ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 հուլիսի 2018 թ. |
N 1901-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՎԱՀԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԹԻՎ Ա-ԴԳ-001355 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, անհատ ձեռնարկատեր Վահան Սարգսյանի 2018 թվականի հուլիսի 23-ի դիմումը.
Հրամայում եմ
1. Ուժը կորցրած ճանաչել 2018 թվականի հունիսի 14-ին անհատ ձեռնարկատեր Վահան Սարգսյանին տրված դեղատնային գործունեության իրականացման (դեղատնային կրպակ) թիվ Ա-ԴԳ-001355 լիցենզիան:
2. Առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) անհատ ձեռնարկատեր Վահան Սարգսյանի լիցենզիայի բնօրինակը կցել անհատ ձեռնարկատիրոջ անհատական գործին,
3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:
Ա. Թորոսյան