ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 հունիսի 2021 թ. |
N 2313-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 04-Ի ԹԻՎ 2796-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և «ԹԻՎ 5 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից գլխավոր տնօրենի կողմից 2021 թվականին հունիսի 09-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը`
Հրամայում եմ`
1. Առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 04-ի «ԹԻՎ 5 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերության Առողջապահության նախարարության կողմից 2017 թվականի ապրիլի 04-ին տրամադրված բժշկական օգնության և սպասարկման N Կ-ԲՕ-002253 լիցենզիայի արտահիվանդանոցային` մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական, մանկական ակնաբանական, մանկական նյարդաբանական, մանկական գինեկոլոգիական, մանկական վիրաբուժական, մանկական սրտաբանական տեսակների գործունեությունը կասեցնելու մասին» թիվ 2796-Ա հրամանից հանել «մանկական ակնաբանական» բառերը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ՀՀ ԱՆ «ԹԻՎ 5 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերությանը:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2021 թվական: