ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 մարտի 2019 թ. ք. Երևան |
N 80-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 103 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2002 թվականի մարտի 1-ի «Նոտարական գործավարության կարգը հաստատելու մասին» N 103 հրամանով հաստատված Նոտարական գործավարության կարգի 42-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը`
ա) դրանց ամբողջությամբ օտարման վերաբերյալ գործարքները վավերացնելու դեպքում, բացառությամբ Քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածով սահմանված կարգով գույքի իրացման, հարկադիր կատարման փուլում գտնվող գույքի վաճառքի և օրենքով սահմանված այլ դեպքերի, երբ սեփականատեր չհանդիսացող երրորդ անձը իրավասու է վաճառել, բայց հնարավորություն չունի ստանալ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթը: Այս դեպքում նոտարին կարող է ներկայացվել և նրա մոտ պահպանվել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրված սեփականության վկայականի պատճենը և միասնական տեղեկանքը,
բ) երբ սեփականատերն ամբողջությամբ չի օտարում իրեն պատկանող գույքը, կամ, երբ սեփականատերերը գույքի սեփականության վերաբերյալ ունեն մեկ ընդհանուր փաստաթուղթ, և նրանցից մեկն է օտարում իրեն պատկանող բաժինը (կամ բաժնի մասը).»:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. Զեյնալյան