ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 ապրիլ 2023 թ. |
N 2138-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-001679 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ «ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ՆԵՐՔԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ, ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ (ՄԵԾԵՐԻ), ՕՐԹՈՊԵԴԻԱԿԱՆ (ՄԵԾԵՐԻ), ՆԵՐԶՆՆԱԿԱՆ (ՄԵԾԵՐԻ), ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ (ՄԵԾԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ), ԴԻՄԱԾՆՈՏԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ (ՄԵԾԵՐԻ), ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ (ՄԵԾԵՐԻ), ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ (ՔԻՄԻՈԹԵՐԱՊԵՎՏԻԿ) (ՄԵԾԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ), ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ (ՄԵԾԵՐԻ), ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ (ՄԵԾԵՐԻ), ՔԻԹ-ԿՈԿՈՐԴ-ԱԿԱՆՋԱԲԱՆԱԿԱՆ (ՄԵԾԵՐԻ), ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ` ԲՋՋԱԲԱՆԱԿԱՆ, ՀՅՈՒՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ, ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ, ԹՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ (ՄԵԾԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ), ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ` ՄԱՄՈԳՐԱՖԻԿ, ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ՕՐԹՈՊԵԴԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ՕՐԹՈԴՈՆՏԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ» ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» հիմնադրամի տնօրենի կողմից 2023 թվականի ապրիլի 27-ին ներկայացված դիմումը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել «ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» հիմնադրամին 2012 թվականի մարտի 28-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-001679 լիցենզիայի գործողության «հիվանդանոցային` ներքին բժշկական, վերակենդանացման (մեծերի), օրթոպեդիական (մեծերի), ներզննական (մեծերի), ախտաբանաանատոմիական (մեծերի և մանկական), դիմածնոտային վիրաբուժական (մեծերի), ընդհանուր վիրաբուժական (մեծերի), ուռուցքաբանական (քիմիոթերապևտիկ) (մեծերի և մանկական), սրտաբանական (մեծերի), վնասվածքաբանական (մեծերի), քիթ-կոկորդ-ականջաբանական (մեծերի), հիվանդանոցային և արտահիվանդանոցային` լաբորատոր ախտորոշիչ` բջջաբանական, հյուսվածքաբանական, գենետիկական, թունաբանական (մեծերի և մանկական), ճառագայթային ախտորոշիչ` մամոգրաֆիկ, արտահիվանդանոցային` կոսմետոլոգիական, ընտանեկան ստոմատոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական, օրթոդոնտիկ ստոմատոլոգիական, ատամնատեխնիկական» տեսակները մինչև 2033 թվականի ապրիլի 20-ը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին `
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Լ. Նանուշյան |