«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մարտի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10115082
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ
11 մարտի 2015 թ. |
N 1-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԴՐԱ ՏՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 6-րդ կետի հանձնարարականի և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 433-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ազգային անվտանգության ծառայության կանոնադրության 11-րդ կետի «է» ենթակետով`
Հրամայում եմ՝
1. Հաստատել առանձին տեսակի ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման լիցենզիայի և դրա տրման համար ներկայացվող հայտի ձևակերպման մասին հրահանգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի կատարումը հանձնարարել ՀՀ ԱԱԾ օպերատիվ-տեխնիկական գլխավոր, կառավարական կապի և տեղեկատվության, պայմանագրային-իրավական վարչություններին:
Գեներալ-գնդապետ՝ |
Գ. Հակոբյան |
Հավելված |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԴՐԱ ՏՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը մշակվել է Ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման լիցենզիաների և թույլտվությունների տրման կանոնների 8-րդ կետի իրականացման նպատակով (Եվրասիական տնտեսական Միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 7 հավելվածի հավելված) և սահմանում է առանձին տեսակի ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման լիցենզիայի համար հայտի տրման և այդպիսի լիցենզիայի (այսուհետ` համապատասխանաբար հայտ, լիցենզիա) ձևակերպման կարգը:
2. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Եվրասիական տնտեսական Միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված նշանակությամբ:
3. Սյունակներում կոդավորված տեղեկատվություն մտցնելիս կիրառվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) որոշմամբ հաստատվող, մաքսային հայտարարագրերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչները:
4. Տեղեկատվության կոդերը պետք է տեղակայվեն սյունակի վերին աջ անկյունում, որի սահմաններն ընդգծված են «I» (ուղղահայաց գիծ) նշանով:
2. ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հայտը հայտատուի կողմից ձևակերպվում է թղթային կրիչի վրա և լրացվում է էլեկտրոնային տպիչ սարքերի օգտագործմամբ` համաձայն 1 և 2 ձևերի:
Հայտատուի կողմից ձևակերպվում է նաև հայտի էլեկտրոնային պատճենը` Հանձնաժողովի կողմից հաստատվող ձևաչափով, իսկ մինչ դրա հաստատումը` Եվրասիական տնտեսական Միության անդամ-պետության (այսուհետ` անդամ-պետություն) օրենսդրությանը համապատասխան սահմանվող ձևաչափով:
Հայտը լիազոր մարմին կարող է ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի ձևով` անդամ-պետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Այս դեպքում հայտը թղթային կրիչով և հայտի էլեկտրոնային պատճենը հայտատուի կողմից չեն ձևակերպվում:
6. Հայտի սյունակները լրացվում են հետևյալ կերպ`
1) սյունակ 1 «Հայտ».
սյունակում նշվում է հայտի 13-նիշանոց համարը, որը ձևավորվում է հետևյալ կերպ.
1-ին և 2-րդ նշաններ` երկրի կոդը` աշխարհի պետությունների դասակարգչին համապատասխան (լիազոր մարմնի անդամ-պետության համար` Բելառուսի Հանրապետություն-BY, Ղազախստանի Հանրապետություն-KZ, Ղրղզստանի Հանրապետություն-KG, Ռուսաստանի Դաշնություն-RU, Հայաստանի Հանրապետություն-AM),
3-րդ 4-րդ նշաններ` հայտի գրանցման տարվա վերջին երկու թվերը,
5-7-րդ նշաններ` լիազոր մարմնի կնիքի համարը (կոդը),
8-13-րդ նշանները` հայտի հերթական համարը, որը տրվում է լիազոր մարմնի կողմից հայտերի գրանցման հատուկ մատյանում գրավոր և (կամ) էլեկտրոնային ձևով` տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, հայտին` աճման կարգով վեցանիշ գրանցահամար շնորհելու միջոցով:
Սյունակը լրացվում է լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից,
2) սյունակ 2 «Գործողության ժամկետը».
սյունակում նշվում է հայտատուի կողմից հայցվող լիցենզիայի գործողության ժամկետը ՕՕ.ԱԱ.ՏՏՏՏ. ձևաչափով, որտեղ «ՕՕ» օրն է, ԱԱ ամիսը, «ՏՏՏՏ» տարեթիվը (օրինակ` 01.01.2015 մինչև 31.12.15):
Օրը, որից սկսվում է լիցենզիայի գործողության ժամկետը, չպետք է վրա հասնի հայտատուի կողմից հայտի ստորագրման օրվանից 3 ամսից ուշ:
Սյունակը չի լրացվում բացառիկ լիցենզիայի տրման համար հայտ ձևակերպելու դեպքում, եթե այդպիսի լիցենզիայի գործողության ժամկետը սահմանված չէ Հանձնաժողովի համապատասխան որոշմամբ,
3) սյունակ 3 «Լիցենզիայի տեսակը».
սյունակի ձախ անկյունում նշվում է լիցենզիայի տեսակը` «գլխավոր» (գլխավոր լիցենզիայի ձևակերպման համար), «մեկանգամյա» (մեկանգամյա լիցենզիայի ձևակերպման համար), «բացառիկ» (բացառիկ լիցենզիայի ձևակերպման համար):
Սյունակի աջ մասում «I» (ուղղահայաց գիծ) նշանից հետո նշվում է ապրանքի շարժի ուղղությունը (ձեռագիր)` «արտահանում» (արտահանման լիցենզիայի ձևակերպման համար), «ներմուծում» (ներմուծման լիցենզիայի ձևակերպման համար),
4) սյունակ 4 «Կոնտրակտ».
սյունակում նշվում է արտաքին գործարքի իրականացման կոնտրակտի (պայմանագրի) համարը և դրա ստորագրման օրը` ՕՕ.ԱԱ.ՏՏՏՏ. ձևաչափով:
Կոնտրակտի (պայմանագրի) համարի բացակայության դեպքում կատարվում է «ա/հ» գրառում:
Գլխավոր և բացառիկ լիցենզիաների տրման համար հայտ ձևակերպելու դեպքում սյունակը չի լրացվում,
5) սյունակ 5 «Հայտատուն».
սյունակում նշվում է հայտատուի մասին հետևյալ տեղեկությունները`
իրավաբանական անձանց համար` ամբողջական պաշտոնական անվանումը, իրավաբանական հասցեն, իսկ որպես ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտ գրանցված ֆիզիկական անձանց համար` ազգանունը, անունը, հայրանունը և անձնագրային տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված, բնակության վայրը):
Սյունակի վերին աջ անկյունում «I» (ուղղահայաց գիծ) նշանից հետո նշվում է`
Բելառուսի Հանրապետության համար` վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ),
Ղազախստանի Հանրապետության համար` բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ),
Ռուսաստանի Դաշնության համար` հարկատուի նույնականացման համարը (ՀՆՀ),
Հայաստանի Հանրապետության համար` անհատ ձեռնարկատիրոջ համարը (ԱՁՀ), իսկ իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվի համարը (ՀՎՀՀ),
Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկային նույնականացման համարը (ՀՆՀ),
6) սյունակ 6 «Գնորդը» (Ձև 1) կամ «Վաճառողը» (Ձև 2)`
սյունակում նշվում է «Գնորդը» (արտահանման լիցենզիայի տրման հայտի համար) կամ «Վաճառողը» (ներմուծման լիցենզիայի տրման հայտի համար):
Սյունակում նշվում է կոնտրակտով (պայմանագրով) նշված ապրանքի նկատմամբ իրավունքի փոխանցում նախատեսող կոնտրակտով (պայմանագրով) հայտատուի կոնտրագենտ հանդիսացող օտարերկրյա գործընկերոջ լրիվ պաշտոնական անվանումը և լրիվ հասցեն (կոնտրակտի (պայմանագրի) լեզվով): Ընդ որում, որպես գնորդ նշվում է հայտատուից ապրանքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերող օտարերկրյա գործընկերը, իսկ որպես վաճառող` օտարերկրյա գործընկերը, որը փոխանցում է այդպիսի իրավունքները հայտատուին:
Գլխավոր կամ բացառիկ լիցենզիայի տրման համար հայտ ձևակերպելու դեպքում սյունակում կատարվում է գրառում. «կոնտրակտի (պայմանագրի) պայմաններին համապատասխան»,
7) սյունակ 7 «Նպատակակետ երկիրը» (Ձև 1) կամ «Ուղարկման երկիրը» (Ձև 2),
սյունակում նշվում է «Նպատակակետ երկիրը» (արտահանման լիցենզիայի տրման հայտի համար) և «Ուղարկման երկիրը» (ներմուծման լիցենզիայի տրման հայտի համար):
Սյունակում, աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան, նշվում է նպատակակետ երկրի (արտահանման դեպքում) կամ ուղարկման երկրի (ներմուծման դեպքում) կրճատ անվանումը և երկրի կոդը:
Եթե կոնտրակտում (պայմանագրում) նախատեսված են մի քանի նպատակակետ (ուղարկման) երկրներ, ապա սյունակում կատարվում է գրառում. «Կոնտրակտի (պայմանագրի) պայմաններին համապատասխան», ընդ որում երկրի կոդը չի նշվում: Եթե նշված երկրները Եվրոպական միության երկրներից են, ապա սյունակում կատարվում է գրառում. «ԵՄ երկրներ», ընդ որում երկրի կոդը չի նշվում:
Գլխավոր կամ բացառիկ լիցենզիայի ձևակերպման կամ հայտատուի մոտ ապրանքների ուղարկման երկրի (երկրների) մասին տեղեկության բացակայության դեպքում սյունակը չի լրացվում,
8) սյունակ 8 «Գնորդի երկիրը» (Ձև 1) կամ «Վաճառողի երկիրը» (Ձև 2).
սյունակում նշվում է «Գնորդի երկիրը» (արտահանման լիցենզիայի տրման հայտի համար) կամ «Վաճառողի երկիրը» (ներմուծման լիցենզիայի տրման հայտի համար):
Սյունակում աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան նշվում է գնորդի (վաճառողի) երկրի կրճատ անվանումը և երկրի կոդը:
Գլխավոր կամ բացառիկ լիցենզիայի տրման համար հայտ ձևակերպելու դեպքում սյունակում կատարվում է գրառում. «Կոնտրակտների (պայմանագրերի) պայմաններին համապատասխան», ընդ որում երկրի կոդը չի նշվում,
9) սյունակ 9 «Կոնտրակտի արժույթը».
սյունակում, արժույթի դասակարգչին համապատասխան, նշվում է կոնտրակտի (պայմանագրի) արժույթի լրիվ անվանումը և դրա թվային կոդը:
Գլխավոր կամ բացառիկ լիցենզիայի տրման համար հայտ ձևակերպելու դեպքում սյունակում կատարվում է գրառում. «Կոնտրակտների (պայմանագրերի) պայմաններին համապատասխան», ընդ որում արժույթի կոդը չի նշվում,
10) սյունակ 10 «Արժեքը».
սյունակում նշվում է ապրանքի արժեքը` կոնտրակտի (պայմանագրի) արժույթով:
Եթե արժեքն ունի կոտորակային միավորներ, այն կլորացվում է մինչև ամբողջական մեծություն` մաթեմատիկական կլորացման կանոններին համապատասխան:
Գլխավոր կամ բացառիկ լիցենզիայի տրման համար հայտ ձևակերպելու դեպքում սյունակը չի լրացվում:
Եթե կոնտրակտում (պայմանագրում) և դրա հավելվածներում (լրացումներում) բացակայում են այնպիսի տվյալներ, որոնք թույլ կտային հայտում հստակ նշել ապրանքի գինը, այն նշվում է մոտավոր,
11) սյունակ 11 «Վիճակագրական արժեքը».
սյունակում նշվում է ապրանքի արժեքն ԱՄՆ դոլարով` կոնտրակտին (պայմանագրին) համապատասխան:
Եթե ապրանքի արժեքն արտահայտված է ԱՄՆ դոլարից տարբերվող արժույթով, նման արժեքի վերահաշվարկն ԱՄՆ դոլարի, իրականացվում է ԱՄՆ դոլարին արժույթների հարաբերակցությանը համապատասխան (կոնտրակտում (պայմանագրում) նշված արժույթի արժեքային հարաբերակցությունը)` կոնտրակտի (պայմանագրի) ստորագրման ամսաթվի համար անդամ-պետության ազգային (կենտրոնական) բանկի սահմանած փոխարժեքով:
Եթե արժեքն ունի կոտորակային միավորներ, այն կլորացվում է մինչև ամբողջական մեծություն` մաթեմատիկական կլորացման կանոններին համապատասխան:
Գլխավոր կամ բացառիկ լիցենզիայի տրման հայտ ձևակերպելու դեպքում, ինչպես նաև կոնտրակտում (պայմանագրում) և դրա հավելվածներում (լրացումներում) ապրանքի հստակ արժեքը հայտում նշելու հնարավորություն տվող տեղեկությունների բացակայության դեպքում, վիճակագրական արժեքը նշվում է մոտավոր: Ընդ որում 16-րդ սյունակում կատարվում է գրառում. «Արժեքը և վիճակագրական արժեքը նշված են մոտավոր»,
12) սյունակ 12 «Ծագման երկիրը».
սյունակում աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան նշվում է ծագման երկրի կրճատ անվանումը և երկրի կոդը:
Եթե կոնտրակտում (պայմանագրում) նախատեսված է ապրանքի մի քանի ծագման երկրներ, սյունակում կատարվում է գրառում. «կոնտրակտի (պայմանագրի) պայմաններին համապատասխան», ընդ որում երկրի կոդը չի նշվում: Եթե նշված երկրները Եվրոպական միության երկրներից են, ապա սյունակում կատարվում է գրառում. «ԵՄ երկրներ», ընդ որում երկրի կոդը չի նշվում:
Գլխավոր կամ բացառիկ լիցենզիայի տրման հայտ ձևակերպելու, ինչպես նաև հայտատուի մոտ ապրանքների ծագման երկրի մասին տեղեկությունների բացակայության դեպքում սյունակում կատարվում է գրառում. «կոնտրակտների (պայմանագրերի) պայմաններին համապատասխան»: Ընդ որում երկրի կոդը չի նշվում:
Ապրանքի ծագման երկիրը որոշվում է Հանձնաժողովի սահմանած ապրանքների ծագման երկիրը որոշելու կանոններին համապատասխան,
13) սյունակ 13 «Քանակը».
սյունակում նշվում է ապրանքի քանակը` 14-րդ սյունակում նշված ապրանքի չափման միավորներով (քաշային միավորների համար` մաքուր քաշը):
Մաքուր քաշը ապրանքի տեխնիկական կանոնակարգերին և (կամ) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերին, ինչպես նաև անդամ-պետության օրենսդրության այլ ակտերին համապատասխան սահմանվող քաշն է` առանց փաթեթավորման,
14) սյունակ 14 «Չափման միավորը».
սյունակում տողերով կարող է նշվել մինչև երկու չափման միավոր: Սյունակի 1-ին տողում նշվում է ապրանքի չափման հիմնական միավորի կրճատ անվանումը` Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացուցակին համապատասխան (այսուհետ` ԵՏՄ ԱՏԳ ԱԱ) կոդը): Ապրանքի լրացուցիչ չափման միավորի առկայության դեպքում այդպիսի չափման միավորը նշվում է սյունակի երկրորդ տողում, չափման միավորի դասակարգչին համապատասխան, ընդ որում 13-րդ սյունակում ապրանքների քանակը նույնպես նշվում է տողերով,
15) սյունակ 15 «Ապրանքի ԱՏԳ ՄԱԱ կոդը և նրա նկարագիրը».
սյունակում նշվում է ապրանքի նկարագիրը և նրա դասակարգչային կոդը` ԵՏՄ ԱՏԳ ԱԱ համապատասխան: Ապրանքի նկարագիրը պետք է թույլ տա ապրանքը միանշանակ դասել ԵՏՄ ԱՏԳ ԱԱ որևէ 10-անիշ դասակարգչային կոդին: Ապրանքի նկարագիրը պետք է իր մեջ ներառի նրա անվանումը (առևտրային, կոմերցիոն կամ այլ ավանդական):
Եթե ամբողջ տեղեկատվությունը չի տեղավորվում 15-րդ սյունակում, ապա տեղեկատվության մի մասը նշվում է 16-րդ սյունակում:
Հայտին կից հավելվածի առկայության դեպքում (Ձև 3) սյունակում նշվում է ապրանքի նկարագիրը, որը պետք է թույլ տա ապրանքը միանշանակ դասել ԵՏՄ ԱՏԳ ԱԱ որևէ 10-անիշ դասակարգչային կոդին և կատարվում է գրառում. «տես հավելվածը թերթերի վրա»,
16) սյունակ 16 «Լրացուցիչ տեղեկատվություն».
անհրաժեշտության դեպքում սյունակում նշվում են տեղեկություններ, որոնք ճշտում են 7, 8, 10-15 և 17 սյունակների, ինչպես նաև հայտի ձևակերպման օրվա դրությամբ կոնտրակտի (պայմանագրի) մեջ կատարվող փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները,
17) սյունակ 17 «Լիցենզիայի տրման հիմքը».
սյունակում նշվում են հետևյալ տեղեկությունները.
1) Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների, անդամ-պետությունների ու լիազորված միջազգային մարմինների նորմատիվ-իրավական ակտերի համարները և ամսաթվերը, որոնք հիմք են հանդիսանում լիցենզիայի տրման համար,
2) հայտատուի և ապրանքն արտադրողի կամ սպառողի միջև կնքված կոնտրակտների (պայմանագրերի) համարները և ամսաթվերը, եթե հայտատուի փոխարեն հանդես է գալիս միջնորդ,
3) քվոտայի տրամադրումը հաստատող փաստաթղթի համարը և ամսաթիվը (քվոտավորվող ապրանքի լիցենզիա ձևակերպելու դեպքում),
4) այլ անհրաժեշտ տեղեկություններ, որոնց հիման վրա տրվում է լիցենզիան,
18) սյունակ 18 «Հայտատուի լիազորված անձը».
սյունակում նշվում են այն անձի անվան և հայրանվան սկզբնատառերը, ազգանունը, պաշտոնը և հեռախոսահամարը, ով լիազորվել է հայտատուի կողմից հայտը ստորագրելու համար` նշված անձի անձնական ստորագրությամբ և այդպիսի հայտի ստորագրության ամսաթվով: Հայտատուի լիազորված անձի ստորագրությունը հաստատվում է կնիքով (առկայության դեպքում):
(6-րդ կետը լրաց. 30.11.15 N 7-Ն)
3. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Լիցենզիան ձևակերպվում է լիազոր մարմնի կողմից սույն հրահանգով նախատեսված 4-րդ և 5-րդ ձևերին համապատախան` տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, հատուկ, կեղծիքից պաշտպանված թղթի վրա:
Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգով լիցենզիան կարող է ձևակերպվել էլեկտրոնային փաստաթղթի ձևով, իսկ մինչև կարգի հաստատումը` անդամ-պետության օրենսդրությանը համապատասխան:
8. Լիցենզիայի սյունակները լրացվում են հետևյալ ձևով.
1) սյունակ «Լիազոր մարմինը».
սյունակում նշվում է լիազոր մարմնի ամբողջական անվանումը,
2) սյունակ 1 «Լիցենզիա».
սյունակում նշվում է լիցենզիայի 16-նիշանոց համարը, որը կազմավորվում է հետևյալ ձևով`
1-3 նշաններ` ապրանքների միասնական ցանկում ներառված ապրանքի ցուցակի (դասի) համարը, որոնց նկատմամբ կիրառվում են երրորդ երկրների հետ առևտրի դեպքում ոչ սակագնային կարգավորման միջոցներ,
4-5 նշաններ` աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան երկրի կոդը (լիազորված մարմնի անդամ-պետության համար. Բելառուսի Հանրապետություն-BY, Ղազախստանի Հանրապետություն-KZ, Ղրղզստանի Հանրապետություն-KG, Ռուսաստանի Դաշնություն-RU, Հայաստանի Հանրապետություն-AM),
6-7 նշաններ` հայտի գրանցման տարվա վերջին երկու թվերը,
8-10 նշաններ` լիազոր մարմնի կնիքի համարը (կոդը),
11-16 նշաններ` հայտի հերթական համարը, որը տրվում է լիազոր մարմնի կողմից լիցենզիաների հաշվառման հատուկ մատյանում գրավոր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ էլեկտրոնային տեսքով, հայտին ըստ աճի 6-անիշ գրանցման համար շնորհելով,
3) 2-14, 16 և 17 սյունակները լրացվում են հայտի համապատասխան սյունակների լրացման կարգին համապատասխան,
4) սյունակ 15 «Ապրանքի ԱՏԳ ՄԱԱ կոդը և նրա նկարագիրը».
սյունակում նշվում է ապրանքի նկարագիրը և նրա դասակարգչային ԵՏՄ ԱՏԳ ԱԱ կոդը` սույն հրահանգի 5-րդ կետի 15-րդ ենթակետով նախատեսված կարգով:
Սույն հրահանգով նախատեսված լիցենզիային կից հավելվածի առկայության դեպքում (Ձև 6) սյունակում կատարվում է գրառում. «Տես հավելվածը թերթերի վրա»,
5) սյունակ 18 «Լիազորված անձը».
սյունակում նշվում են լիազոր մարմնի պաշտոնատար անձի անվան և հայրանվան սկզբնատառերը, ազգանունը և պաշտոնը, որի իրավասության մեջ է լիցենզիայի ստորագրումը` նշված անձի ստորագրությամբ և ամսաթվով: Նշված անձի ստորագրությունը հաստատվում է լիազոր մարմնի կնիքով:
(8-րդ կետը լրաց. 30.11.15 N 7-Ն)
9. Լիցենզիայի ձևաթղթի ներքևում` լրացված սյունակներից դուրս, կարող է տեղակայված լինել շտրիխային կամ այլ` լիցենզիայի սյունակներում նշված տվյալները պարունակող կոդ:
Ձև 1
ՀԱՅՏ
ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐՄԱՆ
1. Հայտ N |
2. Գործողության ժամկետը | ||||
3. Լիցենզիայի տեսակը | ԱՐՏԱՀԱՆՈՒՄ |
4. Կոնտրակտ N առ | ||||
5. Հայտատուն |
6. Գնորդը | ||||
7. Նպատակակետ երկիրը |
8. Գնորդի երկիրը | ||||
9. Կոնտրակտի արժույթը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը | |||
12. Ծագման երկիրը | |
13. Քանակը |
14. Չափման միավորը | |||
15. Ապրանքի ԱՏԳ ՄԱԱ կոդը և նրա նկարագիրը | |||||
16. Լրացուցիչ տեղեկատվություն | |||||
17. Լիցենզիայի տրման հիմքը |
18. Հայտատուի լիազորված անձը Ա.Հ.Ա.
|
Ստորագրությունը և կնիքը | Ամսաթիվը |
(форма 1)
ЗАЯВЛЕНИЕ
на выдачу лицензии на экспорт отдельных видов товаров
Е Заявление № |
2. Период действия с по | ||
3. Тип лицензии |ЭКСПОРТ |
4. Контракт № от | ||
5. Заявитель |
6. Покупатель | ||
7. Страна назначения |
8. Страна покупателя | ||
9. Валюта контракта ; |
10. Стоимость |
11. Статистическая стоимость | |
12. Страна происхождения | |
13.Количество |
14. Единица измерения | |
15. Код товара по ЕТН ВЭД и его описание | |||
16. Дополнительная информация | |||
17. Основание для выдачи лицензии |
18. Уполномоченное лицо заявителя |
Ձև 2
ՀԱՅՏ
ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐՄԱՆ
1. Հայտ N |
2. Գործողության ժամկետը | ||
3. Լիցենզիայի տեսակը | ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |
4. Կոնտրակտ N առ | ||
5. Հայտատուն |
6. Վաճառողը | ||
7. Ուղարկման երկիրը |
8. Վաճառողի երկիրը| | ||
9. Կոնտրակտի արժույթը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը | |
12. Ծագման երկիրը |
13.Քանակը |
14. Չափման միավորը | |
15. Ապրանքի ԱՏԳ ՄԱԱ կոդը և նրա նկարագիրը | |||
16. Լրացուցիչ տեղեկատվություն | |||
17. Լիցենզիայի տրման հիմքը |
18. Հայտատուի լիազորված անձը Ա.Հ.Ա. |
(форма 2)
ЗАЯВЛЕНИЕ
на выдачу лицензии на импорт отдельных видов товаров
1. Заявление № |
2. Период действия с по | |
3. Тип лицензии | ИМПОРТ |
4. Контракт № от | |
5. Заявитель |
6. Продавец | |
7. Страна отправления |
8. Страна продавца j | |
9. Валюта контракта |
10. Стоимость |
11. Статистическая стоимость |
12. Страна происхождения |
13.Количество |
14. Единица измерения |
15. Код товара по ЕТН ВЭД и его описание |
16. Дополнительная информация
17. Основание для выдачи лицензии |
18. Уполномоченное лицо
заявителя
Ф. И. О.
Должность
Телефон
Подпись и печать Дата |
Ձև 3
ՀԱՎԵԼՎԱԾ
ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐՄԱՆ ՀԱՅՏԻ
| ||||||
N հ/հ |
Ապրանքի նկարագիրը |
քանակը |
չափման միավորը | |||
արժեքը | ||||||
N հ/հ |
Ապրանքի նկարագիրը |
քանակը |
չափման միավորը | |||
արժեքը | ||||||
N հ/հ |
Ապրանքի նկարագիրը |
քանակը |
չափման միավորը | |||
արժեքը | ||||||
N հ/հ |
Ապրանքի նկարագիրը |
քանակը |
չափման միավորը | |||
արժեքը | ||||||
N հ/հ |
Ապրանքի նկարագիրը |
քանակը |
չափման միավորը | |||
արժեքը | ||||||
N հ/հ |
Ապրանքի նկարագիրը |
քանակը |
չափման միավորը | |||
արժեքը | ||||||
N հ/հ |
Ապրանքի նկարագիրը |
քանակը |
չափման միավորը | |||
արժեքը | ||||||
Թերթերի ընդհանուր քանակը |
18. Հայտատուի լիազորված անձը Ա.Հ.Ա. Ստորագրությունը և կնիքը Ամսաթիվը |
(форма 3)
ПРИЛОЖЕНИЕ к заявлению на выдачу лицензии на экспорт или импорт отдельных видов товаров
Приложение к заявлению № от | |||
№ |
Описание товара |
количество |
единица |
стоимость | |||
№ |
Описание товара |
количество |
единица |
стоимость | |||
№ |
Описание товара |
количество |
единица |
стоимость | |||
№ |
Описание товара |
количество |
единица |
стоимость | |||
№ |
Описание товара |
количество |
единица |
стоимость | |||
№ |
Описание товара |
количество |
единица |
стоимость | |||
№ |
Описание товара |
количество |
единица |
стоимость | |||
Всего листов Лист № |
18. Уполномоченное лицо заявителя Ф. И. О. |
Подпись и печать Дата |
Ձև 4
ԼԻՑԵՆԶԻԱ
ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ
Լիազոր մարմինը | |||
1. Լիցենզիա N |
2. Գործողության ժամկետը | ||
3. Լիցենզիայի տեսակը | ԱՐՏԱՀԱՆՈՒՄ |
4. Կոնտրակտ N առ | ||
5. Հայտատուն |
6. Գնորդը | ||
7. Նպատակակետ երկիրը |
8. Գնորդի երկիրը | ||
9. Կոնտրակտի արժույթը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը | |
12. Ծագման երկիրը |
13.Քանակը |
14. Չափման միավորը | |
15. Ապրանքի ԱՏԳ ՄԱԱ կոդը և նրա նկարագիրը | |||
16. Լրացուցիչ տեղեկատվություն | |||
17. Լիցենզիայի տրման հիմքը |
18. Լիազորված անձը Ա.Հ.Ա. Ստորագրությունը և կնիքը Ամսաթիվը |
Ստորագրությունը և կնիքը | Ամսաթիվը |
(форма 4)
ЛИЦЕНЗИЯ на экспорт отдельных видов товаров
Уполномоченный орган | ||
1. Лицензия № |
2. Период действия с по | |
3. Тип лицензии |ЭКСПОРТ |
4. Контракт № от |
|
5. Заявитель |
6. Покупатель | |
7. Страна назначения |
8. Страна покупателя | |
9. Валюта контракта |
10. Стоимость |
11. Статистическая стоимость |
12. Страна происхождения |
13.Количество |
14. Единица измерения |
15. Код товара по ЕТН ВЭД и его описание |
16. Дополнительная информация
17. Основание для выдачи лицензии |
18. Уполномоченное лицо
Ф. И. О.
Должность
Ձև 5
ԼԻՑԵՆԶԻԱ
ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
Լիազոր մարմինը | |||
1. Լիցենզիա N |
2. Գործողության ժամկետը | ||
3. Լիցենզիայի տեսակը | ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |
4. Կոնտրակտ N առ | ||
5. Հայտատուն |
6. Վաճառողը | ||
7. Ուղարկման երկիրը |
8. Վաճառողի երկիրը | ||
9. կոնտրակտի արժույթը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը | |
12. Ծագման երկիրը |
13.Քանակը |
14. Չափման միավորը | |
15. Ապրանքի ԱՏԳ ՄԱԱ կոդը և նրա նկարագիրը | |||
16. Լրացուցիչ տեղեկատվություն | |||
17. Լիցենզիայի տրման հիմքը |
18. Լիազորված անձը Ա.Հ.Ա. |
Ստորագրությունը և կնիքը | Ամսաթիվը |
(форма 5)
ЛИЦЕНЗИЯ на импорт отдельных видов товаров
Уполномоченный орган | |||
1. Лицензия № |
2. Период действия с по | ||
3. Тип лицензии | ИМПОРТ |
4. Контракт № от | ||
5. Заявитель | |
6. Продавец | ||
7. Страна отправления |
8. Страна продавца | ||
9. Валюта контракта |
10. Стоимость |
11. Статистическая стоимость | |
12. Страна происхождения | |
13.Количество |
14. Единица измерения | |
15. Код товара по ЕТН ВЭД и его описание | |||
16. Дополнительная информация | |||
17. Основание для выдачи лицензии |
18. Уполномоченное лицо Ф. И. О. |
Ձև 6
ՀԱՎԵԼՎԱԾ
ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ
Լիազոր մարմինը | |||
Լիցենզիայի հավելված N | |||
N հ/հ |
Ապրանքի նկարագիրը |
քանակը |
չափման միավորը |
արժեքը | |||
N հ/հ |
Ապրանքի նկարագիրը |
քանակը |
չափման միավորը |
արժեքը | |||
N հ/հ |
Ապրանքի նկարագիրը |
քանակը |
չափման միավորը |
արժեքը | |||
N հ/հ |
Ապրանքի նկարագիրը |
քանակը |
չափման միավորը |
արժեքը | |||
N հ/հ |
Ապրանքի նկարագիրը |
քանակը |
չափման միավորը |
արժեքը | |||
N հ/հ |
Ապրանքի նկարագիրը |
քանակը |
չափման միավորը |
արժեքը | |||
N հ/հ |
Ապրանքի նկարագիրը |
քանակը |
չափման միավորը |
արժեքը | |||
Թերթերի ընդհանուր քանակը |
18. Լիազորված անձը Ա.Հ.Ա. Ստորագրությունը և կնիքը Ամսաթիվը |
(форма 6)
ПРИЛОЖЕНИЕ к лицензии на экспорт и (или) импорт отдельных видов товаров
Уполномоченный орган | |||
Приложение к лицензии № от | |||
№ |
Описание товара |
количество |
единица |
стоимость | |||
№ |
Описание товара |
количество |
единица |
стоимость | |||
№ |
Описание товара |
количество |
единица |
стоимость | |||
№ |
Описание товара |
количество |
единица |
стоимость | |||
№ |
Описание товара |
количество |
единица |
стоимость | |||
№ |
Описание товара |
количество |
единица |
стоимость | |||
№ |
Описание товара |
количество |
единица |
стоимость | |||
Всего листов Лист № |
18. Уполномоченное лицо Ф. И. О. |
(հավելվածը լրաց. 30.11.15 N 7-Ն)