«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 հուլիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11815290
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
8 հուլիսի 2015 թ. |
N 460-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի հունվարի 23-ի «Շրջանառության հարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 25-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հրամանի հավելվածի «Շրջանառության հարկի հաշվարկ»-ում`
ա. «Շրջանառության հարկով հարկվող եկամուտների տեսակը» տողից առաջ հաշվարկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր աղյուսակով.
«Առևտրական (առուվաճառքի) գործունեությունից եկամուտների մասով հարկի հաշվարկ | |
7.1. Հաշվետու եռամսյակում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտներ |
|
7.2. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների նկատմամբ հարկի դրույքաչափ |
5% |
7.3. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների մասով հաշվետու եռամսյակի համար հաշվարկված հարկի գումար |
|
7.4. Հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի գումար |
|
7.5. Հարկի գումարից նվազեցվող գումարի հաշվարկման համար ապրանքների ձեռքբերման ծախսերի գումարի նկատմամբ դրույքաչափ |
4% |
7.6. Հաշվետու եռամսյակում հարկի գումարից նվազեցվող գումար |
|
7.7. Նախորդ եռամսյակներում ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար |
|
7.8. Ընդամենը հաշվետու եռամսյակում հարկի գումարից նվազեցվող գումար |
|
7.9. Հաշվետու եռամսյակի համար հարկի նվազագույն գումար (2015թ. 3-րդ և 4-րդ եռամսյակների համար` առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների 1%, 2016 թվականի 1-ին եռամսյակից սկսած՝ 1,5%) |
|
7.10. Հաշվետու եռամսյակի համար հաշվարկված վճարման ենթակա հարկի գումար |
|
7.11. Ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ եռամսյակներ փոխանցվող գումար |
», |
բ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«8. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտներ |
X |
», |
գ. ուժը կորցրած ճանաչել 8.1-րդ կետը,
2) հրամանի հավելվածի «Շրջանառության հարկի հաշվարկի ձևի լրացման կարգը»-ում՝
ա. 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ից 8.10-րդ կետերով.
«8.1. Հաշվարկի «Առևտրական (առուվաճառքի) գործունեությունից եկամուտների մասով հարկի հաշվարկ» աղյուսակում «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասին համապատասխան լրացվում է հաշվետու եռամսյակի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով շրջանառության հարկի հաշվարկը՝ 2015 թվականի 3-րդ եռամսյակից սկսած:
8.2. Հաշվարկի 7.1-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների գումարը:
8.3. Հաշվարկի 7.3-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարը (7.3 = 7.1 X 7.2):
8.4. Հաշվարկի 7.4-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի գումարը, որը ներառում է 2015 թ. 3-րդ եռամսյակից սկսած յուրաքանչյուր հաշվետու եռամսյակում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված ծախսերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երկկողմանի հաստատված (վավերացված) հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված ծախսերը (ներառյալ՝ անուղղակի հարկերը), Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մասով ներմուծման հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի և հաշվարկված անուղղակի հարկերի հանրագումարը կամ ավելացված արժեքի հարկով հարկման բազայի ու հաշվարկված ավելացված արժեքի հարկի հանրագումարը:
8.5. Հաշվարկի 7.6-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից նվազեցվող գումարը (7.6 =7.4 X 7.5):
8.6. Հաշվարկի 7.7-րդ կետում լրացվում է նախորդ եռամսյակներում ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար: Ընդ որում, 7.7-րդ կետը կարող է լրացվել 2015 թվականի 4-րդ եռամսյակից սկսած:
8.7. Հաշվարկի 7.8-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում շրջանառության հարկի գումարից նվազեցվող գումարը (7.8 = 7.6 + 7.7):
8.8. Հաշվարկի 7.9-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակի համար շրջանառության հարկի նվազագույն գումարը, որը 2015 թ. 3-րդ և 4-րդ եռամսյակների համար հաշվարկվում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների 1%-ի չափով (7.1X1%), իսկ 2016 թվականի 1-ին եռամսյակից սկսած՝ 1,5%-ի չափով ((7.1X1,5%):
8.9. Հաշվարկի 7.10-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակի համար հաշվարկված՝ վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը (եթե (7.3-7.8) < 7.9, ապա 7.10=7.9, եթե (7.3-7.8) ≥ 7.9, ապա 7.10=(7.3-7.8):
8.10. Հաշվարկի 7.11-րդ կետում լրացվում է ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ եռամսյակներ փոխանցվող գումարը (եթե (7.3-7.8) < 7.9, ապա 7.11=[7.8-(7.3-7.9)], եթե (7.3-7.8) ≥ 7.9 ապա 7.11=0):»,
բ. 9-րդ կետը «արտադրանքի իրացումից եկամուտները» բառերից հետո լրացնել «(8-րդ կետում լրացվում է 7.1-րդ կետի եկամուտների գումարը)» բառերով,
գ. 10-րդ կետում «8-րդ, 8.1-րդ» բառերը փոխարինել «8-րդ կետում լրացվում է 7.10-րդ կետի հարկի գումարը» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2015 թվականի 3-րդ եռամսյակից սկսած հաշվետու ժամանակաշրջանների վրա:
ՀՀ ֆինանսների նախարար` |
Գ. Խաչատրյան |