Գլխավոր տեղեկություն
Номер
N 71-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (07.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 06.07.2023
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
03.07.2023
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
03.07.2023
Дата вступления в силу
07.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

03 հուլիսի 2023 թ.

N 71-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻ 3-ՐԴ ԵՎ 6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Տեխնոլոգիա» առարկայի 3-րդ և 6-րդ դասարանների առարկայական ծրագրերը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2023 թվականի հուլիսի 3-ի

N 71-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

«ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻ 3-ՐԴ ԵՎ 6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

 

ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

 

3-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

 

1. Նյութեր և ռեսուրսներ

2. Նյութերի մշակում

3. Գործիքներ և սարքավորումներ

4. Ձեռնարկատիրություն

5. Առողջ սնունդ, սննդի պատրաստում

6. Հագուստի նախագծում և մոդելավորում

7. Կենցաղ և ընտանիք

8. Դիզայն և կիրառական արհեստներ

9. Ընտրովի դասեր

 

Թեմա 1

Նյութեր եվ ռեսուրսներ

Նպատակ

Վերջնարդյունքներ

Ընդլայնել գիտելիքներն ու պատկերացումները նյութերի, դրանց կիրառության մասին: Ծանոթանալ ստվարաթղթի, մանածագործական նյութերի տեսակներին, հատկություններին:

3.ՏՃ.ՆԿ.1.1 Իմանա և տարբերի մանածագործական նյութերի, ստվարաթղթի տեսակները, հատկությունները:

3.ՏՃ.ՆԿ.1.2 Հիմնավորի օրիգամիի տեխնիկայով հարթ և տարածական շինվածքներ պատրաստելու համար համապատասխան թղթի ընտրությունը:

3.ՏՃ.ՆԿ.1.3 Որոշի թելանկարի, ապլիկացիայի, խճանկարի համար գործվածքների և թելերի ճիշտ ընտրությունը:

Բովանդակություն

1. Մանածագործական նյութեր, հատկությունները՝ ֆիզիկամեխանիկական, հիգիենիկ, տեխնոլոգիական:

2. Թելեր, գործվածքներ, դրանց նշանակությունն ու անհրաժեշտությունը կենցաղում:

3. Ծանոթացում տեքստիլ արտադրության մասնագիտություններին:

4. Գործվածքով աշխատելու ձևերն ու նախապատրաստումն աշխատանքի:

5.Ստվարաթուղթ, հատկությունները, կիրառությունը, նախապատրաստումն աշխատանքի:

6. Թելանկարի ստեղծման պատմությունը:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

Կատարել պարզագույն դիտումներ, փորձեր:

1. Գործվածքի շիտակ և թարս կողմերի տարբերում:

2. Խոշորացույցով դիտել բամբակյա գործվածքի մի կտոր, որտեղ տեսանելի կլինեն միմյանց հյուսված բյուրեղիկները:

3. Փորձերի և դիտումների միջոցով ծանոթանալ բուսական և կենդանական ծագում ունեցող թելերի տեսակներին, դրանց հատկություններին:

4. Խոշորացույցով ուսումնասիրել, համեմատել թուղթն ու ստվարաթուղթը:

5. Թրջել ստվարաթուղթը և ուշադրություն դարձնել, թե ինչ է տեղի ունենում:

Օրինաչափություններ

Սովորողներն ուսումնասիրության արդյունքում դասակարգում են նյութերը, հետազոտում նյութերի փոփոխության օրինաչափությունները տարբեր պայմաններում:

 

Գիտատեխնիկական նորարարություն

Ուսումնասիրում են նյութերը, դրանց փոխազդեցությունները մարդկանց և բնության միջև, գիտական և տեխնոլոգիական նվաճումների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, շրջակա միջավայրը հարմարեցնում են մարդկանց կարիքներին:

Միջառարկայական (միջբնագավառային) կապեր

Մայրենի - Անվանել մանածագործական նյութերը, նկարագրել դրանց ձևը, գույնը, թվարկել տեսակները, կիրառության բնագավառները՝ համապատասխան եզրույթներ օգտագործելով:

Մաթեմատիկա - Թելանկարի տեխնիկայով աշխատանքներ կատարելու ընթացքում անկյան էջերը բաժանել հավասար մասերի, շրջանագիծը բաժանել հավասար մասերի (աչքաչափով կամ կարկինի օգնությամբ):

Կերպարվեստ - Թելային գրաֆիկայի տեխնիկայով աշխատանքների կատարման համար օգտագործել կերպարվեստի միջոցները, երևակայությունը և ստեղծել պատկերների էսքիզներ:

Ֆիզկուլտուրա - Զարգացնել ձեռքի մանր մկանները, ճկունությունը, դիտողականությունը, աչքաչափը, կատարելագործել շարժումների կոորդինացումը:

Ես և շրջակա աշխարհը - Գործվածքից և թելերից, ստվարաթղթից ապլիկացիայի, խճանկարի, թելանկարի, օրիգամիի տեխնիկայով պատրաստել ծանոթ կենդանիներ, թռչուններ, կենցաղային պարզ առարկաներ:

Թատրոն – Պատրաստված թռչուններ, կենդանիներ պատկերող և այլ առարկաներով ստեղծել տարբեր խաղեր, բեմադրել հեքիաթներ, պատմվածքներ:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Տ-3, Տ-4, Տ-7, Տ-10, Տ-12, Տ-32, S-35

Թեմա 2

Նյութերի մշակում

Նպատակ

Վերջնարդյունքներ

Ընդլայնել գիտելիքները նյութերի մշակման եղանակների մասին:

Ձևավորել նյութերը մշակելու և դեկորատիվ-կիրառական առարկաներ պատրաստելու հմտություններ՝ պահպանելով անվտանգության կանոնները:

3.ՏՃ.ՆԿ.2.1 Պարզաբանի նյութերի մշակման տեխնոլոգիաները:

3.ՏՃ.ՆԿ.2.2 Ցուցադրի՝ ինչպես մշակել ստվարաթուղթը, մանածագործական նյութերը՝ պահպանելով անվտանգության կանոնները:

3.ՏՃ.ՆԿ.2.3 Ներկայացնի ըստ գծագրի (կամ՝ ըստ տրված պայմանների) շինվածքների պատրաստման ալգորիթմը:

Բովանդակություն

1․ Մանածագործական նյութերի մշակման ձևերը. նշագծում ձևանմուշով, ծալում, կտրում, սոսնձում, թելքաշ, ծոպեր, կարում:

2․ Թղթի և ստվարաթղթի մշակում. գծանշում, ծալում, հարթեցում, կտրում, մակակտրում, սոսնձում, ներկում:

3. Կոնստրուկտավորում ըստ գծագրի կամ տրված պայմանների՝ պահպանելով անվտանգության կանոնները:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1. Ներկել թուղթր գունավոր մատիտներով, ջրաներկերով:

2. Ստվարաթուղթը մակակտրել (դանակով կամ մկրատի սուր ծայրով):

3. Ստվարաթուղթը սոսնձել: Բացատրել թուղթը և ստվարաթուղթը սոսնձելու տարբերությունները:

4. Փորձերի և դիտումների միջոցով ծանոթանալ բուսական և կենդանական ծագում ունեցող թելերի, գործվածքի մշակման տեխնոլոգիաներին:

5. Գործվածքի վրա ձևանմուշով նշագծումներ անել:

Փոփոխություններ և զարգացում

Ուսումնասիրում են մեր շրջապատի նյութերը, հատկությունները, դրանք վերափոխում են և ծառայեցնում մարդուն։

Համակարգեր և մոդելներ

Մոդելավորվում է նմուշը որոշակի մոտավորությամբ: Մտքերը նաև գծագրերով, նկարներով, դիագրամներով արտահայտելու հնարավորություն:

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Նյութերի ուսումնասիրության և մշակման արդյունքում սովորողներն իրենց գաղափարներով, եզրահանգումներով կարողանում են ստեղծել կենցաղային իրեր, սարքեր, խաղեր, հասկանում են դրանց գեղագիտական և բարոյական արժեքը, դրանցով զարդարում ու հարստացնում են շրջապատը, իրենց կյանքը:

Միջառարկայական (միջբնագավառային) կապեր

Մայրենի - Կարողանա նկարագրել նյութերի մշակման եղանակները, նշել, թե մեր շրջապատի որ առարկան որ եղանակով և ինչ նյութից է պատրաստվել: Ուշադրություն դարձնել մասնագիտական ճիշտ եզրույթներ օգտագործելուն:

Ես և շրջակա աշխարհը - Կարողանա թղթից, ստվարաթղթից, գործվածքից, թելերից ապլիկացիայի, խճանկարի, օրիգամիի, թելանկարի տեխնիկայով պատրաստել իրենց ծանոթ կենդանիների, թռչունների, առարկաների պատկերներ, մոդելներ:

Թատրոն - Պատրաստած թռչուններ, կենդանիներ պատկերող և այլ առարկաներով կազմակերպել տարբեր խաղեր, բեմադրել հեքիաթներ, պատմվածքներ:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Տ-3, Տ-4, Տ-7, Տ-10, Տ-12, Տ-32, S-35

 

Թեմա 3

Գործիքներ և սարքավորումներ

Նպատակ

Վերջնարդյունքներ

Զարգացնել նյութերի մշակման համար նախատեսված գործիքներով ու սարքավորումներով անվտանգ աշխատելու հմտություններ:

3.ՏՃ.ԳԱ..1.1 Ցուցադրի ստվարաթղթի, մանածագործական նյութերի մշակման համար նախատեսված գործիքներով, միջոցներով, սարքավորումներով անվտանգ աշխատելու եղանակները:

3.ՏՃ.ԳԱ.1.2 Բացատրի/հիմնավորի նյութերի մշակման և հորինվածքներ պատրաստելու համար համապատասխան գործիքների և սարքավորումների ընտրությունը:

Բովանդակություն

1. Թղթի և ստվարաթղթի մշակման համար նախատեսված գործիքներ ու հարմարանքներ: Անվտանգության կանոններ:

2. Աշխատանքային գործիքներ, սարքավորումներ, որոնք նախատեսված են մանածագործական նյութերի մշակման համար (ասեղ, մկրատ, մատնոց, քորոցներ, հերյուն, քարգահ և այլն): Անվտանգության կանոնների պահպանումը:

3. Մկրատի, ասեղի, մատնոցի, կոճակի ստեղծման պատմությունը:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1. Ծանոթանալ կարի և ասեղնագործելու համար նախատեսված ասեղների ու մկրատների տեսակներին:

2. Ցուցադրել՝ ինչպես թելը կտրել, ինչպես ամրացնել գործվածքի վրա առանց հանգույցի և այլն:

3.Ասեղի անվտանգ կիրառության կանոններ մշակել (օրինակ՝ մշտապես պահել թելած վիճակում և այլն):

4. Ասեղը թելելու, հանգույց անելու, թելը թաքցնելու վարժություններ կատարել:

5. Սոսնձել գործվածքը:

Համակարգեր և մոդելներ

Սարքավորումները, գործիքները պարզագույն մեխանիկական համակարգեր են: Նկարագրում են համակարգի մասերի (տարրերի) դերը համակարգի գործարկման տեսանկյունից:

Կառուցվածք և գործառույթ

Բացատրել կառուցվածքը՝ ելնելով գործառույթից: Օրինակ՝ մկրատի կառուցվածքը կարելի է հասկանալ, ելնելով նրա գործառույթից, կամ կարի մեքենայի կառուցվածքը կարելի է հասկանալ՝ ուսումնասիրելով նրա անիվը, ոտնակը և այլն: Կամ ճախարակի կառուցվածքը հասկանալ՝ ուսումնասիրելով իլիկի, պտտանիվի կառուցվածքը և այլն:

Միջառարկայական (միջբնագավառային) կապեր

Մայրենի - Նկարագրել նյութերի մշակման համար նախատեսված գործիքները, սարքավորումները, ճիշտ անվանել դրանց մասերը: Նկարագրել այդ գործիքների գործառույթները: Թվարկել դրանցով անվտանգ աշխատելու և այդ գործիքները պահպանելու կանոնները:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Տ-4, Տ-9, Տ-32, Տ-35

Թեմա 4

Ձեռնարկատիրություն

Նպատակ

Վերջնարդյունքներ

Զարգացնել նորարարության, ձեռնարկատիրական գործունեության, ռեսուրսների արդյունավետ օգտագործման մասին պատկերացումները: Ծանոթացնել շինվածքը գովազդելու եղանակներին:

3.ՏՃ.Ձ.1.1 Ներկայացնի ձեռնարկատիրական գործունեության գաղափարների օրինակներ և հիմնավորի:

3.ՏՃ.Ձ.2.1 Բացատրի ունեցած ռեսուրսների արդյունավետ օգտագործման կարևորությունը:

3.ՏՃ.Ձ.3.1 Ներկայացնի գովազդի կանոնները, եղանակները, գովազդի աշխատանքի արդյունքը:

Բովանդակություն

1. Բարիք, ապրանք, ծառայություն:

2. Միտք/մտահղացում:

3. Նորարարություն և ստեղծարարություն:

4. Ռեսուրսների արդյունավետ օգտագործում:

5. Գովազդ. կանոնները, եղանակները:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1. Առաջադրել նոր գաղափարներ, քննարկել դրանք ընկերների և ուսուցչի հետ:

2. Բերել ապրանքի և ծառայության օրինակներ: Քննարկել դրանք:

3. Բերել մանածագործական նյութերի խնայողաբար օգտագործման օրինակներ: Բացատրել խնայողաբար օգտագործելու պատճառը:

4. Հիմնավորել թուղթը խնայելու անհրաժեշտությունը:

5. Մշակել գովազդային կարգախոս:

6. Պատրաստել գովազդային պաստառ:

7. Յուրաքանչյուր սովորող ներկայացնում է իր պատրաստած շինվածքը, գովազդում այն իր նախընտրած եղանակով՝ կարգախոսով, պաստառով, հոլովակով: Գնահատում է ժյուրին (դասընկերներ, ուսուցիչներ):

Զարգացում

Սովորողները փորձում են պատասխանել այն հարցին, թե ինչ է ստեղծարարությունը, որն է նպատակը, կամ ինչ հիմնախնդիրների լուծմանն է ծառայում և ինչպես են կապված փոփոխելու, զարգանալու, ստեղծելու գործընթացները: Արտահայտած նոր մտքերով, մտահղացումներով, գաղափարներով, եզրահանգումներով կարողանում են ստեղծել կենցաղային նոր իրեր, սարքեր, խաղեր՝ ավելի բարեկեցիկ դարձնելով կյանքը:

Անհատներ և հարաբերություններ Ուսումնասիրում են նշանավոր ձեռնարկատերերի (հայ, այլազգի) կյանքը, համագործակցելու կարողությունները, ընդօրինակման արժանի դրվագները և այլն:

Միջառարկայական (միջբնագավառային) կապեր

Մայրենի - Նկարագրել ձեռնարկատիրոջը, տարբերակել բարիքը ապրանքից: Թվարկել մեզ ծանոթ ծառայությունների տեսակները, դասակարգել դրանք ըստ առաջնահերթության՝ օգտագործելով մասնագիտական եզրույթներ: Դասընկերների առաջ քաշած նոր գաղափարներից ընտրություն կատարել: Հորինել պատմություն ռեսուրսների սխալ կառավարման մասին, վերնագրել:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Տ-4, Տ-7, Տ-13, Տ-15, Տ-20, Տ-21, Տ-27, Տ-32, Տ-35

 

Թեմա 5

Առողջ սնունդ, սննդի պատրաստում

Նպատակ

Վերջնարդյունքներ

Պատրաստել ջերմային մշակում չպահանջող պարզագույն կերակրատեսակներ (բուտերբրոդներ):

3.ՏՃ.ՏԿ.1.1 Նկարագրի ջերմային մշակում չպահանջող պարզագույն կերակրատեսակների պատրաստման ընթացքը՝ պահպանելով անվտանգության կանոնները:

Բովանդակություն

1. Բուտերբրոդներ: Տեսակները:

2. Սննդամթերքի նախապատրաստումը բուտերբրոդների պատրաստման համար:

3. Պատրաստած բուտերբրոդների գովազդում պարզագույն կարգախոսով:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1.Բուտերբրոդների պատրաստման համար սննդամթերքի որակի ստուգում:

2.Սննդամթերքի նախապատրաստում բուտերբրոդների պատրաստման համար:

Ցուցադրել պատրաստած բուտերբրոդները:

Գովազդել:

Օրինաչափություններ

սնունդը դասակարգում են ըստ նմանությունների և տարբերությունների, հետազոտում են սննդի բնութագրիչները, ըստ որոնց կատարվել է դասակարգումը:

Միջառարկայական (միջբնագավառային) կապեր

Մայրենի - Գրագետ ներկայացնել բուտերբրոդների պատրաստման ընթացքը, հիմնավորել դրանց առավելություններն արագ սննդի կազմակերպման հարցում: Մշակել գովազդային կարգախոս: Վերհիշել առողջ սննդի կարևորությունը, ինտեգրել այս երկու թեմաները, քննարկել դասընկերների, ուսուցչի հետ:

Կերպարվեստ - Բուտերբրոդները գովազդելու համար ստեղծել գովազդային պաստառ՝ օգտագործելով կերպարվեստի հնարները:

Ես և շրջակա աշխարհը - Վերհիշել բուտերբրոդների պատրաստման համար առողջ և ռացիոնալ սնունդ ընտրելու կանոնները, թվարկել և պահպանել դրանք: Քննարկել արագ սննդի առավելությունները և թերությունները:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Տ-25, Տ-32, Տ-34, Տ-35

Թեմա 6

Հագուստի նախագծում և մոդելավորում (6 ժամ)

Նպատակ

Վերջնարդյունքներ

Ծանոթացնել հագուստի ստեղծման պատմությանը: Կարողանալ գործվածքի վրա չափանշում կատարել և ձևել:

3.ՏՃ.ՏԿ.2.1 Տարբերի գործվածքի շիտակ և թարս երեսները:

3.ՏՃ.ՏԿ.2.2 Նկարագրի գործվածքի վրա չափանշում կատարելը, ձևելը:

3.ՏՃ.ՏԿ.2.3 Բերել օրինակներ՝ ինչպես ընտրել գործվածք շինվածքի նշանակությունից ելնելով:

Բովանդակություն

1. Հագուստի ստեղծման պատմություն:

2. Հագուստին ներկայացվող պահանջներ:

3. Մանրաթելեր, տեսակները, դասակարգումը:

4. Գործվածքներ: Հենքաթել և միջնաթել: Գործվածքի շիտակ և թարս կողմեր: Գործվածքի տեսակները (բուսական, կենդանական):

5. Հագուստի պարզագույն նորոգումներ:

6. Մասնագիտություններ, որոնք կապված են հագուստի նախագծման, ձևավորման, նորոգման հետ:

7. Հագուստի տեսակին համապատասխանող գործվածքի ընտրություն:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1. Գործվածքի շիտակ և թարս երեսների որոշում:

2. Գործվածքի հատկությունների ուսումնասիրում՝ ըստ արտաքին տեսքի, շիտակ և թարս կողմերի:

3. Գործվածքի վրա ձևանմուշով գծանշումներ անել:

4. Ցուցադրել հագուստի պարզագույն նորոգումների ձևերը:

Օրինաչափություններ

Հագուստի համար նախատեսված գործվածքի ուսումնասիրություն, դասակարգում՝ ըստ փոփոխության օրինաչափությունների:

Ժամանակ և տարածություն

Ուսումնասիրում են տարբեր ժողեվուրդների կենցաղը տարբեր ժամանակներում, ինտերիերի ձևավորման տարբերությունները:

Միջառարկայական (միջբնագավառային) կապեր

Մայրենի - Ներկայացնել հագուստի անհրաժեշտությունը, ստեղծման պատմությունը, գործառույթները:

Կերպարվեստ - Հագուստի գեղագիտական արժեքը, հագուստը կերպարվեստի հնարներով գեղեցկացնելու ժամանակակից միջոցները:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Տ-4, Տ-7, Տ-13, Տ-15, Տ-20, Տ-21, Տ-27, Տ-32, Տ-35

Թեմա 7

Կենցաղ և ընտանիք (2 ժամ)

Նպատակ

Վերջնարդյունքներ

Ծանոթացնել բնակարանի մաքրման և խնամքի տեսակներին:

3.ՏՃ.ՏԿ.3.1 Իմանա բնակարանի խնամքի սանիտարահիգիենիկ պահանջները:

3.ՏՃ.ՏԿ.3.2 Նկարագրի բնակարանը մաքրելու անհրաժեշտությունն ու ընթացքը:

Բովանդակություն

1. Բնակարանի մաքրում՝ չոր և խոնավ:

2. Բնակարանի խնամք:

3. Բնակարանի խնամքի սանիտարահիգիենիկ պահանջներ:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

Մեկնաբանել բնակարանը մաքրելու, խնամքի կանոնները: Քննարկել դասընկերների, ուսուցչի հետ:

Պատճառ և հետևանք

Պատճառահետևանքային կապերի ուսումնասիրում՝ նոր իրադարձությունները կանխատեսելու և բացատրելու համար

Միջառարկայական (միջբնագավառային) կապեր

Մայրենի - Ներկայացնել բնակարանը խնամելու, մաքուր պահելու կանոնները՝ զարգացնելով բառապաշարը, գրագետ, անկաշկանդ խոսքը, ընդհանրացումներ անելու կարողությունը, ինչպես նաև հիմնավորել բնակարանի խնամքի անհրաժեշտությունը:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Տ-9, S-27, Տ-32

Թեմա 8

Դիզայն և կիրառական արհեստներ

Նպատակ

Վերջնարդյունքներ

Ընդլայնել կենցաղի ձևավորման մասին գիտելիքները, ձևավորել ինտերիերը դեկորատիվ տարրերով ձևավորելու կարողություններ:

3.ՏՃ.ՏԿ.4.1 Նկարագրի ինտերիերի ձևավորման դերն ու անհրաժեշտությունը:

3.ՏՃ.ՏԿ.4.2 Պլանավորի և ներկայացնի ինտերիերը դեկորատիվ տարրերով ձևավորելու օրինակներ:

Բովանդակություն

1. Բնակարանի ինտերիերի ձևավորում:

2. Աշխատատեղի ինտերիերի ձևավորում:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1. Համեմատել բնակարանի և աշխատատեղի ինտերիերի ձևավորումը, ընդհանրություններն ու տարբերությունները:

2. Համեմատել տարբեր ժողովուրդների բնակարանի ինտերիերի ձևավորումը (սովորողի ընտրությամբ):

Փոփոխություն և զարգացում

Ցույց տալ, թե ինչպես է փոխվում, գեղեցկանում ինտերիերը:

Ժամանակ և տարածություն

Ուսումնասիրում են տարբեր ժամանակներում տարբեր ժողովուրդների կենցաղը, ինտերիերի ձևավորման տարբերությունները:

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Բնակարանի, աշխատատեղի ինտերիերի ուսումնասիրության արդյունքում սովորողները երևակայությամբ, պատկերացումներով, եզրահանգումներով կարողանում են վերափոխել այն, գեղեցկացնել, հասկանալ դրա գեղագիտական ու բարոյական արժեքը:

Միջառարկայական (միջբնագավառային) կապեր

Մայրենի - Նկարագրել բնակարանի, աշխատատեղի ինտերիերի ձևավորման գործընթացը՝ զարգացնելով բառապաշարը, գրագետ, անկաշկանդ խոսքը, ընդհանրացումներ անելու կարողությունը, ինչպես նաև հիմնավորել ինտերիերի ձևավորման անհրաժեշտությունը:

Կերպարվեստ - Նկարել, ըստ սեփական պատկերացումների, ինչպես կարելի է ձևավորել բնակարանը:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Տ-9, S-30, S-35

6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

 

1. Գրաֆիկա

2. Նյութեր և կառուցվածքներ

3. Գործիքներ և սարքավորումներ

4. Տեխնոլոգիական գործընթացներ

5. Ձեռնարկատիրական գործունեություն

6. Առողջ սնունդ, սննդի պատրաստում

7. Հագուստի նախագծում և մոդելավորում

8. Կենցաղ և ընտանիք

9. Դիզայն և կիրառական արհեստներ

10. Ընտրովի դասեր

 

Թեմա 1

Գրաֆիկա

Նպատակ

Վերջնարդյունքներ

Ձևավորել գրաֆիկական աշխատանքներ կատարելու հմտություններ, զարգացնել տարածական պատկերացում:

6.ՏՃ.Գ.1.1. Կարողանա կատարել բարդ երկրաչափական պատկերների գծագրեր:

6.ՏՃ.Գ.1.2. Կարողանա գծել պատկերի տարբեր դիրքերի գծագրերը:

6.ՏՃ.Գ.1.3. Կարողանա գծել տարբեր առարկաների եռաչափ գծագիրը:

6.ՏՃ.Գ.1.4. Իմանա պրոյեկտման եղանակները, կարողանա կառուցել կետի և գծի պրոյեկցիան երեք հարթությունների վրա:

6.ՏՃ.Գ.2.1. Կարողանա գծել մեխանիզմների պարզ մասեր:

6.ՏՃ.Գ.2.2.Կարողանա կատարել պարզ մեխանիզմների հավաքական գծագրեր։

6.ՏՃ.Գ.3.1. Իմանա շինարարական գծագրերում սիմվոլիկ պատկերումները, մասշտաբները:

6.ՏՃ.Գ.3.2.Կարողանա կատարել պարզ շինարարական գծագրեր՝ տեսք, հատույթ, հատակագիծ։

Բովանդակություն

Երկրաչափական կառուցումներ։

Պրոյեկտման եղանակները՝ կենտրոնական և զուգահեռ:

Կետի և գծի պրոյեկտում երեք հարթությունների վրա:

Եռաչափ կառուցումներ:

Մեխանիկական մասերի գծագիր:

Մեխանիզմի հավաքական գծագիր:

Շինարարական գծագրերում սիմվոլիկ պատկերումները, մասշտաբները:

Շինարարական գծագրի առանձնահատկությունները (տեսք, հատույթ, հատակագիծ):

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1. Կետի և հատվածի պրոյեկցիայի կառուցում VHW հարթությունների վրա:

2. Եռաչափ կառուցումներ:

3. Էլիպսի և ձվածիրի կառուցում:

4. Գծել պարզ մեխանիկական մասերի գծագիր՝ հեղույս, մանեկ, լիսեռ:

5. Կատարել գծագրի չափադրում:

6. Գծել շինարարական գծագրերի սիմվոլիկ պատկերումները:

7. Գծել տան հատակագիծ՝ պահպանելով մասշտաբը:

Օրինաչափություններ

Գծերը կարող են լինել զուգահեռ և ուղղահայաց: Պատկերը բաժանվում է հավասար մասերի օրինաչափությունների կիրառմամբ:

 

Մասշտաբ, համամասնություն և քանակ

Իրական չափերը գծագրի վրա պատկերվում են մասշտաբի օգնությամբ:

Միջառարկայական (միջբնագավառային) կապեր

Հայոց լեզու - Կարդալ և հասկանալ կարդացածը։

Մաթեմատիկա - Կատարել թվաբանական գործողություններ: Կոորդինատային հարթության գաղափարի իմացություն։

Օտար լեզու - Կարդալ պարզ տեխնիկական ուղեցույցներ և հասկանալ կարդացածը։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Հ1, Հ2, Հ4, Հ5, Հ32, Հ46

 

Թեմա 2

Նյութեր և կառուցվածքներ

Նպատակ

Վերջնարդյունքներ

Ընդլայնել գիտելիքները տարբեր նյութերի, մեխանիզմների մասին, զարգացնել կարողություններ և հմտություններ՝ կազմելու իրի պատրաստման տեխնոլոգիական քարտ:

6.ՏՃ.ՆԿ.1.1. Հասկանա որոշակի նյութերի ֆիզիկական հատկությունները:

6.ՏՃ.ՆԿ.1.2. Ընտրի և օգտագործի համապատասխան նյութեր և ռեսուրսներ դիզայներական և նախագծային աշխատանքի համար:

6.ՏՃ.ՆԿ.1.3. Անհանգստանա այն նյութերի օգտագործման և թափոնների հեռացման համար, որոնք կարող են ազդել բնական միջավայրի վրա:

6.ՏՃ.ՆԿ.2.1. Ընտրի և օգտագործի համապատասխան գործիքներ և մեքենաներ նյութերի մշակման համար:

6.ՏՃ.ՆԿ.2.2. Հասկանա նյութերի մշակման ընդհանուր գործընթացները, ինչպիսիք են կտրումը, ձևավորումը և վերջնամշակումը:

6.ՏՃ.ՆԿ.2.3. Տեղեկացված լինի նյութերի մշակման ընթացքում շրջակա միջավայրին հասցվող վնասները նվազագույնի հասցնելու անհրաժեշտության մասին:

6.ՏՃ.ՆԿ.3.1. Օգտագործի տարբեր նյութերի և սարքերի կառուցվածքային և մեխանիկական հատկությունները նախագծային և դիզայներական աշխատանքի համար:

6.ՏՃ.ՆԿ.3.2. Օգտագործի տարբեր մեխանիզմներ` տարբեր նախագծային լուծումների գործառնական հատկությունների բարձրացման համար:

Բովանդակություն

Կենցաղում գործածվող նյութերի տեսակները:

Նյութերի հատկությունները և դրանց փորձարկումները:

Կիրառական և դիզայներական աշխատանքների համար ճիշտ նյութերի և ռեսուրսների ընտրությունը:

Նյութերի և ռեսուրսների անթափոն գործածումը:

Նյութերի մշակման եղանակները՝ կտրմամբ մշակում, հղկում, միացում, հավաքում:

Նյութերի մշակման ճիշտ եղանակի ընտրություն:

Տարբեր նպատակների համար ծառայող մեխանիզմների կառուցվածքներ:

Շարժման փոխանցման և ղեկավարման համար նախատեսված մեխանիզմների կիրառությունը:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1. Մետաղների տեսակները և հատկությունները:

2. Ոչ մետաղական նյութեր (ռետին, պլաստիկ և այլն):

3. Մետաղի մշակման եղանակները ձեռքի գործիքներով՝ կտրում, խարտոցում, ողորկում։

4. Փայտի գեղարվեստական փորագրություն:

5. Փայտամշակման խառատային հաստոցի կառուցվածքը:

6. Ֆրեզերային հաստոցի կառուցվածքը:

7. Փոխանցման և ղեկավարման համար նախատեսված մեխանիզմները:

Կառուցվածք և գործառույթ

Բնական և նախագծված օբյեկտների կառուցվածքների ձևն ու կայունությունը կապված են դրանց գործառույթների հետ:

 

Պատճառ և հետևանք

Նյութի մշակման գործընթացը պետք է կազմակերպվի՝ հաշվի առնելով այն, որ նոր տեխնոլոգիաները կարող են մեծ ազդեցություն ունենալ հասարակության և շրջակա միջավայրի վրա: Արժեքների և օգուտների վերլուծությունը տեխնոլոգիայի վերաբերյալ որոշումների կարևոր կողմն է:

Միջառարկայական (միջբնագավառային) կապեր

Հայոց լեզու - Կարդալ և հասկանալ կարդացածը։

Մաթեմատիկա - Կատարել թվաբանական գործողություններ:

Բնագիտություն - Հասկանա նյութի կառուցվածքը։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Հ1, Հ4, Հ5, Հ8, Հ10, Հ28, Հ30, Հ32, Հ46

 

Թեմա 3

Գործիքներ և սարքավորումներ

Նպատակ

Վերջնարդյունքներ

Ընդլայնել գիտելիքները տարբեր գործիքների և սարքավորումների մասին, ձևավորել դրանցով անվտանգ աշխատելու կարողություններ:

6.ՏՃ.ԳԱ.1.1. Օգտագործի գործիքներ, մեքենաներ կամ սարքավորումներ` տարբեր տեսակի նյութերի, էներգիայի և տեղեկատվության մշակման համար:

6.ՏՃ.ԳԱ.1.2. Նախագծային լուծումների իրականացման համար կիրառի գործիքներ, մեքենաներ կամ սարքավորումներ:

Բովանդակություն

Գործիքների և սարքավորումների անվտանգ շահագործումը:

Նախագծային լուծման համար անհրաժեշտ գործիքների և սարքավորումների ճիշտ ընտրությունը:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1. Աշխատատեղի կազմակերպում, ծանոթացում աշխատանքի անվտանգության կանոններին:

2. Տեխնոլոգիական քարտի կազմում, գործիքների ճիշտ ընտրություն:

Համակարգ մոդել

Յուրաքանչյուր համակարգ օժտված է կառուցվածքայնությամբ և բաղկացած է կոնկրետ քանակությամբ տարրերից:

Միջառարկայական (միջբնագավառային) կապեր

Հայոց լեզու - Կարդալ և հասկանալ կարդացածը։

Մաթեմատիկա - Կատարել թվաբանական գործողություններ:

Օտար լեզու - Կարդալ պարզ տեխնիկական ուղեցույցներ և հասկանալ կարդացածը։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Հ1, Հ2, Հ4, Հ5, Հ10, Հ32, Հ46

Թեմա 4

Տեխնոլոգիական գործընթացներ

Նպատակ

Վերջնարդյունքներ

Ընդլայնել գիտելիքները տարբեր տեխնոլոգիական գործընթացների մասին, զարգացնել նախագծային աշխատանքներ կատարելու հմտություններ:

Ձևավորել էլեկտրականության հետ անվտանգ վարվելու կարողություններ:

6.ՏՃ.ԳԱ.2.1.Հասկանա ապրանքի նախագծման և պատրաստման հաջորդականությունը:

6.ՏՃ.ԳԱ.2.2. Հասկանա մի շարք նյութերի մշակման գործընթացները:

6.ՏՃ.ԳԱ.2.3. Հասկանա մի շարք նյութերի միացման, հավաքման և վերջնամշակման գործընթացները:

6.ՏՃ.ԳԱ.2.4. Գործածի գործիքներն ու սարքավորումները տեխնոլոգիական տարբեր գործընթացներում:

6.ՏՃ.ԳԱ.3.1. Համագործակցի անհատների հետ նախագծի շրջանակներում։

6.ՏՃ.ԳԱ.4.1. Իմանա լույսի, ձայնի, էլեկտրականության և շարժման հետ կապված որոշ օրինաչափություններ և երևույթներ

6.ՏՃ.ԳԱ.4.2. Հասկանա պարզագույն էլեկտրական սխեմայի պայմանական նշանները:

6.ՏՃ.ԳԱ.4.3. Հասկանա մեխանիկական, էլեկտրական և էլեկտրոնային գործիքների կիրառման ոլորտները:

6.ՏՃ.ԳԱ.4.3. Օգտագործի կոնստրուկտոր հավաքածուներ` կառավարման համակարգերի մոդելավորման համար:

Բովանդակություն

Տարբեր ոլորտների արտադրական գործընթացները:

Արտադրական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ մասնագիտական հմտությունները:

Նախագծային աշխատանքի պլանավորում և քայլերի մշակում:

Համագործակցային խմբային աշխատանք նախագծի շուրջը։ Պլանավորում, կազմակերպում, վերահսկում և բարելավում:

Նախագծային փաստաթղթերի մշակում:

Հոսանքի աղբյուրներ:

Էլեկտրական շղթայի պայմանական նշանները:

Էլեկտրական պարզ շղթայի մոնտաժում:

Էլեկտրատեխնիկական աշխատանքներ:

Մեխանիկական, էլեկտրական, պնևմատիկ, էլեկտրոնային վերահսկիչ համակարգեր:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

Էքսկուրսիա՝ այցելություն արտադրական ձեռնարկություն (սննդի արտադրության, կահույքի, մեքենաշինական և այլն):

1. Համագործակցային խմբային աշխատանք՝ նախագծի շուրջը։ Պլանավորում, կազմակերպում, վերահսկում և բարելավում, նախագծային փաստաթղթերի մշակում։

2. Հավաքել պարզ էլեկտրական շղթա:

3. Տարբեր էլեկտրոնային վերահսկիչ սարքերի կիրառմամբ գործնական աշխատանք (ծրագրավորվող սարքի կամ խաղալիքի հավաքում):

Էներգիա և նյութ

Ապրանքների արտադրությունը նյութի և էներգիայի հոսքի արդյունք է:

 

Կառուցվածք և գործառույթ

Բնական և նախագծված օբյեկտների կառուցվածքների ձևն ու կայունությունը կապված են դրանց գործառույթների հետ:

Միջառարկայական (միջբնագավառային) կապեր

Հայոց լեզու - Կարդալ և հասկանալ կարդացածը։

Մաթեմատիկա - Կատարել թվաբանական գործողություններ:

Բնագիտություն – Հասկանալ էլեկտրական հոսանքի հատկությունները։

Օտար լեզու - Կարդալ պարզ տեխնիկական ուղեցույցներ և հասկանալ կարդացածը։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Հ1, Հ2, Հ4, Հ5, Հ10, Հ28, Հ29, Հ30, Հ32, Հ46

 

Թեմա 5

Ձեռնարկատիրական գործունեություն

Նպատակ

Վերջնարդյունքներ

Ձևավորել պատկերացումներ ձեռնարկատիրական գործուներության մասին:

6.ՏՃ.Ձ.1.1.Հասկանա, թե ինչ է ձեռնարկատիրական գործունեությունը և ինչպես կարելի է իրականացնել այն Հայաստանի Հանրապետությունում:

6.ՏՃ.Ձ.1.2. Տարբերի «ֆիզիկական անձ», «իրավաբանական անձ» «անհատ ձեռնարկատեր» հասկացությունները:

6.ՏՃ.Ձ.1.3. Տարբերի կազմակերպությունների հիմնական տեսակները (ՍՊԸ, ՓԲԸ և այլն):

6.ՏՃ.Ձ.2.1. Իմանա, թե ինչպես կարելի է խելացի կերպով ճիշտ վարվել փողի հետ (օրինակ` թղթադրամներ, էլեկտրոնային փող) ինչպես սեփական միջոցների, այնպես էլ կազմակերպությունների հաշիվների համար:

6.ՏՃ.Ձ.2.2. Հասկանա ռեսուրսների արդյունավետ կիրառման կարևորությունը նախագծի կոնկրետ նպատակների իրականացման գործում:

6.ՏՃ.Ձ.3.1. Հասկանա շուկայի հետազոտության մեջ օգտագործվող հիմնական գործիքները և իմանա, թե ինչպես կարելի է պարզել այլոց կարիքները:

6.ՏՃ.Ձ.3.2. Տեղյակ լինել, թե ինչպես պլանավորել և իրականացնել գովազդային արշավ:

6.ՏՃ.Ձ.3.3. Տեղյակ լինել հաճախորդներին միշտ որակյալ ծառայությունների մատուցման և նրանցից հետադարձ կապի կարևորության մասին:

Բովանդակություն

Ձեռնարկատիրություն և ռիսկ:

Անհատ ձեռնարկատեր:

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ:

Բաժնետիրական ընկերություններ:

Ֆինանսական բյուջետավորում (անձնական և ընկերության) և հաշվետվություն:

Ռեսուրսների պլանավորում՝ մարդկային ռեսուրսներ:

Ապրանքի ինքնարժեքի հաշվարկ:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1. Խաղ՝ «Փակ բաժնետիրական ընկերություն»:

2. Կազմակերպել գովազդային արշավ:

Պատճառ և հետևանք

Տեխնոլոգիաների օգտագործումը և դրանց օգտագործման սահմանափակումները պայմանավորված են անհատական կամ սոցիալական կարիքներով, ցանկություններով և արժեքներով:

Միջառարկայական (միջբնագավառային) կապեր

Հայոց լեզու - Կարդալ և հասկանալ կարդացածը։

Մաթեմատիկա - Կատարել թվաբանական գործողություններ:

Օտար լեզու - Կարդալ պարզ տեխնիկական ուղեցույցներ և հասկանալ կարդացածը։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Հ1, Հ2, Հ21, Հ28, Հ29, Հ30

 

Թեմա 6

Առողջ սնունդ, սննդի պատրաստում

Նպատակ

Վերջնարդյունքներ

Ընդլայնել պատկերացումները առողջ սննդի վերաբերյալ, ձևավորել պարզ կերակրատեսակներ պատրաստելու նախնական կարողություններ:

6.ՏՃ.ՏԿ.1.1. Տեղյակ լինի անձնական զարգացման համար առողջ ապրելակերպի, ներառյալ սննդի և հավասարակշռված դիետայի կարևորության մասին:

6.ՏՃ.ՏԿ.1.2. Հասկանա սննդի պատրաստման և մշակման սկզբունքները:

6.ՏՃ.ՏԿ.1.3. Կիրառի հմտություններ սննդի պատրաստման և մշակման ոլորտում:

Բովանդակություն

1. Սնունդ և սնուցում: Սննդի խմբեր: Դիետիկ նպատակներ և սնվելու սովորություններ:

2. Սննդի պատրաստման և վերամշակման սկզբունքները:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1. Պատրաստել բանջարեղենով կերակրատեսակներ:

2. Պատրաստել ձավարեղենով կերակրատեսակներ:

Օրինաչափություններ

Տարբեր սննդատեսակներ պարունակում են անհրաժեշտ նյութեր:

Մասշտաբ, համամասնություն, քանակ

Կերակրատեսակների պատրաստման սննդային չափաբաժիններ:

Միջառարկայական (միջբնագավառային) կապեր

Հայոց լեզու - Կարդալ և հասկանալ կարդացածը։

Մաթեմատիկա - Կատարել թվաբանական գործողություններ:

Օտար լեզու - Կարդալ պարզ տեխնիկական ուղեցույցներ և հասկանալ կարդացածը։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Հ1, Հ2, Հ28, Հ29, Հ30, Հ45, Հ46, Հ51

 

Թեմա 7

Հագուստի նախագծում և մոդելավորում

Նպատակ

Վերջնարդյունքներ

Ընդլայնել գիտելիքները տարբեր գործվածքների խնամքի մասին, ձևավորել գեղագիտական ճաշակ և որոշ կարի հմտություններ:

6.ՏՃ.ՏԿ.2.1. Որոշի տարբեր գործվածքների բնութագրերը, խնամքը և համապատասխանությունը:

6.ՏՃ.ՏԿ.2.2. Հղանա գաղափարներ և մշակի նյութեր` բացահայտված կարիքներին համապատասխան պարզ ապրանքատեսակներ պատրաստելու համար:

6.ՏՃ.ՏԿ.2.3. Գնահատի դիզայնի գործառական և գեղագիտական կողմերը:

6.ՏՃ.ՏԿ.2.4. Իմանա, թե ինչպես կարելի է կահավորել զգեստապահարանը տարբեր նպատակների համար:

Բովանդակություն

1. Գործվածքների ընտրություն` կապված դիզայնի և հագուստի ձևի հետ:

2. Հագուստի կոնստրուկտավորում:

3. Հագուստի մոդելավորում:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1․ Ձեռքի կարերի կատարման տեխնոլոգիա։

3. Ուղղանկյունաձև կարվածքների գծագրի կառուցում:

3. Գոգնոցի մոդելավորում և կարում։

Մասշտաբ, համամասնություն, քանակ

Հագուստի գծագրի կառուցումը կատարվում է մասշտաբի կիրառմամբ։

Միջառարկայական (միջբնագավառային) կապեր

Հայոց լեզու - Կարդալ և հասկանալ կարդացածը։

Մաթեմատիկա - Կարողանա կատարել թվաբանական գործողություններ:

Օտար լեզու - Կարդալ պարզ տեխնիկական ուղեցույցներ և հասկանալ կարդացածը։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Հ1, Հ2, Հ4, Հ8, Հ28, Հ30, Հ32, Հ45, Հ46, Հ51

 

Թեմա 8

Կենցաղ և ընտանիք (4 ժամ)

Նպատակ

Վերջնարդյունքներ

Ընդլայնել գիտելիքները կենցաղային խելացի սարքերի մասին, ձևավորել հոգատարություն:

6.ՏՃ.ՏԿ.3.1.Կարողանա կառավարել ժամանակը, մարդկային և ֆիզիկական ռեսուրսները՝ տունը որակյալ դարձնելու համար:

6.ՏՃ.ՏԿ.3.2.Գործողություններ ձեռնարկի ռեսուրսների պահպանման նպատակով:

Բովանդակություն

1. Ընտանեկան ռեսուրսների կառավարում և բյուջետավորում:

2. Ժամանակակից էներգախնայող կենցաղային սարքեր:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1. Ընտանեկան ռեսուրսների կառավարում և բյուջետավորում:

2. Ժամանակակից էներգախնայող կենցաղային սարքեր:

Անհատ և հարաբերություններ

Սովորողներն ուսումնասիրում են մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում:

Գիտատեխնիկական նորարարություն

Սովորողներն ուսումնասիրում են գիտական և տեխնոլոգիական նվաճումների ազդեցությունը մարդկային գործունեության և շրջակա միջավայրի վրա, դիտարկում են շրջակա միջավայրի հարմարեցումը մարդու կարիքներին:

Միջառարկայական (միջբնագավառային) կապեր

Հայոց լեզու - Կարդալ և հասկանալ կարդացածը։

Մաթեմատիկա - Կատարել թվաբանական գործողություններ:

Օտար լեզու - Կարդալ պարզ տեխնիկական ուղեցույցներ և հասկանալ կարդացածը։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Հ1, Հ2, Հ4, Հ10, Հ21, Հ28, Հ30, Հ46

 

Թեմա 9

Դիզայն և կիրառական արհեստներ (8 ժամ)

Նպատակ

Վերջնարդյունքներ

Ընդլայնել գիտելիքները դիզայնի և կիրառական արհեստների մասին, ձևավորել ապրանքի դիզայն-նախագիծ մշակելու հմտություններ:

6.ՏՃ.ՏԿ.4.1. Հասկանա արտադրանքի դիզայն-նախագծի սկզբունքները:

6.ՏՃ.ՏԿ.4.2. Մշակի ապրանքի (հագուստի, զարդի, կենցաղային առարկայի և այլն) դիզայն նախագիծ:

6.ՏՃ.ՏԿ.4.3. Կարողանա կատարել նախագծի տնտեսական հաշվարկ (ծախս-օգուտի վերլուծություն)

Բովանդակություն

Դիզայնի գործընթացը:

Ապրանքի դիզայն:

Հագուստի դիզայն:

Նյութերի գեղարվեստական մշակում:

Ժողովրդական գեղարվեստական արհեստներ:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1. Ասեղնագործություն:

2. Ապրանքի դիզայն:

3. Հագուստի դիզայն:

4. Կազմել որևէ ապրանքի դիզայն-նախագիծ:

Կառուցվածք և գործառույթ

Նախագծվող առարկայի գործառույթով է պայմանավորված դրա կառուցվածքը:

Համակարգեր և մոդելներ

ժողովրդական արհեստների միջոցներով ստեղծվում են գեղարվեստական իրեր, որոնք իրենցից ներկայացնում են իրական կյանքի մոդելները:

Միջառարկայական (միջբնագավառային) կապեր

Հայոց լեզու - Կարդալ և հասկանալ կարդացածը։

Մաթեմատիկա - Կատարել թվաբանական գործողություններ:

Օտար լեզու - Կարդալ պարզ տեխնիկական ուղեցույցներ և հասկանալ կարդացածը։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Հ4, Հ5, Հ8, Հ28, Հ30, Հ32, Հ45, Հ46, Հ51

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական: