«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 դեկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 12416453
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
23 դեկտեմբերի 2016 թ. |
N 279-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 417-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 444-րդ հոդվածի 7-րդ մասով և «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով`
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի հուլիսի 7-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ (պարզեցված), տարեկան եկամուտների մասին (պարզեցված) հաշվարկների ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2012 թվականի հունիսի 7-ի N 175-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 417-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանով հաստատված N 1 հավելվածի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկ»-ի լրացման կարգի 15-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
2) հրամանով հաստատված N 3 հավելվածի «Տարեկան եկամուտների մասին հաշվարկ» և N 4 հավելվածի «Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկ» ձևերում «Բաժին II. Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտներ և եկամտային հարկ» բաժինը և դրա լրացման կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բաժին II. Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտներ և եկամտային հարկ
Եկամուտների տեսակ |
Եկամուտ [2.1] |
Դրույքաչափ [2.2] |
Հարկ [2.3] | ||
|
10% |
||||
|
10% |
||||
|
10% |
||||
|
10% |
||||
|
10% |
||||
|
10% |
||||
Ընդամենը [2.8] |
10. 2-րդ բաժնում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողներից (բացառությամբ [3.1]-րդ տողի) քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած եկամուտները (ռոյալթի, տոկոս, վարձավճար, գույքի օտարման դիմաց եկամուտ), որոնք հարկվում են առանձին դրույքաչափերով, ընդ որում` ռեզիդենտը հաշվի է առնում ՀՀ տարածքում և դրա սահմաններից դուրս ստացված եկամուտները, ոչ ռեզիդենտը հաշվի է առնում հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները
11. [2.1] սյունակում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողներից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց ստացած` ռոյալթիները (տող [2.4]), տոկոսները (տող [2.5]), վարձակալության դիմաց հատուցումը (հարկային գործակալ չհանդիսացող անձանցից ստացված վարձավճարները` տող [2.6], հարկային տարվա ընթացքում բոլոր աղբյուրներից, այդ թվում հարկային գործակալներից, անշարժ գույքի վարձակալությունից ստացված վարձակալական վճարների հանրագումարի 58,35 մլն դրամը գերազանցող գումարները` տող [2.6.1]), օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ստացած շահաբաժինները (տող [2.6.2]), ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող կառուցապատողի կողմից անշարժ գույքի` օրենքով սահմանված չափը գերազանցող տարածքների օտարումից եկամուտը (տող [2.7]), այնուհետև` [2.2] սյունակում նշված են եկամուտների այդ տեսակների համար եկամտային հարկի դրույքաչափերը և [2.3] սյունակում լրացվում է [2.4], [2.5], [2.6], [2.6.1], [2.6.2] և [2.7] տողերում նշված եկամտից հաշվարկված եկամտային հարկի գումարները (սյունակ[2.3]=սյունակ[2.1]xսյունակ[2.2])
12. [2.8] տողում (սյունակ[2.3]) լրացվում է [2.4], [2.5], [2.6], [2.6.1], [2.6.2] և [2.7] տողերում նշված եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի ընդհանուր գումարը (տող[2.8]= սյունակ[2.3]-ի տողերի հանրագումարը):»:
|
Վ. Հարությունյան |