ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 նոյեմբերի 1997 թվականի, ՀՕ-155) 7-րդ հոդվածի 2-րդ կետում`ա) «ժե» և «ժզ» ենթակետերը «բանկերի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպությունների» բառերով.
բ) «ժը» ենթակետից հանել «բանկային» բառը:
Հոդված 2.
Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի «ը» ենթակետում «այլ բանկային» բառերը փոխարինել «բանկային, ապահովագրական ու վարկային կազմակերպությունների այլ» բառերով:
Հոդված 3.
Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը «բանկերի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպությունների» բառերով:
Հոդված 4.
Օրենքի 24-րդ հոդվածը «ակտիվները» բառից հետո լրացնել «(բացառությամբ դրամական միջոցների և հողամասերի)» բառերով:
Հոդված 5.
Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետից հանել վերջին նախադասությունը:
Հոդված 6.
Օրենքի 30-րդ հոդվածում`ա) վերնագիրը «բանկերի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպությունների» բառերով.
բ) «ա» ենթակետը «բանկի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպության» բառերով, իսկ «վարկերի» բառից հետո` «և (կամ) փոխառությունների» բառերով.
գ) «բ» ենթակետը «ավանդների» բառից հետո լրացնել «և ներգրավված փոխառությունների» բառերով.
դ) «գ», «դ», «է» և «թ» ենթակետերը «բանկի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպության» բառերով.
ե) «ե» ենթակետում «կամ նրա» բառերը փոխարինել «և վարկային կազմակերպությանը և նրանց» բառերով:
Հոդված 7.
Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին կետը «բանկերի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպությունների» բառերով:
Հոդված 8.
Օրենքի 47-րդ հոդվածում`ա) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Ընթացիկ տարում շահութահարկի նվազեցման (այդ թվում` ժամկետային) արտոնությունից օգտվող հարկատուների համար սույն հոդվածով սահմանված կարգով որոշվող կանխավճարների մեծությունը նվազեցվում է տվյալ տարվա շահութահարկի նվազեցման չափով (տոկոսով)` արտոնությունից օգտվելու ժամանակաշրջանում: Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվող հարկատուների համար հաշվարկված և հետաձգված շահութահարկի գումարներին համապատասխան կանխավճարների կատարումը հետաձգվում է մինչև նախորդ տարիներին վերաբերող գումարների ստացման հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ժամանակաշրջանը:».
բ) 2-րդ կետը առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Բացառությամբ սույն հոդվածի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերի, ընթացիկ տարվա կանխավճարների հաշվարկման համար հիմք է հանդիսանում նախորդ տարվա հարկվող շահույթի նկատմամբ կիրառվող դրույքաչափով հաշվարկված շահութահարկի գումարի և սույն օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան` նախորդ տարում օտարերկրյա պետություններում ստացված եկամտից վճարված շահութահարկի հաշվանցվող գումարների դրական տարբերությունը, ինչպես նաև նախորդ տարվա պարզեցված հարկի և (կամ) հաստատագրված վճարի մեջ շահութահարկին բաժին ընկնող գումարները` հաշվի առնելով շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվող հարկատուների համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված առանձնահատկությունը:»:
Հոդված 9.
Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին կետը`ա) «Բանկերի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպությունների» բառերով.
բ) «բանկը» բառից հետո լրացնել «(վարկային կազմակերպությունը)» բառերով:
Հոդված 10.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|