Գլխավոր տեղեկություն
Номер
N 17-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.01.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Дата принятия
10.01.2023
Подписан
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Дата подписания
10.01.2023
Дата вступления в силу
11.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

 

10 հունվարի 2023 թ.
ք. Երևան

N 17-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԿՈԼԵ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԹՈՐԱԾ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 220820 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԽԱՂՈՂԻ ԳԻՆՈՒ ԿԱՄ ԽԱՂՈՂԻ ՄԶՄԱՆ ԹՈՐՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՍՊԻՐՏԱՅԻՆ ԹՐՄՕՂԻՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ, 220870 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԼԻԿՅՈՐՆԵՐԻ ԵՎ 220890 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՄԻՆՉԵՎ 9 ՏՈԿՈՍ ՍՊԻՐՏ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՅԼ ՍՊԻՐՏԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ, 2208 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ` ՄԻԱՅՆ ՄԵՂՐԻՑ, ՊՏՈՒՂՆԵՐԻՑ ԵՎ ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԻՑ ԹՈՐՎԱԾ 40 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՍՊԻՐՏ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԽԱՂՈՂԻ ՕՂԻՆԵՐԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՕՂՈՒ ԹՈՐՎԱԾՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ) ԵՎ ԽՄՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՑ ԷԹԻԼԱՅԻՆ ՍՊԻՐՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 7-րդ մասով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման հավելվածի 26-րդ կետի 10-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 06-ի N 1058-Ա հրամանով, ինչպես նաև հիմք ընդունելով «ԿՈԼԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի հունվարի 09-ին ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «ԿՈԼԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող «Թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության և իրացման, 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների, 2208 ծածկագրին դասվող` միայն մեղրից, պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրության) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցնել՝ համաձայն «ԿՈԼԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված դիմումի, հաշվառման համարը` ԱԽ-22, առ 15.09.2021թ., գործունեության վայրը` ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 127/21:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում։

 

 

Կ. Սարգսյան