Գլխավոր տեղեկություն
Номер
N 25-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (31.12.2016-07.01.2017)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2016.08.03/16(559).1 Հոդ.222.1
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
12.07.2016
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
12.07.2016
Дата вступления в силу
04.08.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.03.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 հուլիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10016262

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

12 հուլիսի 2016 թ.

N 25-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԴԵՂԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ (ՌԵԵՍՏՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 09-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասը, 72-րդ հոդվածի, «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի N 347 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգի 22-րդ կետի,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանը (ռեեստրը)` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանը (ռեեստրը) հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի ապրիլի 13-ի N 16-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 09-Ն հրամանը:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. Մուրադյան

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2016 թվականի հուլիսի 12-ի

N 25-Ն հրամանի

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 04.08.16 N 28-Ն, 12.08.16 N 30-Ն, փոփ. 31.08.16 N 32-Ն, խմբ., լրաց., փոփ. 01.09.16 N 33-Ն, փոփ. 02.09.16 N 34-Ն,  խմբ., լրաց., փոփ. 11.10.16 N 36-Ն, 21.11.16 N 40-Ն, փոփ. 22.11.16 N 41-Ն, 22.11.16 N 42-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան