Գլխավոր տեղեկություն
Номер
N 279-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (19.01.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.01.09/1(570) Հոդ.10
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
23.12.2016
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
23.12.2016
Дата вступления в силу
19.01.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 դեկտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 12416453

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

23 դեկտեմբերի 2016 թ.

N 279-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 417-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 444-րդ հոդվածի 7-րդ մասով և «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով`

 

Հրամայում եմ`

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի հուլիսի 7-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ (պարզեցված), տարեկան եկամուտների մասին (պարզեցված) հաշվարկների ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2012 թվականի հունիսի 7-ի N 175-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 417-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հրամանով հաստատված N 1 հավելվածի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկ»-ի լրացման կարգի 15-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

Եկամտի տեսակ

Եկամտի կոդ

Դրույքա-չափ

Եկամտի կոդ

Դրույքա-չափ

ՀՀ քաղաքացի

Օտարերկրացի

1. Ռոյալթի

001

10%

101

10%

2. Տոկոս

002

10%

102

10%

3. Շահում

003

սանդղակ

103

սանդղակ

4. Մրցանակ

004

սանդղակ

104

սանդղակ

5. Նվիրատվություն, օգնություն

005

սանդղակ

105

սանդղակ

6. Ապահովագրական հատուցում

006

սանդղակ

106

5%

7. Գույքն օտարելու դիմաց եկամուտ

007

10%

107

x

8. Գույքի արժեքի հավելաճ

008

x

108

10%

9. Վարձավճար

009

10%

109

10%

10. Փոխադրման (ֆրախտի) դիմաց եկամուտ

010

սանդղակ

110

5%

11. Ֆիզ. անձի համար ապահովագրավճար

011

սանդղակ

111

սանդղակ

12. Կամավոր կենսաթոշակներ

012

10%

112

10%

13. Չհիմնավորված վճարումներ

013

11%

013

11%

14. Նվազեցման կատարման տարվան հաջորդող 12-ամսյա ժամանակահատվածում չվճարված պասիվ եկամուտներ

014

20%

114

20%

15. ՀՀ-ում կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի աշխատանքի վարձատրություն

x

x

115

սանդղակ

16. Շահաբաժիններ

x

x

116

10%

17. Այլ եկամուտներ

099

սանդղակ

199

սանդղակ

»,

 

2) հրամանով հաստատված N 3 հավելվածի «Տարեկան եկամուտների մասին հաշվարկ» և N 4 հավելվածի «Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկ» ձևերում «Բաժին II. Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտներ և եկամտային հարկ» բաժինը և դրա լրացման կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Բաժին II. Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտներ և եկամտային հարկ

Եկամուտների տեսակ

Եկամուտ [2.1]

Դրույքաչափ [2.2]

Հարկ [2.3]

1.Ռոյալթի [2.4]

 

10%

 

2.Տոկոս [2.5]

 

10%

 

3.Վարձավճար [2.6]

 

10%

 

3.1. Անշարժ գույքի վարձավճարի 58,35 մլն.դրամը գերազանցող գումար [2.6.1]

 

10%

 

3.2. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց շահաբաժիններ [2.6.2]

 

10%

 

4. Գույքի օտարման դիմաց եկամուտ [2.7]

 

10%

 

Ընդամենը     [2.8]

 

10. 2-րդ բաժնում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողներից (բացառությամբ [3.1]-րդ տողի) քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած եկամուտները (ռոյալթի, տոկոս, վարձավճար, գույքի օտարման դիմաց եկամուտ), որոնք հարկվում են առանձին դրույքաչափերով, ընդ որում` ռեզիդենտը հաշվի է առնում ՀՀ տարածքում և դրա սահմաններից դուրս ստացված եկամուտները, ոչ ռեզիդենտը հաշվի է առնում հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները

11. [2.1] սյունակում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողներից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց ստացած` ռոյալթիները (տող [2.4]), տոկոսները (տող [2.5]), վարձակալության դիմաց հատուցումը (հարկային գործակալ չհանդիսացող անձանցից ստացված վարձավճարները` տող [2.6], հարկային տարվա ընթացքում բոլոր աղբյուրներից, այդ թվում հարկային գործակալներից, անշարժ գույքի վարձակալությունից ստացված վարձակալական վճարների հանրագումարի 58,35 մլն դրամը գերազանցող գումարները` տող [2.6.1]), օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ստացած շահաբաժինները (տող [2.6.2]), ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող կառուցապատողի կողմից անշարժ գույքի` օրենքով սահմանված չափը գերազանցող տարածքների օտարումից եկամուտը (տող [2.7]), այնուհետև` [2.2] սյունակում նշված են եկամուտների այդ տեսակների համար եկամտային հարկի դրույքաչափերը և [2.3] սյունակում լրացվում է [2.4], [2.5], [2.6], [2.6.1], [2.6.2] և [2.7] տողերում նշված եկամտից հաշվարկված եկամտային հարկի գումարները (սյունակ[2.3]=սյունակ[2.1]xսյունակ[2.2])

12. [2.8] տողում (սյունակ[2.3]) լրացվում է [2.4], [2.5], [2.6], [2.6.1], [2.6.2] և [2.7] տողերում նշված եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի ընդհանուր գումարը (տող[2.8]= սյունակ[2.3]-ի տողերի հանրագումարը):»:

 

Վ. Հարությունյան