Գլխավոր տեղեկություն
Номер
N 180-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.04.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.04.03/11(614) Հոդ.93
Принят
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Дата принятия
16.03.2018
Подписан
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Дата подписания
16.03.2018
Дата вступления в силу
13.04.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 մարտի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 11618080

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

16 մարտի 2018 թ.
ք. Երևան

N 180-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի ԹԻՎ 316-Ն ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 1182-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2017 թվականի մարտի 30-ի «2017 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» N 316-Ն հրամանով հաստատված հավելվածի «9.5» կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2017 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2017 թվականի մարտի 30-ի թիվ 316-Ն հրամանում փոփոխություններ կատարելու և փոստային վճարման պետական նշանների նմուշները հաստատելու ու գործողության մեջ դնելու մասին» N 1182-Ն հրամանի N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն հավելվածի:

 

Նախարար

Վ. Մարտիրոսյան

 

 

Հավելված
ՀՀ տրանսպորտի, կապի և
տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարի
2018 թ. մարտի 16-ի
թիվ 180-Ն հրամանի

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 2
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի
2017 թ. հոկտեմբերի 23-ի
թիվ 1182-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_14093