«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 մայիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11615157
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
20 ապրիլի 2015 թ. ք. Երևան |
N 157-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 426-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի «2015 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» թիվ 426-Ն հրամանի հավելվածը լրացնել նոր «14.1» կետով հետևյալ բովանդակությամբ`
14.1 |
Հայաստանի Հանրապետությունը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ |
1 նամականիշ |
II եռամսյակ |
560 |
40 000 |
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Հայաստանի Հանրապետությունը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ. РЕСПУБЛИКА АРМЕНИЯ-ЧЛЕН ЕВРАЗИЙСКОГО ЭКОНОМИЧЕСКОГО СОЮЗА» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի.
2) 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը թեմային նվիրված «1945 2015» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի.
3. Գործողության մեջ դնել`
1) Հայաստանի Հանրապետությունը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ. РЕСПУБЛИКА АРМЕНИЯ-ЧЛЕН ЕВРАЗИЙСКОГО ЭКОНОМИЧЕСКОГО СОЮЗА» նամականիշը, սահմանելով` անվանագինը 560 դրամ, տպաքանակը` 40 000 հատ.
2) 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը թեմային նվիրված «1945 2015» նամականիշը, սահմանելով անվանագինը՝ 230 դրամ, տպաքանակը՝ 50 000 հատ:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |