Գլխավոր տեղեկություն
Номер
N 110-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (15.04.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2020.03.20/10(678) Հոդ.72
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
13.03.2020
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
13.03.2020
Дата вступления в силу
15.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 մարտի 2020 թ.
քաղ. Երևան

N 110-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել սնանկության գործը կառավարչի կողմից վարելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից:

 

  Ռ. Բադասյան

 

Հավելված

արդարադատության նախարարի

2020 թվականի մարտի 13-ի

N 110-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԵԼՈՒ

 

1. Սնանկության գործով կառավարիչը (այսուհետ՝ կառավարիչ) սնանկության գործով որպես ժամանակավոր կառավարիչ (կառավարիչ) նշանակվելու մասին դատարանի որոշումն ստանալու պահից բացում է թղթապանակ, որում հավաքվում (կարվում) են սնանկության գործին (վարույթին) առնչվող բոլոր փաստաթղթերը (այսուհետ նաև՝ գործի վարում):

2. Թղթապանակները էջակալվում են, համարակալվում են ըստ սնանկության գործի համարի և նշվում են կառավարչի անունը, ազգանունը, որակավորման վկայականի համարը:

3. Թղթապանակի առավելագույն ծավալը 200 թերթ է, որը գերազանցելու դեպքում հաջորդ փաստաթղթերը հավաքվում (կարվում) են նոր թղթապանակում:

4. Առավելագույն ծավալը լրացած թղթապանակի վերաբերյալ կառավարիչը կազմում է տեղեկանք, որում նշվում են կառավարչի անունը, ազգանունը, որակավորման վկայականի համարը, թղթապանակի համարը (սնանկության գործի համարը), թերթերի թիվը, թղթապանակում ներառված փաստաթղթերի քանակը, յուրաքանչյուր փաստաթղթի վերնագիրը, թղթապանակում փաստաթղթի տեղադրությունը (էջը), փաստաթղթի ստեղծման, ստացման (ուղարկման) ամսաթիվը: Տեղեկանքը կազմվում է երկու օրինակից, ստորագրվում է կառավարչի կողմից և մեկ օրինակը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության սնանկության դատարան՝ միջնորդելով այն կցել համապատասխան սնանկության գործի նյութերին, իսկ մյուս օրինակը պահվում է թղթապանակում:

5. Կառավարիչը իր կողմից վարվող գործի թղթապանակում փաստաթղթերը խմբավորում է ըստ հետևյալ բաժինների՝

1) վարույթի հարուցման փաստաթղթեր.

2) պարտատերերի պահանջներին առնչվող փաստաթղթեր, պահանջների գրանցամատյան.

3) ֆինանսական վիճակի վերլուծություն, հայտարարագրեր.

4) ֆինանսական առողջացման ծրագրեր.

5) գույքի գույքագրման և գնահատման փաստաթղթեր.

6) ծանուցումներ (ծանուցման անդորրագրեր), հարցումներ, պատասխաններ, միջնորդություններ.

7) գույքի վաճառքի փաստաթղթեր.

8) լուծարման փաստաթղթեր.

9) հաշվետվություններ.

10) բաշխման ծրագրեր.

11) այլ փաստաթղթեր:

6. Կառավարիչը յուրաքանչյուր սնանկության գործով պարտատերերի պահանջների գրանցամատյանը վարում է նաև էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով վարում է համարվում փաստաթղթի էլեկտրոնային (word, excel կամ pdf ֆորմատով կամ սքանավորված) տարբերակը համակարգչում բացված էլեկտրոնային թղթապանակում տեղադրելը:

7. Օրենքով նախատեսված դեպքերում կառավարչից սնանկության վարույթին վերաբերող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու դեպքում կառավարիչը իր կողմից վարվող գործից տրամադրում է համապատասխան փաստաթղթի պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով վարվող գործի (փաստաթղթերի) դեպքում արտատպում է էլեկտրոնային փաստաթուղթը կամ տրամադրում է այն էլեկտրոնային կրիչով կամ փաստաթուղթը պահանջողի համաձայնությամբ էլեկտրոնային եղանակով ուղարկում է նրա նշած էլեկտրոնային փոստի հասցեին:

8. Սնանկության գործն ավարտելուց հետո փաստաթղթերը արխիվացվում և պահպանվում են գործն ավարտելուց հետո՝ առնվազն 3 տարի:

9. Կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում կառավարիչը սնանկության գործը՝ իր բոլոր թղթապանակներով և փաստաթղթերով կարված վիճակում, իսկ էլեկտրոնային եղանակով վարվող գործի (փաստաթղթերի) դեպքում՝ համապատասխան էլեկտրոնային կրիչով հանձնման-ընդունման ակտի հիման վրա հանձնվում է նոր կառավարչին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.03.2024, N 182-Ն ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան