«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 ապրիլի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 32017167
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
10 ապրիլի 2017 թ. |
N 102-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 181-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 կետը և 70-րդ հոդվածի 2-րդ մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի «Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Հաստատված տեխսպասարկման ուսուցում և քննություններ» Փարտ-147-ի, «Վկայագրող տեխնիկական սպասարկման անձնակազմ» Փարտ-66-ի, ԱՐՄ-ԷՅՐ-ՔՐՈՒ (ARM AIR CREW) թիվ 181-Ն հրամանի հավելված N 1-ը և հավելված N 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված N 1-ի և հավելված N 2-ի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ս. Ավետիսյան |
Հավելված 1 |
«Հավելված 1 |
Հավելված 2 |
«Հավելված 2 |