ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 դեկտեմբերի 2015 թ. |
N 3482-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԻԳՆԱՑԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԹԻՎ Կ-XX-000758 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ «ՆՅԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ, ՄԱՆԿԱԲՈՒԺԱԿԱՆ, ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ, ՆԵՐԶԱՏԱԲԱՆԱԿԱՆ, ԻՄՈՒՆՈԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ, ԻՆՖԵԿՑԻՈՆ, ՖԻԶԻՈԹԵՐԱՊԵՎՏԻԿ, ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԱԽՏՈՐՈՇԻՉ (ԷԼԵԿՏՐԱՍՐՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ) ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ, ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵՐՍՈՒՄ (ՄԱՆՈՒԱԼ ԹԵՐԱՊԵՎՏԻԿ)» ՏԵՍԱԿՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը, «Իգնացիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դիմումը`
Հրամայում եմ`
1. Դադարեցնել «Իգնացիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2006 թվականի մարտի 22-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000758 լիցենզիայի «նյարդաբանական, մանկաբուժական, վիրաբուժական, ներզատաբանական, իմունոկանխարգելիչ, ինֆեկցիոն, ֆիզիոթերապևտիկ, ֆունկցիոնալ ախտորոշիչ (էլեկտրասրտագրություն) վիրաբուժական ստոմատոլոգիա, բուժական մերսում (մանուալ թերապևտիկ)» տեսակները:
2. «Իգնացիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ` վերջինիս մեջ ներառելով 2006 թվականի մարտի 22-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման թիվ Կ-XX-000758 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման գործող տեսակները` բացառությամբ սույն հրամանի 1-ին կետով դադարեցված տեսակների:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիայի նոր ձևաթղթի տրամադրման վերաբերյալ տեղեկությունների գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին։
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Ա. Մուրադյան