ պատրաստելու համար համապատասխան գործիքների և սարքավորումների ընտրությունը: |
Բովանդակություն | |
1. Թղթի և ստվարաթղթի մշակման համար նախատեսված գործիքներ ու հարմարանքներ: Անվտանգության կանոններ: 2. Աշխատանքային գործիքներ, սարքավորումներ, որոնք նախատեսված են մանածագործական նյութերի մշակման համար (ասեղ, մկրատ, մատնոց, քորոցներ, հերյուն, քարգահ և այլն): Անվտանգության կանոնների պահպանումը: 3. Մկրատի, ասեղի, մատնոցի, կոճակի ստեղծման պատմությունը: | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
1. Ծանոթանալ կարի և ասեղնագործելու համար նախատեսված ասեղների ու մկրատների տեսակներին: 2. Ցուցադրել՝ ինչպես թելը կտրել, ինչպես ամրացնել գործվածքի վրա առանց հանգույցի և այլն: 3.Ասեղի անվտանգ կիրառության կանոններ մշակել (օրինակ՝ մշտապես պահել թելած վիճակում և այլն): 4. Ասեղը թելելու, հանգույց անելու, թելը թաքցնելու վարժություններ կատարել: 5. Սոսնձել գործվածքը: |
Համակարգեր և մոդելներ․ Սարքավորումները, գործիքները պարզագույն մեխանիկական համակարգեր են: Նկարագրում են համակարգի մասերի (տարրերի) դերը համակարգի գործարկման տեսանկյունից: Կառուցվածք և գործառույթ․ Բացատրել կառուցվածքը՝ ելնելով գործառույթից: Օրինակ՝ մկրատի կառուցվածքը կարելի է հասկանալ, ելնելով նրա գործառույթից, կամ կարի մեքենայի կառուցվածքը կարելի է հասկանալ՝ ուսումնասիրելով նրա անիվը, ոտնակը և այլն: Կամ ճախարակի կառուցվածքը հասկանալ՝ ուսումնասիրելով իլիկի, պտտանիվի կառուցվածքը և այլն: |
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր | |
Մայրենի - Նկարագրել նյութերի մշակման համար նախատեսված գործիքները, սարքավորումները, ճիշտ անվանել դրանց մասերը: Նկարագրել այդ գործիքների գործառույթները: Թվարկել դրանցով անվտանգ աշխատելու և այդ գործիքները պահպանելու կանոնները: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Տ-4, Տ-9, Տ-32, Տ-35 |
Թեմա 4 | |
Ձեռնարկատիրություն | |
Նպատակ |
Վերջնարդյունքներ |
Զարգացնել նորարարության, ձեռնարկատիրական գործունեության, ռեսուրսների արդյունավետ օգտագործման մասին պատկերացումները: Ծանոթացնել շինվածքը գովազդելու եղանակներին: |
3.ՏՃ.Ձ.1.1․ Ներկայացնի ձեռնարկատիրական գործունեության գաղափարների օրինակներ և հիմնավորի: 3.ՏՃ.Ձ.2.1․ Բացատրի ունեցած ռեսուրսների արդյունավետ օգտագործման կարևորությունը: 3.ՏՃ.Ձ.3.1․ Ներկայացնի գովազդի կանոնները, եղանակները, գովազդի աշխատանքի արդյունքը: |
Բովանդակություն | |
1. Բարիք, ապրանք, ծառայություն: 2. Միտք/մտահղացում: 3. Նորարարություն և ստեղծարարություն: 4. Ռեսուրսների արդյունավետ օգտագործում: 5. Գովազդ. կանոնները, եղանակները: | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
1. Առաջադրել նոր գաղափարներ, քննարկել դրանք ընկերների և ուսուցչի հետ: 2. Բերել ապրանքի և ծառայության օրինակներ: Քննարկել դրանք: 3. Բերել մանածագործական նյութերի խնայողաբար օգտագործման օրինակներ: Բացատրել խնայողաբար օգտագործելու պատճառը: 4. Հիմնավորել թուղթը խնայելու անհրաժեշտությունը: 5. Մշակել գովազդային կարգախոս: 6. Պատրաստել գովազդային պաստառ: 7. Յուրաքանչյուր սովորող ներկայացնում է իր պատրաստած շինվածքը, գովազդում այն իր նախընտրած եղանակով՝ կարգախոսով, պաստառով, հոլովակով: Գնահատում է ժյուրին (դասընկերներ, ուսուցիչներ): |
Զարգացում Սովորողները փորձում են պատասխանել այն հարցին, թե ինչ է ստեղծարարությունը, որն է նպատակը, կամ ինչ հիմնախնդիրների լուծմանն է ծառայում և ինչպես են կապված փոփոխելու, զարգանալու, ստեղծելու գործընթացները: Արտահայտած նոր մտքերով, մտահղացումներով, գաղափարներով, եզրահանգումներով կարողանում են ստեղծել կենցաղային նոր իրեր, սարքեր, խաղեր՝ ավելի բարեկեցիկ դարձնելով կյանքը: Անհատներ և հարաբերություններ Ուսումնասիրում են նշանավոր ձեռնարկատերերի (հայ, այլազգի) կյանքը, համագործակցելու կարողությունները, ընդօրինակման արժանի դրվագները և այլն: |
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր | |
Մայրենի - Նկարագրել ձեռնարկատիրոջը, տարբերակել բարիքը ապրանքից: Թվարկել մեզ ծանոթ ծառայությունների տեսակները, դասակարգել դրանք ըստ առաջնահերթության՝ օգտագործելով մասնագիտական եզրույթներ: Դասընկերների առաջ քաշած նոր գաղափարներից ընտրություն կատարել: Հորինել պատմություն ռեսուրսների սխալ կառավարման մասին, վերնագրել: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Տ-4, Տ-7, Տ-13, Տ-15, Տ-20, Տ-21, Տ-27, Տ-32, Տ-35 |
Թեմա 5 | |
Առողջ սնունդ, սննդի պատրաստում | |
Նպատակ |
Վերջնարդյունքներ |
Պատրաստել ջերմային մշակում չպահանջող պարզագույն կերակրատեսակներ (բուտերբրոդներ): |
3.ՏՃ.ՏԿ.1.1․ Նկարագրի ջերմային մշակում չպահանջող պարզագույն կերակրատեսակների պատրաստման ընթացքը՝ պահպանելով անվտանգության կանոնները: |
Բովանդակություն | |
1. Բուտերբրոդներ: Տեսակները: 2. Սննդամթերքի նախապատրաստումը բուտերբրոդների պատրաստման համար: 3. Պատրաստած բուտերբրոդների գովազդում պարզագույն կարգախոսով: | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
1.Բուտերբրոդների պատրաստման համար սննդամթերքի որակի ստուգում: 2.Սննդամթերքի նախապատրաստում բուտերբրոդների պատրաստման համար: Ցուցադրել պատրաստած բուտերբրոդները: Գովազդել: |
Օրինաչափություններ․ սնունդը դասակարգում են ըստ նմանությունների և տարբերությունների, հետազոտում են սննդի բնութագրիչները, ըստ որոնց կատարվել է դասակարգումը: |
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր | |
Մայրենի - Գրագետ ներկայացնել բուտերբրոդների պատրաստման ընթացքը, հիմնավորել դրանց առավելություններն արագ սննդի կազմակերպման հարցում: Մշակել գովազդային կարգախոս: Վերհիշել առողջ սննդի կարևորությունը, ինտեգրել այս երկու թեմաները, քննարկել դասընկերների, ուսուցչի հետ: Կերպարվեստ - Բուտերբրոդները գովազդելու համար ստեղծել գովազդային պաստառ՝ օգտագործելով կերպարվեստի հնարները: Ես և շրջակա աշխարհը - Վերհիշել բուտերբրոդների պատրաստման համար առողջ և ռացիոնալ սնունդ ընտրելու կանոնները, թվարկել և պահպանել դրանք: Քննարկել արագ սննդի առավելությունները և թերությունները: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Տ-25, Տ-32, Տ-34, Տ-35 |
Թեմա 6 | |
Հագուստի նախագծում և մոդելավորում (6 ժամ) | |
Նպատակ |
Վերջնարդյունքներ |
Ծանոթացնել հագուստի ստեղծման պատմությանը: Կարողանալ գործվածքի վրա չափանշում կատարել և ձևել: |
3.ՏՃ.ՏԿ.2.1․ Տարբերի գործվածքի շիտակ և թարս երեսները: 3.ՏՃ.ՏԿ.2.2․ Նկարագրի գործվածքի վրա չափանշում կատարելը, ձևելը: 3.ՏՃ.ՏԿ.2.3․ Բերել օրինակներ՝ ինչպես ընտրել գործվածք շինվածքի նշանակությունից ելնելով: |
Բովանդակություն | |
1. Հագուստի ստեղծման պատմություն: 2. Հագուստին ներկայացվող պահանջներ: 3. Մանրաթելեր, տեսակները, դասակարգումը: 4. Գործվածքներ: Հենքաթել և միջնաթել: Գործվածքի շիտակ և թարս կողմեր: Գործվածքի տեսակները (բուսական, կենդանական): 5. Հագուստի պարզագույն նորոգումներ: 6. Մասնագիտություններ, որոնք կապված են հագուստի նախագծման, ձևավորման, նորոգման հետ: 7. Հագուստի տեսակին համապատասխանող գործվածքի ընտրություն: | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
1. Գործվածքի շիտակ և թարս երեսների որոշում: 2. Գործվածքի հատկությունների ուսումնասիրում՝ ըստ արտաքին տեսքի, շիտակ և թարս կողմերի: 3. Գործվածքի վրա ձևանմուշով գծանշումներ անել: 4. Ցուցադրել հագուստի պարզագույն նորոգումների ձևերը: |
Օրինաչափություններ․ Հագուստի համար նախատեսված գործվածքի ուսումնասիրություն, դասակարգում՝ ըստ փոփոխության օրինաչափությունների: Ժամանակ և տարածություն․ Ուսումնասիրում են տարբեր ժողեվուրդների կենցաղը տարբեր ժամանակներում, ինտերիերի ձևավորման տարբերությունները: |
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր | |
Մայրենի - Ներկայացնել հագուստի անհրաժեշտությունը, ստեղծման պատմությունը, գործառույթները: Կերպարվեստ - Հագուստի գեղագիտական արժեքը, հագուստը կերպարվեստի հնարներով գեղեցկացնելու ժամանակակից միջոցները: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Տ-4, Տ-7, Տ-13, Տ-15, Տ-20, Տ-21, Տ-27, Տ-32, Տ-35 |
Թեմա 7 | |
Կենցաղ և ընտանիք (2 ժամ) | |
Նպատակ |
Վերջնարդյունքներ |
Ծանոթացնել բնակարանի մաքրման և խնամքի տեսակներին: |
3.ՏՃ.ՏԿ.3.1․ Իմանա բնակարանի խնամքի սանիտարահիգիենիկ պահանջները: 3.ՏՃ.ՏԿ.3.2․ Նկարագրի բնակարանը մաքրելու անհրաժեշտությունն ու ընթացքը: |
Բովանդակություն | |
1. Բնակարանի մաքրում՝ չոր և խոնավ: 2. Բնակարանի խնամք: 3. Բնակարանի խնամքի սանիտարահիգիենիկ պահանջներ: | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
Մեկնաբանել բնակարանը մաքրելու, խնամքի կանոնները: Քննարկել դասընկերների, ուսուցչի հետ: |
Պատճառ և հետևանք Պատճառահետևանքային կապերի ուսումնասիրում՝ նոր իրադարձությունները կանխատեսելու և բացատրելու համար |
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր | |
Մայրենի - Ներկայացնել բնակարանը խնամելու, մաքուր պահելու կանոնները՝ զարգացնելով բառապաշարը, գրագետ, անկաշկանդ խոսքը, ընդհանրացումներ անելու կարողությունը, ինչպես նաև հիմնավորել բնակարանի խնամքի անհրաժեշտությունը: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Տ-9, S-27, Տ-32 |
Թեմա 8 | |
Դիզայն և կիրառական արհեստներ | |
Նպատակ |
Վերջնարդյունքներ |
Ընդլայնել կենցաղի ձևավորման մասին գիտելիքները, ձևավորել ինտերիերը դեկորատիվ տարրերով ձևավորելու կարողություններ: |
3.ՏՃ.ՏԿ.4.1․ Նկարագրի ինտերիերի ձևավորման դերն ու անհրաժեշտությունը: 3.ՏՃ.ՏԿ.4.2․ Պլանավորի և ներկայացնի ինտերիերը դեկորատիվ տարրերով ձևավորելու օրինակներ: |
Բովանդակություն | |
1. Բնակարանի ինտերիերի ձևավորում: 2. Աշխատատեղի ինտերիերի ձևավորում: | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
1. Համեմատել բնակարանի և աշխատատեղի ինտերիերի ձևավորումը, ընդհանրություններն ու տարբերությունները: 2. Համեմատել տարբեր ժողովուրդների բնակարանի ինտերիերի ձևավորումը (սովորողի ընտրությամբ): |
Փոփոխություն և զարգացում․ Ցույց տալ, թե ինչպես է փոխվում, գեղեցկանում ինտերիերը: Ժամանակ և տարածություն․ Ուսումնասիրում են տարբեր ժամանակներում տարբեր ժողովուրդների կենցաղը, ինտերիերի ձևավորման տարբերությունները: Անհատական և մշակութային արժեհամակարգ․ Բնակարանի, աշխատատեղի ինտերիերի ուսումնասիրության արդյունքում սովորողները երևակայությամբ, պատկերացումներով, եզրահանգումներով կարողանում են վերափոխել այն, գեղեցկացնել, հասկանալ դրա գեղագիտական ու բարոյական արժեքը: |
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր | |
Մայրենի - Նկարագրել բնակարանի, աշխատատեղի ինտերիերի ձևավորման գործընթացը՝ զարգացնելով բառապաշարը, գրագետ, անկաշկանդ խոսքը, ընդհանրացումներ անելու կարողությունը, ինչպես նաև հիմնավորել ինտերիերի ձևավորման անհրաժեշտությունը: Կերպարվեստ - Նկարել, ըստ սեփական պատկերացումների, ինչպես կարելի է ձևավորել բնակարանը: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Տ-9, S-30, S-35 |
6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
1. Գրաֆիկա
2. Նյութեր և կառուցվածքներ
3. Գործիքներ և սարքավորումներ
4. Տեխնոլոգիական գործընթացներ
5. Ձեռնարկատիրական գործունեություն
6. Առողջ սնունդ, սննդի պատրաստում
7. Հագուստի նախագծում և մոդելավորում
8. Կենցաղ և ընտանիք
9. Դիզայն և կիրառական արհեստներ
10. Ընտրովի դասեր
Թեմա 1 | |
Գրաֆիկա | |
Նպատակ |
Վերջնարդյունքներ |
Ձևավորել գրաֆիկական աշխատանքներ կատարելու հմտություններ, զարգացնել տարածական պատկերացում: |
6.ՏՃ.Գ.1.1. Կարողանա կատարել բարդ երկրաչափական պատկերների գծագրեր: 6.ՏՃ.Գ.1.2. Կարողանա գծել պատկերի տարբեր դիրքերի գծագրերը: 6.ՏՃ.Գ.1.3. Կարողանա գծել տարբեր առարկաների եռաչափ գծագիրը: 6.ՏՃ.Գ.1.4. Իմանա պրոյեկտման եղանակները, կարողանա կառուցել կետի և գծի պրոյեկցիան երեք հարթությունների վրա: 6.ՏՃ.Գ.2.1. Կարողանա գծել մեխանիզմների պարզ մասեր: 6.ՏՃ.Գ.2.2.Կարողանա կատարել պարզ մեխանիզմների հավաքական գծագրեր։ 6.ՏՃ.Գ.3.1. Իմանա շինարարական գծագրերում սիմվոլիկ պատկերումները, մասշտաբները: 6.ՏՃ.Գ.3.2.Կարողանա կատարել պարզ շինարարական գծագրեր՝ տեսք, հատույթ, հատակագիծ։ |
Բովանդակություն | |
Երկրաչափական կառուցումներ։ Պրոյեկտման եղանակները՝ կենտրոնական և զուգահեռ: Կետի և գծի պրոյեկտում երեք հարթությունների վրա: Եռաչափ կառուցումներ: Մեխանիկական մասերի գծագիր: Մեխանիզմի հավաքական գծագիր: Շինարարական գծագրերում սիմվոլիկ պատկերումները, մասշտաբները: Շինարարական գծագրի առանձնահատկությունները (տեսք, հատույթ, հատակագիծ): | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
1. Կետի և հատվածի պրոյեկցիայի կառուցում VHW հարթությունների վրա: 2. Եռաչափ կառուցումներ: 3. Էլիպսի և ձվածիրի կառուցում: 4. Գծել պարզ մեխանիկական մասերի գծագիր՝ հեղույս, մանեկ, լիսեռ: 5. Կատարել գծագրի չափադրում: 6. Գծել շինարարական գծագրերի սիմվոլիկ պատկերումները: 7. Գծել տան հատակագիծ՝ պահպանելով մասշտաբը: |
Օրինաչափություններ Գծերը կարող են լինել զուգահեռ և ուղղահայաց: Պատկերը բաժանվում է հավասար մասերի օրինաչափությունների կիրառմամբ:
Մասշտաբ, համամասնություն և քանակ Իրական չափերը գծագրի վրա պատկերվում են մասշտաբի օգնությամբ: |
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր | |
Հայոց լեզու - Կարդալ և հասկանալ կարդացածը։ Մաթեմատիկա - Կատարել թվաբանական գործողություններ: Կոորդինատային հարթության գաղափարի իմացություն։ Օտար լեզու - Կարդալ պարզ տեխնիկական ուղեցույցներ և հասկանալ կարդացածը։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ4, Հ5, Հ32, Հ46 |
Թեմա 2 | |
Նյութեր և կառուցվածքներ | |
Նպատակ |
Վերջնարդյունքներ |
Ընդլայնել գիտելիքները տարբեր նյութերի, մեխանիզմների մասին, զարգացնել կարողություններ և հմտություններ՝ կազմելու իրի պատրաստման տեխնոլոգիական քարտ: |
6.ՏՃ.ՆԿ.1.1. Հասկանա որոշակի նյութերի ֆիզիկական հատկությունները: 6.ՏՃ.ՆԿ.1.2. Ընտրի և օգտագործի համապատասխան նյութեր և ռեսուրսներ դիզայներական և նախագծային աշխատանքի համար: 6.ՏՃ.ՆԿ.1.3. Անհանգստանա այն նյութերի օգտագործման և թափոնների հեռացման համար, որոնք կարող են ազդել բնական միջավայրի վրա: 6.ՏՃ.ՆԿ.2.1. Ընտրի և օգտագործի համապատասխան գործիքներ և մեքենաներ նյութերի մշակման համար: 6.ՏՃ.ՆԿ.2.2. Հասկանա նյութերի մշակման ընդհանուր գործընթացները, ինչպիսիք են կտրումը, ձևավորումը և վերջնամշակումը: 6.ՏՃ.ՆԿ.2.3. Տեղեկացված լինի նյութերի մշակման ընթացքում շրջակա միջավայրին հասցվող վնասները նվազագույնի հասցնելու անհրաժեշտության մասին: 6.ՏՃ.ՆԿ.3.1. Օգտագործի տարբեր նյութերի և սարքերի կառուցվածքային և մեխանիկական հատկությունները նախագծային և դիզայներական աշխատանքի համար: 6.ՏՃ.ՆԿ.3.2. Օգտագործի տարբեր մեխանիզմներ` տարբեր նախագծային լուծումների գործառնական հատկությունների բարձրացման համար: |
Բովանդակություն | |
Կենցաղում գործածվող նյութերի տեսակները: Նյութերի հատկությունները և դրանց փորձարկումները: Կիրառական և դիզայներական աշխատանքների համար ճիշտ նյութերի և ռեսուրսների ընտրությունը: Նյութերի և ռեսուրսների անթափոն գործածումը: Նյութերի մշակման եղանակները՝ կտրմամբ մշակում, հղկում, միացում, հավաքում: Նյութերի մշակման ճիշտ եղանակի ընտրություն: Տարբեր նպատակների համար ծառայող մեխանիզմների կառուցվածքներ: Շարժման փոխանցման և ղեկավարման համար նախատեսված մեխանիզմների կիրառությունը: | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
1. Մետաղների տեսակները և հատկությունները: 2. Ոչ մետաղական նյութեր (ռետին, պլաստիկ և այլն): 3. Մետաղի մշակման եղանակները ձեռքի գործիքներով՝ կտրում, խարտոցում, ողորկում։ 4. Փայտի գեղարվեստական փորագրություն: 5. Փայտամշակման խառատային հաստոցի կառուցվածքը: 6. Ֆրեզերային հաստոցի կառուցվածքը: 7. Փոխանցման և ղեկավարման համար նախատեսված մեխանիզմները: |
Կառուցվածք և գործառույթ Բնական և նախագծված օբյեկտների կառուցվածքների ձևն ու կայունությունը կապված են դրանց գործառույթների հետ:
Պատճառ և հետևանք Նյութի մշակման գործընթացը պետք է կազմակերպվի՝ հաշվի առնելով այն, որ նոր տեխնոլոգիաները կարող են մեծ ազդեցություն ունենալ հասարակության և շրջակա միջավայրի վրա: Արժեքների և օգուտների վերլուծությունը տեխնոլոգիայի վերաբերյալ որոշումների կարևոր կողմն է: |
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր | |
Հայոց լեզու - Կարդալ և հասկանալ կարդացածը։ Մաթեմատիկա - Կատարել թվաբանական գործողություններ: Բնագիտություն - Հասկանա նյութի կառուցվածքը։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ4, Հ5, Հ8, Հ10, Հ28, Հ30, Հ32, Հ46 |
Թեմա 3 | |
Գործիքներ և սարքավորումներ | |
Նպատակ |
Վերջնարդյունքներ |
Ընդլայնել գիտելիքները տարբեր գործիքների և սարքավորումների մասին, ձևավորել դրանցով անվտանգ աշխատելու կարողություններ: |
6.ՏՃ.ԳԱ.1.1. Օգտագործի գործիքներ, մեքենաներ կամ սարքավորումներ` տարբեր տեսակի նյութերի, էներգիայի և տեղեկատվության մշակման համար: 6.ՏՃ.ԳԱ.1.2. Նախագծային լուծումների իրականացման համար կիրառի գործիքներ, մեքենաներ կամ սարքավորումներ: |
Բովանդակություն | |
Գործիքների և սարքավորումների անվտանգ շահագործումը: Նախագծային լուծման համար անհրաժեշտ գործիքների և սարքավորումների ճիշտ ընտրությունը: | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
1. Աշխատատեղի կազմակերպում, ծանոթացում աշխատանքի անվտանգության կանոններին: 2. Տեխնոլոգիական քարտի կազմում, գործիքների ճիշտ ընտրություն: |
Համակարգ մոդել Յուրաքանչյուր համակարգ օժտված է կառուցվածքայնությամբ և բաղկացած է կոնկրետ քանակությամբ տարրերից: |
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր | |
Հայոց լեզու - Կարդալ և հասկանալ կարդացածը։ Մաթեմատիկա - Կատարել թվաբանական գործողություններ: Օտար լեզու - Կարդալ պարզ տեխնիկական ուղեցույցներ և հասկանալ կարդացածը։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ4, Հ5, Հ10, Հ32, Հ46 | |
Թեմա 4 | |
Տեխնոլոգիական գործընթացներ | |
Նպատակ |
Վերջնարդյունքներ |
Ընդլայնել գիտելիքները տարբեր տեխնոլոգիական գործընթացների մասին, զարգացնել նախագծային աշխատանքներ կատարելու հմտություններ: Ձևավորել էլեկտրականության հետ անվտանգ վարվելու կարողություններ: |
6.ՏՃ.ԳԱ.2.1.Հասկանա ապրանքի նախագծման և պատրաստման հաջորդականությունը: 6.ՏՃ.ԳԱ.2.2. Հասկանա մի շարք նյութերի մշակման գործընթացները: 6.ՏՃ.ԳԱ.2.3. Հասկանա մի շարք նյութերի միացման, հավաքման և վերջնամշակման գործընթացները: 6.ՏՃ.ԳԱ.2.4. Գործածի գործիքներն ու սարքավորումները տեխնոլոգիական տարբեր գործընթացներում: 6.ՏՃ.ԳԱ.3.1. Համագործակցի անհատների հետ նախագծի շրջանակներում։ 6.ՏՃ.ԳԱ.4.1. Իմանա լույսի, ձայնի, էլեկտրականության և շարժման հետ կապված որոշ օրինաչափություններ և երևույթներ 6.ՏՃ.ԳԱ.4.2. Հասկանա պարզագույն էլեկտրական սխեմայի պայմանական նշանները: 6.ՏՃ.ԳԱ.4.3. Հասկանա մեխանիկական, էլեկտրական և էլեկտրոնային գործիքների կիրառման ոլորտները: 6.ՏՃ.ԳԱ.4.3. Օգտագործի կոնստրուկտոր հավաքածուներ` կառավարման համակարգերի մոդելավորման համար: |
Բովանդակություն | |
Տարբեր ոլորտների արտադրական գործընթացները: Արտադրական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ մասնագիտական հմտությունները: Նախագծային աշխատանքի պլանավորում և քայլերի մշակում: Համագործակցային խմբային աշխատանք նախագծի շուրջը։ Պլանավորում, կազմակերպում, վերահսկում և բարելավում: Նախագծային փաստաթղթերի մշակում: Հոսանքի աղբյուրներ: Էլեկտրական շղթայի պայմանական նշանները: Էլեկտրական պարզ շղթայի մոնտաժում: Էլեկտրատեխնիկական աշխատանքներ: Մեխանիկական, էլեկտրական, պնևմատիկ, էլեկտրոնային վերահսկիչ համակարգեր: | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
Էքսկուրսիա՝ այցելություն արտադրական ձեռնարկություն (սննդի արտադրության, կահույքի, մեքենաշինական և այլն): 1. Համագործակցային խմբային աշխատանք՝ նախագծի շուրջը։ Պլանավորում, կազմակերպում, վերահսկում և բարելավում, նախագծային փաստաթղթերի մշակում։ 2. Հավաքել պարզ էլեկտրական շղթա: 3. Տարբեր էլեկտրոնային վերահսկիչ սարքերի կիրառմամբ գործնական աշխատանք (ծրագրավորվող սարքի կամ խաղալիքի հավաքում): |
Էներգիա և նյութ Ապրանքների արտադրությունը նյութի և էներգիայի հոսքի արդյունք է:
Կառուցվածք և գործառույթ Բնական և նախագծված օբյեկտների կառուցվածքների ձևն ու կայունությունը կապված են դրանց գործառույթների հետ: |
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր | |
Հայոց լեզու - Կարդալ և հասկանալ կարդացածը։ Մաթեմատիկա - Կատարել թվաբանական գործողություններ: Բնագիտություն – Հասկանալ էլեկտրական հոսանքի հատկությունները։ Օտար լեզու - Կարդալ պարզ տեխնիկական ուղեցույցներ և հասկանալ կարդացածը։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ4, Հ5, Հ10, Հ28, Հ29, Հ30, Հ32, Հ46 |
Թեմա 5 | |
Ձեռնարկատիրական գործունեություն | |
Նպատակ |
Վերջնարդյունքներ |
Ձևավորել պատկերացումներ ձեռնարկատիրական գործուներության մասին: |
6.ՏՃ.Ձ.1.1.Հասկանա, թե ինչ է ձեռնարկատիրական գործունեությունը և ինչպես կարելի է իրականացնել այն Հայաստանի Հանրապետությունում: 6.ՏՃ.Ձ.1.2. Տարբերի «ֆիզիկական անձ», «իրավաբանական անձ» «անհատ ձեռնարկատեր» հասկացությունները: 6.ՏՃ.Ձ.1.3. Տարբերի կազմակերպությունների հիմնական տեսակները (ՍՊԸ, ՓԲԸ և այլն): 6.ՏՃ.Ձ.2.1. Իմանա, թե ինչպես կարելի է խելացի կերպով ճիշտ վարվել փողի հետ (օրինակ` թղթադրամներ, էլեկտրոնային փող) ինչպես սեփական միջոցների, այնպես էլ կազմակերպությունների հաշիվների համար: 6.ՏՃ.Ձ.2.2. Հասկանա ռեսուրսների արդյունավետ կիրառման կարևորությունը նախագծի կոնկրետ նպատակների իրականացման գործում: 6.ՏՃ.Ձ.3.1. Հասկանա շուկայի հետազոտության մեջ օգտագործվող հիմնական գործիքները և իմանա, թե ինչպես կարելի է պարզել այլոց կարիքները: 6.ՏՃ.Ձ.3.2. Տեղյակ լինել, թե ինչպես պլանավորել և իրականացնել գովազդային արշավ: 6.ՏՃ.Ձ.3.3. Տեղյակ լինել հաճախորդներին միշտ որակյալ ծառայությունների մատուցման և նրանցից հետադարձ կապի կարևորության մասին: |
Բովանդակություն | |
Ձեռնարկատիրություն և ռիսկ: Անհատ ձեռնարկատեր: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ: Բաժնետիրական ընկերություններ: Ֆինանսական բյուջետավորում (անձնական և ընկերության) և հաշվետվություն: Ռեսուրսների պլանավորում՝ մարդկային ռեսուրսներ: Ապրանքի ինքնարժեքի հաշվարկ: | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
1. Խաղ՝ «Փակ բաժնետիրական ընկերություն»: 2. Կազմակերպել գովազդային արշավ: |
Պատճառ և հետևանք Տեխնոլոգիաների օգտագործումը և դրանց օգտագործման սահմանափակումները պայմանավորված են անհատական կամ սոցիալական կարիքներով, ցանկություններով և արժեքներով: |
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր | |
Հայոց լեզու - Կարդալ և հասկանալ կարդացածը։ Մաթեմատիկա - Կատարել թվաբանական գործողություններ: Օտար լեզու - Կարդալ պարզ տեխնիկական ուղեցույցներ և հասկանալ կարդացածը։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ21, Հ28, Հ29, Հ30 |
Թեմա 6 | |
Առողջ սնունդ, սննդի պատրաստում | |
Նպատակ |
Վերջնարդյունքներ |
Ընդլայնել պատկերացումները առողջ սննդի վերաբերյալ, ձևավորել պարզ կերակրատեսակներ պատրաստելու նախնական կարողություններ: |
6.ՏՃ.ՏԿ.1.1. Տեղյակ լինի անձնական զարգացման համար առողջ ապրելակերպի, ներառյալ սննդի և հավասարակշռված դիետայի կարևորության մասին: 6.ՏՃ.ՏԿ.1.2. Հասկանա սննդի պատրաստման և մշակման սկզբունքները: 6.ՏՃ.ՏԿ.1.3. Կիրառի հմտություններ սննդի պատրաստման և մշակման ոլորտում: |
Բովանդակություն | |
1. Սնունդ և սնուցում: Սննդի խմբեր: Դիետիկ նպատակներ և սնվելու սովորություններ: 2. Սննդի պատրաստման և վերամշակման սկզբունքները: | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
1. Պատրաստել բանջարեղենով կերակրատեսակներ: 2. Պատրաստել ձավարեղենով կերակրատեսակներ: |
Օրինաչափություններ Տարբեր սննդատեսակներ պարունակում են անհրաժեշտ նյութեր: Մասշտաբ, համամասնություն, քանակ Կերակրատեսակների պատրաստման սննդային չափաբաժիններ: |
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր | |
Հայոց լեզու - Կարդալ և հասկանալ կարդացածը։ Մաթեմատիկա - Կատարել թվաբանական գործողություններ: Օտար լեզու - Կարդալ պարզ տեխնիկական ուղեցույցներ և հասկանալ կարդացածը։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ28, Հ29, Հ30, Հ45, Հ46, Հ51 |
Թեմա 7 | |
Հագուստի նախագծում և մոդելավորում | |
Նպատակ |
Վերջնարդյունքներ |
Ընդլայնել գիտելիքները տարբեր գործվածքների խնամքի մասին, ձևավորել գեղագիտական ճաշակ և որոշ կարի հմտություններ: |
6.ՏՃ.ՏԿ.2.1. Որոշի տարբեր գործվածքների բնութագրերը, խնամքը և համապատասխանությունը: 6.ՏՃ.ՏԿ.2.2. Հղանա գաղափարներ և մշակի նյութեր` բացահայտված կարիքներին համապատասխան պարզ ապրանքատեսակներ պատրաստելու համար: 6.ՏՃ.ՏԿ.2.3. Գնահատի դիզայնի գործառական և գեղագիտական կողմերը: 6.ՏՃ.ՏԿ.2.4. Իմանա, թե ինչպես կարելի է կահավորել զգեստապահարանը տարբեր նպատակների համար: |
Բովանդակություն | |
1. Գործվածքների ընտրություն` կապված դիզայնի և հագուստի ձևի հետ: 2. Հագուստի կոնստրուկտավորում: 3. Հագուստի մոդելավորում: | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
1․ Ձեռքի կարերի կատարման տեխնոլոգիա։ 3. Ուղղանկյունաձև կարվածքների գծագրի կառուցում: 3. Գոգնոցի մոդելավորում և կարում։ |
Մասշտաբ, համամասնություն, քանակ Հագուստի գծագրի կառուցումը կատարվում է մասշտաբի կիրառմամբ։ |
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր | |
Հայոց լեզու - Կարդալ և հասկանալ կարդացածը։ Մաթեմատիկա - Կարողանա կատարել թվաբանական գործողություններ: Օտար լեզու - Կարդալ պարզ տեխնիկական ուղեցույցներ և հասկանալ կարդացածը։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ4, Հ8, Հ28, Հ30, Հ32, Հ45, Հ46, Հ51 |
Թեմա 8 | |
Կենցաղ և ընտանիք (4 ժամ) | |
Նպատակ |
Վերջնարդյունքներ |
Ընդլայնել գիտելիքները կենցաղային խելացի սարքերի մասին, ձևավորել հոգատարություն: |
6.ՏՃ.ՏԿ.3.1.Կարողանա կառավարել ժամանակը, մարդկային և ֆիզիկական ռեսուրսները՝ տունը որակյալ դարձնելու համար: 6.ՏՃ.ՏԿ.3.2.Գործողություններ ձեռնարկի ռեսուրսների պահպանման նպատակով: |
Բովանդակություն | |
1. Ընտանեկան ռեսուրսների կառավարում և բյուջետավորում: 2. Ժամանակակից էներգախնայող կենցաղային սարքեր: | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
1. Ընտանեկան ռեսուրսների կառավարում և բյուջետավորում: 2. Ժամանակակից էներգախնայող կենցաղային սարքեր: |
Անհատ և հարաբերություններ Սովորողներն ուսումնասիրում են մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում: Գիտատեխնիկական նորարարություն Սովորողներն ուսումնասիրում են գիտական և տեխնոլոգիական նվաճումների ազդեցությունը մարդկային գործունեության և շրջակա միջավայրի վրա, դիտարկում են շրջակա միջավայրի հարմարեցումը մարդու կարիքներին: |
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր | |
Հայոց լեզու - Կարդալ և հասկանալ կարդացածը։ Մաթեմատիկա - Կատարել թվաբանական գործողություններ: Օտար լեզու - Կարդալ պարզ տեխնիկական ուղեցույցներ և հասկանալ կարդացածը։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ4, Հ10, Հ21, Հ28, Հ30, Հ46 |
Թեմա 9 | |
Դիզայն և կիրառական արհեստներ (8 ժամ) | |
Նպատակ |
Վերջնարդյունքներ |
Ընդլայնել գիտելիքները դիզայնի և կիրառական արհեստների մասին, ձևավորել ապրանքի դիզայն-նախագիծ մշակելու հմտություններ: |
6.ՏՃ.ՏԿ.4.1. Հասկանա արտադրանքի դիզայն-նախագծի սկզբունքները: 6.ՏՃ.ՏԿ.4.2. Մշակի ապրանքի (հագուստի, զարդի, կենցաղային առարկայի և այլն) դիզայն նախագիծ: 6.ՏՃ.ՏԿ.4.3. Կարողանա կատարել նախագծի տնտեսական հաշվարկ (ծախս-օգուտի վերլուծություն) |
Բովանդակություն | |
Դիզայնի գործընթացը: Ապրանքի դիզայն: Հագուստի դիզայն: Նյութերի գեղարվեստական մշակում: Ժողովրդական գեղարվեստական արհեստներ: | |
Գործնական աշխատանքներ |
Խաչվող հասկացություններ |
1. Ասեղնագործություն: 2. Ապրանքի դիզայն: 3. Հագուստի դիզայն: 4. Կազմել որևէ ապրանքի դիզայն-նախագիծ: |
Կառուցվածք և գործառույթ Նախագծվող առարկայի գործառույթով է պայմանավորված դրա կառուցվածքը: Համակարգեր և մոդելներ ժողովրդական արհեստների միջոցներով ստեղծվում են գեղարվեստական իրեր, որոնք իրենցից ներկայացնում են իրական կյանքի մոդելները: |
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր | |
Հայոց լեզու - Կարդալ և հասկանալ կարդացածը։ Մաթեմատիկա - Կատարել թվաբանական գործողություններ: Օտար լեզու - Կարդալ պարզ տեխնիկական ուղեցույցներ և հասկանալ կարդացածը։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Հ4, Հ5, Հ8, Հ28, Հ30, Հ32, Հ45, Հ46, Հ51 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական: