Գլխավոր տեղեկություն
Номер
N 5
Տիպ
Քաղվածք
Тип
Исходный акт (17.02.2015-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.02.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.02.2015
Дата вступления в силу
17.02.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

5  փետրվարի 2015 թվականի N 5

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի ՆԻՍՏԻ N 14 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 44-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 10-ի նիստի N 14 արձանագրության 44-րդ կետով հավանության արժանացած «Էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշումը «Հավանություն տալ» բառերից առաջ լրացնել «1.» թվով.

2) որոշման մեջ «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով.

3) հավելվածում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.

4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ կետով.

«2. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային կառավարման 2015-2016 թվականների միջոցառումների ծրագրին` համաձայն N 2 հավելվածի:».

5) որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի.

6) միջոցառումների ծրագրի 1.4-րդ, 1.5-րդ, 1.6-րդ և 1.7-րդ կետերի «Ժամկետ» սյունակում «հունիս, 2014», «օգոստոս, 2014», «հոկտեմբեր, 2014», «հոկտեմբեր, 2014», բառերը համապատասխանաբար փոխարինել «սեպտեմբեր, 2015», «սեպտեմբեր, 2015», «սեպտեմբեր, 2015», «սեպտեմբեր, 2015» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. փետրվարի 17

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

փետրվարի 5 -ի նիստի N 5
արձանագրային որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 10-ի նիստի N 14
արձանագրային որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2015-2016 ԹԹ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

1. ՆԱԽԱԲԱՆ

 

1. Ելնելով Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային կառավարման շարունակական զարգացման անհրաժեշտությունից` մշակվել է սույն ծրագիրը, որը միտված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 10-ի նիստի N 14 արձանագրության 44-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշմամբ սահմանված միջոցառումների իրականացման շարունակականության ապահովմանը, ինչպես նաև նոր զարգացումների արդյունքում առաջացած անհրաժեշտ միջոցառումների իրականացմանը:

2. Դեռևս 2008թ. Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն է արժանացել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգը, որում ամրագրված են նաև Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգային դրույթները և ժամանակացույցը` հիմնված միջազգային լավագույն փորձի վերլուծության և համադրման վրա: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման համալիր ծրագրի մշակման անհրաժեշտությունը` մշակվեց և 2010թ. փետրվարի 25-ին Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացավ «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգը»: Հայեցակարգը ներառում էր էլեկտրոնային հասարակության ձևավորմանն ուղղված ռազմավարական մոտեցումները և 2010-2012թթ. միջոցառումների ժամանակացույցը:

3. 2014թ. Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն է արժանացել էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագիրը, որով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունը` որպես գործարարության և ներդրումային միջավայրի գերազանցության կենտրոն դիրքավորելու, էլեկտրոնային կառավարման ձևավորման նպատակով խիստ կարևորվում է կառավարության հետ քաղաքացիների և մասնավոր հատվածի ազատ և թափանցիկ էլեկտրոնային փոխշփումների ու փոխադարձ կապի ապահովումը, որը հնարավոր է իրականացնել բարձրորակ, դեպի սպառողը կողմնորոշված էլեկտրոնային ծառայությունների մատուցման և սպառողական կառավարման (cսstօmer maոagemeոt) առաջադեմ մեթոդների կիրառման միջոցով: Արդյունքում կապահովվի էլեկտրոնային կառավարման համակարգի հիմնական բաղադրիչների (տեղեկատվական շտեմարաններ, կառավարման տեղեկատվական համակարգեր, կայքԷջեր և պորտալներ, տեղեկատվության հաղորդակցական ենթակառուցվածք, իրավական համակարգ, անվտանգության համակարգ, ստանդարտներ, միասնական անվտանգ նույնականացման համակարգ, էլեկտրոնային ստորագրություն) ներդաշնակ աշխատանքը։

4. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային կառավարման զարգացման բարձր տեմպերը և համաձայն Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության ճանապարհային քարտեզի` մշակվել է էլեկտրոնային կառավարման միջոցառումների ժամանակացույցը:

 

2. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

5. Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ. օգոստոսի 28-ի նիստի N35 արձանագրության 8-րդ կետով հավանության արժանացած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումը,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. փետրվարի 25-ի նիստի N 7 արձանագրության 32-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումը:

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 10-ի նիստի N 14 արձանագրության 44-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշումը:

 

3. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

3.1 Նպատակները

 

6. Ծրագրի հիմնական նպատակներն են` բարելավել հանրային ծառայությունների մատուցումը և դարձնել այն հասանելի ու հարմարավետ յուրաքանչյուր քաղաքացու համար, ապահովել էլեկտրոնային ծառայությունների հասանելիությունը Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուրի համար և թույլ տալ մուտք գործել համակարգ շուրջօրյա` 24/7, այլ քաղաքներից, գյուղերից կամ նույնիսկ երկրից դուրս: Ինչպես նաև էլեկտրոնային կառավարման համակարգի հետագա ընդլայնումը և կատարելագործումը նպաստելու է հնարավոր կոռուպցիոն ռիսկերի կրճատմանը, ընձեռելու է որոշումների կայացման գործընթացներին հետևելու հնարավորություն:

 

3.2 Խնդիրները

 

7. Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային կառավարման միջոցառումների ծրագրի խնդիրներն են.

1) Օրենսդրական դաշտի կատարելագործում,

2) էլեկտրոնային կառավարման կայացումն ապահովող ՏՀՏ ենթակառուցվածքների ձևավորում,

3) էլեկտրոնային կառավարման համակարգի կատարելագործման նպատակով նոր էլեկտրոնային ծառայությունների ներդրում:

 

3.3 Ծրագրի հիմնական ուղղությունները

 

8. Էլեկտրոնային կառավարման միջոցառումների ծրագիրը ներառում է գործողությունների ծրագիր (ժամանակացույց)` հետևյալ ուղղություններով.

1) Էլեկտրոնային կառավարման միասնական տեխնոլոգիական պլատֆորմի մշակում Էլեկտրոնային կառավարման համակարգերի ընթացիկ վիճակի վերլուծություն, էլեկտրոնային ծառայությունների ինտեգրված ենթակառուցվածքի պահանջների մշակում:

2) Ենթակառուցվածքի կատարելագործում և կարողությունների զարգացում ՏՀՏ ենթակառուցվածքների կատարելագործում` Հայաստանի Հանրապետության բնակչությանը էլեկտրոնային ծառայություններին և ռեսուրսներին հասանելիության և մատչելիության ապահովման նպատակով:

3) Էլեկտրոնային կառավարման համակարգի շարունակական զարգացում, նոր Էլեկտրոնային ծառայություններ

Էլեկտրոնային կառավարման համակարգի շարունակական իրագործում բոլոր պետական և տարածքային կառավարման մարմիններում (էլեկտրոնային կրթություն, էլեկտրոնային առողջապահության համակարգ, սոցիալական պաշտպանության ոլորտի միասնական տեղեկատվական համակարգ (այդ թվում` էլեկտրոնային կենսաթոշակ), Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) էլեկտրոնային համակարգ, էլեկտրոնային վիճակագրական հաշվետվությունների համակարգ և այլն)` բարձրացնելով պետության և քաղաքացիների միջև կատարվող գործարքների թափանցիկությունը, ապահովելով պետություն-մասնավոր-քաղաքացի արդյունավետ փոխգործակցությունը և բարելավելով գործարար միջավայրը:

 

3.4 Ակնկալվող արդյունքները

 

9. Հայաստանի Հանրապետությունում ՏՀՏ կատարելագործված ենթակառուցվածքներով, համատարած կիրառվող էլեկտրոնային ծառայություններով փոխգործելիությունը՝ հիմք ընդունելով միասնական անվտանգության և փոխգործելիության ստանդարտներն ու լուծումները:

 

4. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

10. Ծրագրով սահմանված խնդիրների լուծումը ենթադրում է պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցություն` ուղղված Էլեկտրոնային ծառայությունների ինտեգրված ենթակառուցվածքի շարունակական զարգացմանը, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման միասնական տեխնոլոգիական պլատֆորմ ձևավորման ուղղությամբ իրական հնարավորությունների ստեղծմանը: Ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման աղբյուր են հանդիսանալու պետության, դոնոր կազմակերպությունների և մասնավոր հատվածի կողմից տրամադրված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցները։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2015-2016ԹԹ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

N

Միջոցառման անվանումը

Ժամկետ

Պատասխանատու մարմին

Արդյունք

Ֆինանսավորման աղբյուր

1. Էլեկտրոնային կառավարման միասնական տեխնոլոգիական պլատֆորմ

1.1

Անհատական տվյալների պաշտպանության ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրում

2015 թ.
4-րդ եռամսյակ

ՀՀ արդարադատության նախարարություն

«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) ՓԲԸ

Հայաստանի Հանրապետությունում անհատական տվյալների պաշտպանության արդյունավետության բարձրացում

Ֆինանսավորում չի պահանջում

1.2

Էլեկտրոնային կառավարման համակարգերի ընթացիկ վիճակի վերլուծություն

2015 թ.
3-րդ եռամսյակ

ՀՀ Կառավարության աշխատակազմ

«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) ՓԲԸ

Էլեկտրոնային կառավարման համակարգերում առկա տեխնիկական միջոցների և լուծումների հավաքագրում, տեղեկատվական հոսքերի վերլուծություն

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ:

1.3

Փոխգործելիության շրջանակի մշակում

2015 թ.
3-րդ եռամսյակ

ՀՀ Կառավարության աշխատակազմ

«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) ՓԲԸ

Ընդհանուր տվյալների, մետատվյալների և տեխնիկական չափորոշիչների ու նկարագրությունների մշակում։ Նշված վերլուծության հիման վրա տեխնիկական համակարգերի կազմակերպչական, բովանդակային և տեխնիկական համատեղելիության ընթացակարգերի, ինչպես նաև իրականացման պլանի և բյուջեի մշակում

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ:

1.4

Էլեկտրոնային ծառայությունների ինտեգրված ենթակառուցվածքի պահանջների մշակում

2015 թ.
3-րդ եռամսյակ

ՀՀ Կառավարության աշխատակազմ

 «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) ՓԲԸ)

Էլեկտրոնային ծառայությունների ինտեգրված ենթակառուցվածքի տեխնիկական պահանջների, ընթացակարգերի, ի ինտեգրման պահանջների մշակում

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ:

1.5

Էլեկտրոնային փոստ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ յուրաքանչյուր քաղաքացու համար (փորձնական տարբերակ)

2015 թ.
4-րդ եռամսյակ

«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) ՓԲԸ

Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կապ հաստատելու նպատակով ՀՀ բոլոր քաղաքացիներին անվճար էլեկտրոնային փոստի հասցեների տրամադրում

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ:

1.6

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) էլեկտրոնային համակարգի ներդրում

2015 թ.
3-րդ եռամսյակ

ՀՀ Արդարադատության նախարարություն

«Է-Հայաստան» ծրագրի համակարգող կազմակերպություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

Ծրագրով բոլոր 50 ՔԿԱԳ-ները կմիավորվեն միասնական ցանցում, տեղեկությունների տրամադրումը (մահվան, ծննդի, ամուսնության) ոստիկանության բնակչության ռեգիստրին, տեղի կունենա ավտոմատ ռեժիմով:

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.7

Իրավաբանական անձանց էլեկտրոնային գրանցման համակարգ

2015 թ.
4-րդ եռամսյակ

ՀՀ արդարադատության նախարարություն

Ծրագիրն իրականացվում է մի քանի բաղադրիչ ներառող «Հայաստան էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագրի շրջանակներում և չունի էլ-Ռեգիստր համակարգի համար առանձնացված բյուջե:

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ:

1.8

ՀՀ բնակչության պետական ռեգիստրի (ԲՊՌ) արդիականացում

2015 թ.
4-րդ եռամսյակ

ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն

 «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) ՓԲԸ

Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ (ԵրՄՄԳԻ)(համաձայնությամբ)

Ոստիկանության և այլ մարմինների ու կազմակերպությունների համագործակցության բարելավում, առկա էլեկտրոնային շտեմարանների համատեղելիության ապահովում, բնակչության պետական ռեգիստրի և ընտրողների ռեգիստրի համակարգերի բարեփոխում և արդիականացում

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ:

2. Կրթություն և գիտություն

2.1

Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ժամանակակից էլեկտրոնային ուսուցման ծրագրերի իրականացում

շարունակական

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ուսումնական գործընթացներում էլեկտրոնային ուսուցման ծրագրերի կիրառում

ՀՀ պետական բյուջե, ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ:

2.2

Տարրական դպրոցում համակարգչային հմտությունների ուսուցման ներդրումն ապահովող միջոցառումների շարունակական իրականացում

շարունակական

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Տարրական դպրոցում համակարգչային հմտությունների ուսուցման ժամանակակից ծրագրերի ներդրում

ՀՀ պետական բյուջե, ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ:

2.3

Դպրոցական դասագրքերի էլեկտրոնային շտեմարանի ստեղծում

շարունակական

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Հայալեզու էլեկտրոնային կրթական ռեսուրսների ծավալի ավելացում

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ:

2.4

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգի կատարելագործում

2015 թ.
4-րդ եռամսյակ

ՀՀ Կրթության և գիտության նախարարություն

Համակարգի միջոցով առցանց ընդունվում են կոմիտեի հայտարարած միջազգային և ներպետական մրցույթների հայտերն ու հաշվետվություննրը:

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ:

2.5

Գիտական փորձաքննության առցանց իրականացում

2015 թ.
4-րդ եռամսյակ

ՀՀ Կրթության և գիտության նախարարություն

Կոմիտեի հայտարարված մրցույթների հայտերը գնահատող փորձագետները կաշխատեն առցանց:

Լրացուցիչ ֆինանասավորում չի պահանջվում:

2.6

«Ուսում» համակարգի հետագա զարգացմանն ուղղված աշխատանքների ապահովում

շարունակական

ՀՀ Կրթության և գիտության նախարարություն

«Ուսում» համակարգի կատարելագործում

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ:

3. Առողջապահություն

3.1

Ներքին փաստաթղթերի շրջանառության համակարգ

շարունակական

ՀՀ Առողջապահության նախարարություն

Համակարգը նախատեսված է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ում ներքին փաստաթղթա-շրջանառությունը կանոնակարգելու համար:

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ:

3.2

ՀՀ-ում գրանցված դեղերի կենտրոնացված բազա

շարունակական

ՀՀ Առողջապահության նախարարություն

Բազան պարունակում է ամբողջական ինֆորմացիա գրանցված դեղերի վերաբերյալ, նախատեսվում է իրականացնել բազայի շարունակական արդիականացում:

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ:

3.3

Լիցենզիաների գրանցամատյան

շարունակական

ՀՀ Առողջապահության նախարարություն

Ֆիզիկական և իրավաբանական անձաց տվյալներ: Իրավաբանական անձաց լիցենզիայի մասին տեղեկատվության կատարելագործում:

Լրացուցիչ ֆինանասավորում չի պահանջվում:

3.4

Շտապ օգնության տեղեկատվական պորտալ և վերլուծական համակարգ

2015 թ.
4-րդ եռամսյակ

ՀՀ Առողջապահության նախարարություն

ՇՕ տեղեկատվական պորտալը հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված գործիք է: ՇՕ վերլուծական համակարգը իրականացնում է
ՇՕ կանչերի էլեկտրոնային դիսպետչերիզացիա՝ կանչի ավտոմատացված գրանցում և ավարտված կանչի արդյունքների ներմուծում:

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ:

3. 5

ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության տեղեկատվական վերլուծական համակարգ

Ամբողջությամբ աշխատանքները պետք է ավարտվեն ՊԱԳ-ի կողմից անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելուց և բոլոր ենթահամակարգերի փորձարկումը կատարելուց հետո

ՀՀ Առողջապահության նախարարություն

Համակարգը հնարավորություն է տալիս ստանալ տվյալներ հանրային և մասնագիտական օգտագործման համար: Առանձին ենթահամակարգ է նախատեսված պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից էլեկտրոնային հաշվետվությունների, արձանագրությունների, հաշիվ ապրանքագրերի ուղարկման համար:

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ:

3.6

Հիվանդությունների հսկողության էլեկտրոնային համալիր (ինտեգրացված) համակարգ

2016թ.
 4-րդ եռամսյակ

ՀՀ Առողջապահության նախարարություն

Համակարգի ստեղծումը հնարավորություն կտա ունենալ տվյալների համապարփակ էլեկտրոնային բազա, ինչպես նաև հնարավորություն կտա համապատասխանել համաճարակաբանական հսկողության ժամանակակից պահանջներին:

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ:

3.7

Էլեկտրոնային առողջապահական պիլոտային համակարգի ներդրում

2015 թ.
4-րդ եռամսյակ

ՀՀ առողջապահության նախարարություն

«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) ՓԲԸ

Էլեկտրոնային առողջապահական պիլոտային շտեմարանի ստեղծում քաղաքացիների համար

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ:

3.8

ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացվող վարչական վիճակագրական հաշվետվական ձևերի վերանայում, նոր ձևերի մշակում ու էլեկտրոնային հաշվետվական ձևերի ներդրում

2015 թ.
4-րդ եռամսյակ

ՀՀ առողջապահության նախարարություն

էլեկտրոնային հաշվետվական ձևերի ներդրման ապահովում

ՀՀ պետական բյուջե

3.9

Առողջապահական փաթեթի էլեկտրոնային շտեմարանի ձևավորում ու վարում

2015 թ.
4-րդ եռամսյակ

ՀՀ Կառավարության աշխատակազմ

«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) ՓԲԸ

Սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եվ սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման, ինչպես նաև առողջապահական փաթեթի հասանելիության նպատակով էլեկտրոնային շտեմարանի ձեվավորում ու վարում

ՀՀ պետական բյուջե

3.10

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արխիվացման և մշտական պահպանության հանձնման, երկարաժամկետ պահպանության ու օգտագործման համար մատչելիության կազմակերպման միասնական տեխնոլոգիաների, ձևաչափերի, ստանդարտների և կանոնակարգերի մշակում

2015 թ.
4-րդ եռամսյակ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ

«Է-Հայաստան» ծրագրի համակարգող կազմակերպություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

Էլեկտրոնային փաստաթղթերի արխիվացում, անվտանգ պահպանում և օգտագործում

Մինչև 5 կանոնակարգի մշակում

Ֆինանսավորում չի պահանջում

4. Էլեկտրոնային ծառայությունների շարունակական զարգացում

4.1

Էլեկտրոնային գնումների համակարգի արդիականացում

2015թ.
4-րդ եռամսյակ

ՀՀ Ֆինանսների նախարարություն

ՀՀ կառավարության աշխատակազմի գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ

Գնումների միասնական և ամբողջական տվյալների բազայի ստեղծում և ավտոմատացում: Վերջինս հնարավորություն կընձեռի իրագործել մրցակցային եղանակով, բացառությամբ մրցակցային երկխոսության և Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված ընթացակարգերի, գնումների իրականացման գործընթացի ավտոմատացում, հայտարարության/ծանուցման հրապարակում և մրցույթի հրավերի տրամադրում, հայտերի ընդունում վերջիններիս գնահատում, հաղթողի ճանաչում և պայմանագրերի կնքում:

ՀՀ պետական բյուջե

4.2

Էլեկտրոնային նոտարի համակարգի ներդրում

2015 թ.
3-րդ եռամսյակ

ՀՀ Արդարադատության նախարարություն

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

 ՀՀ նոտարական պալատ(համաձայնությամբ)

Նոտարական գրասենյակներում ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով մատուցում, դրա համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ապահովում՝ մի կողմից ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի, իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի, ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրերի բազայի և շարժական գույքի ռեգիստրի և մյուս կողմից էլեկտրոնային նոտար համակարգերի միջև:

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ:

4.3

Քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգի ներդրում

2015թ.
4-րդ եռամսյակ

ՀՀ կառավարության աշխատակազմ

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հուլիսի 10-ի N 548-Ա որոշամբ ստեղծված աշխատանքային խումբ»
(համաձայնությամբ)Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

Էլեկտրոնային եղանակով շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացի ապահովում

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ:

4.4

Սոցիալական պաշտպանության ոլորտի միասնական տեղեկատվական համակարգի ներդրում

2015 թ.
3-րդ եռամսյակ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

 1. Շահառուներին մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարելավում

2. Յուրաքանչյուր շահառուի համար միասնական էլեկտրոնային սոցիալական գործի (շահառուի սոցիալական վիճակին և շահառուին մատուցված սոցիալական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջություն) ստեղծում և վարում

3. Սոցիալական պաշտպանության ոլորտի և Հայաստանի Հանրապետության նախարարությունների, այլ պետական մարմինների, ինչպես նաև կազմակերպությունների տեղեկատվական բազաների միջև տեղեկատվության փոխանակության ինքնաշխատ համակարգերի առկայություն և ինքնաշխատ եղանակով կայացվող որոշումների շրջանակի ընդլայնում

4. Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի տեղեկատվական ապահովում, համակարգի կայացում, մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացում

5. Սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ:

4.5

«Փյունիկ» շտեմարանի կատարելագործում (զարգացում)

Շարունակական

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

1. Փորձաքննված անձի ԲՍՓ գործերի թվայնացում (էլեկտրոնային արխիվի ստեղծում), 2.Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարելավում,

ՀՀ պետական բյուջե

4.6

Պետական կենսաթոշակային համակարգի «Էլեկտրոնային կենսաթոշակ» տվյալների շտեմարանի կատարելագործում (զարգացում)

Շարունակական

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

1. Կենսաթոշակի գործերի թվայնացում (էլեկտրոնային արխիվի ստեղծում)

2. Պետական կառավարման մարմինների հետ տեղեկատվության ինքնաշխատ եղանակով փոխանակության համակարգերի ընդլայնում

3. Ինքնաշխատ եղանակով կայացվող որոշումների շրջանակի ընդլայնում

4. Պետական այլ մարմիններին ինքնաշխատ եղանակով տեղեկատվության տրամադրում

5. Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարելավում

ՀՀ պետական բյուջե

4.7

Հայաստանի Հանրապետությունից ալմաստների արտահանման նպատակով Քիմբերլի հավաստագրի տրամադրման համար էլեկտրոնային հավաստագրերի տրամադրման "մեկ պատուհան" համակարգի ներդրում

2015 թ.
4-րդ եռամսյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի Հանրապետությունից ալմաստների արտահանման հավաստագրի տրամադրման գործընթացի արդիականացում, ժամկետի կրճատում, արդյունավետության բարձրացում

Ֆինանսավորում չի պահանջում

4.8

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորում ստանալու համար հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի ներդրում

2015 թ.
4-րդ եռամսյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման տրամադրման գործընթացի արդիականացում, ժամկետի կրճատում, արդյունավետության բարձրացում

Ֆինանսավորում չի պահանջում

4.9

«Ժամանակավոր ներմուծում (արտահանում)` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված (արտահանված) ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության հաշվարկի վերաբերյալ եզրակացության տրամադրման համար հավաստագրերի տրամադրման "մեկ պատուհան" համակարգի ներդրում

2015 թ.
4-րդ եռամսյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ժամանակավոր ներմուծում (արտահանում)` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված (արտահանված) ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության հաշվարկի վերաբերյալ եզրակացության տրամադրման գործընթացի արդիականացում, ժամկետի կրճատում, արդյունավետության բարձրացում

Ֆինանսավորում չի պահանջում

4.10

ՀՀ-ում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման վկայականի տրամադրման համար հայտերի ընդունման էլեկտրոնային հայտերի ներկայացում

2015 թ.
4-րդ եռամսյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման վկայագրի տրամադրման գործընթացի արդիականացում, ժամկետի կրճատում, արդյունավետության բարձրացում

Ֆինանսավորում չի պահանջում

4.11

Լիցենզավորման և վերահսկողության էլեկտրոնային համակարգ

Համակարգի ներդրումը անհրաժեշտ է լիցենզավորման նոր կարգի հետ միասին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

Իրականացվելու է լիցենզավորման, լիցենզավորված անձանց հաշվառման, նրանց կողմից պետական տուրքերի և տույժերի վճարումների հսկողության, պետական այլ մարմինների հետ տեղեկատվության փոխանակման ,տեսչական հսկողության արդյունավետ կազմակերպման գործառույթներ:

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

4.12

Կենդանիների գրանցման, հիվանդությունների հսկման, ցանքատարածությունների և գյուղատնտեսական նշանակության տեխնիկայի գրանցման, սննդի շղթայի փուլերում գործունեություն իրականացնող տնտեսվարող սյուբեկտների և դրանց գործունեության տվյալների գրանցման, ներմուծման և արտահանման գրանցման, հավաստագրերի բաշխման և տպման ռիսկերի վերլուծության և գնահատման, ինչպես նաև պետական վերահսկողության (ստուգում և դիտարկում) էլեկտրոնային կառավարման միասնական համակարգ

2015 թ.
3-րդ եռամսյակ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համակարգն օգտագործում է կառավարման և առանցքային տեխնիկական գործարար գործընթացները՝Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման և գործողությունների արդյունավետ կառավարման նպատակով:

Համակարգը կաշխատի Ծառայությունում արդեն իսկ ներդրված այլ էլեկտրոնային համակարգերի հետ:

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

5. Փաստաթղթերի թվայնացում և տվյալների արխիվացում

5.1

ՀՀ-ում մշակութային, գիտական, կրթական փաստաթղթային ժառանգության թվայնացում նվազագույնը 1 մլն էջ, ինչպես նաև թվայնացված փաստաթղթերի պահպանում

2015թ.
4-րդ եռամսյակ

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

Հայաստանի Հանրապետությունում մշակութային, գիտական, կրթական թվայնացված փաստաթղթային ժառանգության առկայություն

ՀՀ 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված ընդհանուր հատկացումներ

5.2

Պետական արխիվում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական կազմակերպություններում, մասնավոր ընկերություններում պահպանվող փաստաթղթերի կազմի մասին համահայկական արխիվային տեղեկատվության առցանց համակարգի ստեղծում

2015 թ.
4-րդ եռամսյակ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի ազգային արխիվ

«Է-Հայաստան» ծրագրի համակարգող կազմակերպություն

Երևանի քաղաքապետարան

(համաձայնությամբ)

Արխիվային փաստաթղթերի կազմի մասին տեղեկատվության մատչելիության ապահովում

500 պետական և կազմակերպության արխիվներում պահպանվող փաստաթղթերի կազմի մասին տեղեկատվության մատչելիության ապահովում

ՀՀ 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված ընդհանուր հատկացումներ

5.3

Արխիվային փաստաթղթերի տեղեկությունների էլեկտրոնային շտեմարանի ստեղծում և դրա առցանց մատչելիության ապահովում

շարունակական

ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի ազգային արխիվ

«Է-Հայաստան» ծրագրի համակարգող կազմակերպություն

Արխիվային փաստաթղթերի բովանդակության մասին տեղեկութունների մատչելիության ապահովում

Տարեկան 100 հազար փաստաթղթի ներառում, տեղեկությունների ներառում էլեկտրոնային շտեմարան

ՀՀ 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված ընդհանուր հատկացումներ

5.4

Արխիվային փաստաթղթերի թվայնացում

շարունակական

ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի ազգային արխիվ

«Է-Հայաստան» ծրագրի համակարգող կազմակերպություն

Արխիվներում պահպանվող փաստաթղթերի մատչելիության ապահովում 2013թ.` 200 հազար, 2014թ.` 300 հազար, 2015թ.` 400 հազար թերթ արխիվային փաստաթղթերի թվայնացում

ՀՀ 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված ընդհանուր հատկացումներ

5.5

Սոցիալական ապահովության պետական ծառայության և այլ պետական մարմինների հարցումների միջոցով քաղաքացիների մասին սոցիալ իրավական բնույթի արխիվային տեղեկությունների (տեղեկանքների) էլեկտրոնային տարբերակի տրամադրման համակարգի ներդրում

2015թ.
4-րդ եռամսյակ

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Պետական մարմիններին արխիվային տեղեկությունների տրամադրում էլեկտրոնային եղանակով
Տարեկան 20 հազար սոցիալ-իրավական բնույթի տեղեկության (տեղեկանքի) էլեկտրոնային տարբերակի տրամադրում:

ՀՀ 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված ընդհանուր հատկացումներ

»:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան