Գլխավոր տեղեկություն
Номер
N 08-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (09.09.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.08.21-2023.09.03 Պաշտոնական հրապարակման օրը 30.08.2023
Принят
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Дата принятия
25.08.2023
Подписан
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Дата подписания
25.08.2023
Дата вступления в силу
09.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

25 օգոստոսի 2023 թ.
ք. Երևան

N 08-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի ԹԻՎ 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ ենթակետով՝

 

Հրամայում եմ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի օգոստոսի 11-ի «Օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգները սահմանելու մասին» N 06-Ն հրամանի՝

1) 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված՝ 1-ին հավելվածի.

ա. 12-րդ կետում «տեղագրական հիմք» բառերից հետո լրացնել «(հանույթ)` կոորդինատների WGS-84 (ARMREF 02) համակարգով» բառերը։

բ. 66-րդ կետից հետո լրացնել նոր 67-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ․

«67․ Եթե Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի աղյուսակ 2-ով սահմանված պահանջներին հաշվարկված պաշարների չբավարարելու հիմքով հանքավայրը պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից համարվել է շահագործմանը չնախապատրաստված, ապա հանքավայրի պաշարները կարող են հաստատվել ընդերքաբանական փորձաքննության ներկայացված նյութերում հաշվարկված կարգերով, սակայն նշումով, որ այն նախապատրաստված չէ շահագործման, չի կարող տրամադրվել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով և նպատակահարմար է իրականացնել մանրազնին հետախուզում։»:

2) 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված՝ 2-րդ հավելվածի.

ա. 12-րդ կետում «ռելիեֆին համապատասխան» բառերից հետո լրացնել «(հանույթ)` կոորդինատների WGS-84 (ARMREF 02) համակարգով» բառերը։

բ. 16-րդ կետի 1-ին ենթակետում «վերացման» բառը փոխարինել «վերցման» բառով։

գ. 16-րդ կետի վերջին պարբերության «Զառիթափ» բառից առաջ լրացնել «4)» թիվը։

դ. 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Մանրազնին հետախուզման արդյունքներով տեխնիկատնտեսական հիմնավորման ժամանակ նախանշված` հանքավայրի առաջնահերթ մշակման ենթակա տեղամասերը և հորիզոնները պետք է հետախուզված լինեն տվյալ խմբի համար առավել բարձր կարգերով:

1) Այն դեպքում, երբ առաջնահերթ մշակման տեղամասերը երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններով, օգտակար հանածոյի որակով և լեռնաերկրաբանական պայմաններով բնութագրական չեն ամբողջ հանքավայրի համար, պետք է մանրազնին ուսումնասիրվեն նաև հանքավայրին հատկանշական տեղամասերը: Մանրամասն ուսումնասիրված տեղամասերի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը օգտագործվում է հանքավայրի մնացած մասի պաշարների հաշվարկման ժամանակ ընդունված հաշվարկային պարամետրերի և ամբողջ հանքավայրի մշակման պայմանների հավաստիության գնահատման համար:

2) Տարբեր կարգերի պաշարների ռացիոնալ հարաբերակցությունը սահմանվում է Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի աղյուսակ 2-ով։»:

ե. 26-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ «1) Պատքարի և երեսապատման քարի հանքավայրերի հետախուզման ժամանակ 5-ական փորձանմուշներով պետք է վերստուգվեն (ներքին և արտաքին վերստուգումներ) ծավալային զանգվածի և ջրակլանման տվյալների տարբերությունը (տարամիտությունը). ծավալային զանգվածի որոշման դեպքում չպետք է գերազանցի 0.02 գ/սմ3, իսկ ջրակլանման փորձարկումների դեպքում` 0.5%-ը: Իբրև խիճ (բետոնի, ճանապարհի և վերնալիրի) քարի գնահատման դեպքում 5 փորձանմուշով վերստուգվում է թույլ ապարների հատիկների պարունակությունը:»։

զ. 37-րդ կետում «հարստությունները» բառը փոխարինել «հզորությունները» բառով։

է. 50-րդ կետը լրացնել նոր 4-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ․

«4) Եթե Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի աղյուսակ 2-ով սահմանված պահանջներին հաշվարկված պաշարների չբավարարելու հիմքով հանքավայրը պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից համարվել է շահագործմանը չնախապատրաստված, ապա հանքավայրի պաշարները կարող են հաստատվել ընդերքաբանական փորձաքննության ներկայացված նյութերում հաշվարկված կարգերով, սակայն նշումով, որ այն նախապատրաստված չէ շահագործման, չի կարող տրամադրվել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով և նպատակահարմար է իրականացնել մանրազնին հետախուզում։»:

3) 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված՝ 3-րդ հավելվածի 12-րդ կետում «տեղագրական հիմք» բառերից հետո լրացնել «(հանույթ)` կոորդինատների WGS-84 (ARMREF 02) համակարգով» բառերը։

4) 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ 4-րդ հավելվածի.

ա. 26-րդ կետում «տեղագրական հիմք» բառերից հետո լրացնել «(հանույթ)` կոորդինատների WGS-84 (ARMREF 02) համակարգով» բառերը։

բ. 6-րդ գլխի վերնագրի մեջ «ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ» բառը փոխարինել «ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ» բառերով։

գ. 80-րդ կետից հետո լրացնել նոր 81-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ․

«81․ Եթե Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի աղյուսակ 2-ով սահմանված պահանջներին հաշվարկված պաշարների չբավարարելու հիմքով հանքավայրը պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից համարվել է շահագործմանը չնախապատրաստված, ապա հանքավայրի պաշարները կարող են հաստատվել ընդերքաբանական փորձաքննության ներկայացված նյութերում հաշվարկված կարգերով, սակայն նշումով, որ այն նախապատրաստված չէ շահագործման, չի կարող տրամադրվել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով և նպատակահարմար է իրականացնել մանրազնին հետախուզում։»:

5) 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված՝ 5-րդ հավելվածի.

ա. 24-րդ կետում «պղնձի» բառը փոխարինել «երկաթի» բառով։

բ. 28-րդ կետում «տեղագրական հիմք» բառերից հետո լրացնել «(հանույթ)` կոորդինատների WGS-84 (ARMREF 02) համակարգով» բառերը։

գ. 6-րդ գլխի վերնագրի մեջ «ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ» բառը փոխարինել «ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ» բառերով։

դ. 49-րդ, 51-րդ կետերում, 52-րդ կետի 10-րդ և 12-րդ ենթակետերում «կազմվածքակառուցվածքային» բառը փոխարինել «մակատեսքակառուցվածքային (տեքստուրաստրուկտուրային)» բառերով։

ե. 73-րդ կետի 1-ին ենթակետի գ.ուղղ. պարբերության մեջ «10» թվից հետո լրացնել «տոկոս» բառը։

զ. 82-րդ կետից հետո լրացնել նոր 83-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ․

«83․ Եթե Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի աղյուսակ 2-ով սահմանված պահանջներին հաշվարկված պաշարների չբավարարելու հիմքով հանքավայրը պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից համարվել է շահագործմանը չնախապատրաստված, ապա հանքավայրի պաշարները կարող են հաստատվել ընդերքաբանական փորձաքննության ներկայացված նյութերում հաշվարկված կարգերով, սակայն նշումով, որ այն նախապատրաստված չէ շահագործման, չի կարող տրամադրվել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով և նպատակահարմար է իրականացնել մանրազնին հետախուզում։»:

6) 1-ին կետը լրացնել նոր 6-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ․

«6) կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգը` համաձայն N 6 հավելվածի։»:

7) հրամանը լրացնել նոր՝ N 6 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

 

Նախարար`

Գ. Սանոսյան

 

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2023 թվականի օգոստոսի 25-ի

թիվ 08-Ն հրամանի

 

«Հավելված N 6

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2021 թվականի օգոստոսի 11-ի

N 06-Ն հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ

 

ԿԱՐԲՈՆԱՏԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգով (այսուհետ՝ Հրահանգ) կանոնակարգվում են կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) երկրաբանահետախուզական համալիր աշխատանքները, որոնց արդյունքները Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նպատակով, Օրենսգրքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի համաձայն, ընդերքաբանական փորձաքննության է ներկայացվում ընդերքօգտագործողների կողմից, և որոնք, ըստ Օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.4-րդ մասի պահանջի, պետք է համապատասխանեն օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգների պահանջներին:

2. Հրահանգով սահմանվում են կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերի (կամ առանձնացված տեղամսաերի) (այսուհետ՝ հանքավայրերի) ուսումնասիրմանը ներկայացվող հիմնական պահանջները, որոնց իրականացումը կապահովի երկրաբանահետախուզական աշխատանքների տարբեր փուլերում (որոնողագնահատանքային աշխատանքներ, նախնական ու մանրազնին հետախուզում) և հանքավայրերի շահագործման ժամանակ (լրահետախուզում և շահագործական հետախուզում) կատարվող աշխատանքների բնույթին համարժեք այնպիսի երկրաբանական տեղեկատվության ստացումը, որը հնարավորություն կտա այդ աշխատանքների արդյունքներով իրականացնել հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) արդյունաբերական գնահատում և վճիռ ընդունել հետախուզման հաջորդ փուլերին անցնելու, մանրազնին հետախուզված հանքավայրերը արդյունաբերական յուրացման նախապատրաստելու և շահագործվող հանքավայրերը վերագնահատելու համար:

3. Մանրազնին հետախուզված և վերագնահատված շահագործվող հանքավայրերի ուսումնասիրվածության աստիճանը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թ. մարտի 14-ի N 274-Ն որոշմամբ հաստատված «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային պաշարների դասակարգման» (այսուհետև` Դասակարգում) պահանջներին համապատասխան։

4. Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի բովանդակությանը ներկայացվող պահանջները (այսուհետ՝ Պահանջներ) սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի մայիսի 3-ի թիվ 04-Ն հրամանով:

5. Որոնողագնահատանքային և նախնական հետախուզման աշխատանքների փուլերում հանքավայրերի ուսումնասիրվածության աստիճանը որոշվում է Դասակարգման հիմնական դրույթներին և կոնդիցիաների հիմնավորման պահանջներին համապատասխան՝ այդ աշխատանքների արդյունքներով համապատասխանաբար գնահատանքային կոնդիցիաների հիմնավորմամբ տեխնիկատնտեսական նկատառումների (այսուհետ՝ ՏՏՆ) և նախնական կոնդիցիաների հիմնավորմամբ տեխնիկատնտեսական զեկույցների (այսուհետ՝ ՏՏԶ) կազմմամբ:

6. Անկախ սեփականության ձևից և երկրաբանահետախուզական ու շահագործական աշխատանքների ֆինանսավորման աղբյուրներից, պարտադիր կարգով պետական ընդերքաբանական փորձաքննության են ներկայացվում մանրազնին և շահագործական կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորումներն (այսուհետ՝ ՏՏՀ) ու պաշարների հաշվարկման նյութերը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցների հաշվին ուսումնասիրված օբյեկտների ՏՏՆ-երը և ՏՏԶ-ները:

7. Ընդերքօգտագործողների միջոցների հաշվին հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման դեպքում ՏՏՆ-երը՝ գնահատանքային և ՏՏԶ-ները՝ նախնական կոնդիցիաներով կարող են մշակվել ներդրողի ցանկությամբ ու միջոցներով՝ ռիսկի աստիճանի նվազեցման նպատակով և ընդերքօգտագործողի ներկայացմամբ քննարկվել պետական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից:

8. Տարեկան արդյունահանման ծավալներով, ինչպես նաև տնտեսական նշանակությամբ կարբոնատային հումքը ոչ մետաղական հումքի խմբում հանդիսանում է առաջատարներից։ Լայն տարածում ունեցող կալցիտից և (կամ) դոլոմիտից կազմված կարբոնատային ապարների դասին են պատկանում կրաքարը, կավիճը, դոլոմիտը, մարմարը, մերգելը, դոլոմիտային ալյուրը, կրային տուֆը, գաջը, ինչպես նաև մագնեզիտը և սիդերիտը (երկաթասպաթը)։

9. Սույն Հավելվածի դրույթները տարածվում են միայն կարբոնատային ապարներով ներկայացված այն հանքավայրերի վրա, որոնցից արդյունահանված հումքը օգտագործվում է սև և գունավոր մետալուրգիայում, քիմիական արդյունաբերության, ցեմենտի և այլ կապակցող նյութերի արտադրության մեջ, ռետինի, ապակու շաքարի թողարկման, թթու հողերի մելիորացիայի (հողաբարելավման) համար կրային ալյուրի, անասնապահության և թռչնաբուծության մեջ միներալային կերերի ստացման համար, ինչպես նաև արդյունաբերության այլ ճյուղերում, որտեղ կարբոնատային հումքին ներկայացվող պահանջները հիմնականում որոշվում են դրա քիմիական և միներալային կազմով։

10. Սույն Հավելվածի դրույթները չեն տարածվում որպես շինարարական և երեսապատման քար օգտագործվող կրաքարերի, մարմարների, դոլոմիտների և այլ կարբոնատային ապարներով ներկայացված, ինչպես նաև մագնեզիտի և սիդերիտների հանքավայրերի վրա։

11. Այն հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) դեպքում, որոնք ներկայացված են ինչպես կարբոնատային ապարներով, այնպես էլ այլ տեսակի ապարներով (օրինակ կավ և այլն), ապա դրանց երկրաբանահետախուզական համալիր աշխատանքները իրականացվում են այնպես, որ կարբոնատային ապարների ուսումնասիրվածությունը բավարարի սույն հավելվածի, իսկ այլ տեսակի ապարների ուսումնասիրվածությունը՝ տվյալ տեսակի օգտակար հանածոյի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգի պահանջներին։

12. Կարբոնատային ապարներով ներկայացված այն հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) դեպքում, երբ դրա օգտակար հանածոն (կարբոնատային ապարը) կարող է բավարարել միաժամանակ մի քանի որորտներում դրա օգտագործման համար սահմանված չափանիշներին, երկրաբանահետախուզական համալիր աշխատանքները պետք է իրականացվեն այնպես, որ կարբոնատային ապարների որակը ուսումնասիրվի կիրառման հնարավոր ոլորտներին դրա պիտանելիությունը գնահատելու համար բավարար մանրամասնությամբ։ Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1446-Ն որոշման 1-ին կետով հաստատված պետական ընդերքաբանական փորձաքննության կարգի 12-րդ կետի 6-րդ ենթակետում նշված փորձաքննության եզրակացության մեջ, անհրաժեշտ է օգտակար հանածոյի կիրառման ոլորտի ընտրության վերաբերյալ ընդունել այնպիսի որոշում, որ այն ապահովի տվյալ օգտակար հանածոյի օգտագործման առավելագույն արժեքը։

 

2. ԿԱՐԲՈՆԱՏԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

13. Լայն տարածում ունեցող կարբոնատային ապարների նկարագրությունը բերվում է ստորև.

1) Կրաքար՝ հիմնականում կալցիտով, հազվադեպ՝ արագոնիտով ներկայացված նստվածքային լեռնային ապար, որը սովորաբար պարունակում է բեկորային և կավային նյութի, դոլոմիտի և օրգանական նյութերի խառնուկներ։ Բեկորային նյութը ներկայացված է քվարցով, օպալով, խալցեդոնով, պիրիտով, երկաթի օքսիդներով, սիդերիտով, գլաուկոնիտով, ֆոսֆորիտով և այլ միներալներով։ Մաքուր կրաքարի քիմիական կազմը մոտենում է կալցիտի տեսական կազմին (56%-ը СаО և 44%-ը СО2)։ Դրա միջին խտությունը (ծավալային զանգվածը) կազմում է 2.4-2.6 տ/մ3, ամրության սահմանը սեղմման ժամանակ հասնում է 90-95 ՄՊա-ի, իսկ ձգման ժամանակ ՝ 8-10 ՄՊա-ի։

2) Կավիճ՝ կրաքարի տարատեսակ, որն իրենից ներկայացնում է թույլ ցեմենտացած սպիտակեցնող ապար՝ կազմված կոկոլիթոֆորիդի և ֆորամինիֆերի մնացորդներից, փափկամարմինների խեցիների բեկորներից, կալցիտի փոշենման և մանր հատիկներից: Կավճի միջին խտությունը կազմում է 1.5-1.6 տ/մ3 է, ծակոտկենությունը կամում է 40-50%, բնական խոնավությունը՝ մինչև 20-35%, ամրությունը ցածր է՝ չոր վիճակում չի գերազանցում 4-5 ՄՊա-ը։

3) Դոլոմիտ՝ հիմնականում նույնանուն միներալից բաղկացած կարբոնատային ապար, որը սովորաբար պարունակում է կալցիտի, երբեմն՝ գիպսի, անհիդրիտի, երկաթի օքսիդների, կավանյութի խառնուրդներ: Մաքուր դոլոմիտը պարունակում է СаО՝ 30.4%, МgO՝ 21.9% և СО2՝ 47.7%։ Օգտակար հանածոյում СаО-ի, МgO-ի և СО2-ի պարունակությունները կարող են տատանվել համապատասխանաբար 25.5-32.4%, 14.0-21.9% և 35.7-47.7% սահմաններում: Դոլոմիտների և կրաքարերի միջև գոյություն ունի կարբոնատային ապարների անցումային անընդմեջ շարք, որի եզրային տեսակներն են մաքուր կրաքարը և մաքուր դոլոմիտը. 11%-ից ավելի МgO պարունակող կարբոնատային ապարները վերագրվում են դոլոմիտներին։ Ֆիզիկամեխանիկական հատկություններով դոլոմիտները մոտ են կրաքարերին։ Ներկառուցվածքամակատեսքային (ստրուկտուրատեքստուրային) առանձնահատկությունները բազմազան են։

4) Մարմար՝ մետամորֆային գործընթացների արդյունքում վերաբյուրեղացած, միջին ամրության կարբոնատային ապարի տարատեսակ, որը հիմնականում կազմված է կալցիտից՝ CaCO3, որոշ տեսակներ նաև դոլոմիտից և սովորաբար պարունակում է նաև այլ միներալներ (գրաֆիտ, հեմատիտ, լիմոնիտ, պիրիտ, քվարց և այլն), որոնցով պայմանավորված է մարմարի գույնը։

5) Մերգել՝ կարբոնատակավային ապար, որը 50-ից 75%-ով բաղկացած է կալցիտից և (կամ) դոլոմիտից և 25-ից 50%-ով չլուծվող մնացորդից, որը հիմնականում ներկայացված է կավանյութով (R2O3 և SiO2

6) Դոլոմիտային ալյուր՝ փխրուն (մինչև սորուն), ալյուրի կամ ավազի տեսք ունեցող և դոլոմիտի հատիկներից կազմված կարբոնատային ապար, որը հողմահարման գոտում ընթացող փխրեցման և ընտրողական տարրալուծման գործընթացների արգասիք է։

7) Կրային տուֆ (տրավերտին)՝ թեթև ծակոտկեն, խոռոչավոր ապար, որը առաջացել է տաք կամ սառը աղբյուրներից հոսող ածխաթթվով հարստացած ջրերից կալցիումի կարբոնատի նստեցման արդյունքում։

8) Գաջ՝ կալցիումի կարբոնատից կազմված փխրուն, սորուն փոշենման ապար։ Հոմանիշներն են՝ լճային կավիճ, մարգագետնային կրաքար, քաղցրահամ ջրերի կրաքար, լիմնոկալցիտ։

14. Կարբոնատային ապարների հիմնական զանգվածը ձևավորվել է ծովային կամ լճային ավազաններում քիմիական մնացորդների, օրգանիզմների կենսագործունեության արգասիքների և կարբոնատային կազմի բեկորային նյութի նստեցման (նստվածքակուտակման) միջոցով։ Համարվում է, որ կարբոնատային ապարների առաջացման համար ելակետային նյութ են հանդիսացել ջրերում լուծված կալցիումի և մագնեզիումի աղերը։ Ջրային միջավայրում, ավելցուկային քանակության դեպքում դրանք սկսում են առանձնանալ նստվածքներում. ուղիղ քիմիական նստեցման եղանակով կամ ջրային միջավայրից կենդանի օրգանիզմների կողմից այդ աղերի կլանման արդյունքում՝ կարբոնատային կմախքների մնացորդների տեսքով։

1) Կրաքարերը ըստ առաջացման ստորաբաժանվում են քիմիածին (հեմոգեն), օրգանածին և բեկորային։ Քիմիածին կրաքարերը առաջացել են ուղղակի քիմիական նստեցման և ծովային կամ լճային ջրում լուծված ածխաթթվային կալիցիումի հետագա դիագենետիկ վերակազմավորման արդյունքում։ Օրգանածին կրաքարերը իրենցից ներկայացնում են ծովային օրգանիզմների մնացորդների կուտակում, որոնց կմախքները կամ պաշպանական կաղապարները կազմված են եղել կալցիումի կարբոնատից։ Բեկորային կրաքարերը ձևավորվել են ամբողջությամբ կամ մասնակիորեն լիթիֆիկացված (գործընթաց, որի դեպքում նստվածքները խտանում են ճնշման տակ, արտամղում են ուղեկից հեղուկները, կցորդվում են՝ աստիճանաբար դառնալով պինդ ապար) կալցիտային նստվածքի վերանստեցման, կրաքարերից կազմված ավազանների ափերի քայքայման արդյունքում, ինչպես նաև ցամաքածին (տերրիգեն) կարբոնատային նյութի շնորհիվ։

2) Կավիճը ձևավորվել է ծովերի հատակին, գերազանցապես պլանկտոնային և հատակային օրգանիզմների (հիմնականում կոկոլիտոֆոր և ֆորամինիֆեր), կմախքների և պաշտպանիչ կաղապարների կուտակման և, կալցիումի կարբոնատի քիմիական նստեցման գործընթացում ձևավորված, փոշենման կալցիտով դրա հետագա ցեմենտացման արդյունքում։

3) Դոլոմիտները ըստ առաջացման ստորաբաժանվում են արտածինների (վերնածիննների, էկզոգենների) և ներծինների (էնդոգենների)։ Արտածին դոլոմիտները՝ ծովային ավազանի բարձրացած աղիության պայմաններում կրային տիղմի դիագենետիկ վերակազմման արդյունք են. մասնակիորեն առաջանում է նաև ջրից դոլոմիտային նստվածքի անուղղակի նստվածքագոյացմամբ։ Դոլոմիտների արդյունաբերական նշանակությամբ ներծին հանքավայրեր դեռևս հայտնի չեն։

15. Կարբոնատային ապարների ծագումնաբանության, կազմի և ներկառուցվածքի համընդհանուր ընդունված դասակարգում դեռևս գոյություն չունի, սակայն կիրառման համար առավել ամբողջական, պարզ, հարմար և լայն տարածում ստացած դասակարգումներից է Վ.Ն.Կիրկինսկու կողմից առաջարկվածը, համաձայն որի.

1) Կրաքարադոլոմիտային ապարների կարբոնատային մասնաբաժնում կալցիտի (CaCO3) և դոլոմիտի (MgCO3) պարունակությունների հարաբերակցությունից կախված առանձնացվում են՝ (մաքուր) կրաքարերը (CaCO3=95-100%, MgCO3=5-0%,), դոլոմիտախառն (դոլոմիտացված) կրաքարերը (CaCO3=75-95%, MgCO3=25-5%), դոլոմիտային կրաքարը (CaCO3=50-75%, MgCO3=50-25%), կրաքարային դոլոմիտը (CaCO3=25-50%, MgCO3=75-50%), կրաքարախառն (կրաքարացված) դոլոմիտը (CaCO3=5-25%, MgCO3=95-75%) և (մաքուր) դոլոմիտը (0-5%)։

2) Կալցիտի կամ դոլոմիտի մակածին (էպիգենետիկ) առաջացումների առկայությունը արտացոլվում է ապարի անվանման մեջ՝ որպես ածական. «կալցիտացված» կամ «դոլոմիտացված»։

3) Կարբոնատային ապարները, դրանցում ավազաբեկորային մասնիկների և կավանյութի մինչև 5% պարունակության դեպքում, վերագրվում են մաքուր տարատեսակին. նման խառնուրդների ավելի բարձր պարունակությունը արտացոլվում է ապարի անվանման մեջ: Նման խառնուրդների կազմից կախված, դրանց 5-ից 25% պարունակության դեպքում, կարբոնատային ապարն անվանում են ավազացված, ալևրիտացված կամ կավային (կավախառն), իսկ 25-50% պարունակության դեպքում՝ ավազային (ավազոտ), ալևրոլիտային կամ մերգել։

4) Կարբոնատային ապարներում մինչև 25% քանակով այլ միներալների (անհիդրիտ, գիպս, ֆոսֆատ և այլն) առկայությունը արտահայտվում է ապարի անվանման մեջ. նշվում է դրանց պարունակության մասին (ֆոսֆատային կրաքարեր, անհիդրիտային դոլոմիտներ և այլն)։ Նման միներալների ավելի բարձր (25-50%) պարունակության դեպքում ապարը բնութագրվում է երկակի անվանմամբ (ֆոսֆատակրաքարային ապար, անհիդտրիտադոլոմիտային ապար և այլն)։

5) Կարբոնատային ապարներն ըստ ներկառուցվածքամակատեսքային (կառուցվածքատեքստուրային) առանձնահատկությունների, որոնք արտացոլում են դրանց առաջացման պայմանները (ծագումնաբանությունը), ստորաբաժանվում են չորս խմբի՝ հատիկավոր, օրգանածին (օրգանոգեն), բեկորային և խառը։

6) Կարբոնատային ապարների բնական տարատեսակները որոշվում են դրանց նյութական կազմով և ներկառուցվածքամակատեսքային առանձնահատկություններով, իսկ տեխնոլոգիական տարատեսակները՝ դրանց վերամշակման արտադրական եղանակների և հումքի որակին ներկայացվող պահանջների հետ նյութական կազմի և ներկառուցվածքամակատեսքային առանձնահատկությունների զուգակցմամբ։

16. Առավել մեծ տարածում ունեն ծովային ծագման կարբոնատային ապարները։ Դրանք կապված են կարբոնատային, կարբոնատացամաքածին (տերրիգեն), կարբոնատաաղածին, խայտաբղետ և այլ կազմավորումների (ֆորմացիաների) հետ։ Երկրատեկտոնական (գեոտեկտոնական) իրավիճակից կախված՝ կարբոնատային ապարների հանքակուտակները բնութագրվում են տարբեր ձևաբանությամբ. ծալքավոր շրջաններում բնորոշ են գծային կողմնորոշումը, զգալի հզորությունը, տեղախախտվածությունը, մագմայականության դրսևորումները, պլատֆորմային գոտիներում՝ լայն մակերեսային տարածումը, գրեթե հորիզոնական տեղադրվածությունը, իսկ ճկվածքներում՝ սահմանափակ տարածումն ու մեծ հզորությունը։

17. Մորֆոկառուցվածքային առանձնահատկություններից, տեղադրման պայմաններից, նյութական կազմի և հզորության փոփոխականության աստիճանից կախված կարբոնատային ապարների հանքավայրերը ստորաբաժանվում են արդյունաբերական տիպերի, որոնցով կանխորոշվում են դրանց հետախուզման ու շահագործման ռացիոնալ մեթոդները, եղանակներն ու միջոցները։

1) Կարբոնատային ապարների արդյունաբերական նշանակությամբ հանքավայրերի հիմնական տիպերից են շերտայինները. լիթոլոգիական և քիմիական կազմով տարբեր աստիճանի կայուն, և այս կամ այն աստիճանով տեղախախտված։ Դրանց չափերը հատակագծում հասնում են հարյուրավոր մետրերի, անգամ կիլոմետրերի, հզորությունը՝ տասնյակ մետրերի։

2) Արդյունաբերական նշանակության խոշոր հանքավայրեր են հանդիսանում նաև կրաքարերի խութածին զանգվածները։ Դրանց չափերը հասնում են հարյուրավոր մետրերի, շերտավորությունը բացակայում է, կառուցվածքը բավականին համասեռ է, ոչ հաճախ՝ գոտիական։

18. Կարբոնատային ապարները, ինչպես երկրակեղևում ունեցած իրենց մասնաբաժնով, այնպես էլ արդյունահանման ծավալներով և տնտեսական նշանակությամբ առաջատարներից են՝ ոչ մետաղային օգտակար հանածոների շարքում: Դրանք լայն կիրառում ունեն երկրների տնտեսությունների տարբեր ոլորտներում, որոնք ներկայացվում են ստորև.

1) Սև մետալուրգիայում կարբոնատային ապարները օգտագործվում են տարբեր նպատակներով։

ա. Կրաքարերը, ինչպես նաև դրանցից ստացվող կիրն օգտագործվում են որպես հալանյութ՝ թուջի, պողպատի և ֆեռոձուլվածքների արտադրություններում՝ հանքաքարից բալաստային (սիլիկահողի և արզնահողի (ալյումինի օքսիդի) և վնասակար (ֆոսֆոր և ծծումբ) խառնուրդների և վառելիքի մոխիրների կորզման ու խարամներ փոխանցման նպատակով։

բ. Դոմնային արտադրության մեջ կիրառվում են կրաքարերը, դոլոմիտային կրաքարերը և դոլոմիտները, պողպատի և ֆեռոհամաձուլվածքների ստացման մեջ՝ կրաքարերը և կիրը։ Կավիճը ոչ բավարար կարծրության և բարձր խոնավության պատճառով կիրառվում է միայն ձուլման արտադրությունում։ Պողպատի մարտենյան արտադրության կոնվերտերայինով շարունակական փոխարինմամբ պայմանավորված՝ կոնվերտերային կրի թողարկման համար պիտանի, վնասակար խառնուրդների ցածր պարունակությամբ կրաքարերի պահանջարկը աճում է։

գ. Հալանյութային կրաքարերը ստացվում են կարբոնատային հումքի արդյունահանման, ջարդման և հարստացման միջոցով։ Քիմիական և հատիկաչափական կազմից կախված դրանք ստորաբաժանվում են մակնիշների և տեսակների։

դ. Կրաքարերի ապրանքային հալանյութերին նախկին ԽՍՀՄ տարիներին ներկայացվող պահանջները սահմանվում էին ՕՍՏ 14-63–80 (դոմնային հալման համար) և ՕՍՏ 14-64–80 (պողպատի ստացման համար) փաստաթղթերով, իսկ ներկայումս դրանց որակին ներկայացվող պահանջները առաջին հերթին որոշվում են հումքի գնորդների (սպառողների) հետ կնքված պայմանագրերով սահմանված տեխնիկական պայմաններին համապատասխան։

ե. Քիմիական կազմին, ստանդարտներով և տեխնիկական պայմաններով, MgO-ի (3.5–10%-ից ոչ ավելի) և չլուծվող մնացորդի (2–4%-ից ոչ ավելի) աննշան պարունակությունների դեպքում, ներկայացվող պահանջները սահմանվում են СаO-ի և MgO-ի գումարային պարունակության նկատմամբ. նվազագույնը 50.5–54%՝ կախված տեսակից։ Հալանյութերին ավելի խիստ պահանջներ ներկայացվում են էլեկտրապողպատի և ֆեռոհամաձուլվածքի ստացման մեջ կիրառվողների նկատմամբ։ Դրանց մեջ սահմանափակվում է (լիմիտավորվում է) նաև ֆոսֆորի և ծծմբի առկայությունը։ Ավելի խիստ են կոնվերտերային կրի ստացման համար անհրաժեշտ կրաքարերին, ՏՈՒ 14-15-60–78 փաստաթղթով, ներկայացվող պահանջները (արզնահողի, ցեմենտի, կրի ստացման համար անհրաժեշտ, որոշ հանքավայրերի կրաքարերին ներկայացվող պահանջները սահմանվում են ՏՈՒ 57-43-060-00196368–97 փաստաթղթով)։ Հալանյութային (ֆլյուսային) կրաքարերը պետք է պարունակեն СаO-ի և MgO-ի գումարային առնվազն 52% պարունակություն՝ 1-ին տեսակին բավարարելու համար և առնվազն 50%՝ 2-րդ տեսակին բավարարելու համար, իսկ MgO-ն համապատասխանաբար ոչ ավելի 8 և 10%-ը։

զ. Քիմիական կազմից բացի, հալանյութային կրաքարերի կարևորագույն ցուցանիշներից է հատիկաչափական կազմը, ամրությունը սեղմման ժամանակ և միտարրությունը։ Հալանյութերի արտադյության համար ավելի պիտանի են մանրահատիկ, թույլ ծակոտկեն, համեմատաբար ամուր կրաքարերը։

է. Դոլոմիտները մետալուրգիայում կիրառվում են որպես հրակայուն հումք (հում և թրծված տեսքով) և որպես հալանյութ: Հում վիճակում դրանք կիրառվում են որպես լիցքավորող նյութ հիմնական մարտենյան վառարանների և կոնվերտերների համար։ Թրծումից հետո ստացվում է մետալուրգիական դոլոմիտային ալյուր, որը կիրառվում է խեժադոլոմիտային և խեժադոլոմիտ-մագնեզիումային հրակայուն նյոււթերի պատրասման ժամանակ. հրակայուն տոփանման զանգվածի, աղյուսի, բլոկների և հատուկ նշանակության հրակայուն արտադրանքների ստացման համար։

ը. Հրակայուն նյութերի և հալանյութերի արտադրության համար դոլոմիտների պիտանելիության հիմնական բնութագիրը հանդիսանում է դրա քիմիական կազմը։ Նշանակալի դեր ունի նաև դոլոմիտների (ներ)կառուցվածքը, միտարրությունը և ամրությունը։

թ. Կոնվերտորային խեժադոլոմիտային և խեժադոլոմիտ-մագնեզիումային հրակայուն նյոււթերի պատրաստման համար կիրառվող դոլոմիտներին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են ՏՈՒ 14-8-232–77 փաստաթղթով։ Թրծման և մարտենյան վառարանների լիցքավորման համար նախատեսված, հում դոլոմիտների որակին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանված էին ՕՍՏ 14-84–82 փաստաթղթով, որով դեռևս առաջնորդվում են անկախ դրա չեղարկումից։ Հալանյութային դոլոմիտներին ներկայացվող պահանջները սահմանված են ՏՈՒ 14-16-28–89 փաստաթղթով։ Առկա է նաև թրծված մետալուրգիական դոլոմիտների նկատմամբ տեխնիկական պայմաններ սահամանող փաստաթուղթ. ՕՍՏ 14-85–82:

ժ. Թրծված մետալուրգիական դոլոմիտի ստացման համար դոլոմիտներում ամենատարածված օքսիդների զանգվածային մասնաբաժինը պետք է կազմի. MgO-ն՝ 16-19%-ից ոչ պակաս, SiO2-ը՝ 3-5%-ից ոչ ավելի, R2O3-ը՝ 3-4%-ից ոչ ավելի։ Բարձր-հրակայուն նյութերի ստացման ժամանակ թթվածնային կոնվերտերների աղյուսապատման (ֆուտերովկայի) համար կիրառվում են հետևյալ կազմի դոլոմիտները. MgO-ն՝ 19%-ից ոչ պակաս, СаО-ն՝ 33%-ից ոչ ավելի, SiO2-ը՝ մինչև 1%, R2O3-ը՝ 4%-ից ոչ ավելի։ Որպես հալանյութ դոլոմիտների կիրառման դեպքում՝ MgO-ն պետք կազմի 16-19%, SiO2-ը՝ 6%-ից ոչ ավելի, R2O3+ MnO-ն՝ 5%-ից ոչ ավելի։

2) Գունավոր մետալուրգիայում կրաքարերն ու կիրը օգտագործվում են որպես հալանյութ և տեխնոլոգիական հումք։

ա. Նեֆելիններից կամ բոքսիտներից, եռակալման մեթոդով, արզնահողի ստացման ժամանակ, կրաքարերի (կավճի) դերը հանդիսանում է հանքաքարում՝ Al2O3, SiO2 և R2O3 միջև քիմիական կապերի խզումը և ալյումինային լուծույթի հետագա կարբոնատացումը։ Տեսակից կախված (լինում են չորս տեսակի) կրաքարերում СаО-ն պետք է կազմի 52–53%-ից ոչ պակաս, MgO-ն 1.0–1.5%-ից ոչ ավելի, SiO2-ը՝ 2.0–3.0%-ից ոչ ավելի, Fe2O3–ն՝ 0.8–1.0% (ՏՈՒ 5743-060-00196368–97):

բ. Պղնձաձուլման արտադրությունում կրաքարերը կիրառվում են հանքաքարի (խտանյութերի) հալման ժամանակ՝ որպես հալանյութ, իսկ կիրը՝ կրային կաթի ստացման համար և օգտագործվում է ֆլոտացիայի գործընթացում։ Պղնձի արտադրության համար կիրառվող կրաքարերի քիմիական կազմին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են ՏՈՒ 48-7-2–77 փաստքթղթով։

գ. Կրաքարերը և կիրը կիրառվում են նաև նիկելի (օքսիդացած), կապարի, ծարիրի և անագի հանքաքարերի հարստացման և զտահալման, ոսկու և արծաթի ցիանավորման, գունավոր մետաղների զտման (ռաֆինացման) ժամանակ։

դ. Մաքուր կրաքարերը պահանջվում են ջերմային եղանակով մետաղական կալցիումի ստացման համար, որը օգտագործվում է տարբեր համաձուլվածքների արտադրությունում և որպես վերականգնիչ բարձր որակի դժվարահալ մետաղների ստացման ժամանակ։

ե. Աղի լճերի աղաջրից մետաղական մագնեզիումի (Mg) ստացման արտադրությունում կրաքարերը կիրառվում են կրային կաթի պատրաստման համար, իսկ վերջինս օգտագործվում է մագնեզիումի հիդրօքսիդի ստացման համար։ Այն Mg0-ի ստացումից և շիկացումից հետո քլորավորվում է, իսկ անջուր (ջրազուրկ) քլորային մագնեզիումը ենթարկվում է էլեկտրատարրալուծման (էլեկտրոլիզի)։

զ. Գունավոր մետալուրգիայում կիրառվում է նաև դոլոմիտը՝ որպես հրակայուն (հրահեստ) նյութ և որպես հումք՝ մետաղական մագնեզիումի ստացման համար (մագնեզիումի ֆեռոսիլիցիումով վերականգնման արդյունքում):

3) Քիմիական արդյունաբերությունում կարբոնատային ապարներից կիրառվում են հիմնականում կրաքարը և կավիճը։ Արդյունահանված հումքի մինչև 80%-ը կիրառվում է կալցինացված (կրածնավորված) սոդայի արտադրության մեջ, որը հանդիսանում է բյուրեղային, խմելու և կաուստիկ սոդայի ստացման ելակետային նյութ։

ա. Կալցինացված սոդայի արտադրության համար, կերակրի աղի լուծույթը հագեցվում է ածխաթթու գազով ու ամոնիակով և ստացվում է նատրիումի բիկարբոնատ և քլորային ամոնիում։ Նատրիումի բիկարբոնատը շիկացմամբ տրոհվում է կալցինացված սոդայի և ածխաթթու գազի։ Քլորային ամոնիումը ամոնիակի վերականգնման համար մշակում են կրային կաթով։ Արտադրության թափոն է հանդիսանում քլորային կալցիումը (կրածինը)։ Կրային կաթի ստացման համար անհրաժեշտ ածխաթթու գազը և կիրը ստանում են կրաքարի կամ կավճի թրծմամբ, որոնցում սահմանափակվում են СаO-ի, MgO-ի, SiO2-ի, R2O3-ի, S-ի, P-ի զանգվածային մասնաբաժինը, նվազագույն ամրությունը սեղմման նկատմամբ և կտորայնությունը։ Կալցիումի կարբոնատի քանակը պետք է լինի 95–92%-ից ոչ պակաս (ՏՈՒ 6-18-21-04–85)։

բ. Քիմիական արդյունաբերությունում կրաքարերը սակավ քանակներով կիրառվում են կալցիումի կարբիդի, քլորային կալցիումի, կալցիումի բորատի, քլորային կրի, քիմիապես նստեցված կավճի, կերային նստվածքների (հանքային պարարտանյութ), ռետինի արտադրության ժամանակ, գերֆոսֆատի (սուպերֆոսֆատ), ազոտական հավելումների, կալցիումի հիդրօքսիդի և այլնի ստացման համար։ Մասնավորապես, կալցիումի կարբիդի, որը հանդիսանում է կրի և կոքսի խառնուրդի 1900-19500C ջերմաստիճանում համահալման արդյունք, ստացման համար պահանջվում են կրաքարեր՝ СаO-ի հնարավորինս բարձր և խառնուրդների հնարավորիս ցածր պարունակությամբ։ Այդպիսի կրաքարերի լավագույն տեսակում պետք է պարունակվեն. СаO-ն 54.5%-ից ոչ պակաս, MgO-ն՝ 0.8%-ից ոչ ավելի, SiO2-ը՝ մինչև 1.0%, Al2O3-ը՝ մինչև 0.8%, S-ը՝ մինչև 0.08%, P-ն՝ մինչև 0.010%։

գ. Կերային նստվածքների (հանքային պարարտանյութ) արտադրության համար կիրառվող կրաքարերում սահմանափակվում են նաև ցինկի, մկնդեղի, և ֆտորի պարունակությունները, իսկ քիմիապես նստեցված կավճի համար՝ սահմանափակվում է պղնձի և մանգանի առկայությունը։

4) Շինանյութերի արդյունաբերությունում կարբոնատային ապարները օգտագործվում են ցեմենտի, շինարարական կրի, այլ կապակցանյութերի, ապակու ստացման, ինչպես նաև խճի ու կոպիճի արտադրության և շինարարական ու երեսպատման քարերի արդյունահանման համար (տես՝ սույն հավելվածի 10-րդ կետը):

ա. Ժամանակակից արդյունաբերության, քաղաքաշինության, հիդրոտեխնիկական և ճանապարհային շինարարության մեջ կիրառվող հիմնական նյութերից է պորտլանդ ցեմենտը, որը հանդիսանում է օդում և ջրում հիդրավլիկ, կապակցող, պնդացող նյութ։ Միցությունը ստացվում է կրաքարի (կավճի) և կավի հումքային խառնուրդի նուրբ աղացվածքի տեսքով՝ թրծված մինչև եռակալում, շուրջ 15000C ջերմաստիճանում։ «Բնական» մերգելների կիրառման ժամանակ որոնցում կարբոնատային և կավային բաղկացուցիչները գտնվում են օպտիմալ հարաբերակցությամբ, բովախառնուրդ կավի ավելացում չի պահանջվում։ Հումքային խառնուրդը սովորաբար երկբաղադրիչ է և վնասակար բաղադրիչների թույլատրելի առավելագույն պարունակությունը մեկ ապարում կախված է մյուս ապարում դրանց պարունակությունից։ Ցեմենտի հումքում վնասակար բաղադրիչներ են հանդիսանում մագնեզիումի օքսիդը, ինչպես նաև ալկալիները (հիմնային նյութերը), ծծումբը, ֆոսֆորը և տիտանը։ Արտադրության չոր եղանակի դեպքում կանոնակարգվում է քլորի պարունակությունը (0.015%-ից ոչ ավելի)։ Ցեմենտի հումքի ԳՕՍՏ առկա չէ։ Ներկայումս, գործող տեխնիկական պայմաններով պորտլանդցեմենտային կլինկերի (ցեմենտի թրծած բովախառնուրդ) արտադրության համար հումքային հիմնական նյութերի քիմիական կազմին ներկայացվում են հետևյալ պահանջները. կարբոնատային բաղադրիչում CaO-ի պարունակությունը՝ կրաքարերում 45%-ից ոչ պակաս և «բնական» մերգելներում՝ 40-45%, 1-ին խմբի կավային բաղադրիչում՝ CaO-ն 15%-ից ոչ ավելի և 2-րդ խմբի կավային բաղադրիչում՝ CaO-ն 15-44%։

բ. Կարբոնատային բաղադրիչում խառնուրդային վնասակար օքսիդների քանակները չպետք է գերազանցեն. MgO–ն՝ 4.0%-ը, SO3–ը՝ 1.3%-ը, K2O+Na2O–ն՝ 1.0%-ը, P2O5–ը՝ 0.4%-ը: Հումքային խառնուրդի մեջ օքսիդների պարունակությունները պետք է ապահովեն. հագեցվածության գործակցի 0.88–0.92, սիլկահողային մոդուլի 1.9-2.6 և արզնահողային մոդուլի 0.9-1.6 արժեքները։ Հումքային խառնուրդի հաշվարկային պարամետրերի ստացման համար դրա մեջ անհրաժեշտության դեպքում ներմուծում են ճշգրտող ալյումինատային և երկաթապարունակ հավելումներ (բոքսիտներ, երկաթի հանքաքար, պիրիտային թերայրուկներ, կավաքարային (օքրապարունակ) կավեր, հրակալի փոշի և այլն)։

գ. Որոշ դեպքերում առանձին հանքավայրերի կրաքարերը ցեմենտի արտադրությունում կիրառելու համար մշակվում են առանձին տեխնիկական պայմաններ, որոնք պետք է ստացվեն տեխնոլոգիական փորձարկումների արդյունքում կամ ամրագրվեն գնորդի հետ կնքված պայմանագրում։ Վերջիններս, հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման և պաշարների հաշվարկման նյութերում փոխարինում են ԳՕՍՏ-երին։

դ. Ցեմենտի ստացման համար պիտանի են հաստատուն քիմիական կազմով և միատարր մանրահատիկ կառուցվածքով ապարները։ Կալցիտային ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները չեն սահմանափակվում, սակայն նախընտրելի են դրանց սակավ ամրությամբ (10-20 ՄՊա) տեսակները։ Կրաքարերի խոնավությունը թույլատրելի է մինչև 5%, իսկ «բնական» մերգելներինը՝ մինչև 10%։ Ցեմենտի ստացման չոր եղանակի դեպքում կավիճը բարձր խոնավության պատճառով չի օգտագործվում։ Սպիտակ և գունավոր ցեմենտի ստացման համար՝ կրաքարում (կավճում) լրացուցիչ սահմանափակվում են երկաթի և մանգանի ներկող օքսիդների պարունակությունը, չի թույլատրվում քրոմի օքսիդի առկայությունը։

ե. Շինարարական կրի, որը անհրաժեշտ է լուծույթների, բետոնի, բլոկների և սիլիկատային աղյուսի պատրաստման համար, արտադրության համար կիրառվում են կրաքարերը, կավիճը, դոլոմիտը և հազվադեպ մերգելները։ Կիրը ստանում են կարբոնատային ապարները հորանային և պտտվող վառարաններում, մինչև ածխաթթու գազի ամբողջական հեռացումը, 1000-12000C ջերմաստիճանում թրծման միջոցով։

զ. Կրի ստացման համար օգտագործվող կարբոնատային հումքին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են ՕՍՏ 21-27–76 փաստաթղթով, որում ըստ СаСО3-ի, MgСО3-ի և կավային խառնուրդների պարունակությունների առանձնացված են 7 դասեր։

 

Աղյուսակ 1

 

Կրի արտադրության համար կարբոնատային ապարների դասերը

 

Պարունակությունը, %

Դասը

Ա (А)

Բ (Б)

Գ (В)

Դ (Г)

Ե (Д)

Զ (Е)

Է (Ж)

СаСО3, ոչ պակաս

92

86

77

72

52

47

72

MgСО3, ոչ ավելի

5

6

20

20

45

45

8

Կավային խառնուրդներ (SiO2+Al2O3+Fe2O3), ոչ ավելի

3

8

3

8

3

8

20

 

է. Ըստ ամրության (ՄՊա), համաձայն ՕՍՏ-ի, կարբոնատային ապարները ստորաբաժանվում են ամուր (60-ից ավելի), միջին ամուրության (30-60), փափուկ (10-30) և չափազանց փափուկ (10-ից փոքր)։ Կրի ստացման համար օպտիմալ հումք են հանդիսանում մաքուր կրաքարերը և կավիճը՝ MgСО3-ի և չլուծվող մնացորդի աննշան խառնուրդով։ Նախընտրելի ապարներն են 10-40 ՄՊա սեղմմանը դիմադրություն ունեցողները։ Կիրը պետք է համապատասխանի «Կիր` շինարարական. Տեխնիկական պայմաններ» 9179-2018 ԳՕՍՏ-ին։

ը. Դոլոմիտները, 18.5% պարունակությունը չգերազանցող, կիրառվում են մագնեզիումային կապակցանյութերի արտադրության համար։ Դրա համար դոլոմիտը թրծվում է շուրջ 7000C ջերմաստիճանի պայմաններում և աղալուց հետո շաղախվում է քլորային մանգանի լուծույթով։ Ստացված կապակցանյութը կիրառվում է տարբեր շինարարական արտադրատեսակների թողարկման համար։

5) Գյուղատնտեսությունում կարբոնատային ապարները՝ կրաքարը, դոլոմիտը, հազվադեպ կավիճն ու մերգելը և դրանց վերամշակման արգասիքները կիրառվում են թթվային հողերի կրայնացման, իսկ կրաքարը և կավիճը՝ ընտանի կենդանիների և թռչունների համար միներալային հավելասնունդ ստանալու նպատակով։

ա. Թթվային հողերի չեզոքացման համար կիրառվում է կրային (կամ դոլոմիտային) ալյուրը, որը ստացվում է կարբոնատային ապարների կամ խճի արտադրությունում դրանց ջարդման մաղվածքի մանրացմամբ։ Ալյուրը, կարբոնատային ապարների ամրությունից (ԳՕՍՏ 14050–93) կախված, ստորաբաժանվում է չորս դասերի, ըստ հատիկային կազմի՝ երեք (Ա (A), Բ (B), Գ (C)), իսկ ըստ խոնավության զանգվածային մասնաբաժնի Ա (A) դասը բաժանվում է երկու խմբի։ Կալցիումի և մագնեզիումի կարբոնատների նվազագույն թույլատրելի զանգվածային գումարային մասնաբաժինը պետք է կազմի 80%-ից ոչ պակաս՝ 1-ին և 2-րդ դասերի (մինչև 40 ՄՊա ամրությամբ) համար, և 85%-ից ոչ պակաս՝ 3-րդ և 4-րդ դասերի (ավելի քան 40 ՄՊա ամրությամբ) ապարների համար։ Ալյուրի հատիկային կազմը որոշվում է տեսակներով և դասերով, բայց ամենուրեք պետք է գերակշռեն մինչև 1 մմ չափերով հատիկները, իսկ 3-5 մմ չափերից մեծ հատիկները թույլատրվում են սահմանափակ քանակներով։ Ավելի ամուր ապարները պահանջում են ավելի նուրբ աղում։

բ. Կրաքարերից, դոլոմիտներից և մերգելներից ստացվող կրային պարարտանյութերի համար մշակվել է ՏՈՒ 2189-326-00008064–99 փաստաթուղթը։ Կրաքարերի և դոլոմիտների ամրությունից կախված պարարտանյութերը ստորաբաժանվում են երեք դասերի (մինչև 20, 20-40 և 40 ՄՊա-ից բարձր)։ СаСО3+MgCO3-ի քանակությունը, 2-րդ և 3-րդ դասերում պետք է լինի 80%-ից ոչ պակաս։ Խոնավության զանգվածային մասնաբաժինը չպետք է գերազանցի 15%-ը։ Հատիկների գերակշռող մասը պետք է լինի 3 մմ-ից փոքր, իսկ 5 մմ-ը գերազանցող հատիկների պարունակությունը սահմանակվում է՝ 5-10%։ Կավճի, լճային կրի, մերգելի, կրային տուֆի (տրավերտին) համար ածխաթթվային կալցիումի և ածխաթթվային մագնեզիումի գումարային մասնաբաժինը պետք է լինի 50-85%-ի սահմաններում։

գ. Կրաքարային ալյուրը կիրառվում է որպես միներալային հավելում՝ համակցված կերերում, և ընտանի կենդանիների ու թռչունների համար միներալային հավելասնունդ ստանալու համար։ Ալյուրը լրացնում է կալցիումի կարբոնատի պակասը, որը անհրաժեշտ է կմախքի, ձվի կճեպի, կտուցի և ճանկերի կազմավորման համար։ Կարբոնատային հավելասնունդը լավարկում է կենդանիների և թռչունների աճը, բարձրացնում է դրանց քաշը և մթերատվությունը (արդյունավետությունը)։ Այդ նպատակով պիտանի է սակավ մագնեզիումային կրաքարը, կավիճը և ծովային խեցեքարը, որոնք կիրառվում են կրային կամ կավճային ալյուրի, փշրանքի և խեցեքարային մանրուքի տեսքով։ Համակցված կերերի և հավելասննդի արտադրության համար անհրաժեշտ կրաքարային ալյուրին ներկայացվող պահանջները սահմանված են ԳՈՍՏ 26826-86 փաստաթղթով, միներալային հավելասննդի արտադրության համար անհրաժեշտ խեցեքարինը և կրաքարինը՝ ՏՈՒ 21-РСФСР-839–82 փաստաթղթով։ Կալցիտային ապարներում СаСО3+MgCO3-ի պարունակությունը պետք է լինի 85-88%-ից ոչ պակաս՝ MgCO3-ի 3-5%-ից ոչ ավելի պարունակության դեպքում։ Ֆտորի, մկնդեղի և ցինկի թունավոր խառնուրդները խստիվ սահմանափակվում են, սուր եզրերով մետաղական մասնիկների առկայությունը չի թույլատրվում։ Նորմավորվում է հատիկաչափական կազմը և խոնավությունը։

6) Ապակու արտադրությունում հիմնականում կիրառվում է դոլոմիտը և նվազ քանակությամբ կրաքարը, մարմարը և կավիճը։ Դոլոմիտի հետ ապակյա բովա-խառնուրդի կազմ են ներմուծվում MgO-ի և СаО-ի անհրաժեշտ ալկալիահողային օքսիդները, իսկ կրաքարի հետ՝ СаО-ի չբավարարող քանակը։

ա. Մագնեզիումի օքսիդը բարձրացնում է ապակու քիմիական կայունությունը և մեխանիկական ամրությունը, իջեցնում է դրա բյուրեղացման ունակությունը, բարձրացնում է թափանցիկությունը, փոքրացնում է ընդարձակման գործակիցը, իջեցնում է կաղապարման աշխատանքային ջերմաստիճանը։

բ. Կալցիումի օքսիդը ապակուն հաղորդում է ջերմադիմացկունություն և քիմիական ռեագենտների (ազդանյութերի) ու հողմահարման ազդեցության նկատմամբ կայունություն, սակայն միաժամանակ բարձրացնում է ապակու հակումը բյուրեղացման նկատմամբ։

գ. Ապակու արտադրությունում կիրառվում են հաստատուն քիմիական կազմ և խառնուրդների նվազագույն պարունակություն ունեցող՝ մաքուր միատարր կրաքարերը և դոլոմիտները։ Հատկապես խստիվ սահմանափակվում են երկաթի օքսիդների պարունակությունները, որոնք ապակուն տալիս են կանաչ, դեղին, կարմրավուն և գորշ (դարչնագույն) երանգ։

դ. Ապակու արտադրության համար անհրաժեշտ կարբոնատային ապարներին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են 23672-2020՝ «Դոլոմիտ՝ ապակու արտադրության համար։ Տեխնիկական պայմաններ» և 23671-2020՝ «Կրաքար` ապակու արդյունաբերության համար. Տեխնիկական պայմաններ» ԳՕՍՏ-երով։

ե. Դոլոմիտներում MgO-ի պարունակությունը, մակնիշից կախված, պետք է լինի 18-19%-ից ոչ պակաս, երկաթի օքսիդի զանգվածային մասնաբաժինը չպետք է գերազանցի 0.05-0.4%-ը։ Կրաքարերում СаО-ն պետք է լինի 51-54%-ից ոչ պակաս, իսկ Fe2O3-ը՝ 0.1-0.3%-ից ոչ ավելի։ Կտորների չափերը պետք է լինեն 20 մմ-ից 300 մմ սահմաններում։

զ. Պրակտիկայում ապակու արտադրության համար, հատկապես շշագույն (գունավոր), երբեմն կիրառվում են մինչև 0.6-ից 0.8% երկաթի օքսիդ պարունակող կրաքարեր և դոլոմիտներ։

է. Ապակու արտադրության համար կավճին ներկայացվող պահանջները շարադրված են ՏՈՒ 5743-007-05346453–96՝ «Բնական կավիճ՝ գուղձավոր, ջարդված և աղացած» փաստաթղթում։ Ապակու թողարկման համար պիտանի կավճում СаСО3+MgСО3-ի պարունակությունը պետք է կազմի 98%-ից ոչ պակաս, այդ թվում MgСО3-ի պարունակությունը չպետք է գերազանցի 2%-ը, իսկ Fe2O3-ի պարունակությունը՝ 0.1%-ից։

7) Շաքարի արդյունաբերությունում օգտագործվում են կրաքարերի թրծման արդյունքում ստացվող կիրն ու ածխաթթու գազը։ Կրից ստանում են կրային կաթ, որը կիրառվում է տաք ճակնդեղային հյութը վնասակար խառնուրդներից (սպիտակուցային մասնիկներից, ֆոսֆորային և օքսալային (թրթնջկաթթվից) թթվից) մաքրելու համար, որից հետո գազահագեցիչ (գազավորիչ) սարքավորումներում շաքարահյութը հագեցվում է ածխաթթու գազով՝ դրանից ավելցուկային ազատ կրի հեռացման նպատակով։ Գազահագեցման (շաքարահյութի կրազատման) արդյունքում ձևավորվում է, հյութից մնացած օրգանական նյութերը ակտիվորեն կլանող և դրանց նստվածքներ արտածող, СаСО3-ի նրբահատիկ փոշի, որից հետո շաքարահյութը, լավագույն կերպով մաքրելու նպատակով, ենթարկվում է կրկնակի գազահագեցման։

ա. Կրաքարում վնասակար բաղադրիչ են հանդիսանում սիլիկահողը (կայծքարահողը), գիպսը և ալկալիները (հիմքերը), իսկ բալաստային (կոպճավազային)՝ MgCO3 և R2O3։ Կրաքարը պետք է ունենա 10 ՄՊա-ից ոչ պակաս ամրություն։ Կրաքարին ներկայացվող պահանջները շարադրված են ՏՈՒ 10РФ 1055–92 փաստաթղթում։

բ. Կրաքարը, ոչ մեծ քանակներով, կիրառվում է նաև կիտրոնաթթվի արտադրության համար։

գ. Կավիճը շաքարի արտադրության համար չի կիրառվում։

8) Ցելյուլոզա-թղթային արտադրությունում, ցելյուլոզայի (փայտանյութից ստացված նյութ, որից պատրաստում են թուղթ, արհեստական մետաքս, պայթուցիկ նյութեր և այլն) արտադրության ժամանակ, կիրառվում են կրաքարը և կիրը, իսկ հիդրոլիզային (ջրատարրալուծման) գործընթացներում և որպես թղթի լցուկ՝ կրաքարը և կավիճը: Կրաքարը կիրառվում է նաև ցելյուլոզայի սպիտակեցման համար։ Փաթեթավորման թղթի և ստվարաթղթի արտադրության ժամանակ կրային կաթը կարող է փոխարինել ալկալիներին։ Ցելյուլոզա-թղթային արտադրության համար կրաքարի և կավիճի որակին ներկայացվող պահանջները էականորեն փոխվում են՝ արտադրության տեխնոլոգիայից կախված։ Կավճում՝ դրա որպես լցուկ օգտագործելու դեպքում, անցանկալի են ծծմբի, ֆոսֆորի չլուծվող մնացորդների խառնուրդների առկայությունը, չափազանց կարևոր են գույնը, սպիտակությունը և աղացվածքի նրբությունը։ Թղթի արտադրության համար կիրառվում են՝ էլեկտրոդային կավճի (A մակնիշ) ԳՕՍՏ 4415–75, բնական հարստացված կավճի ԳՕՍՏ 12085-88 և քիմիապես նստեցված կավճի ԳՕՍՏ 8253-79 փաստաթղթերի պահանջներին բավարարող տեսակները։

9) Ռետինատեխնիկական, մալուխային, լաքաներկային, պոլիմերային արտադրություններում կիրառվում է կավիճը՝ որպես լցանյութ։ Այն պետք է համապատասխանի ԳՕՍՏ 17498–72 և ԳՕՍՏ 12085–88 փաստաթղթերի պահանջներին։ Նշված, ինչպես նաև օծանելիքակոսմետիկական (գեղարարական), բժշկական և էլեկտրոնային ոլորտներում որպես կավճին փոխարինող կիրառվում է նաև քիմիապես նստեցված կավիճը, որը ստանում են ածխածնի դիօքսիդով (երկօքսիդով) կրային կաթի կարբոնատացման միջոցով։ Այդպիսի կավճի որակը որոշվում է ԳՕՍՏ 8253–79 փաստաթղթի պահանջներով։ Լցանյութի արտադրության համար կիրառվում է նաև նրբաղաց կրաքարը. որպես լաքերի և ներկերի լցանյութ կարող է կիրառվել նաև դոլոմիտը։ Որպես լցանյութի հումք կիրառելու համար կրաքարին և կավճին ներկայացվող հիմնական պահանջներ են հանդիսանում սպիտակությունը, չլուծվող մնացորդի նվազ քանակությունը, մանգանի, պղնձի, ալկալիների (հիմքերի) գրեթե ամբողջական բացակայությունը և կալցիտի բարձր պարունակությունը։

ա. Կավիճը որպես լցանյութ ավելի լայնորեն կիրառվում է ռետինի արտադրության, ինչպես նաև արհեստական կաշվի, մոմլաթի, լինոլեումի ստացման ժամանակ։

բ. Միներալային բամբակի ստացման համար կարող է կիրառվել կրաքարը, կավիճը, մերգելը և դոլոմիտը։ Նախընտրելի է դոլոմիտը, հատկապես կավայինը։ Բովախառնուրդը սովորաբար երկբաղադրիչ է և բաղկացած է կարբոնատային ապարներից և կավից։ Խառնուրդի կազմը պետք է ունենա (SiO2+Al2O3):(СаО+MgO)=1.0–2.5 թթվայնության գործակից (մոդուլ), ընդ որում Fe2O3-ի պարունակությոնը չպետք է գերազանցի 5%-ը, ծծմբինը՝ 1%-ը, իսկ դժվարահալ ներառուկներինը (ավազ, կայծքար (սիլիցաքար))՝ 5%-ից ոչ ավելի։

10) Կարբոնատային ապարների և դրանց վերամշակման արգասիքների կիրառման այլ ուղղությունների շարքում հարկ է նշել կրաքարի և կավիճի կիրառությունը նավթային արդյունաբերության մեջ՝ որպես լվացող հեղուկների և կավճի ծանրացիչ՝ դրանցում առկա կավին որպես մասնակի փոխարինիչ, դոլոմիտային ալյուրի կամ թրծված դոլոմիտի (հղկանյութի) կիրառումը ապակու, նիկելի, բրոնզի, պզնձի և այլ նյութերի ողորկման (փայլեցման) համար, կավիճի կիրառումը՝ էլեկտրաաղեղնային եռակցման էլեկտրոդների պատվածք (ծածկաշերտ) ստանալու համար, դոլոմիտների կիրառումը ճենապակու և հախճապակու արտադրությունում՝ ջնարակի ստացման բովախառնուրդի մեջ և էլեկտրախեցեգործական (էլեկտրակերամիկական) արտադրությունում՝ մեկուսիչների պատվածքի (ծածկաշերտի) ստացման մեջ կիրավող ջնարակի պատրաստման համար։ Պլաստմասսային իրերի և եռակցման նյութերի արտադրության համար կարող է կիրառվել մարմարը։

19. Կարբոնատային ապարների պիտանելիությունը տնտեսության վերոնշյալ ուղղությունների համար կանխորոշվում է հիմնականում դրանց քիմիական կազմով, առանձին դեպքերում՝ ամրությամբ, կտորտայնությամբ, սպիտակությամբ և այլ ցուցանիշներով։

1) Կարբոնատային ապարների որակական ցուցանիշներին ներկայացվող պահանջները շարադրված են տարբեր ստանդարտներով և այլ փաստաթղթերով (ներկայացված են սույն հավելվածի 7-րդ գլուխում), որոնք սահմանվում են այս կամ այն ոլորտում դրանց կիրառման նպատակով։ Կարբոնատային ապարների որակի նկատմամբ պահանջը, որոշ դեպքերում, կարող է սահմանվել ընդերքօգտագործողի և գնորդի միջև կնքված պայմանագրով՝ պայմանով, որ այն բացասաբար չազդի հանքավայրի օգտակար հանածոյի ընդհանուր արժեքի վրա։

2) Կարբոնատային ապարների որակական ցուցանիշներին ներկայացվող պահանջները՝ ըստ դրանց կիրառման ոլորտների, ամփոփված է աղյուսակում 2-ում:

 

Աղյուսակ 2

 

Կարբոնատային ապարների որակական ցուցանիշներին ներկայացվող պահանջները՝ ըստ դրանց կիրառման ոլորտների

 

Օգտագործման

Նորմավորվող բաղադրիչների

Նորմավորվող
այլ ցուցանիշներ

Ոլորտը

Նպատակը

Նվազագույն պարունակությունը

Առավելագույն պարունա-կությունը

Սև
մետալուրգիա

Որպես ֆլյուսային կրաքար

CaO + MgO

MgO, SiO2, Al2O3, Fe2O3, F, S

Հատիկակազմը,
ամրությունը

Որպես ֆլյուսային դոլոմիտ

MgO

Al2O3 + Fe2O3 +MnO, SiO2

Որպես հրակայուն դոլոմիտ

MgO

CaO, Al2O3 + Fe2O3, SiO2

Ստրուկտուրան,
ամրությունը, միասեռությունը

Գունավոր
մետալուրգիա

Որպես ֆլյուսային կրաքար

CaO

MgO, SiO2

Հատիկակազմը,
ամրությունը

Որպես հրակայուն դոլոմիտ

MgO

CaO, Al2O3 + Fe2O3, SiO2

Ստրուկտուրան,
ամրությունը, միասեռությունը

Քիմիական արդ-յունաբերություն

Կրաքարից զանազան միացություններ ստանալու համար

CaO

MgO, Al2O3, Fe2O3, SiO2, S, P

Հատիկակազմը,
ամրությունը

Դոլոմիտից զանազան միացություններ ստանալու համար

MgO

CaO, Al2O3, Fe2O3, SiO2, S, P

Շինանյութերի արդյունաբերություն

Կրաքարը ցեմենտի արտադրության համար

CaO, SiO2, Al2O3, Fe2O3

MgO, SO3, K2O, Na2O, P2O5, Cl

Ստրուկտուրան,
ամրությունը, միասեռությունը

Պորտլանդցեմենտային կլինկերի բովախառ-նուրդում լիմիտավորվող ցուցանիշները

Հագեցվածության գործակիցը՝ KH = (CaO-1.65*Al2O3- 0.35*Fe2O3):2.8*SiO2,
սիլիկահողային մոդուլը՝ n= SiO2: (Al2O3+Fe2O3), արզնահողային մոդուլը՝ P = Al2O3:Fe2O3

MgO, SO3, K2O, Na2O, P2O5, Cl

-

Կրաքարը կրի արտադրության համար

CaCO3

MgCO3, Al2O3, Fe2O3, SiO2

Կտորտայնությունը

Դոլոմիտը մագնեզիալ կապակցանյութի արտադրության համար

MgO

-

Աղացվելիությունը

Կրաքարը ապակու արտադրության համար

CaO

MgO, Fe2O3

Կտորտայնությունը

Դոլոմիտը ապակու արտադրության համար

MgO

CaO, Fe2O3

Կտորտայնությունը

Միներալային բամբակի արտադրության համար կարբոնատակավային խառնուրդում նորմավորվող ցուցանիշներ

Թթվայնության մոդուլը՝
Mk = (SiO2+Al2O3)/ (СаО+MgO)

SiO2, Fe2O3, S

-

Շաքարի արդյունաբերությունում՝ ճակնդեղի հյութը վնասակար խառնուրդներից մաքրելու համար

CaCO3

MgCO3, SiO2, K2O, Na2O, CaSO4, Al2O3, Fe2O3

Ամրությունը

Ցելյուլոզի և թղթի արտադրություն

Կրաքարը և կավիճը որպես լցանյութ և սպիտակեցնող նյութ օգտագործելու համար:

CaCO3

SiO2, Al2O3, Fe2O3, S, P

Սպիտակությունը,

հատիկակազմը

Գյուղատնտեսություն

Թթվային հողերի կրայնացման համար

CaCO3 + MgCO3

SiO2, K2O, Na2O, CaSO4, Al2O3, Fe2O3

Ամրությունը, հատիկակազմը, խոնավությունը

Կենդանիների և թռչունների միներալային հավելասնունդ պատ-րաստելու համար

CaCO3

MgCO3, Pb, As, F

Հատիկակազմը, խոնավությունը

Ռետինատեխնիկական ապրանքների, արհեստական կաշվի, լաքաներկերի, պոլիմերների և մալուխների արտադրություններում՝ որպես լցանյութ օգտագործելու համար

CaCO3

SiO2, Al2O3, Fe2O3, K2O, Na2O, Mn, Cu,

Սպիտակությունը

20. Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերը թվով 105-ն են.

1) Հայաստանի Հանրապետության հաստատված պաշարներով կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերը ըստ օգտակար հանածոյի տեսակի և դրանց օգտագործման ոլորտի բազմազան են, որոնց վերաբերյալ ամփոփ տեղեկությունները բերված են աղյուսակ 3-ում:

 

Աղյուսակ 3

 

ՀՀ կարաբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերի օգտակար հանածոյի տեսակի և դրանց օգտագործման ոլորտի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն

 

Հումքի կիրառման ոլորտը

Հանքավայրի տեսակը, հատ

մար-մարի

մարմա-րացված կրաքա-րերի

կրաքա-րերի

մերգելա-յին կրաքա-րերի

տրավեր-տինների

մերգել-ների

կրա-կավի

դոլո-միտի

դոլոմիտաց-ված(յին) կրաքարերի

Ընդա-մենը

Հանքավայրեր, որոնց վրա չեն տարածվում սույն հավելվածի դրույթները

Երեսապատման քար

8

20

5

-

35*

-

-

-

2

70

Շինարարական քար

1

-

1

1

-

-

-

-

-

3

Բալաստային հումք, խիճ, դեկորատիվ խիճ

2

2

2

-

-

1

-

-

-

7

Ճանապարհա-շինարարության համար

-

-

1

-

-

-

-

-

-

1

Շինարարական կավիճի հումք

-

-

1

-

-

-

-

-

-

1

Ընդամենը՝ սույն հրահանգով չկարգավորվող

11

22

10

1

35*

1

0

0

2

82

Հանքավայրեր, որոնց վրա տարածվում են սույն հավելվածի դրույթները

Ցեմենտի հումք

-

-

-

2

15*

-

1

-

-

18

Կրի արտադրություն հումք

-

-

8

-

1

-

-

-

-

9

Կավիճի հումք

-

-

4

-

-

-

-

-

-

4

Ֆլյուս

-

1

2

1

1

5

Մոլիբդենի թրծման արտադրության մեջ ծծմբային գազի վնասազերծման համար

-

-

1

-

-

-

-

-

-

1

Ընդամենը՝ սույն հրահանգով կարգավորվող

0

1

15

2

17*

0

1

1

0

37

Ընդամենը

11

23

25

3

38*

1

1

1

2

105

ա. (*) տրավերտինների թվով 14 հանքավայրերի պաշարները հաստատվել են և որպես ցեմենտի, և որպես երեսապատման քարի արտադրության հումք։

2) Հայաստանի Հանրապետության հաստատված պաշարներով կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերը բնութագրվում են տարբեր խոշորությամբ։ Առավել խոշոր են հանդիսանում Արարատի տրավերտինների (ավելի քան 310 մլն մ3), Կարմիրսարի կրակավի (շուրջ 202 մլն մ3), Արզաքանի դոլոմիտի (մոտ 16 մլն մ3), Բուժականի տրավերտինի (շուրջ 14 մլն մ3), Մաքրավանի մերգելային կրաքարերի (շուրջ 12.5 մլն մ3) և Արամազդի կրաքարի (շուրջ 15 մլն մ3) հանքավայրերը։

 

3. ԿԱՐԲՈՆԱՏԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ

 

21. Հետախուզման գործընթացում կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերի ուսումնասիրման մանրամասնության անհրաժեշտ և բավարար աստիճանը որոշվում է՝ կախված դրանց երկրաբանական կառուցվածքի բարդությունից։

22. Ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության, կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերը (կամ առանձին տեղամասերը) ըստ հանքային մարմինների չափերի և ձևի, դրանց խախտվածության, հզորության, ներքին կառուցվածքի և օգտակար հանածոյի որակի փոփոխականության առանձնահատկությունների համապատասխանում են Դասակարգմամբ սահմանված 1-ին և 2-րդ խմբերին:

1) 1-ին խմբում ներառվող երկու ենթախմբերին (1ա, 1բ) են վերագրվում պարզ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը.

ա. 1ա ենթախմբին են վերագրվում կայուն կառուցվածքով, հզորությամբ և որակով խոշոր զանգվածներով, շերտավոր և շերտաձև հանքակուտակներով ներկայացված հանքավայրերը (Արարատի տրավերտինների և կավերի հանքավայր)։

բ. 1բ ենթախմբին են վերագրվում կայուն կառուցվածքով, հզորությամբ ու որակով միջին և փոքր չափերի զանգվածներով, շերտավոր և շերտաձև հանքակուտակներով ներկայացված հանքավայրերը (Արտանիշի մերգելային կրաքարերի և այլ հանքավայրեր)։

գ. Այս խմբին (ենթախմբերին) վերագրվող հանքավայրերը ներկայացված են չխախտված կամ թույլ խախտված տեղադրությամբ՝ շերտավոր, շերտաձև կամ զանգվածային հանքակուտակներով, բնութագրվում են պարզ երկրաբանական կտրվածքներով։ Կարբոնատային ապարների հանքավայրերը ըստ պաշարների քանակի կարող են լինել չափազանց խոշորից մինչև միջին և փոքր:

դ. Առավել փոփոխուն ցուցանիշի վարիացիայի (փոփոխականության) գործա-կիցը չի գերազանցում 40%-ը։

2) 2-րդ խմբում ներառվող երկու ենթախմբերին (2ա, 2բ) են վերագրվում բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը.

ա. 2ա ենթախմբին են վերագրվում փոփոխուն կառուցվածքով, հզորությամբ (տասնյակ մետրերից մինչև 500 մ) և որակով (քիմիական կազմի անհամասեռությամբ և այլն) խոշոր զանգվածներով, շերտավոր և շերտաձև հանքակուտակներով ներկայացված հանքավայրերը (Կարմիրսարի կրաքարային մերգելների հանքավայր)։

բ. 2բ ենթախմբին են վերագրվում փոփոխուն կառուցվածքով, հզորությամբ (տասնյակ մետրերից որոշ տեղերում մինչև 100-200 մ) և որակով (քիմիական կազմի անհամասեռությամբ, ոչ կոնդիցիոն շերտերի առկայությամբ և այլն) միջին և փոքր չափերի զանգվածներով, շերտավոր և շերտաձև հանքակուտակներով ներկայացված հանքավայրերը (Արամազդի կրաքարերի, Մաքրավանի մերգելային կրաքարերի, Շորձորի կրաքարերի և այլ հանքավայրեր)։

գ. Այս խմբին (ենթախմբերին) վերագրվող հանքավայրերը ներկայացված են ծալքավոր և խզումնային խախտվածությամբ, ներքին կառուցվածքի փոփոխականությամբ, հզորությունների և որակական ցուցանիշների անկայունությամբ հանքակուտակներով, բնութագրվում են բարդ երկրաբանական կտրվածքներով։ Կարբոնատային ապարների հանքավայրերը ըստ պաշարների քանակի կարող են լինել խոշորից մինչև միջին և փոքր:

դ. Առավել փոփոխուն ցուցանիշի վարիացիայի գործակիցը տատանվում է 40-ից 100%-ի սահմաններում:

3) Կարբոնատային ապարներով ներկայացված, 3-րդ, առավել ևս 4-րդ խմբերին վերագրվող, հանքավայրերը գործնական նշանակություն չունեն։ Հանրապետությունում կարբոնատային հումքի անբավարարության (դեֆիցիտի) դեպքում կարող են հետաքրքրություն ներկայացնել միայն 3-րդ խմբին վերագրվողները։

23. Բարդության այս կամ այն խմբին հանքավայրի պատկանելիությունը սահմանվում է՝ ելնելով դրա հաշվեկշռային պաշարների 70%-ից ոչ պակասը ներառող հիմնական հանքամարմինների երկրաբանական կառուցվածքի բարդության աստիճանից, եթե անհնար է որոշել հանքավայրի բարդության այս կամ այն խմբին պատկանելիությունը սույն հավելվածի 21-րդ և 22-րդ կետերի համաձայն, ապա կարող են կիրառվել հանքայնացման հիմնական հատկությունների փոփոխականության քանակական բնութագրիչները (հանքաբերության գործակիցը, բարդության գործակիցը, հանքային հատույթներում հզորության ու պարունակության փոփոխականության (վարիացիայի) գործակիցները):

 

4. ԿԱՐԲՈՆԱՏԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

24. Հանքավայրերի առավել արդյունավետ ուսումնասիրության համար անհրաժեշտ է երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն իրականացնել հետախուզման մեթոդների և տեխնիկական միջոցների ռացիոնալ համալիրի հիմնավորմամբ և կիրառմամբ: Հանքավայրի ուսումնասիրության աստիճանը պետք է ապահովի համալիր գնահատման ամբողջականությունը, դրա համալիր յուրացման հնարավորությունը` շրջակա միջավայրի պահպանության պահանջների պարտադիր հաշվառմամբ: Հանքավայրի ուսումնասիրվածության աստիճանը կարող է համարվել բավարար, եթե հաշվարկված պաշարները բավարարում են Դասակարգման (8-րդ գլխի) 44-րդ կետի պահանջներին։

25. Հետախուզվող հանքավայրի համար անհրաժեշտ է ունենալ դրա չափերին, երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին և տեղանքի ռելիեֆին համապատասխանող մասշտաբի տեղագրական հիմք (հանույթ)` կոորդինատների WGS-84 (ARMREF 02) համակարգով։ Կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերի տեղագրական քարտեզները և հատակագծերը սովորաբար կազմվում են 1:1000-ից 1:10000 մասշտաբներով և պարտադիր պետք է ունենան աշխարհագրական կոորդինատների ցանց: Դրանց գործիքային տեղակապման արդյունքներով անհրաժեշտ է արտացոլել բոլոր հետախուզական և շահագործական փորվածքները (փաստագրված և նմուշարկված մերկացումները, հորատանցքերը, հետախուզաառուները, հետախուզահորերը, խրամուղիները, բովանցքերը և այլն), ինչպես նաև տարածքում առկա ենթակառուցվածքային օբյեկտները (տրանսպորտային ուղիներ, էլեկտրահաղորդման գծեր, գազատարներ, ջրաղբյուրներ, ջրատարներ և այլն)։

1) Հանքավայրի տարածքում գործող բացահանքերի առկայության դեպքում՝ դրանք տեղագրական քարտեզի վրա արտացոլվում են մարկշեյդերական հանույթի տվյալներով, որը սովորաբար կազմվում է 1:200-ից 1:500 մասշտաբներով, իսկ առանձնապես խոշոր հանքավայրերի դեպքում՝ 1:1000 մասշտաբով:

26. Հանքավայրի շրջանի և հանքային դաշտի վերաբերյալ անհրաժեշտ է ներկայացնել աշխարհագրական և WGS-84 (ARMREF 02) կոորդինատների ցանցով 1:10000-1:25000 մասշտաբի երկրաբանական և օգտակար հանածոների քարտեզ՝ համապատասխան կտրվածքներով։ Նշված նյութերը պետք է արտացոլեն հանքավերահսկիչ կառուցվածքների և հանքատեղակալող ապարների, շրջանի կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերի և հանքերևակումների, ինչպես նաև դրանց կանխատեսումային ռեսուրսների գնահատված տեղամասերի տեղաբաշխումը:

1) Հանքավայրի շրջանում անցկացված երկրաֆիզիկական ուսումնասիրությունների արդյունքները պետք է հաշվի առնվեն շրջանի երկրաբանական քարտեզում և դրա կտրվածքներում և վերջինիս մասշտաբին համապատասխան արտացոլվեն երկրաֆիզիկական խոտորումների (անոմալիաներ) մեկնաբանությունների հատակագծերում:

27. Հանքավայրի երկրաբանական կառուցվածքը պետք է մանրամասն ուսումնասիրի և արտապատկերվի 1:1000-ից 1:10000 երկրաբանական քարտեզի (կախված հանքավայրի չափերից և բարդությունից), ուղղաձիգ և հորիզոնական երկրաբանական կտրվածքների (հատակագծերի) վրա՝ սովորաբար 1:1000-ից ոչ փոքր մասշտաբով:

1) Երկրաբանական քարտեզների, կտրվածքների և հատակագծերի վրա արտացոլվում են հանքակուտակների սահմանները, խզումնային խախտումները, ինչպես նաև բնական մերկացումների, հետախուզական և շահագործական փորվածքների ուսումնասիրությանբ և նմուշարկմամբ ստացված ամբողջ տեղեկատվությունը:

2) Հանքավայրերի երկրաբանական և երկրաֆիզիկական նյութերը՝ պաշարների հաշվարկի հիմնավորման համար անհրաժեշտ և բավարար աստիճանի մանրամասնությամբ, պետք է պատկերացում տան հանքամարմինների ձևի, չափերի, տեղադրման պայմանների, ներքին կառուցվածքի, սեպացման բնույթի, ֆացիալ փոփոխականության, կարստայնության, ճեղքավորվածության և տեկտոնական խախտվածության աստիճանի, պարփակող ապարների, ծալքավոր կառուցվածքների (ստրուկտուրաների) և տեկտոնական խախտումների հետ դրանց (հանքամարմինների) փոխհարաբերության վերաբերյալ: Այդ նյութերում անհրաժեշտ է հիմնավորել (նշել) նաև հանքավայրի երկրաբանական սահմանները և որոնողական այն չափորոշիչները (կրիտերիաները), որոնցով կանխորոշվել են Р1 կարգով գնահատված կանխատեսումային ռեսուրսները ներառող հեռանկարային տեղամասերի սահմանները:

28. Հանքավայրի մերձմակերևութային մասերը պետք է ուսումնասիրվեն այնպիսի մանրամասնությամբ, որպեսզի հնարավոր լինի որոշել ծածկող ապարների հզորությունն ու կազմը, դեպի մակերևույթ օգտակար հանածոյի մարմինների ելքերի դիրքը, կոնդիցիոն ապարների տարածման վերին սահմանը, ինչպես նաև կարստային խոռոչների, տեկտոնական խախտումների և դրանց բնույթի հետ կապված հարցերը։ Այս նպատակով, բնական մերկացումների հետ մեկտեղ, անհրաժեշտության դեպքում, օգտագործվում են նաև մակերևութային լեռնային հետախուզափորվածքները (մաքրվածքներ, հետախուզաառուներ, հետախուզահորեր, խրամներ և այլն), կարճամետրաժ հորատանցքերը, երկրաֆիզիկակակն վերերկրյա մեթոդները։

29. Կարբոնատային ապարների հանքավայրերի հետախուզումը խորքում կատարվում է, հիմնականում, սյունակային հորատման հորատանցքերով՝ երկրաֆիզիկական հետազոտությունների մեթոդների (վերերկրա և հորատանցքերում) կիրառմամբ։

1) Լեռնահետախուզական փորվածքները (հիմնականում) անցկացվում են հանքավայրի մերձմակերևութային մասերի ուսումնասիրման, հորատման աշխատանքների տվյալների վերստուգման, ապարի միջին խտության որոշման և տեխնոլոգիական նմուշների վերցման համար։ Լեռնահետախուզական փորվածքների անցկացման անհրաժեշտությունը, դրանց տեսակները, նպատակները և ծավալների հարաբերակցությունը հորատման աշխատանքների ծավալներին որոշվում է (հիմնավորվում է) ելնելով կոնկրետ հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններից։

2) Սյունակային հորատանցքերի կառուցվածքը (կոնստրուկցիան) և հորատման տեխնոլոգիական գործելակարգը (ռեժիմը) պետք է ընտրել այնպես, որ ապահովվի հորատահանուկի առավելագույն ելքը և բացառվի դրա աղտոտումը՝ պարփակող ապարներով և հորատման լուծույթով։

3) Հորատանցքերը հորատվում են օգտակար հանքակուտակի (հաստվածքի) ամբողջ հզորությամբ կամ մինչև հանքավայրի շահագործման նախապես հիմնավորված հորիզոնը։ Վերջին դեպքում, պետք է անցկացվեն հատուկենտ կառուցվածքային հորատանցքեր՝ այդ հորիզոնից ներքև կարբոնատային ապարների տարածման և բաց եղանակով մշակման հնարավոր խորությունը որոշելու (պարզելու) նպատակով:

4) Օգտակար հաստվածքի հորիզոնական և սակավաթեք տեղադիրքի պայմաններում, հանքավայրի պաշարների որակաքանակական լիարժեք և արժանահավատ գնահատականը ապահովելու համար, նպատակահարմար է ձևավորել ուղղաձիգ, իսկ թեք տեղադիրքի և զառիթափ անկման դեպքում՝ համապատասխանաբար թեք և հորիզոնականին մոտ կողմնորոշված հետախուզահատույթների համակարգ: Ըստ այդմ, դիտարկվող դեպքերում նպատակահարմար է ուղղաձիգ և թեք հորատանցքերի օգտագործումը: Վերջիններիս տեղադիրքը, խորությունն ու թեքման անկյունը ընտրելիս անհրաժեշտ է նկատի ունենալ տեղանքի ռելիեֆը, հանքամարմնի տեղադրման տարրերը (անկման անկյունն ու ազիմուտը), հանքամարմինը հորատանցքով հնարավորինս մեծ անկյան տակ հատելու, ինչպես նաև դրա բոլոր շերտերը բավարար խտությամբ հորատանցքային հետախուզահատույթներով բնութագրելու անհրաժեշտությունը:

5) Զառիթափ անկմամբ հանքամարմինների հետախուզման դեպքում, դրանք հնարավոինս մեծ անկյան տակ հատելու նպատակով կիրառելի է նաև հորատանցքերի արհեստական թեքումը։

6) Հորատման տվյալների արժանահավատությունը ստուգելու նպատակով կարող են կիրառվել հորատանցքերի առանցքով անցած հետախուզահորեր, ինչպես նաև հիմնականներից ավելի մեծ տրամագծի կրկնորդ հորատանցքեր:

7) Հետախուզման մեթոդաբանությունը՝ լեռնային աշխատանքների, երկրաֆիզիկական ուսումնասիրությունների տեսակները և ծավալները, դրանց նպատակները, հետախուզական ցանցի երկրաչափությունն ու խտությունը, նմուշարկման մեթոդներն ու եղանակները պետք է ապահովեն հանքավայրի երկրաբանակական կառուցվածքի բարդությանը համապատասխան, Դասակարգման 3-րդ գլխում (15-ից 28-րդ կետեր) սահմանված կարգերով և Դասակարման 8-րդ գլխում (44-րդ կետ) սահմանված հարաբերակցությամբ պաշարների հաշվարկման հնարավորությունը։ Այն որոշվում է հանքակուտակի երկրաբանական առանձնահատկություններից ելնելով՝ հետախուզման լեռնային, հորատման և երկրաֆիզիկական միջոցների հնարավորությունների, ինչպես նաև համանման հանքավայրերի հետախուզման և շահագործման փորձի հաշվառմամբ։

30. Հետախուզական փորվածքների ռացիոնալ տեսակները, դիրքը, միմյանց միջև եղած հեռավորություններն ու պարամետրերը պետք է որոշվեն հանքամարմինների կառուցվածքային-ձևաբանական առանձնահատկություններից ելնելով՝ հաշվի առնելով դրանց տեղադրման պայմանները, չափերը, ձևը ու տեղաբաշխման բնույթը, ինչպես նաև մշակման ենթադրյալ եղանակից։

1) Աղյուսակ 4-ով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերի հետախուզման ժամանակ հետախուզական փորվածքների խտությանը ներկայացվող պահանջները, որոնք կարող են հաշվի առնվել երկրաբանահետախուզական աշխատանքների նախագծման համար, սակայն դրանք չի կարելի դիտարկել որպես պարտադիր նախապայման: Յուրաքանչյուր հանքավայրի համար մանրամասն հետախուզման ենթակա տեղամասի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների ուսումնասիրության և տվյալ կամ նմանատիպ այլ հանքավայրերի վերաբերյալ եղած բոլոր երկրաբանական, երկրաֆիզիկական և շահագործական նյութերի մանրազնին վերլուծության արդյունքներով հիմնավորվում է հետախուզական փորվածքների ցանցի առավել ռացիոնալ երկրաչափությունը և խտությունը:

 

Աղյուսակ 4

 

Հայաստանի Հանրապետության կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերի հետախուզման ժամանակ հետախուզական փորվածքների խտությանը ներկայացվող պահանջներ

 

Հանքավայրերի բարդության

Հանքային մարմինների բնութագիրը

Հեռավորությունը փորվածքների միջև (մ), ըստ պաշարների կարգերի

Խմբեր

Ենթախմբերը

А

В

С1

С2

1-ին

Կայուն կառուցվածքով, հզորությամբ և որակով խոշոր զանգվածներ, շերտավոր և շերտաձև հանքակուտակներ

100-150

150-250

250-400

400-600

Կայուն կառուցվածքով, հզորությամբ և որակով միջին և փոքր չափերի զանգվածներ, շերտավոր և շերտաձև հանքակուտակներ

50–75

75–150

150–200

200-300

2-րդ

Փոփոխուն կառուցվածքով, հզորությամբ և որակով խոշոր զանգվածներ, շերտավոր և շերտաձև հանքակուտակներ

-

100–150

150–250

250-400

Փոփոխուն կառուցվածքով, հզորությամբ և որակով միջին և փոքր չափերի զանգվածներ, շերտավոր և շերտաձև հանքակուտակներ

-

50–75

75-150

150-200

 

2) Մեծ տարածքներ զբաղեցնող, զգալի հզորություն ունեցող շերտաձև հանքամարմիններով և զանգվածային հանքակուտակներով ներկայացված հանքավայրերի հետախուզումը նպատակահարմար է իրականացնել ուղղաձիգ հորատանցքերով, հարևան հորատանցքերի խորությունների փոփոխության հաշվին ապահովելով հետախուզացանցի խտության նոսրացումը ըստ խորության: Այս դեպքում, ապագա բացահանքի առաջնային մշակման ենթակա վերին հանքաստիճաններում կապահովվի, առավել հավաստի՝ բարձր, իսկ բացահանքի խորացմանը զուգընթաց՝ ավելի ցածր կարգերի պաշարների հաշվարկման հնարավորությունը։ Ընդ որում պաշարների կարգերի հարաբերակցությունը պետք է համապատասխանի Դասակարման 8-րդ գլխի (44-րդ կետ) պահանջներին:

31. Հորատման կիրառվող տեխնոլոգիան պետք է ապահովի հորատահանուկի 80 տոկոսից ոչ պակաս գծային ելք՝ հիմնականում, հատկապես օգտակար հանածոյի հանքամարմնի հատույթներում, միջինը կազմելով 90% և ավելի (հատկապես սույն հավելվածի ընդունումից հետո անցած հորատանցքերի համար)՝ բացառությամբ ծածկող և պարփակող ապարներին, ինչպես նաև կարստային խոռոչներին համապատասխանող միջակայքերի։ Հորատահանուկի ցածր ելքի դեպքում անհրաժեշտ է կիրառել հորատման հատուկ տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս բարձրացնել հորատահանուկի ելքը (հորատում առանց լվացման, կարճացված երթով (հորատաերթով), լվացող հատուկ հեղուկների կիրառում, երկսյունակային կամ եռասյունակային հորատում և այլն):

32. Կարբոնատային ապարների տարածման սահմանները պարզելու, երկրաբանական կտրվածքի քարաբանական (լիթոլոգիական) տարազատման, մակաբացման ապարների հաստության և կազմության որոշման, օգտակար ստվարաշերտի (հաստվածքի) մակերևույթի (առաստաղի) և հատակի ռելիեֆի ուսումնասիրման, խոշոր տեկտոնական խախտումների և կարստային խոռոչների բացահայտման ու բնութագրման, ինչպես նաև խորքում ապարների ճեղքավորվածության ուսումնասիրման համար նպատակահարմար է օգտագործել հետախուզման երկրաֆիզիկական մեթոդները։ Ընդ որում.

1) երկրաֆիզիկական ուսումնասիրությունների ռացիոնալ համալիրը սահմանվում է` ելնելով հանքավայրի կոնկրետ երկրաբանական առանձնահատկություններից:

2) երկրաֆիզիկական տվյալների հավաստիությունը պետք է հաստատվի հորատանցքերով կամ լեռնային փորվածքներով։

33. Մանրազնին հետախուզման արդյունքներով տեխնիկատնտեսական հիմնավորման ժամանակ նախանշված` հանքավայրի առաջնահերթ մշակման ենթակա տեղամասերը և հորիզոնները պետք է հետախուզված լինեն տվյալ խմբի համար առավել բարձր կարգերով։

1) Այն դեպքում, երբ առաջնահերթ մշակման տեղամասերը երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններով, օգտակար հանածոյի որակով և լեռնաերկրաբանական պայմաններով բնութագրական չեն ամբողջ հանքավայրի համար, պետք է մանրազնին ուսումնասիրվեն նաև հանքավայրին հատկանշական տեղամասերը: Մանրամասն ուսումնասիրված տեղամասերի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը օգտագործվում է հանքավայրի մնացած մասի պաշարների հաշվարկման ժամանակ ընդունված հաշվարկային պարամետրերի և ամբողջ հանքավայրի մշակման պայմանների հավաստիության գնահատման համար:

2) Տարբեր կարգերի պաշարների ռացիոնալ հարաբերակցությունը սահմանվում է Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի աղյուսակ 2-ով։

34. Բոլոր հետախուզական և շահագործական փորվածքները, ինչպես նաև կարբոնատային ապարների ելքերը երկրի մակերևույթ (մերկացումները) պետք է փաստագրվեն։ Ընդ որում.

1) առաջնային փաստագրման նյութերում (հորատանցքերի սյունակներ, մերկացումների, հետախուզական և շահագործական փորվածքների նկարագրություններ և գծապատկերներ) անհրաժեշտ է նշել դրանց տեղադրման տարրերը (կոորդինատները, ազիմուտը, թեքման անկյունը, խորությունը, գծային չափերը, հատույթի մակերեսը, թեքումնաչափական տվյալները և այլն), ինչպես նաև փաստագրման ամսաթիվը.

2) փորվածքների փաստագրման ժամանակ անհրաժեշտ է ամրագրել (արձանագրել, ֆիքսել) ապարագրական կազմը, ապարների ներկառուցվածքը (ստրուկտուրան) և մակատեսքը (տեքստուրան), դրանց ճեղքավորվածությունը և անջատելիությունը, հողմահարման աստիճանը: Կարբոնատային ապարների շերտավոր հաստվածքները պետք է տարազատվեն (տարանջատվեն) քարաբանական կազմով, ֆիզիկամեխանիկական հատկություններով և ճեղքավորվածության աստիճանով միմյանցից տարբերվող շերտերի ու դարսաշերտերի: Առանձին հետախուզափորվածքներով հատված (ամրագրված) շերտերն ու դարսաշերտերը պետք է միմյանց կապակցել օգտակար հաստվածքի տարածման ու անկման ուղղություններով կառուցված կտրվածքներում.

3) փաստագրման ժամանակ անհրաժեշտ է իրականացնել բոլոր հետախուզական և շահագործական փորվածքների ֆոտոլուսանկարում, որոնք պահպանվում են ընդերքօգտագործողի մոտ և կարող են պահանջվել նյութերի փաստագրման հետ հարցերի մեկնաբանման նպատակով.

4) փաստագրման ժամանակ պետք է նշել.

ա. օգտակար հաստվածքի ապարների փոփոխությունները` պարփակող ապարների և օգտակար հաստվածքի ներսում առկա երակների ու դայկաների հպման գոտիներում.

բ. սիլիկատացման, երկրորդային կալցիտացման, դոլոմիտացման և այլ փոփոխությունների, ներառուկների ու խոռոչների, քայքայված ապարների, տեկտոնական խախտումների ու ջարդման (փշրման) գոտիների առկայությունը.

գ. կարստագոյացման և հողմահարման բնույթը և ինտենսիվությունը.

5) փաստագրման ժամանակ պետք է գնահատել նաև երկրաբանական նմուշարկման որակը (նմուշի զանգվածի և հատույթի պահպանումը, դրանց դիրքի համապատասխանությունը տեղամասի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին, նմուշարկման ամբողջականությունը և անընդհատությունը, վերահսկողական նմուշարկման առկայությունը և արդյունքները), միներալատեխնոլոգիական և ինժեներաջրաերկրաբանական հետազոտությունների ներկայացուցչականությունը, ծավալային զանգվածի որոշման որակը, նմուշի վերամշակումը և անալիտիկ աշխատանքները: Բացի դրանից, անհրաժեշտ է վերահսկել ամփոփ երկրաբանական նյութերի համապատասխանությունը առաջնային փաստաթղթերին և ֆոնդային նյութերին.

6) առաջնային փաստագրման լիակատարությունն ու որակը, հանքավայրի երկրաբանական առանձնահատկություններին փաստագրման համապատասխանությունը, կառուցվածքային տարրերի տարածական դիրքի որոշման և փաստագրման տվյալները լուսաբանող գծանկարների ու դրանց նկարագրության արժանահավատությունը Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.5-րդ մասի համաձայն պետք է փաստվի բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից՝ առաջնային երկրաբանական փաստագրման նյութերի և փաստացի իրականացված աշխատանքների հետ համեմատմամբ.

7) առաջնային փաստագրման նյութերի արժանահավատության տեսչական ստուգման արդյունքները ձևակերպվում են ակտերով և համապատասխան գրությամբ ներկայացվում՝ ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմին:

8) առաջնային փաստագրման նյութերի արժանահավատության տեսչական մարմնի կողմից փաստելու գործընթացը, հանքավայրի պաշարների հաշվարկման նյութերի պետական ընդերքաբանական փորձաքննության տևողության կրճատման նպատակով, հնարավորության դեպքում, կարելի է իրականացնել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների դաշտային փուլում. հետախուզական փորվածքների անցումից անմիջապես հետո, դիմելով տեսչական մարմնին՝ ուսումնասիրվող ընդերքի տեղամասում տեսչական ստուգումներ անցկացնելու խնդրանքով։

35. Օգտակար հանքակուտակը բացող բոլոր հետախուզական և շահագործական փորվածքները, ինչպես նաև բնութագրական մերկացումները ենթակա են նմուշարկման։

36. Նմուշարկման մեթոդների ու եղանակների ընտրությունը կատարվում է ելնելով հանքավայրի կոնկրետ երկրաբանական առանձնահատկություններից՝ հետևյալ պայմանների պահպանմամբ.

1) Հանքավայրում ընդունված նմուշարկման բավարար արտադրողական և խնայողական մեթոդն ու եղանակը պետք է ապահովի սպասվող արդյունքների առավել հավաստիություն.

2) Կարբոնատային ապարների քիմիական կազմը բնութագրելու համար օգտակար հանածոն բացող յուրաքանչյուր փորվածքից վերցվում են նմուշներ՝ շերտ առ շերտ, իսկ շերտերի մեծ հզորության, ինչպես նաև զանգվածային հանքակուտակների դեպքում՝ 1-ից 4 մ երկարությամբ միջակայքերով (սեկցիաներով).

3) Նմուշարկման միջակայքերի օպտիմալ երկարության (նմուշի երկարության) որոշման ժամանակ հաշվի են առնվում օգտակար հանածոյի հանքամարմինների հզորության և ոչ կոնդիցիոն (նրբա) շերտերի նկատմամբ սահմանված կոնդիցիաների պարամետրերը, ինչպես նաև տարանջատ հանույթի ենթակա միջակայքի նվազագույն գծային չափը, որը հանքավայրի բաց եղանակով մշակման դեպքում կարող է ընդունվել հանքաստիճանի բարձրության կեսին հավասար.

4) Կարբոնատային ապարների հաստվածքում հանդիպող, դատարկ ապարների նրբաշերտերը, ինչպես նաև կարստային խոռոչներում պարփակված ապարները, դրանց փոքր հզորության պատճառով անջատ եղանակով արդյունահանման ենթակա չլինելու դեպքում, ներառվում են նմուշներում, իսկ հակառակ դեպքում՝ նմուշարկվում են առանձին.

5) Շահագործվող հանքավայրերի հետախուզման դեպքում, երբ օգտակար հաստվածքի կառուցվածքը և կազմը ուսումնասիրված են բավարար մանրամասնությամբ՝ նմուշների երկարությունները կարող են մեծացվել, բայց ոչ ավելի քան բացահանքի հանքաստիճանի նախագծային բարձրության կեսը.

6) նմուշարկման ցանցը պետք է լինի կայուն, իսկ դրա խտությունը որոշվում է հանքավայրի ուսումնասիրվող տեղամասերի երկրաբանական առանձնահատկություններով.

7) Օգտակար հաստվածքների և դրանց մերձհպումային գոտիների նմուշարկումը լեռնային հետախուզական և շահագործական փորվածքներում, ինչպես նաև մերկացումներում կատարվում է ակոսային եղանակով՝ օգտակար հաստվախծի ողջ բացված հզորությամբ: Հանքամարմինը բացող հետախուզաառուներից (որոնցում մինչև նմուշառումը ապարները պետք է բացված լինեն իրենց արմատական տեղադրմամբ) նմուշները վերցվում են դրանց հատակից։ Ակոսի կտրվածքի մակերեսը ընտրվում է օգտակար հանածոյի համասեռությունից կախված. որպես կանոն, կիրառվում են ուղղանկյան տեսք ունեցող, 3×5 սմ2-ից 5×10 սմ2 կտրվածքի մակերեսով ակոսներ.

8) Ակոսային նմուշարկման արժանահավատությունը անհրաժեշտ է վերահսկել դրանք համադրելով քերծվածքային՝ վերցված նույն հետախուզափորվածքի միևնույն միջակայքից, կամ համախառն նմուշարկման տվյալների հետ. վերհսկման համար կարող են կիրառվել նաև համախառն նմուշարկման տվյալները, որոնք վերցվել են բնամասերում ծավալային զանգվածի որոշման, տեխնոլոգիական նմուշների պատրաստման համար, ինչպես նաև փորձնական հանույթի տվյալները.

9) Հորատանցքերից վերցված հորատահանուկը նմուշարկվում է անընդմեջ՝ կարբոնատային ապարների ողջ կտրվածքով, ընդ որում հանուկային նմուշները կազմվում են հորատահանուկի առանցքով կիսված կեսերից: Հանուկային նմուշարկման արժանահավատությունը նպատակահարմար է հավաստել հորատահանուկի երկրորդ կեսից վերցված նմուշով կամ հորատանցքի առանցքով անցած հետախուզահորի համապատասխան միջակայքից վերցված ակոսային նմուշի տվյալներով.

10) Ստուգողական (վերստուգիչ) նմուշարկման ծավալները պետք է բավարար լինեն դրանց արդյունքների վիճակագրական մշակման և սիստեմատիկ սխալների առկայության կամ բացակայության մասին հիմնավորված հետևությունների համար, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ուղղիչ գործակիցներ մտցնելու համար:

11) Քիմիական անալիզի ուղարկվող նմուշները ձևավորվում են (մշակվում են) դրա համար վերցված սկզբնական նյութի բազմափուլ մանրացման և կրճատման միջոցով: Կրճատման գործակցի (K) մեծությունը սովորաբար ընդունվում է 0.05՝ կարբոնատային ապարների համասեռ որակի դեպքում և 0.1՝ դրանց անհամասեռ որակի կամ դրանցում վնասակար բաղադրիչների պարունակությունների առավելագույն թույլատրելի արժեքներին մոտ լինելու դեպքում.

12) Նմուշների մշակման սխեման և կրճատման գործակցի մեծությունը ընտրելիս նպատակահարմար է ղեկավարվել նմանակ հանքավայրերի հետախուզման փորձով։

37. Կարբոնատային ապարների որակին (քիմիական և միներալային կազմ, ֆիզիկամեխանիկական և տեխնոլոգիական հատկություններ) ներկայացվող պահանջների բազմազանությունը՝ դրանց կիրառման բազմաթիվ ոլորտներով պայմանավորված, դրանց ամբողջական ուսումնասիրման դեպքում կարող է հանգեցնել չարդարացված ծախսերի, ուստի կարբոնատային ապարների կիրառման ռացիոնալ օգտագործման նպատակով.

1) Ուսումնասիրման ծախսերի նվազեցման համար տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման ժամանակ անհրաժեշտ է սահմանել այդ ապարների ռացիոնալ օգտագործման համալիրը, որն իր հերթին, պետք է դրվի կարբոնատային ապարների որակի ուսումնասիրման ծրագրի հիմքում.

2) Անհրաժեշտ է հետախուզվող կարբոնատային ապարների հանքավայրի որակական ցուցանիշների մասին նախկինում կուտակված տեղեկատվության վերլուծությամբ նախապես կողմնորոշվել կիրառման հնարավոր ոլորտների համար դրանց պիտանելիության հարցում, ապա բացահայտել այդ հումքի հնարավոր սպառողներին ու դրանց պահանջարկը.

3) Գնահատվող հումքի հնարավոր սպառողների շրջանակը, կիրառման ոլորտները ուրվագծելիս նպատակահարմար է գերակայությունը տալ հումքի որակին առավել բարձր (խիստ) պահանջներ ներկայացնող կիրառման ուղղությանը, քանի որ այդ պահանջներին համապատասխանող հումքը համեմատաբար սահմանափակ տարածում ունի և առավել արժեքավոր է: Այս առումով կարբոնատային ապարները.

ա. անհրաժեշտ է առաջնահերթ կերպով դիտարկել դրանց նկատմամբ առավել բարձր պահանջներ ներկայացնող քիմիական արդյունաբերության մեջ կիրառման համար, և միայն քիմիական արդյունաբերությանը չբավարերելու դեպքում դրանք դիտարկել հումքի որակին համեմատաբար մեղմ պահանջներ ներկայացնող տնտեսության այլ ճյուղերում կիրառելու համար.

բ. որպես հալանյութ (ֆլյուս) կամ որպես հրակայուն նյութերի արտադրության հումք պիտանի լինելու դեպքում նպատակահարմար չէ դիտարկել դրանց որակին համեմատաբար մեղմ պահանջներ ներկայացնող տնտեսության այլ ճյուղերում (շինանյութերի արդյունաբերության և այլն) կիրառելու համար։

4) Կարբոնատային ապարների որակի ուսումասիրման ծախսերի արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտ է կարբոնատային ապարներից հանքավայրի ուսումնասիրման ժամանակ վերցված առաջին նմուշներով նախնական ճշգրտել դրա հնարավոր կիրառման ոլորտը՝ դրանք ենթարկելով լաբորատոր ուսումնասիրությունների, դրանց որակին ամենաբարձր պահանջներ ներկայացնող չափանիշներին համապատասխան, որից հետո միայն նմուշառել մյուս հետախուզափորվածքները։ Ընդ որում, կարբոնատային ապարների կիրառման ոլորտի նախնական ճշգրտման համար, հանքակուտակի երկրաբանական կառուցվածքի բարդությունից կախված, անհրաժեշտ է առաջին նմուշները վերցնել միմյանցից 250-ից 400 մ հեռավորությամբ գտնվող փորվածքներից, սակայն դրանց քանակը պետք 10-ից պակաս չլինի։

38. Կարբոնատային ապարների միներալային և քիմիական (բաղադրիչային) կազմերը որոշելու համար քիմիական և ֆիզիկական մեթոդների ռացիոնալ համալիրը ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել քիմիական, ռենտգենագրության, ռենտգենասպեկտրալ, ֆլուորեսցենտային, ջերմային (թերմալ) անալիզների, էլեկտրապարամագնիսական ռեզոնանսի և ինֆրակարմիր սպեկտրազննության եղանակների կիրառման շրջանակը։ Ընդ որում քիմիական կազմը որոշվում է համապատասխան ստանդարտներում նշված մեթոդներով։

39. Կարբոնատային ապարները միանշանակ բնութագրելու համար հանքակուտակից վերցված բոլոր շարքային նմուշներում անհրաժեշտ է որոշել СаО-ի, MgO-ի, СО2-ի և աղաթթվում չլուծվող մնացորդի պարունակությունները: Ընդ որում.

1) Դրանց օգտագործման հնարավոր ոլորտների հարցում վերջնականորեն կողմնորոշվելու համար (հատկապես դրանց կիրառման ոլորտի որոշված չլինեու դեպքում) լրացուցիչ որոշվում են նաև SiO2, Al2O3, Fe2O3-ի պարունակությունները և շիկացման արդյունքում կորուստները: Նման լրացուցիչ անալիզների են ենթարկվում հանքակուտակը ըստ անկման և տարածման հավասարաչափ բնութագրող նոսր ցանցով դասավորված շարքային և (կամ) նշված պայմանի պահպանմամբ ձևավորված խմբային նմուշները:

2) Շարքային և խմբային նմուշների նոսր ցանցով որոշվում են նաև հումքի օգտագործման ոլորտից կախված ստանդարտներով և տեխնիկական պահանջներով սահմանված այլ ցուցանիշներ: Այն դեպքերում, երբ դրանք բավարար չեն հանքավայրի համալիր գնահատման համար, անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ անալիզների ողջ ծավալը։

3) Գունավոր ցեմենտի, սննդի և ռետինի արտադրություններում կիրառման նախատեսվող կրաքարերում լրացուցիչ որոշվում է նաև մանգանի պարունակությոնը։ Շաքարի, կալցիումի կարբիդի և ցեմենտի արտադրություններում օգտագործվող ապարները պետք է լրացուցիչ բնութագրվեն Na2O+К2О պարունակությամբ, իսկ միներալային հավելասննդի արտադրությունում օգտագործվող հումքը՝ վնասակար խառնուկների (Ва, Аs, Рb, F) կոնցենտրացիաններով։ Կիրառման ոլորտների (այդ թվում նաև ցեմենտի արտադրությունում) մեծամասնության դեպքում անհրաժեշտ է որոշել նաև SO3-ի, P2O5 և Cl-ի պարունակությունները: Ռետինի արտադրության մեջ կիրառվող ապարների դեպքում պետք է որոշվի նաև ավազի պարունակությունը։ Ցեմենտի արտադրությունում կիրառվող կարբոնատային ապարները անհրաժեշտ է լրացուցիչ բնութագրել աղացվելիության, իսկ ռետինի, թղթի և ցելյուլոզի արտադրություններում օգտագործվողները՝ սպիտակության ցուցանիշներով։

4) Խմբային նմուշները ձևավորվում են միևնույն խոշորությամբ մանրացված շարքային նմուշների կրկնօրինակների կշռուկներից։ Շարքային նմուշները խմբային նմուշներում միավորելու կարգը, դրանց տեղաբաշխումը և ընդհանուր քանակը պետք է ապահովեն հանքաքարերի հիմնական տարատեսակների հավասարաչափ նմուշարկումը և դրանց կազմի փոփոխությունների պարզաբանումը՝ հանքամարմինների տարածման ու անկման ուղղություններով։ Յուրաքանչյուր կշռուկի զանգվածը պետք է համամասնական լինի իրեն համապատասխանող միջակայքի երկարությանը։ Անհրաժեշտ է, որ խմբային նմուշները բնութագրեն լեռնային փորվածքներով կամ հորատանցքերով հատված կարբոնատային ապարների առանձին տեսակների և տիպերի ամբողջական հատույթները։ Կարբոնատային ապարների համասեռ շերտերի մեծ հզորությունների դեպքում խմբային նմուշներով բնութագրվող միջակայքերի երկարությունը նպատակահարմար է վերցնել բացահանքի հանքաստիճանի բարձրությանը հավասար։ Շարքային նմուշները խմբայիններում միավորելու կարգը, դրանց դասավորությունը և ընդհանուր քանակը, ինչպես նաև անալիզների տեսակները, յուրաքանչյուր առանձին դեպքում հիմնավորվում են հանքավայրի առանձնահատկություններից և արտադրության պահանջներից ելնելով։

5) Հանքաքարում ուղեկից բաղադրիչների ուսումնասիրությունը իրականացվում է ընդերքի ռացիոնալ և համալիր օգտագործման եղանակի որոշումն ապահովող մանրամասնությամբ։

40. Նմուշների անալիզների որակը պետք է հետևողականորեն ստուգել, իսկ վերստուգման արդյունքները ժամանակին մշակել՝ գոյություն ունեցող մեթոդական մոտեցումներին համապատասխան: Անալիզների երկրաբանական վերստուգումն անհրաժեշտ է իրականացնել լաբորատոր վերստուգումից անկախ՝ հանքավայրի հետախուզման ամբողջ ժամանակաշրջանում: Վերստուգման ենթակա են բոլոր հիմնական, ուղեկից ու խարամառաջացնող բաղադրամասերի և վնասակար խառնուրդների անալիզների արդյունքները:

41. Նմուշներում օգտակար և վնասակար բաղադրիչների պարունակությունների որոշման ժամանակ թույլ տրվող պատահական սխալանքների հայտնաբերման համար անհրաժեշտ է իրականացնել անալիզների ներքին վերստուգում` ծածկագրված վերստուգվող նմուշների անալիզների միջոցով՝ վերցված հիմնական անալիզները կատարող նույն լաբորատորիայի անալիտիկ նմուշների կրկնօրինակներից, իսկ հնարավոր սիստեմատիկ սխալանքների հայտնաբերման և գնահատման համար պետք է իրականացվի անալիզների արտաքին վերստուգում` վերստուգիչ կարգավիճակ ունեցող լաբորատորիայում:

1) Արտաքին վերստուգման են ուղարկվում հիմնական լաբորատորիայում պահպանվող և ներքին վերստուգման ենթարկված անալիտիկ նմուշների կրկնօրինակները: Հետազոտվող նմուշներին համանման կազմի ստանդարտ նմուշների (Стандартные Образцы Состава – СОС, այսուհետ՝ ՀԿՍՆ) առկայության դեպքում արտաքին վերստուգումը պետք է իրականացնել՝ այդ նմուշները ծածկագրված տեսքով մտցնելով հիմնական լաբորատորիա վերստուգման ուղարկվող նմուշների խմբաքանակի մեջ

2) Ներքին և արտաքին վերստուգման ուղարկվող նմուշները պետք է բնորոշեն հանքավայրի հանքաքարերի բոլոր տարատեսակները և պարունակությունների դասերը: Պարտադիր կարգով ներքին վերստուգման են ուղարկվում հետազոտվող բաղադրիչների արտակարգ բարձր պարունակություն ցույց տված բոլոր նմուշները:

42. Ներքին և արտաքին վերստուգման քանակը պարունակությունների յուրաքանչյուր դասի և հետախուզման ժամանակահատվածի համար պետք է ապահովի ընտրանքի (ընտրաքանակի կամ ընտրված նմուշների խմբաքանակի) բնութագրականությունը:

1) Պարունակությունների դասերի առանձնացման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել պաշարների հաշվարկման կոնդիցիաների պարամետրերը:

2) Անալիզների ենթակա նմուշների մեծ քանակի (տարեկան 2000 և ավելի) դեպքում վերստուգիչ անալիզների են ուղարկվում դրանց ընդհանուր քանակի 5%-ը: Շարքային նմուշների փոքր քանակի դեպքում պարունակությունների յուրաքանչյուր առանձնացված դասի համար վերստուգվող ժամանակահատվածում պետք է կատարվեն 30-ից ոչ պակաս վերստուգիչ անալիզներ:

43. Ներքին և արտաքին վերստուգումների տվյալների մշակումը պարունակությունների յուրաքանչյուր դասի համար կատարվում է ըստ ժամանակաշրջանների (կիսամյակ, տարի)՝ անալիզների յուրաքանչյուր մեթոդի և հիմնական անալիզները կատարող լաբորատորիայի համար առանձին: Սիստեմատիկ շեղումների գնահատականը՝ ՀԿՍՆ անալիզի տվյալների արդյունքներով, կատարվում է ըստ անալիտիկ տվյալների վիճակագրական մշակման:

1) Ներքին վերստուգման արդյունքներով որոշված հարաբերական միջին քառակուսային սխալանքը չպետք է գերազանցի աղյուսակ 5-ով սահմանված՝ ըստ պարունակությունների դասերի անալիզների առավելագույն թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքների (%) ցուցանիշները: Հակառակ դեպքում պարունակությունների տվյալ դասի և լաբորատորիայի աշխատանքի ժամանակաշրջանի հիմնական անալիզների արդյունքները խոտանվում են, և բոլոր նմուշները ենթարկվում են կրկնակի անալիզների՝ ներքին երկրաբանական վերստուգիչ հետազոտության կատարմամբ: Միաժամանակ հիմնական լաբորատորիան պետք է պարզաբանի խոտանի պատճառները և միջոցներ ձեռնարկի դրանք վերացնելու համար։

 

Աղյուսակ 5

 

Ըստ պարունակությունների դասերի անալիզների առավելագույն թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքը (%)

 

Բաղա-դրիչները

Պարունա-կությունների դասերը, % (Ge, գ/տ)

Թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքը, %

Բաղա-դրիչները

Պարունա-կությունների դասերը, % (Ge, գ/տ)

Թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքը, %

СаО

>50

1.5

К2О

>5

6.5

40–50

2.0

1–5

11.0

20–40

2.5

0.5-1.0

15.0

7–20

6.0

<0.5

30.0

1–7

11.0

Na2O

>25

4.5

MgO

>50

2.0

5–25

6.0

40–50

2.5

0.5-5.0

15.0

20–40

3.0

<0.5

30.0

10–20

4.5

Р2О5

5–10

4.0

1–10

9.0

1–5

5.0

0.5–1

16.0

0.3-1.0

6.5

SiO2

>50

1.3

0.1-0.3

9.0

20–50

2.5

0.05-0.10

12.0

5–20

5.5

0.01-0.05

22.0

1.5-5.0

11.0

S

2–10

6.0

Аl2O3

15–25

4.5

1–2

9.0

10–15

5.0

0.5-1.0

12.0

5–10

6.5

0.3-0.5

15.0

1–5

12.0

0.1-0.3

17.0

Fe2O3

10-20

3.0

0.05-0.10

20.0

5-10

6.0

<0.05

30.0

1-5

12.0

Այլ օգտակար բաղադրիչներ

20–30

2.0

0.1-1.0

20.0

5–20

4.0

-

-

-

1–5

10.0

-

-

-

<1

20.0

 

2) Եթե հանքավայրում առանձնացված պարունակությունների դասերը տարբերվում են աղյուսակ 5-ում նշվածներից, ապա առավելագույն թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքները որոշվում են միջարկմամբ:

44. Արտաքին վերստուգման տվյալներով հիմնական և վերստուգող լաբորատորիաների անալիզների արդյունքների միջև սիստեմատիկ շեղումների բացահայտման դեպքում կատարվում է արբիտրաժային վերստուգում՝ արբիտրաժի կարգավիճակ ունեցող լաբորատորիայում: Արբիտրաժ վերահսկողության են ուղարկվում լաբորատորիայում պահպանվող շարքային նմուշների անալիտիկ կրկնօրինակները (ծայրահեղ դեպքերում` անալիտիկ նմուշների մնացուկները), որոնք ունեն շարքային և արտաքին անալիզների արդյունքներ: Վերստուգման ենթակա են 30-40 նմուշ՝ պարունակության յուրաքանչուր դասի համար, որտեղ հայտնաբերվել են սիստեմատիկ տարամիտություններ: Անալիզի ենթարկվող նմուշներին ՀԿՍՆ-ի առկայության դեպքում դրանք նույնպես ծածկագրված տեսքով անհրաժեշտ է մտցնել արբիտրաժ ուղարկվող նմուշների խմբաքանակում: Յուրաքանչյուր ՀԿՍՆ-ի համար պետք է ստացվեն 10-15 վերստուգիչ անալիզների արդյունքներ:

1) Արբիտրաժ անալիզների արդյունքում սիստեմատիկ տարամիտությունների հաստատման դեպքում անհրաժեշտ է պարզել դրանց պատճառները և միջոցառումներ մշակել հիմնական լաբորատորիայի աշխատանքի թերությունների վերացման համար, ինչպես նաև որոշել պարունակությունների տվյալ դասի և լաբորատորիայի աշխատանքի տվյալ ժամանակահատվածի բոլոր նմուշների անալիզները կրկնելու կամ հիմնական անալիզների արդյունքում համապատասխան ուղղիչ գործակից մտցնելու անհրաժեշտության հարցը:

2) Առանց արբիտրաժ անալիզների կատարման ուղղիչ գործակցի կիրառությունն անթույլատրելի է։

3) Արբիտրաժային վերստուգում իրականացվում է միայն արտաքին վերստուգման տվյալներով հիմնական և վերստուգող լաբորատորիաների անալիզների արդյունքների միջև սիստեմատիկ շեղումների բացահայտման դեպքում։ Եթե արբիտրաժային անալիզներով պարզվում է, որ հիմնական և արտաքին հսկողական անալիզների արդյունքների միջև առկա շեղումը պայմանավորված է հիմնական լաբորատորիայի աշխատանքով, ապա պարունակությունների տվյալ դասի և լաբորատորիայի աշխատանքի ժամանակաշրջանի հիմնական անալիզների արդյունքները խոտանվում են, և բոլոր նմուշները ենթարկվում են կրկնակի անալիզների կամ հիմնական անալիզների ոչ արժանահավատ ճանանչված արդյունքների նկատմամբ կիրառվում է հիմնական և արբիտրժային անալիզների տվյալների համադրմամբ հիմնավորված ճշգրտող գործակիցներ: Ընդ որում, նոր անալիզները կարող են իրականացվել ինչպես հիմնական լաբորատորիայում (դրա աշխատանքում բացահայտված թերությունները վերացնելուց հետո) կամ այլ լաբորատորիայում՝ ներքին ու արտաքին հսկողական, իսկ հարկ եղած դեպքում նաև արբիտրաժային անալիզներ պարտադիր իրականացնելու պայմանով:

45. Կարբոնատային ապարների բնական տարատեսակների միներալային կազմը, ինչպես նաև դրանց մակատեսքակառուցվածքային (տեքստուրաստրուկտուրային) առանձնահատկությունները պետք է ուսումնասիրվեն միներալաապարագիտական (միներալապետրոգրաֆիական), ֆիզիկական, քիմիական և այլ տեսակի անալիզների կիրառմամբ: Ընդ որում, բացի առանձին միներալների նկարագրությունից, կատարվում է նաև դրանց քանակական գնահատում: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել վնասակար բաղադրիչների ուսումնասիրմանը՝ ըստ միներալային միացությունների ձևերի և դրանց տեղայնացման բնույթի (կարբոնատային ապարի ցեմենտում, երակային առաջացումներում, ճեղքերի կավային լցանյութում և այլն)։

46. Կարբոնատային ապարների, դրանց նկատմամբ որոշակի ֆիզիկամեխանիկական հատկություններ պահանջող ոլորտներում օգտագործելու համար, հանքավայրի հետախուզման ժամանակ կատարվում է նմուշառում՝ ֆիզիկամեխանիկական հատկությունների որոշման նպատակով։ Նմուշները վերցվում են ապարների տարատեսակները բնութագրող, ոչ պակաս երկու-երեք հատույթներից։ Հատույթների և վերցվող նմուշների քանակը սահմանվում է օգտակար հաստվածքի կազմի և կառուցվածքի կայունությունից, որակից, տեղաբաշխման մակերեսից և հզորությունից։

1) Լեռնային փորվածքներից վերցվում են ապարակտորային նմուշներ (շտուֆներ), չափերը (սովորաբար 5×5×5, 20×20×20 կամ 30×30×30 սմ) կախված են կատարվելիք անալիզի տեսակից և պետք է համաձայնեցվեն համապատասխան լաբորատորիայի հետ:

2) Հաստվածքի շերտավոր կառուցվածքի և շերտերի բավարար հզորության դեպքում նմուշարկման են ենթարկվում յուրաքանչյուր շերտի մերձառաստաղային և մերձհատակային մասերը, ինչպես նաև միջնամասը, հակառակ դեպքում յուրաքանչյուր շերտից վերցվում է մեկական նմուշ: Շերտերի մեծ հզորության և միատարության դեպքում, ինչպես նաև զանգվածային հանքակուտակներից նմուշները վերցվում են յուրաքանչյուր 3-ից 5 մետրը մեկ (ըստ հզորության)։

3) Ֆիզիկամեխանիկական փորձարկումների համար հորատանցքերից վերցվում են թվով 15 նմուշների, որոնց չափերը (նվազագունը 10 սմ) նախատեսված են համապատասխան ստանդարտներով, պատրաստման հնարավորություն ապահովող հորատահանուկի ամբողջական սյունիկներ։

4) Կարբոնատային ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները ուսումնասիրվում են դրանց կիրառման ոլորտից կախված՝ ստանդարտների, տեխնիկական պայմանների կամ գնորդի հետ կնքված պայմանագրի (ավելի մեղմ ցուցանիշներով) պայմաններին համապատասխան։ Ֆիզիկամեխանիկական հատկությունները լրիվ ծրագրով ուսումնասիրելու դեպքում որոշվում են ապարի ամրությունը (չոր և ջրահագեցված վիճակում, ինչպես նաև 25 ցիկլ հաջորդական սառեցումից և հալեցումից հետո), աղակայունությունը, իրական և միջին խտությունը (ծավալային զանգվածը), ծակոտկենությունը, ջրակլանելիությունը, ինչպես նաև բնական խոնավությունը։ Կիրառման ոլորտների մեծամասնության համար անհրաժեշտ է որոշել կարբոնատային ապարների կտորտայնություն, ցեմենտի արտադրությունում կիրառման դեպքում որոշվում է նաև աղացվելիությունը, իսկ ռետինի և ցելյուլոզա-թղթային արտադրություններում՝ սպիտակությունը։

47. Ծավալային զանգվածի (խտության) և խոնավության որոշումը անհրաժեշտ է կատարել օգտակար հանածոյի յուրաքանչյուր առանձնացված բնական տարատեսակի և միջհանքային ոչ կոնդիցիոն նրբաշերտերի համար՝ լաբորատոր եղանակով կամ բնամասերի արդյունահանման միջոցով, որոնց չափերը օգտակար հաստվածքի կառուցվածքի առանձնահատկություններից կախված, սովորաբար կազմում է 1-ից 3 մ3։

1) Ծավալային զանգվածի որոշումը կարող է կատարվել նաև ցրված գամմաճառագայթների կլանման եղանակով։

2) Ծավալային զանգվածի որոշման հետ միաժամանակ որոշվում է նաև օգտակար հանածոյի խոնավությունը: Բնական խոնավությանը վերահաշվարկ չի կատարվում, այլ նշվում է միայն, թե խոնավության ինչ արժեքի դեպքում է որոշվել ապարի ծավալային զանգվածը (խտությունը)։ Ծավալային զանգվածի և խոնավության որոշման համար նախատեսված ապարանմուշներն ու նմուշները պետք է բնութագրված լինեն միներալային, հատիկաչափական և քիմիական կազմով:

48. Կարբոնատային ապարներին պետք է տրվի ճառագայթահիգիենիկ գնահատում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1219-Ն որոման 1-ին կետով հաստատված ճառագայթային անվտանգության նորմերի ։

49. Կարբոնատային ապարների քիմիական, միներալային կազմերի և ֆիզիկակամեխանիկական հատկությունների ուսումնասիրությունների արդյունքում հանքավայրում պետք է առանձնացվեն հումքի բնական տարատեսակները և նախանշվեն արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը, իսկ հարստացման տարբեր եղանակների կիրառման անհրաժեշտության դեպքում՝ նաև դրանց հարստացման եղանակները։ Հումքի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը և տեսակները վերջնականապես առանձնացվում են տեխնոլոգիական հետազոտությունների արդյունքներով։

 

5. ԿԱՐԲՈՆԱՏԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

50. Կարբոնատային ապարների տեխնոլոգիական հատկությունները ուսումնասիրվում են օգտակար հանածոն հնարավորինս ռացիոնալ և համալիր օգտագործումը ապահովող, վերամշակման տեխնոլոգիական սխեման, դրան համապատասխանող տեխնոլոգիական սարքավորումները ընտրելու, ինչպես նաև հիմնական տեխնոլոգիական ցուցանիշները (օգտակար հանածոյի ռացիոնալ և համալիր օգտագործում, վերամշակման տեխնոլոգիական սխեմա, տեխնոլոգիական սարքավորումներ) հիմնավորելու համար բավարար ելակետային տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ։

1) Տեխնոլոգիական հատկությունները, որպես կանոն, ուսումնասիրվում են լաբորատոր և կիսաարդյունաբերական պայմաններում` միներալատեխնոլոգիական, փոքր տեխնոլոգիական, լաբորատոր, խոշորալաբորատոր և կիսաարդյունաբերական նմուշներով։ Համանման հումքի արդյունաբերական վերամշակման փորձի առկայության դեպքում թույլատրվում է կիրառել լաբորատոր հետազոտությունների արդյունքներով հաստատված համանմանության (անալոգիայի) տվյալների օգտագործումը:

2) Երկրաբանահետախուզական աշխատանքների տարբեր փուլերում տեխնոլոգիական հետազոտության համար նմուշառումը պետք է իրականացվի տեխնոլոգիական սխեմայի նախագծման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ստացման նպատակով՝ հետազոտությունների համար անհրաժեշտ ծավալներով, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի հունվարի 30-ի թիվ թիվ 01-ն հրամանի հավելվածով:

51. Որոշակի խտության ցանցով վերցված միներալոգատեխնոլոգիական և փոքր տեխնոլոգիական նմուշներով պետք է բնորոշվեն հանքավայրում հայտնաբերված կարբոնատային ապարների բոլոր բնական տարատեսակները: Դրանց փորձարկման արդյունքներով կատարվում է տեխնոլոգիական տիպայնացում՝ առանձնացնելով արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերն ու տեսակները, ուսումնասիրվում է հումքի նյութական կազմի, ֆիզիկամեխանիկական և տեխնոլոգիական հատկությունների տարածական փոփոխականությունը՝ առանձնացված արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի սահմաններում և կազմվում են երկրաբանատեխնոլոգիական քարտեզներ, հատակագծեր ու կտրվածքներ:

1) Հանքավայրում առանձնացվող կարբոնատային ապարների բոլոր բնական տարատեսակների համար բացահայտվում են դրանց որակական ցուցանիշների և հումքի վերամշակման տեխնոլոգիական չափորոշիչների (տեխնոլոգիական պարամետրերի) միջև գոյություն ունեցող կախվածությունները:

52. Լաբորատոր պայմաններում տեխնոլոգիական հետազոտությունները իրականացվում են լաբորատոր և խոշոր-լաբորատոր նմուշներով։

1) Լաբորատոր նմուշները վերցվում են մեկ-երկու հատ՝ արդյունաբերական նշանակություն ունեցող կարբոնատային ապարների յուրաքանչյուր տարատեսակից։

2) Խոշոր-լաբորատոր նմուշներով բնութագրվում են կարբոնատային ապարների արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը, որոնք վերցվում են տարբեր բնական տարատեսակներից՝ հանքավայրի տվյալ արդյունաբերական տիպին բնորոշ միջին որակին համապատասխանող հարաբերակցությամբ:

3) Լաբորատոր-տեխնոլոգիական ուսումնասիրությունների համար վերցվող նմուշների զանգվածը կազմում է 2-ից 15 կգ։ Սովորաբար տեխնոլոգիական ուսումնասիրությունների համար վերցնում են 40 մմ-ից ոչ պակաս տրամագծով 1 մ երկարությամբ հորատահանուկ (10 սմ-ից ոչ փոքր սյունիկներով) կամ մեկ-երկու ապարակտորային նմուշ (շտուֆ)՝ 15×15×15 ամ չափերով։

4) Հանքավայրի հետախուզման վերջին փուլում ցանկալի է խոշորացված լաբորատոր-տեխնոլոգիական նմուշների լաբորատոր ուսումնասիրությունները փոխարինել հանքավայրում տարանջատվող հումքի արդյունաբերական յուրաքանչյուր տիպը բնութագրող համախառն տեխնոլոգիական նմուշների արտադրական պայմաններում իրականացվող փորձարկումներով:

53. Լաբորատոր պայմաններում ուսումնասիրվելիք խոշորացված լաբորատոր-տեխնոլոգիական նմուշների, ինչպես նաև արտադրական պայմաններում փորձարկվելիք համախառն նմուշների քանակը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ դրանցով պետք է բնութագրվեն հանքավայրում առանձնացված կարբոնատային ապարների բոլոր արդյունաբերական տիպերը: Նշված պահանջը բավարարելու համար խոշոր լաբորատոր-տեխնոլոգիական և համախառն նմուշարկում իրականացնելիս նպատակահարմար է ղեկավարվել երկրաբանատեխնոլոգիական քարտեզագրման նյութերով:

54. Տեխնոլոգիական ուսումնասիրությունների (փորձարկումների) ծրագիրը մշակում է այդ աշխատանքների իրականացումը ստանձնած սուբյեկտը՝ հաշվի առնելով հանքավայրի կարբոնատային ապարների օգտագործման ընդերքօգտագործողի կողմից նախանշված ոլորտներում գործող ստանդարտներով և (կամ) տեխնիկական պայմաններով հումքի և (կամ) դրանից թողարկվելիք վերջնարտադրանքի որակին ներկայացվող պահանջները, ինչպես նաև նմանակ ապարների տեխնոլոգիական հետազոտությունների փորձը: Ծրագրում նպատակահարմար է հստակ սահմանել տեխնոլոգիական ուսումնասիրությունների (փորձարկումների) ուղղվածությունը, բնույթը, ծավալները, փորձանմուշների զանգվածը և նախատեսել վերամշակման ռացիոնալ տեխնոլոգիայի ու դրան համապատասխանող տեխնոլոգիական սարքավորումների, ինչպես նաև հիմնական տեխնոլոգիական ցուցանիշների վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքներով փաստարկված առաջարկությունների տրամադրումը ընդերքօգտագործողին:

55. Խոշորալաբորատոր և կիասաադրյունաբերական տեխնոլոգիական նմուշները պետք է լինեն բնութագրական, այսինքն` միջին կազմով պետք է համապատասխանեն ամբողջ հանքավայրում տվյալ արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպին։ Ընդ որում.

1) Ոչ կոնդիցիոն կարբոնատային ապարների նրբաշերտերը, ինչպես նաև այլ ապարների նրբաշերտերը և երակները, կարստային խոռոչներում պարփակված ապարները և տարբեր ներառուկները (սիլիցիումային և այլ նյութի), որոնք շահագործման ժամանակ անհնար է բացառել արդյունահանվող հումքից (ադրյունահաման համակարգից կախված), պետք է ներառվեն տեխնոլոգիական նմուշի կազմում։

2) Նմուշառման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել կարբոնատային ապարների որակի փոփոխականությունը ըստ տարածման և խորության՝ կոնդիցիոն հումքի տեխնոլոգիական հատկությունները դրա տարածվածության ամբողջ մակերեսում առավել ամբողջական բնութագրելու նպատակով։

3) Հետախուզման ընթացքում, մեծ զանգվածով լաբորատոր և կիսաարտադրական նմուշների վերցման համար դժվարամատչելի՝ խորը հորիզոնների կարբոնատային ապարների տեխնոլոգիական հատկությունները բնութագրվում են անուղղակի եղանակով՝ տվյալ հանքավայրի մերձմակերևութային մասերում կամ այլ հանքավայրերում նյութական կազմով և որակով նմանակ ապարների համապատասխան ցուցանիշներով:

56. Լաբորատոր և կիսաարտադրական տեխնոլոգիական հետազոտությունների արդյունքներով պետք է բացահայտվեն կարբոնատային հումքի առանձնացված բոլոր արդյունաբերական տիպերի և տեսակների հատկությունները, որոնցով որոշվում է դրանց ըստ հիմնական և այլ նպատակներով օգտագործման արդյունաբերական հնարավորությունը։ Այն դեպքերում, երբ կարբոնատային ապարները իրենց որակով, բնական վիճակում չեն համապատասխանում արդյունաբերության պահանջներին, որոնք սահմանվում են սույն հավելվածի 78-րդ կետի աղյուսակ 5-ում նշված ստանդարտներով, տեխնիկական պայմաններով կամ ընդերքօգտագործողի և գնորդի միջև կնքված պայմանագրով, անհրաժեշտ է դիտարկել դրանց հարստացման հնարավորության և նպատակահարմարության հարցերը՝ համապատասխան տեխնոլոգիական հետազոտությունների և տեխնիկատնտեսագիտական գնահատումների իրականացմամբ, հատկապես հումքի դեֆիցիտի կամ ոչ բավարար քանակի դեպքում։

 

6. ԿԱՐԲՈՆԱՏԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ, ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ, ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

57. Հիդրոերկրաբանական հետազոտություններով պետք է ուսումնասիրվեն հիմնական ջրատար հորիզոնները, որոնք կարող են մասնակցել հանքավայրի ջրակալմանը, հայտնաբերվեն առավել ջրակալված տեղամասերն ու գոտիները և որոշվեն հանքարանային ջրերի օգտագործման կամ հեռացման հարցերը: Անհրաժեշտ է որոշել յուրաքանչյուր ջրատար հորիզոնի հզորությունը, քարաբանական կազմը, ամբարիչների (կոլեկտորների) տիպերը, սնուցման պայմանները, փոխադարձ կապն ուրիշ ջրատար հորիզոնների և մակերևութային ջրերի հետ, ստորերկրյա ջրերի մակարդակների դիրքը և այլ պարամետրեր, որոնք անհրաժեշտ են դեպի շահագործական լեռնային փորվածքներ հնարավոր ջրաներհոսները հաշվարկելու, ջրիջեցման և ցամաքուրդային միջոցառումներ մշակելու համար: Անհրաժեշտ է նաև.

1) Ուսումնասիրել հանքավայրի ջրակալմանը մասնակցող ջրերի քիմիական կազմը և մանրէաբանական (բակտերիաբանական) վիճակը, դրանց ագրեսիվությունը բետոնի, մետաղների, պոլիմերների նկատմամբ, դրանցում օգտակար և վնասակար խառնուրդների պարունակությունը. շահագործվող հանքավայրերում որոշվում են հանքարանային ջրերի և արտադրական հոսքաջրերի քիմիական կազմերը.

2) Գնահատել այդ ջրերի օգտագործման հնարավորությունը ջրամատակարարման կամ դրանցից օգտակար բաղադրամասերի կորզման համար, ինչպես նաև դրանց ցամաքուրդի (դրենաժի) հնարավոր ազդեցությունը հանքավայրի շրջանում գործող ստորերկրյա ջրհանների վրա.

3) Առաջարկություններ ներկայացնել առաջիկայում անհրաժեշտ հատուկ հետազննական (որոնողական) աշխատանքներ իրականացնելու համար, գնահատել հանքարանային ջրերի բացթողման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա.

4) Տալ օգտակար հանածոների արդյունահանման և հանքային հումքի վերամշակման ապագա կազմակերպությունների պահանջմունքներն ապահովող խմելու և տեխնիկական ջրամատակարարման հնարավոր աղբյուրների գնահատականը.

5) Ցամաքուրդային ջրերի օգտահանման նպատակով գնահատել դրանց շահագործական պաշարները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1480-ն որոշման 1-ին կետով հաստատված ստորերկրյա ջրերի շահագործական պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգման համաձայն.

6) Լեռնային ձեռնարկության նախագծման համար, հիդրոերկրաբանական հետազոտությունների արդյունքում առաջարկություններ ներկայացնել երկրաբանական զանգվածի ցամաքեցման, ջրատար ուղիների, ցամաքուրդային ջրերի օգտահանման, ջրամատակարարման աղբյուրների, շրջակա միջավայրի պահպանության հարցերի վերաբերյալ։

58. Հանքավայրերի հետախուզման ժամանակ ինժեներաերկրաբանական հետազոտությունները անհրաժեշտ են արդյունահանման նախագծման (բացահանքի հիմնական պարամետրերի հիմնավորման, հորատապայթեցման աշխատանքների անձնագրերի կազմման և լեռնային այլ գործընթացների ցուցանիշների հաշվարկման) և լեռնային աշխատանքների իրականացման անվտանգության բարձրացման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովման նպատակով։

1) Ինժեներաերկրաբանական հետազոտություններով պետք է ուսումնասիրվեն` օգտակար հանածոյի, պարփակող ապարների և ծածկող նստվածքների ֆիզիկամեխանիկական հատկությունները, որոնք բնորոշում են դրանց ամրությունը բնական և ջրահագեցած վիճակներում, ապարների քարաբանական (լիթոլոգիական) և միներալային կազմերը, դրանց ճեղքավորվածությունը, խախտվածությունը, շերտավորվածությունն ու թերթաքարացվածությունը, ժամանակակից երկրաբանական պայմանները (սողանքային, սելավային և այլ գեոդինամիկ երևույթներ), որոնք կարող են բարդացնել հանքավայրի շահագործումը:

2) Ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում պետք է մանրակրկտորեն բնութագրվեն ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները, որոնք կանխորոշում են բացահանքերի կողերի ու ստորգետնյա փորվածքների կայունությունը, ինչպես նաև մարդու առողջության վրա ապարների կազմի ու հատկությունների ազդեցությունը (գազերի արտանետման, լեռնային հարվածների, փլուզումների, բարձր ռադիոակտիվության, գեոթերմալ միջավայրի ձևավորման և այլ երևույթների հավանականությունը)։

59. Հանքավայրի շրջանում համանման հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական պայմաններում գտնվող` գործող հանքահորերի կամ բացհանքերի առկայության դեպքում, հետախուզվող տարածքի բնութագրման համար անհրաժեշտ է օգտագործել այդ հանքահորերի և բացհանքերի տվյալները վերջիններիս ջրակալման աստիճանի և ինժեներաերկրաբանական պայմանների մասին։

60. Արտադրական և բնակելի օբյեկտների շինարարության, պոչամբարների և դատարկ ապարների լցակույտերի տեղադրման համար անհրաժեշտ տարածքները պետք է ընտրվեն օգտակար հանածոների պաշարներից զուրկ վայրերում: Նպատակահարմար չէ նման օբյեկտների համար գյուղատնտեսական և անտառային նշանակության բարձր կատեգորիաների հողեր նախատեսելը։

61. Հանքավայրը հետախուզելիս նպատակահարմար է գնահատել մակաբացման ապարների օգտագործման հնարավորությունը՝ բնական վիճակում կամ վերամշակումից հետո:

62. Բնապահպանական (էկոլոգիական) հետազոտությունների հիմնական նպատակը օգտակար հանածոյի արդյունահանման նախագծում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովելն է.

1) Էկոլոգիական ուսումնասիրություններով պետք է սահմանվեն շրջակա միջավայրի վիճակը բնորոշող ֆոնային պարամետրերը (ճառագայթման աստիճանը, մակերևութային ու ստորերկրյա ջրերի և օդի որակը, հողածածկույթի բուսական և կենդանական աշխարհի բնութագիրը և այլն), որոշվեն կառուցման նախապատրաստվող օբյեկտի ֆիզիկական և քիմիական հնարավոր ներգործությունը շրջակա բնական միջավայրի վրա (հարակից տարածքների փոշոտվելը, մակերևութային և ստորերկրյա ջրերի ու հողերի աղտոտումը հանքարանային ջրերով և արդյունաբերական կեղտաջրերով, օդի կեղտոտվելը մթնոլորտ արտանետվող նյութերով և այլն), ինչպես նաև բնաշրջանառությունից հանված և արտադրական նպատակներով հատկացված բնական ռեսուրսների (անտառային զանգվածների, տեխնիկական ջրերի և հողերի) ծավալները, գնահատվեն աղտոտման աղբյուրների բնույթը, ուժգնությունը (ինտենսիվությունը), ազդեցության աստիճանը և վտանգավորությունը, գործունեության տևողությունն ու փոփոխությունը և դրանց ազդեցության գոտիների սահմանները, տրվեն շրջակա միջավայրի պահպանությանը միտված առաջարկություններ:

2) Հողերի ռեկուլտիվացման հետ կապված հարցերի որոշման համար անհրաժեշտ է որոշել հողաբուսական շերտի հզորությունը և կատարել փխրուն նստվածքների ագրոքիմիական հետազոտություններ, ինչպես նաև բացահայտել մակաբացման ապարների թունավորության (տոքսիկության) աստիճանը և դրանց վրա բուսածածկույթի առաջացման հնարավորությունը:

63. Ծածկող և պարփակող ապարներում ինքնուրույն կուտակներ ձևավորող, այլ օգտակար հանածոները, ինչպես նաև մակաբացման ապարները հանքավայրի հետախուզման ժամանակ պետք է ուսումնասիրվեն դրանց արդյունաբերական արժողությունը և կիրառման ընդհանուր հնարավորությունները որոշելու համար բավարար մանրամասնությամբ։

64. Առանձնահատուկ մասնագիտական աշխատանքներ պահանջող` շահագործման խիստ բարդ հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական և այլ բնական պայմանների դեպքում, հետազոտությունների իրականացման ծավալները, կատարման ժամկետներն ու ընթացակարգը համաձայնեցվում են ընդերքօգտագործողների և նախագծային կազմակերպությունների հետ:

 

7. ԿԱՐԲՈՆԱՏԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

65. Կարբոնատային ապարների պաշարների հաշվարկը և դասակարգումը (որակավորումը) ըստ հետախուզվածության աստիճանի կատարվում է Դասակարգման պահանջներին համապատասխան՝ կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերին բնորոշ առանձնահատկություններով։

66. Պաշարները հաշվարկվում են հաշվարկային բլոկներով, որոնցում ընդգրկված հանքամարմինների առանձին մասերը պետք է բնորոշվեն՝

1) հետախուզվածության և պաշարների քանակն ու որակը որոշող պարամետրերի ուսումնասիրվածության հնարավորինս միատեսակ աստիճանով.

2) երկրաբանական կառուցվածքի համասեռությամբ կամ հանքամարմինների հզորության, ներքին կառուցվածքի, հանքաքարերի նյութական կազմի, որակի հիմնական ցուցանիշների և տեխնոլոգիական հատկությունների փոփոխականության մոտավորապես միատեսակ աստիճանով.

3) հանքամարմինների տեղադրման պայմանների կայունությամբ, միասնական կառուցվածքային տարրի նկատմամբ հաշվարկային բլոկի որոշակի տեղադրվածությամբ.

4) շահագործման լեռնատեխնիկական պայմանների ընդհանրությամբ.

5) հանքամարմինների անկման ուղղությամբ հաշվարկային բլոկները նպատակահարմար է տարանջատել լեռնային աշխատանքների կամ հորատանցքերի հորիզոններով՝ պաշարների մշակման հաջորդականության հաշվառմամբ։

6) Որոշ չափազանց բարդ դեպքերում, հումքի արդյունաբերական տիպերի երկրաչափացման և եզրագծման անհնարինությամբ պայմանավորված, հաշվարկային բլոկում հաշվեկշռային և արտահաշվեկշռային պաշարների քանակը և որակը կարող է որոշվել վիճակագրական եղանակներով։

67. Կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերի հաշվարկային բլոկների պաշարները ըստ հետախուզվածության աստիճանի ստորաբաժանվում են հետախուզված՝ A, B, С1, և նախնական գնահատված՝ С2, կարգի՝ պաշարների հաշվարկման ժամանակ հաշվի առնելով հետևյալ լրացուցիչ պայմանները.

1) A կարգի պաշարներին ներկայացվող պայմաններն են.

ա. A կարգի պաշարները նոր հետախուզվող հանքավայրերում հաշվարկվում են միայն 1-ին խմբի հանքավայրերի բոլոր կողմերից հետախուզական փորվածքներով եզրագծված բլոկներում՝ առանց արտարկման.

բ. 2-րդ խմբի շահագործվող հանքավայրերում A կարգին կարող են վերագրվել լեռնագործական աշխատանքների և շահագործական հետախուզման հորատանցքերի սահմաններում հաշվարկված պաշարները՝ բլոկի եզրագծերը սահմանափակելով նշված փորվածքներով։ Ընդ որում, փորվածքների կամ լեռնագործական աշխատանքների արդյունքներով ձևավորված հատույթների միջև եղած հեռավորություննները պետք է 2-ից 3 անգամ փոքր լինեն տվյալ խմբի համար սույն հավելվածի 30-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված աղյուսակում առկա հեռավորություններից.

գ. Այս կարգի պաշարների համար, բավարար թվով հատույթներով և անալիզներով պետք է հուսալիորեն որոշվեն հանքակուտակների ձևը, չափերը, տեղադրման պայմանները, ներքին կառուցվածքը, կարբոնատային ապարների որակը, դրա փոփոխականության օրինաչափությունները, խզվածքային խախտումների տեղադիրքն ու շեղման ամպլիտուդը, ապարների ճեղքավորվածությունը, հողմահարման գոտու սահմանները, շահագործման հիդրոերկրաբանական, լեռնատեխնիկական ու ինժեներաերկրաբանական պայմանները և ապահովվի հումքի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի տարածման տիրույթների, ինչպես նաև օգտակար հաստվածքում առկա «դատարկ» և ոչ կոնդիցիոն ապարներով ներկայացված միջակայքերի հստակ և միանշանակ եզրագծումը՝ բացառելով կապակցման և եզրագծման այլ տարբերակների կիրառումը:

դ. Հումքի տեխնոլոգիական տիպերի սահմաններում տարբեր տեսակների (սորտերի) երկրաչափացման անհնարինության դեպքում դրանց քանակական գնահատականը կարող է տրվել վիճակագրական եղանակով։

ե. Կարստայնության աստիճանը չպետք է գերազանցի 10%-ը կամ ապահովվի դրանց հստակ և միանշանակ եզրագծումը.

զ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը կարող է կազմել մինչև ±10 տոկոս:

2) B կարգի պաշարներին ներկայացվող պայմաններն են.

ա. B կարգի պաշարները 2-րդ խմբի հանքավայրերում եզրագծվում ու հաշվարկվում են շահագործական և հետախուզական փորվածքներով բոլոր կողմերից հետախուզական փորվածքներով եզրագծված բլոկներում՝ առանց արտարկման.

բ. 1-ին խմբի հանքավայրերում B կարգին են վերագրվում նաև արտարկման գոտու սահմաններում եզրագծված բլոկների պաշարները, ընդ որում արտարկման գոտու չափերը հանքամարմնի տարածման և անկման ուղղությամբ չպետք է գերազանցեն տվյալ կարգի պաշարների համար հետախուզափորվածքների միջև սույն հավելվածի 30-րդ կետի 1-ին ենթակետում տվյալ խմբի համար սահմանված աղյուսակում առկա հեռավորության առավելագույն թույլատրելի մեծությունը.

գ. Այս կարգի պաշարները պետք է ուսումնասիրված լինեն այնպիսի մանրամասնությամբ, որ կարբոնատային ապարների արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի ու կարստային խոռոչների եզրագծման միմյանցից զանազանվող հնարավոր տարբերակները չհանգեցնեն հանքավայրի երկրաբանական կառուցվածքի և հանքակուտակի ձևաբանության ու տեղադիրքի վերաբերյալ ձևավորվող հակասական պատկերացումների: Այս կարգի պաշարներում պետք է պարզված լինեն ապարների ճեղքավորվածությունը, հողմահարված ապարների տարածման սահմանները, խոշոր խզվածքային խախտումների տեղադիրքն ու շեղման ամպլիտուդը, շահագործման հիդրոերկրաբանական, լեռնատեխնիկական և ինժեներաերկրաբանական պայմանները.

դ. Ապարների արդյունաբերական տիպերի եզրագծման անհնարինության դեպքում պետք է պարզված լինեն դրանց տարածական տեղաբաշխման օրինաչափությունները և վիճակագրական եղանակով տրված լինի քանակական գնահատականը.

ե. Ապարների առանձնացված տեխնոլոգիական տիպերի որակը պետք է բնութագրվի հիմնավորված (նախատեսված) կոնդիցիաների բոլոր պարամետրերով.

զ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը կարող կազմել մինչև ±10-ից ±25 տոկոս։

3) С1 կարգի պաշարներին ներկայացվող պայմաններն են.

ա. С1 կարգի պաշարները եզրագծվում և հաշվարկվում են բոլոր խմբերի հանքավայրերում՝ այդ կարգի համար սույն հավելվածի 30-րդ կետի 1-ին ենթակետում տվյալ խմբի համար սահմանված հետախուզացանցի խտությամբ բնութագրվող տեղամասերի և դրանց հարող արտարկման գոտիների սահմաններում, որոնց չափերը հանքամարմնի տարածման և անկման ուղղությամբ չպետք է գերազանցեն տվյալ կարգի պաշարների համար հետախուզափորվածքների միջև սահմանված աղյուսակում առկա հեռավորության առավելագույն թույլատրելի մեծությանը.

բ. Տվյալ կարգի պաշարներում պետք է հետախուզափորվածքների տվյալներով ընդհանուր գծերով ուսումնասիրված և ավելի բարձր կարգերի պաշարները բնութագրող համանուն ցուցանիշներով հավաստված լինեն հանքակուտակի ձևը, չափերը, տեղադրման պայմանները, կարբոնատային ապարների բնական տարատեսակների ու արդյունաբերական տիպերի որակական ցուցանիշները և տարածական բաշխվածության օրինաչափությունները, շահագործման հիդրոերկրաբանական, լեռնատեխնիկական և ինժեներաերկրաբանական պայմանները.

գ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը կարող կազմել մինչև ±25-ից ±40 տոկոս։

4) С2 կարգի պաշարներին ներկայացվող պայմաններն են.

ա. С2 կարգի պաշարները հաշվարկվում են բոլոր խմբերի հանքավայրերում՝ եզակի հետախուզափորվածքների, երկրաֆիզիկական և այլ հետազոտությունների տվյալներով, ինչպես նաև ավելի բարձր կարգերի պաշարներով հարակից հաշվարկային բլոկների ցուցանիշների օգտագործմամբ.

բ. Այս կարգի պաշարների եզրագծման համար լայնորեն կիրառվում է արտարկման եղանակը: Երկրաբանորեն հիմնավորված արտարկման գոտու չափերը հանքամարմնի տարածման և անկման ուղղությամբ չպետք է գերազանցեն տվյալ կարգի պաշարների համար հետախուզափորվածքների միջև սույն հավելվածի 30-րդ կետի 1-ին ենթակետում տվյալ խմբի համար սահմանված աղյուսակում առկա հեռավորության առավելագույն թույլատրելի մեծությունը.

գ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը կարող կազմել մինչև ±40-ից ±60 տոկոս:

68. Պաշարները բոլոր կարգերի համար արտարկման գոտու լայնությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է հիմնավորվի փաստացի տվյալներով: Արտարկում չի թույլատրվում հանքավայրի այնպիսի տեղամասերում (գոտիներում), ուր առկա են տեկտոնական խախտումներ, ապարների խիստ ճեղքավորվածության և հզորությունների փոքրացում, շերտերի սեպացում և տրոհում, կարբոնատային ապարների որակի և դրանց շահագործման լեռնաերկրաբանական պայմանների վատթարացում։

69. Պաշարները հաշվարկվում են առանձին` ըստ դրանց հետախուզվածության աստիճանի, շահագործման եղանակների, հումքի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի ու տեսակների և տնտեսական նշանակության (հաշվեկշռային, արտահաշվեկշռային)

1) Շահագործվող հանքավայրերում բացված, նախապատրաստված և հանելու պատրաստ, ինչպես նաև լեռնակապիտալ և լեռնանախապատրաստական փորվածքների ապահովիչ բնամասերում գտնվող հանքաքարերի պաշարները հաշվարկվում են առանձին` ուսումնասիրվածության աստիճանին համապատասխան կարգերի ստորաբաժանմամբ:

2) Ստորերկրյա ջրերից վերև կամ ներքև տեղադրված պաշարները հաշվարկվում են առանձին։

3) Արտահաշվեկշռային պաշարները հաշվարկվում և հաշվառվում են այն դեպքում, երբ կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորման մեջ ապացուցված է հետագա կորզման համար ընդերքում դրանց պահպանելու հնարավորությունը կամ ապագայում օգտագործելու համար այդ պաշարների զուգընթաց կորզման, պահեստավորման ու պահպանման նպատակահարմարությունը: Ընդ որում, Դասակարգման 30-րդ կետի 1-ին աղյուսակում առկա ցուցանիշների համաձայն՝ կախված արժողության գործակցից և հաշվեկշռայինի վերածման սպասվող ժամանակից (t, տարի), արտահաշվեկշռային պաշարներն ըստ օգտագործման հեռանկարայնության ստորաբաժանվոմ են երեք ենթախմբի՝ առանձնակի հեռանկարային (t<15), հեռանկարային (t=15-30 տարի) և քիչ հեռանկարային (t=30-50 տարի)։ Արտահաշվեկշռային պաշարները ստորաբաժանվում են նաև ըստ դրանք արտահաշվեկշռայինների վերագրման պատճառների (տնտեսական, տեխնոլոգիական, ջրաերկրաբանական, լեռնատեխնիկական, բնապահպանական և այլն)։

70. Բնակավայրերի, արգելոցների, բնության, պատմության և մշակույթի հուշարձանների, խոշոր ջրամբարների ու ջրահոսքերի ապահովիչ բնամասերում գտնվող պաշարները չեն հաշվարկվում և չեն հաշվառվում, իսկ կապիտալ կառույցների, գյուղատնտեսական օբյեկտների և Հայաստանի Հանրապետության սահմանային վիճելի տարածքներում գտնվող հանքավայրերի պաշարները վերագրվում են հաշվեկշռայինի կամ արտահաշվեկշռայինի՝ հաստատված կոնդիցիաների պարամետրերի հիման վրա, որոնց տեխնիկատնտեսական հիմնավորման ժամանակ հաշվի են առնվել կառույցների տեղափոխման ծախսերը կամ պաշարների մշակման հատուկ եղանակները:

71. Պաշարների հաշվարկը նպատակահարմար է իրականացնել համակարգչային տեխնիկայով՝ կիրառելով այնպիսի ծրագրային համալիրներ, որոնք հնարավորություն են տալիս ստուգել և ճշգրտել ելակետային տվյալները, իրականացված երկրաբանական կառուցումները (հետախուզական փորվածքների կոորդինատները, թեքումնաչափական տվյալները, քարաբանաշերտագրական սահմանների նիշերը, նմուշարկման տվյալները, նմուշարկման հատակագծերը, կոնդիցիաների պարամետրերը և այլն), ինչպես նաև կատարված միջանկյալ և ամփոփիչ հաշվարկների արդյունքները: Ընդ որում, արդյունք հանդիսացող ելքային տեքստային և գրաֆիկական նյութերը պետք է բավարարեն Պահանջներին։

72. նախկինում հաստատված պաշարների լիարժեք մշակման վերահսկողության և նոր հաշվարկված պաշարների արժանահավատության հիմնավորման համար շահագործվող հանքավայրերում անհրաժեշտ է համադրել հետախուզման և շահագործման տվյալներն ըստ պաշարների քանակի ու որակի, հանքամարմինների տեղադրման պայմանների, ձևաբանության, հզորության, ներքին կառուցվածքի, օգտակար բաղադրամասերի պարունակության: Ընդ որում.

1) Համադրման նյութերում պետք է բերվեն.

ա. պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից նախկինում հաստատված և մարված (այդ թվում` արդյունահանված և բնամասերում թողնված) ու իբրև չհավաստված դուրս գրված պաշարների եզրագծերը.

բ. պաշարների հավելաճի մակերեսների եզրագծերը, ինչպես նաև տեղեկություններ Պետական հաշվեկշռում հաշվառված պաշարների (այդ թվում` նախկինում հաստատված պաշարների մնացորդի) մասին,

գ. պաշարների շարժը լուսաբանող աղյուսակներ (ըստ պաշարների կարգերի, հանքամարմինների և ամբողջ հանքավայրի),

դ. մարված պաշարների եզրագծում օգտակար հանածոյի պաշարների հաշվեկշիռը՝ լրահետախուզման ժամանակ նախկինում հաստատված պաշարների փոփոխությունը, արդյունահանման, տեղափոխման ու վերամշակման գործընթացներում դրանց կորուստները, ինչպես նաև վերամշակման ժամանակ ապրանքային արտադրանքի ելքը արտացոլող տվյալները: Համադրման արդյունքները լուսաբանվում են հանքավայրի լեռնաերկրաբանական պայմանների վերաբերյալ պատկերացումների փոփոխություններն արտացոլող գծագրական նյութերով:

2) Համադրման արդյունքները վերլուծելիս անհրաժեշտ է համոզվել շահագործման տվյալների արժանահավատության մեջ, գնահատել դրանց և հետախուզման արդյունքներով հաշվարկված ցուցանիշների (հանքակուտակի մակերես, հզորություն, որակ, ծավալային զանգված և այլն) զուգամիտությունը, բացահայտել առկա անհամապատասխանությունների պատճառները և, ըստ այդմ, գնահատել հանքավայրի հետախուզման և պաշարների հաշվարկման համար ընդունված մեթոդաբանության համապատասխանությունը դրա երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին:

3) Եթե հետախուզման արդյունքներն ընդհանուր առմամբ հավաստվում են շահագործման տվյալներով կամ եղած աննշան տարբերությունները չեն ազդում հանքարդյունահանող կազմակերպության տեխնիկատնտեսական ցուցանիշների վրա, ապա հետախուզման և շահագործման տվյալների համադրման համար կարող են օգտագործվել երկրաբանամարկշեյդերական հաշվառման արդյունքները, ինչպես նաև տվյալ հանքավայրի վերաբերյալ հետախուզմամբ ձևավորված երկրաբանական տեղեկատվությունը համարվում է արժանահավատ և դրա հիմքում ընդունված մեթոդաբանությունը կարող է օրինակելի դառնալ նմանակ հանքավայրերի ուսումնասիրության ու ռեսուրսային ներուժի գնահատման համար:

4) Այն հանքավայրերում, որտեղ ընդերքօգտագործողի կարծիքով պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից հաստատված պաշարները կամ դրանց որակը չեն հավաստվում շահագործման ժամանակ, կամ անհրաժեշտ է ուղղիչ գործակիցներ մտցնել նախկինում հաստատված պարամետրերում կամ պաշարներում, ապա չհավաստման ենթադրությունը ինքնին բավարար չէ պաշարների վերահաստատման համար, այլ պարտադիր պետք է իրականացվի պաշարների հատուկ հաշվարկ՝ լրահետախուզման և շահագործական հետախուզման տվյալներով և տրվի այդ աշխատանքների կատարման ժամանակ ստացված արդյունքների արժանահավատության գնահատականը՝ արդյունքները ներկայացնելով պետական ընդերքաբանական փորձաքննություն իրականացնող մարմին։

5) Համադրման արդյունքների վերլուծության ընթացքում անհրաժեշտ է որոշել պաշարների շահագործման և լրահետախուզման ժամանակ նախկինում հաստատված հաշվարկային պարամետրերի (հանքամարմինների հզորություններ, օգտակար բաղադրիչների պարունակություններ, հաշվարկային մակերեսներ, ծավալային զանգվածներ և այլն), պաշարների քանակի և հանքաքարերի որակի փոփոխությունների մեծությունները, ինչպես նաև պարզել այդ փոփոխությունների պատճառները:

73. Ցեմենտի արտադրության համար օգտագործվելիք կարբոնատային ապարների պաշարների հաշվարկման նյութերում բերվում են տեղեկություններ այդ արտադրության համար անհրաժեշտ բոլոր այլ բաղադրիչների (կավ, գիպս, սիլիկատային, ալյումոսիլիկատային և երկաթային ճշգրտող, ինչպես նաև ակտիվ միներալային հավելանյութեր) ստացման նախատեսված աղբյուրների, հումքի որակի, դրա մատակարարման հնարավոր ծավալների ու ժամկետների մասին:

1) Եթե կազմակերպվելիք արտադրությունը կավային բաղադրիչով ապահովվելու է նոր հետախուզված հանքավայրից, որտեղ սույն հավելվածի պահանջների պահպանմամբ հաշվարկվել են կարբոնատային ապարների պաշարները, ապա դրանում կավերի պաշարների հաշվարկման նյութերը լիազոր մարմին հաստատման է ներկայացվում կարբոնատային ապարների պաշարների հաշվարկման նյութերի հետ միասին:

2) Եթե կազմակերպվելիք արտադրությունը կավային բաղադրիչով ապահովվելու է կավերի հաստատված պաշարներով այլ շահագործվող հանքավայրերից, ապա կարբոնատային ապարների պաշարների հաշվարկման հաշվետվության մեջ բերվում են տվյալ հանքավայրի կավերի մնացորդային պաշարների, դրանց որակի մասին տվյալներ և որոշվում են ցեմենտի կազմակերպվելիք արտադրության համար տվյալ բաղադրիչներով (կարբոնատային ապարներ և կավեր) ապահովվածությունը։

74. Օգտակար հանածոյի պաշարների հաշվարկմանը զուգընթաց հաշվարկվում են նաև ուղեկից օգտակար հանածոների և բաղադրիչների պաշարները:

 

8. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՐԲՈՆԱՏԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԵՏԱԽՈՒԶՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

75. Արդյունաբերական յուրացման համար կարբոնատային ապարներով ներկայացված հետախուզված (վերագնահատված) հանքավայրերի նախապատրաստվածությունը որոշվում է Դասակարգման VIII բաժնի պահանջներին համապատասխան:

76. Կարբոնատային ապարների 1-ին և 2-րդ խմբերի հանքավայրերում տարբեր կարգերի հաշվեկշռային պաշարների նորմատիվ հարաբերակցությունը սահմանվում է Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի աղյուսակ 2-ի տվյալների համաձայն։ Ընդ որում, 1-ին և 2-րդ խմբի հանքավայրերում (տեղամասերում)՝ A և B կարգով, Հայաստա-նի Հանրապետության պետական բյուջեի միջոցների (կամ ապագա բյուջետային մուտքերի) հաշվին հետախուզված պաշարների քանակների գերազանցումը Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակում նշվածների համեմատությամբ, առանց բավարար հիմնավորման, չի թույլատրվում:

1) 1-ին և 2-րդ խմբի նոր հետախուզված կամ շահագործվող հանքավայրերում (տեղամասերում) հաստատվում (վերահաստատվել) են նաև C2 կարգի պաշարներ, որոնց լրիվ կամ մասնակի օգտագործման հնարավորությունը սահմանում է պետական ընդերքաբանական փորձաքննության մարմինը:

2) Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակի տվյալների համեմատությամբ հետախուզվածության ավելի ցածր աստիճանի դեպքում կարբոնատային ապարներով ներկայացված 1-ին և 2-րդ խմբերի նոր հետախուզված կամ շահագործվող հանքավայրերի (տեղամասերի) արդյունաբերական յուրացման հնարավորությունը՝ պաշարների հաշվարկի նյութերի փորձաքննության հիման վրա, սահմանում է պետական ընդերքաբանական փորձաքննության մարմինը՝ պաշարների հաստատման (վերահաստատման) ժամանակ, հաշվի առնելով Դասակարգման 44-րդ կետի 4-ից 10-րդ ենթակետերում շարադրված պահանջները:»։

77. Եթե Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի աղյուսակ 2-ով սահմանված պահանջներին հաշվարկված պաշարների չբավարարելու հիմքով հանքավայրը պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից համարվել է շահագործմանը չնախապատրաստված, ապա հանքավայրի պաշարները կարող են հաստատվել հաշվարկված կարգերով, սակայն նշումով, որ այն նախապատրաստված չէ շահագործման, չի կարող տրամադրվել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով և նպատակահարմար է իրականացնել մանրազնին հետախուզում։

 

9. ԿԱՐԲՈՆԱՏԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԻՐԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

78. Կարբոնատային ապարներից ստացվող իրերի և նյութերի որակը բնութագրող հիմնական ստանդարտների և տեխնիկական պայմանների անվանացանկը բերված է աղյուսակ 5-ում.

 

Աղյուսակ 5

 

Կարբոնատային ապարներից ստացվող իրերի և նյութերի որակը բնութագրող հիմնական ստանդարտների և տեխնիկական պայմանների անվանացանկ

 

Որակը բնութագրող հիմնական ստանդարտների և տեխնիկական պայմանները սահմանող փաստաթղթի

Համարը

Անվանումը

1. ԿՐԱՔԱՐ

1) Սև մետալուրգիա

ՏՈՒ 57-43-060-00196368–97*

Կրաքարեր և հալանյութային (ֆլյուսային) կրաքարեր (Պիկալեսվկու հանքավայր. արզնահողի (ալյումինի օքսիդ), ցեմենտի, կրի և հալանյութի (ֆլյուսի) համար)

ՏՈՒ 0751-001-26282295–00*

Կրաքար՝ հալանյութային, Բիլիմբաևսկիի հանքավայր

ՏՈՒ 0750-002-001869–96*

Կրաքար՝ հալանյութային, Տեգոյակսկու հանքավայր

ՍՏՊ 105-АО-12–02*

Կրաքար՝ հալանյութային չափազատված ագլոմերացիոն արտադրության համար

ՕՍՏ 1463–80*

Կրաքար՝ հալանյութային դոմնային արտադրության համար

ՕՍՏ 1464–80*

Կրաքար՝ հալանյութային պողպատաձուլության և ֆեռոհամաձուլվածքների արտադրության համար

ՏՈՒ 14-15-60–78*

Կրաքար՝ կոնվերտերային կրի արտադրության համար

ՕՍՏ 14-16-165–85*

Կիր՝ պողպատաձուլության և ֆեռոհամաձուլվածքների արտադրության համար

ՏՈՒ 075100-013-05778402–2005*

Կրաքար՝ հալանյութային, Գալյանսկիի հանքավայրի

ՏՈՒ 0750-005-0018056–97*

Կրային քար՝ տեխնոլոգիական Օլշանեցկիի հանքավայրի (ագլոմերատների, բովագնդիկների արտադրության, թուջի և պողպատի զտահալման համար)

2) Գունավոր մետալուրգիա

ՏՈՒ 57-43-060-00196368–97*

Կրաքար և հալանյութային կրաքար

ՏՈՒ 48-7-2–77*

Կրաքար հալանյութային (պղնձի արտադրության համար)

3) Քիմիական արդյունաբերություն

ՏՈՒ 6-18-21-04–85*

Կրաքար՝ կալցինացված սոդայի արտադրության համար, «Սոդա» ԲԲԸ

ՍՏՊ-044-15–85*

Կրաքար՝ քլորային կալցիումի արտադրության համար՝ Սիսոևսկու հանքավայրի՝ Կիրով-Չեպեցկիի քիմիական կոմբինատի համար

ՏՈՒ 6-08-313–74*

Կրաքար՝ կերային պրեցիպիտատի (հանքային պարարտանյութի) արտադրման համար

ԳՕՍՏ 1460-2013

Կալցիումի կարբամիդ. Տեխնիկական պայմաններ

ՏՈՒ 6-01-878–80*

Կրաքար՝ կալցիումի կարբիդի արտադրության համար, Բիլյուտինսկու հանքավայրի

ՏՈՒ 113-12-79-04–89*

Կրաքար՝ բորաարտադրանքի արտադրման համար

ՏՈՒ 6-18-216–75*

Կրաքար՝ փուխր, Լենինի լեռնաքիմիական գործարանի՝ «Պուխլյակ», կալցիումի կարբիդի, քիմիապես նստեցված կավճի, սուպերֆոսֆատի արտադրության, հոսքաջրերի (կեղտաջրջրի) չեզոքացման, կիտրոնաթթվի, քլորային կրի արտադրման, ինչպես նաև շինարարական նպատակների համար կիրառվող

ՏՈՒ 6-01-1108–77*

Կրաքար՝ «Թաթարական բանալի» հանքավայրի բնական կարբոնատային լցանյութերի՝ կալցիտի, արտադրության համար

4) Շինանյութերի արդյունաբերություն

ՏՈՒ 6-01-894–74*

Կրաքար՝ Բիլյուտինսկու հանքավայրի (ցեմենտի արտադրության համար)

ՏՈՒ 21-20-15–74*

Կրաքար՝ Սլանցևսկիի հանքավայրի (ցեմենտի արտադրության համար)

ՏՈՒ 14-1-893–74*

Կրաքար՝ մանրատված Վիսոկոգորսկու հանքերևակման

ՏՈՒ 400-1-196–80*

Կրաքար՝ պորտլանդցեմենտի արտադրության համար՝ Գորենսկիի հանքավայրի

ՏՈՒ 5743-060-00196368–97*

Կրաքար և հալանյութային կրաքար (Պիկալևսկու հանքավայր)

ՍՏՊ 002048-72-12–94-П*

Կրաքար՝ «ՍՈԴԱ» ԲԲԸ-ում ցեմենտի արտադրության համար

ՕՍՏ 21-27–76*

Կարբոնատային ապարներ՝ շինարարական կրի արտադրության համար

ԳՕՍՏ 23671–2020

Կրաքար` ապակու արդյունաբերության համար. Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 9179–2018

Կիր` շինարարական. Տեխնիկական պայմաններ

5) Գյուղատնտեսություն

ԳՕՍՏ 14050–93

Ալյուր՝ կրաքարային (դոլոմիտային)

ՏՈՒ 2189-326-00008064–99*

Հավելումներ՝ կրաքարային տեղական

ՏՈՒ 14-15-56–78*

Կրաքարային նյութեր՝ հալանյութերի մնացորդներից (թափոններից), թթու հողերի կրայնացման համար (Բարսուկովի հանքավայր)

ԳՕՍՏ 26826–86

Կրաքարային ալյուր՝ համակցված կերերի արտադրության համար որպես գյուղատնտեսական կենդանիների և թռչունների հավելսնունդ

ՏՈՒ 21-РСФСР 839–82*

Կրաքար և խեցի՝ միներալային հավելասննդի համար

6) Շաքարի արտադրություն

ՏՈՒ 0750-004-001868856–95*

Կրաքար՝ տեխնոլոգիական շաքարի արտադրության համար. Օլշանեցկու հանքավայր

7) Ցելյուլոզի և թղթի արտադրություն

ՏՈՒ 13-190–74*

Հումք՝ կարբոնատային ապարներից, ցեմենտի արտադրության, ինչպես նաև սուլֆիտցելյուլոզային գործարանների կարիքների համար (Սախալինի շրջանի)

ՏՈՒ 6-01-982–75*

Կրաքար՝ 15-30 մմ ֆրակցիայի, քիմիապես մաքուր՝ Բիլյուտինի հանքավայրի (ցելյուլոզայի սպիտակեցման համար)

2. ԿԱՎԻՃ

ԳՕՍՏ 17498–72

Կավիճ՝ տեսակները, մակնիշները և հիմնական տեխնիկական պահանջները

ԳՕՍՏ 4415–75

Կավիճ՝ էլեկտրոդային ծածկույթների համար։ Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 8253-79

Կավիճ՝ քիմիապես նստեցված

ԳՕՍՏ 12085–88

Կավիճ՝ բնական հարստացված։ Տեխնիկական պայմաններ

ՏՈՒ РФ-763–92*

Կավիճ՝ բնական տեխնիկական դիսպերս

ՏՈՒ 6-18-119–76*

Կավիճ՝ ջարդված, սուպերֆոսֆատային արդյունաբերության համար

ՏՈՒ 5743-007-05346453–96*

Կավիճ՝ բնական գուղձավոր, ջարդված և մանրատված (շինությունների շինարարության և վերանորոգման, ապակու, ապակեթելքային, կերամիկական իրերի և այլ շինանյութերի արտադրության մեջ կիրառվող

ՏՈՒ 21-10-70–89*

Կավիճ՝ համակցված կերերի և միներալային հավելասննդի արտադրության համար

3. ԴՈԼՈՄԻՏ

1) Սև մետալուրգիա

ՏՈՒ 14-16-28–89*

Դոլոմիտ՝ հալանյութային

ՏՈՒ 14-8-232–77*

Դոլոմիտ՝ մանրատված կոնվերտերային հրակայուն նյութերի արտադրության համար

ՕՍՏ 14-84–82*

Դոլոմիտ՝ հում մետալուրգիական

ՕՍՏ 14-85–82*

Դոլոմիտ՝ թրծված մետալուրգիական

ՏՈՒ 0753-009-00186861–98*

Դոլոմիտ՝ հում մետալուրգիական (Դանկովսկու հանքավայր)

ՏՈՒ 0753-002-26282295–00*

Դոլոմիտ՝ հում մետալուրգիական (Բիլիմբաևսկու հանքավայր)

2) Շինանյութերի արդյունաբերություն

ԳՕՍՏ 23672–2020

Դոլոմիտ՝ ապակու արտադրության համար։ Տեխնիկական պայմաններ

ՕՍՏ 21-27–76*

Կարբոնատային ապարներ՝ շինարարական կրի արտադրության համար

ՏՈՒ 21-РСФСР-840–95*

Կիր՝ կտորավոր ողորկման (փայլեցման) (Մելեխով-Ֆեդորովսկու հանքավայր)

3) Գյուղատնտեսություն

ԳՕՍՏ 14050–93

Ալյուր՝ կրաքարային (դոլոմիտային)

ՏՈՒ 2189-326-00008064–99*

Հավելումներ՝ կրաքարային տեղական

ՏՈՒ 14-1-2277–77*

Կրաքարային նյութեր՝ դոլոմիտներից (հալանյութերից)՝ թթու հողերի կրայնացման համար (Դանկովսկու դոլոմիտային կոմբինատի մնացորդներից (թափոններից))

 

1) (*)-ով նշված փաստաթղթերը կիրառման համար պարտադիր չեն, այլ կարող են ծառայել որպես մեթոդական բնույթի փաստաթղթեր։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 օգոստոսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան