Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
5 փետրվարի 2015 թվականի N 5
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի ՆԻՍՏԻ N 14 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 44-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 10-ի նիստի N 14 արձանագրության 44-րդ կետով հավանության արժանացած «Էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշումը «Հավանություն տալ» բառերից առաջ լրացնել «1.» թվով.
2) որոշման մեջ «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով.
3) հավելվածում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.
4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ կետով.
«2. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային կառավարման 2015-2016 թվականների միջոցառումների ծրագրին` համաձայն N 2 հավելվածի:».
5) որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի.
6) միջոցառումների ծրագրի 1.4-րդ, 1.5-րդ, 1.6-րդ և 1.7-րդ կետերի «Ժամկետ» սյունակում «հունիս, 2014», «օգոստոս, 2014», «հոկտեմբեր, 2014», «հոկտեմբեր, 2014», բառերը համապատասխանաբար փոխարինել «սեպտեմբեր, 2015», «սեպտեմբեր, 2015», «սեպտեմբեր, 2015», «սեպտեմբեր, 2015» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. փետրվարի 17 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5 -ի նիստի N 5 |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 10-ի նիստի N 14 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2015-2016 ԹԹ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
1. ՆԱԽԱԲԱՆ
1. Ելնելով Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային կառավարման շարունակական զարգացման անհրաժեշտությունից` մշակվել է սույն ծրագիրը, որը միտված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 10-ի նիստի N 14 արձանագրության 44-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշմամբ սահմանված միջոցառումների իրականացման շարունակականության ապահովմանը, ինչպես նաև նոր զարգացումների արդյունքում առաջացած անհրաժեշտ միջոցառումների իրականացմանը:
2. Դեռևս 2008թ. Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն է արժանացել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգը, որում ամրագրված են նաև Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգային դրույթները և ժամանակացույցը` հիմնված միջազգային լավագույն փորձի վերլուծության և համադրման վրա: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման համալիր ծրագրի մշակման անհրաժեշտությունը` մշակվեց և 2010թ. փետրվարի 25-ին Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացավ «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգը»: Հայեցակարգը ներառում էր էլեկտրոնային հասարակության ձևավորմանն ուղղված ռազմավարական մոտեցումները և 2010-2012թթ. միջոցառումների ժամանակացույցը:
3. 2014թ. Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն է արժանացել էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագիրը, որով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունը` որպես գործարարության և ներդրումային միջավայրի գերազանցության կենտրոն դիրքավորելու, էլեկտրոնային կառավարման ձևավորման նպատակով խիստ կարևորվում է կառավարության հետ քաղաքացիների և մասնավոր հատվածի ազատ և թափանցիկ էլեկտրոնային փոխշփումների ու փոխադարձ կապի ապահովումը, որը հնարավոր է իրականացնել բարձրորակ, դեպի սպառողը կողմնորոշված էլեկտրոնային ծառայությունների մատուցման և սպառողական կառավարման (cսstօmer maոagemeոt) առաջադեմ մեթոդների կիրառման միջոցով: Արդյունքում կապահովվի էլեկտրոնային կառավարման համակարգի հիմնական բաղադրիչների (տեղեկատվական շտեմարաններ, կառավարման տեղեկատվական համակարգեր, կայքԷջեր և պորտալներ, տեղեկատվության հաղորդակցական ենթակառուցվածք, իրավական համակարգ, անվտանգության համակարգ, ստանդարտներ, միասնական անվտանգ նույնականացման համակարգ, էլեկտրոնային ստորագրություն) ներդաշնակ աշխատանքը։
4. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային կառավարման զարգացման բարձր տեմպերը և համաձայն Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության ճանապարհային քարտեզի` մշակվել է էլեկտրոնային կառավարման միջոցառումների ժամանակացույցը:
2. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
5. Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ. օգոստոսի 28-ի նիստի N35 արձանագրության 8-րդ կետով հավանության արժանացած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումը,
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. փետրվարի 25-ի նիստի N 7 արձանագրության 32-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումը:
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 10-ի նիստի N 14 արձանագրության 44-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշումը:
3. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
3.1 Նպատակները
6. Ծրագրի հիմնական նպատակներն են` բարելավել հանրային ծառայությունների մատուցումը և դարձնել այն հասանելի ու հարմարավետ յուրաքանչյուր քաղաքացու համար, ապահովել էլեկտրոնային ծառայությունների հասանելիությունը Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուրի համար և թույլ տալ մուտք գործել համակարգ շուրջօրյա` 24/7, այլ քաղաքներից, գյուղերից կամ նույնիսկ երկրից դուրս: Ինչպես նաև էլեկտրոնային կառավարման համակարգի հետագա ընդլայնումը և կատարելագործումը նպաստելու է հնարավոր կոռուպցիոն ռիսկերի կրճատմանը, ընձեռելու է որոշումների կայացման գործընթացներին հետևելու հնարավորություն:
3.2 Խնդիրները
7. Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային կառավարման միջոցառումների ծրագրի խնդիրներն են.
1) Օրենսդրական դաշտի կատարելագործում,
2) էլեկտրոնային կառավարման կայացումն ապահովող ՏՀՏ ենթակառուցվածքների ձևավորում,
3) էլեկտրոնային կառավարման համակարգի կատարելագործման նպատակով նոր էլեկտրոնային ծառայությունների ներդրում:
3.3 Ծրագրի հիմնական ուղղությունները
8. Էլեկտրոնային կառավարման միջոցառումների ծրագիրը ներառում է գործողությունների ծրագիր (ժամանակացույց)` հետևյալ ուղղություններով.
1) Էլեկտրոնային կառավարման միասնական տեխնոլոգիական պլատֆորմի մշակում Էլեկտրոնային կառավարման համակարգերի ընթացիկ վիճակի վերլուծություն, էլեկտրոնային ծառայությունների ինտեգրված ենթակառուցվածքի պահանջների մշակում:
2) Ենթակառուցվածքի կատարելագործում և կարողությունների զարգացում ՏՀՏ ենթակառուցվածքների կատարելագործում` Հայաստանի Հանրապետության բնակչությանը էլեկտրոնային ծառայություններին և ռեսուրսներին հասանելիության և մատչելիության ապահովման նպատակով:
3) Էլեկտրոնային կառավարման համակարգի շարունակական զարգացում, նոր Էլեկտրոնային ծառայություններ
Էլեկտրոնային կառավարման համակարգի շարունակական իրագործում բոլոր պետական և տարածքային կառավարման մարմիններում (էլեկտրոնային կրթություն, էլեկտրոնային առողջապահության համակարգ, սոցիալական պաշտպանության ոլորտի միասնական տեղեկատվական համակարգ (այդ թվում` էլեկտրոնային կենսաթոշակ), Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) էլեկտրոնային համակարգ, էլեկտրոնային վիճակագրական հաշվետվությունների համակարգ և այլն)` բարձրացնելով պետության և քաղաքացիների միջև կատարվող գործարքների թափանցիկությունը, ապահովելով պետություն-մասնավոր-քաղաքացի արդյունավետ փոխգործակցությունը և բարելավելով գործարար միջավայրը:
3.4 Ակնկալվող արդյունքները
9. Հայաստանի Հանրապետությունում ՏՀՏ կատարելագործված ենթակառուցվածքներով, համատարած կիրառվող էլեկտրոնային ծառայություններով փոխգործելիությունը՝ հիմք ընդունելով միասնական անվտանգության և փոխգործելիության ստանդարտներն ու լուծումները:
4. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
10. Ծրագրով սահմանված խնդիրների լուծումը ենթադրում է պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցություն` ուղղված Էլեկտրոնային ծառայությունների ինտեգրված ենթակառուցվածքի շարունակական զարգացմանը, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման միասնական տեխնոլոգիական պլատֆորմ ձևավորման ուղղությամբ իրական հնարավորությունների ստեղծմանը: Ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման աղբյուր են հանդիսանալու պետության, դոնոր կազմակերպությունների և մասնավոր հատվածի կողմից տրամադրված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցները։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2015-2016ԹԹ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ
|
»: |