310.0001.24.03.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
24 մարտի 1999 թ. |
N 01/22 |
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածը
Հրամայում եմ`
Հաստատել «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգը:
ՀՀ հարկային տեսչության պետ` |
Ս. Այվազյան |
Հաստատված է |
Համաձայնեցված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույն հրահանգը հրապարակվում է ի կատարումն «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 24.06.97 թ. թիվ ՀՕ-122 օրենքի 10 հոդվածի և կարգավորում է Հայաստանի Հանրապաետությունում արտադրվող-իրացվող ենթաակցիզային ապրանքների գծով ակցիզային հարկի հաշվարկման ու վճարման ընդհանուր հարցերը:
1. Օրենքի 1 հոդվածի վերաբերյալ
1.1. Ակցիզային հարկը` օրենքով և սույն հրահանգով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող անուղղակի հարկ է:
2. Օրենքի 2 հոդվածի վերաբերյալ
2.1. Ակցիզային հարկ վճարող են հանդիսանում ձկան խավիար, գարեջուր, խաղողի և այլ գինիներ, գինենյութ, սպիրտ և սպիրտային խմիչքներ, սիգարներ, սիգարելաներ և սիգարետներ` ծխախոտով կամ դրա փոխարինողներով, բենզին, դիզելային վառելիք, բնական կաշվից հագուստ և հագուստի պարագաներ, բնական մորթի, դրանից պատրաստված իրեր (բացի ոչխարի մորթուց կարված բանվորական և զինվորական կիսավերարկուներից), բյուրեղապակյա և ճենապակյա արտադրանք, ոսկերչական իրեր, զարդեղեն (բիժուտերիա) Հայաստանի Հանրապետությունում արտադրող-իրացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետ` վճարողներ):
Սույն կետի առումով արտադրող-իրացնողներ են համարվում այն անձինք, ում կողմից թողարկվող արտադրանքը դասվում է «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակակարգչի ակցիզային հարկով հարկման ենթակա ծածկագրերին:
Սույն կետում նշված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ծածկագրերն ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) և ակցիզային հարկի դրույքաչափերը բերված են հրահանգի հավելված 1-ում:
2.2. Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում չստացած պատվիրատուի կողմից տրված հումքից Հայաստանի Հանրապետության տարածքում պատրաստվող (արտադրվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների (արտադրանքի) համար հարկ վճարող է հանդիսանում այդ ապրանքները պատրաստողը (արտադրողը):
2.3. Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում ստացած պատվիրատուի կողմից տրված հումքից Հայաստանի Հանրապետության տարածքում պատրաստվող (արտադրվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների (արտադրանքի) համար` հարկ վճարող է հանդիսանում պատվիրատուն` ենթաակցիզային ապրանքի սեփականատերը:
2.4. Սույն հրահանգի հավելված 1-ի «2402-ծխախոտի արտադրանք» ապրանքային անվանացանկում ընդգրկված` «2402 10 001-սիգարներ, 2402 10 009-սիգարելաներ, 2402 20 900-սիգարետներ ֆիլտրով, 2402 20 910-սիգարետներ առանց ֆիլտրի» ապրանքատեսակների համար` Հայաստանի Հանրապետության 26.06.97 թ. «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարներ սահմանելու մասին» թիվ ՀՕՈՒՈՒՈ-1 որոշմամբ (հետագա փոփոխություններով և լրացումներով) սահմանվել են ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաստատագրված վճար:
3. Օրենքի 3 հոդվածի վերաբերյալ
3.1. Ակցիզային հարկը վճարվում է ենթաակցիզային ապրանքների իրացման հասույթից:
3.2. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող-իրացնողների համար ակցիզային հարկով հարկվող օբյեկտ է հանդիսանում դրանց իրացման շրջանառությունը` բացթողման գներով (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի):
Օրինակ. Եթե գարեջրի գործարանում գարեջրի բացթողման գինը (ինքնարժեք+շահույթ) կազմում է 100 դրամ (միավորի հաշվով` առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի), ապա գործարանի կողմից հաշվարկված ակցիզային հարկը կկազմի 50 դրամ [100 x 50 %]:
3.3. Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում չստացած պատվիրատուի կողմից տրված հումքից Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ (արտադրանք) պատրաստողի (արտադրողի) համար հարկվող շրջանառություն է հանդիսանում այդ ապրանքների (ներառյալ` պատվիրատուի կողմից տրված հումքի արժեքը) իրացման շրջանառությունը` բացթողման գներով (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի):
Օրինակ. Գինու գործարանը ֆիզիկական անձից ստացել է (որպես պատվիրատուի հումք) 300,0 հազ. դրամի խաղող, դրանից գինի պատրաստելու և տվյալ ֆիզիկական անձին այն վերադարձնելու պայմանով: Պայմանականորեն ընդունենք, որ գինու գործարանը ստացված հումքից պատրաստել (արտադրել ) է 2000 լիտր գինի, որի համար կատարել է 160,0 հազ. դրամի ծախս և նախատեսել է 40,0 հազ. դրամի շահույթ: Տվյալ դեպքում, գործարանը` որպես Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում չստացած պատվիրատուի կողմից տրված հումքից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք (արտադրանք) պատրաստող (արտադրող)` սույն հրահանգի 2.2 կետի համաձայն կհամարվի ակցիզային հարկ վճարող: Ակցիզային հարկի գումարը կկազմի 250,0 հազ. դրամ [(300,0 + 160,0 + 40,0) x 50 %]:
3.4. Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում ստացած (տարածքային հարկային տեսչությունում հաշվառման կանգնած) պատվիրատուի կողմից տրված հումքով և պատվերով Հայաստանի Հանրապետության տարածքում պատրաստվող (արտադրվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների (արտադրանքի) գծով պատվիրատուի (ապրանքի սեփականատիրոջ) համար ակցիզային հարկով հարկվող շրջանառություն է հանդիսանում այդ ապրանքների (ներառյալ` պատվիրատուի հումքի արժեքը) իրացման շրջանառությունը` բաց թողման գներով (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի):
Օրինակ. Գինու գործարանը կոնյակի գործարանին հատկացրել է 8000,0 հազ. դրամի կոնյակի սպիրտ (որպես պատվիրատուի հումք)` դրանից կոնյակ պատրաստելու և վերադարձնելու պայմանով: Ստացված հումքից Երևանի կոնյակի գործարանը պատրաստել է 12000 շիշ կոնյակ, որի համար կատարել է 1600,0 հազ. դրամի ծախս` նախատեսելով 400,0 հազար դրամի շահույթ: Տվյալ դեպքում, գինու գործարանը` որպես ակցիզային հարկով հարկման ենթակա պատրաստի (վերջնական) արտադրանքի սեփականատեր` սույն հրահանգի 2.3 կետի համաձայն կհամարվի ակցիզային հարկ վճարող: Ակցիզային հարկի գումարը կկազմի 12500,0 հազ. դրամ [(8000,0 + 1600,0 + 400,0) x 125 %]:
3.5. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող-իրացնողների համար, այդ ապրանքները իրենց խանութների միջոցով իրացնելու դեպքում` ակցիզային հարկով հարկվող օբյեկտ է հանդիսանում դրանց իրացման շրջանառությունը (ներառյալ խանութի կողմից այդ արժեքին միացվող այլ վճարները)` բացթողման գներով (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի):
Օրինակ. Օղի արտադրող ՍՊԸ ունի խանութ, որի միջոցով իրացնում է իր արտադրանքի մի մասը: ՍՊԸ-ում օղու բացթողման գինը կազմում է 300 դրամ: Օղին խանութի միջոցով իրացնելու դեպքում, ընդունենք, որ խանութը լրացուցիչ գանձում է 20 դրամ հավելագին: Ակցիզային հարկով հարկվող շրջանառությունը ՍՊԸ-ի համար կկազմի 320 դրամ, որից ակցիզային հարկը կկազմի 400 դրամ [(300 + 20) x 125 %]:
3.6. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներով աշխատանքի բնեղեն վարձատրության, դրանց փոխանակության, անհատույց (մասնակի հատուցմամբ) տրամադրման դեպքերում հարկվող շրջանառությունը հաշվարկվում է` ելնելով տվյալ հարկ վճարողի գործունեությամբ ձևավորված բացթողման գներից (դրանց բացակայության դեպքում` սովորաբար կիրառվող գներից):
3.7. Շրջանառելի բազմակի օգտագործման տարայի արժեքը չի ներառվում ակցիզային հարկով հարկվող շրջանառության մեջ, եթե համապատասխան պայմանագրերով (մատակարարման պայմաններով, համապատասխան հաշվառմամբ և այլն) հիմնավորվում է տարայի վերադարձման փաստը:
Միանգամյա օգտագործման համար նախատեսված տարայի արժեքը ներառ վում է ակցիզային հարկով հարկվող շրջանառության մեջ և հարկը հաշվարկվում է սույն հրահանգում նշված ընդհանուր կարգով:
4. Օրենքի 4 հոդվածի վերաբերյալ
4.1. Ակցիզային հարկով չեն հարկվում`
ա) Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների իրացումը.
բ) դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների պաշտոնեական օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները:
5. Օրենքի 6 հոդվածի վերաբերյալ
5.1. Ակցիզային հարկը հաշվարկվում է վճարողի կողմից ինքնուրույն` ելնելով ապրանքների իրացման շրջանառությունից և սահմանված դրույքաչափերից (հաշվարկի ձևը տես հավելված 2-ում):
6. Օրենքի 7 հոդվածի վերաբերյալ
6.1. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող-իրացնողները ակցիզային հարկ վճարում են արտադրանքի իրացմանը հաջորդող տասը աշխատանքային օրվա ընթացքում:
6.2. Իրացման պահը որոշվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1997 թ. օգոստոսի 7-ի թիվ 268 հրամանով հաստատված «Հաշվեգրման մեթոդով իրացումից հասույթի ճանաչման պահի մասին» հրահանգով սահմանված կարգով:
7. Օրենքի 8 հոդվածի վերաբերյալ
7.1. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող-իրացնող վճարողների կողմից Հայաստանի Հանրապետությունում ձեռքբերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց օրենքին և սույն հրահանգին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը պակասեցվում է նրանց կողմից վճարման ենթակա ակցիզային հարկի ընդհանուր գումարից:
Սույն կետի կիրառման առումով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող-իրացնող վճարողների կողմից հաշվարկված ակցիզային հարկի գումարը ենթակա է պակասեցման համամասնորեն` այդ ապրանքների համար օգտագործված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումարի չափով:
Ակցիզային դրոշմանիշերի ձեռք բերման համար վճարված գումարները ենթակա են պակասեցման արտադրող-իրացնող վճարողների կողմից հաշվարկված ակցիզային հարկի գումարից` այդ ապրանքների իրացմանը համամասնորեն:
Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրող-իրացնող չհանդիսացող անձանց կողմից ակցիզային հարկով ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում` վճարված ակցիզային հարկի գումարները վերադարձվում են նրանց կամ հաշվանցվում նրանց այլ հարկային պարտավորությունների հաշվին հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում: Հարկի գումարների վերադարձը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկների արդյունքներով` վճարողի դիմումի և արտահանումը հիմնավորող հետևյալ փաստաթղթերի ներկայացման դեպքում.
- առաքման պայմանագրի պատճեն (առկայության դեպքում).
- Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկով ձեռք բերված ապրանքների վճարումը հիմնավորող փաստաթղթերը.
- Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված ԲՄՀ-ի պատճեն` «Բացթողումը թույլատրված է» նշումով:
- նշանակման երկիր ապրանքների մուտքը (ներմուծումը) հաստատող բեռնաուղեկցող փաստաթղթերի պատճեն:
Նշված փաստաթղթերը ներկայացվում են հարկ վճարողի հաշվառման համապատասխան տարածքային հարկային տեսչություն:
Արտադրող-իրացնողներին արտադրական վերամշակման նպատակով` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարողների կողմից որպես հումք իրացնելիս` ակցիզային հարկը հաշվարկվում և վճարվում է ընդհանուր սահմանված կարգով: Ընդ որում, մատակարար ձեռնարկությունը գնորդի պահանջով պարտավոր է հաշվարկային փաստաթղթում կատարել համապատասխան նշում` ակցիզային հարկի գումարի չափի մասին: Ակցիզային հարկի մասին նշումով համապատասխան հաշվարկային փաստաթուղթ կարող է տալ միայն ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք արտադրող-իրացնողը կամ ներմուծողը: Ակցիզային հարկ վճարող չհամարվողների կողմից տրված հաշվարկային փաստաթղթերում ակցիզային հարկի գումարի մասին նշում կատարելու դեպքում` նշված գումարը վճարվում է պետական բյուջե` սույն հրահանգի 6.1 կետում սահմանված ժամկետում:
Սույն կետի կիրառման առումով, հաշվարկային փաստաթղթերում պարտադիր նշվում են հետևյալ տվյալները`
ա) հաշվի հերթական համարը և դուրսգրման ամսաթիվը.
բ) ապրանք առաքող անձի անվանումը և իրավաբանական հասցեն, ֆիզիկական անձի անունը և ազգանունը, բնակության վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).
գ) ապրանքներ ստացող անձի անվանումը և իրավաբանական հասցեն, ֆիզիկական անձի անունը և ազգանունը, բնակության վայրը.
դ) ապրանքների անվանումը և քանակը.
ե) ապրանքների գինը և ընդհանուր արժեքը.
զ) հաշվարկված ակցիզային հարկի գումարը և դրույքաչափը (առանձին տողով).
է) հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (առանձին տողով).
ը) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված այլ տեղեկություններ:
7.2. Տնտեսական և այլ առևտրային գործունեության մի քանի տեսակներ իրականացնելիս ակցիզային հարկի գումարի հաշվարկման նպատակով անհրաժեշտ է ենթաակցիզային ապրանքների գծով վարել առանձին հաշվառում:
7.3. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացումից հետո գնորդների կողմից ապրանքների վերադարձման դեպքում` այդ ապրանքների համար հաշվարկված ակցիզային հարկի գումարներն արտադրող-իրացնողի կողմից պակասեցվում (հաշվանցվում) են բյուջե վճարման ենթակա գումարներից այն հաշվետու ժամանակաշրջանում, որում տեղի է ունեցել գնորդների կողմից ապրանքների վերադարձումը: Միաժամանակ արտադրող-իրացնողը կատարում է այդ ապրանքների հումքի գծով հաշվանցած (պակասեցրած) ակցիզային հարկի գումարի վերահաշվարկ:
8. Օրենքի 9 հոդվածի վերաբերյալ
8.1. Ակցիզային հարկի հաշվարկները Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին ներկայացվում են միայն ակցիզային հարկով հարկման ենթակա` Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների համար:
Ակցիզային հարկի հաշվարկները ներկայացվում են յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար` մինչև դրան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ, սույն հրահանգի հավելված 2-ում նշված ձևով:
9. Ակցիզային հարկի գծով հաշվապահական հաշվառման կարգը
9.1. Ակցիզային հարկի գծով բյուջեի հետ հաշվարկների հաշվառումը իրականացվում է 68 հաշվի («Հաշվարկներ բյուջեի հետ») առանձին ենթահաշվով («Հաշվարկներ ակցիզների գծով»):
Իրացված ապրանքների համար գնորդներից ստացված և հասույթի կազմում իրացում հաշվի վրա հաշվառված ակցիզային հարկի գումարը առաքողի կողմից հաշվառման մեջ արտացոլվում է 46 («Իրացում») հաշվի դեբետով և 68 («Հաշվարկներ բյուջեի հետ») հաշվի կրեդիտով:
Ակցիզային հարկի գումարների բյուջե փոխանցումը հաշվառման մեջ արտացոլվում է 68 հաշվի դեբետով և 51 («Հաշվարկային հաշիվ») հաշվի կրեդիտով:
Մատակարարներին` ակցիզային հարկով հարկման ենթակա հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումարները հաշվառվում են 66 «Հաշվարկներ բյուջեի հետ հետաձգված հարկերի գծով» հաշվի «Հաշվարկներ ակցիզների գծով» ենթահաշվի դեբետով և 60 «Հաշվարկներ մատակարարների հետ» կամ այլ համապատասխան հաշիվների կրեդիտով: Ապրանքների իրացմանը համամասնորեն կատարվում է մատակարարներին վճարված ակցիզային հարկի գումարների պակասեցում, տալով հետևյալ հաշվապահական ձևակերպումը` Դտ 68-Կտ 66:
Ակցիզային դրոշմանիշերի համար վճարված գումարները ձևակերպվում են Դտ 66-Կտ 51 և ապրանքների իրացումից հարկի հաշվարկմանը համամասնորեն կատարվում է պակասեցում, տալով հետևյալ հաշվապահական ձևակերպումը` Դտ 68-Կտ 66:
10. Վճարողների պատասխանատվությունը եվ հարկային մարմինների վերահսկողությունը
10.1. Ակցիզային հարկի ճիշտ հաշվարկման և բյուջե ժամանակին վճարման համար պատասխանատվությունը դրվում է հարկ վճարողների և նրանց պաշտոնատար անձանց վրա:
10.2. Հարկի գումարի հաշվարկման կարգի, վճարման և հաշվարկների ներկայացման ժամկետների խախտման դեպքում կիրառվում են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվության ձևերը:
Հավելված 1 |
Ակցիզային հարկի դրույքաչափերը
Արտադրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ | Ապրանքախմբի անվանումը | Դրույքաչափը (%) |
1 | 2 | 3 |
1604 30 100 | ձկան խավիար | 200 |
2203 | գարեջուր | 50 |
2204, 2205, 2206 | խաղողի և այլ գինիներ, գինենյութ | 50 |
2207, 2208 | սպիրտ և սպիրտային խմիչքներ | 125 |
2402 | սիգարներ, սիգարելաներ և սիգարետներ` ծխախոտով կամ դրա փոխարինողներով | 100 |
2710 00 270 | բենզին | 35 |
2710 00 290 | ||
2710 00 320 | ||
2710 00 340 | ||
2710 00 360 | ||
2710 00 690 | դիզելային վառելիք | 10 |
4203 | հագուստ և հագուստի պարագաներ բնական կաշվից | 25 |
43 01, 43 02, 43 03 | բնական մորթի, դրանից պատրաստված իրեր | 25 |
4303 10 300 | այդ թվում` ոչխարի մորթուց կարված բանվորական և զինվորական կիսավերարկուներ | 0 |
6911, 7013 31 | բյուրեղապակյա և ճենապակյա արտադրանք | 25 |
7113, 7114, 7115, 7116, 7117 | ոսկերչական իրեր, զարդեղեն (բիժուտերիա) | 15 |
Ակցիզային հարկի հաշվարկ | Փաստաթղթի հերթական համարը (Լրացվում է հարկային մարմնի կողմից) | |
1. Հարկ վճարողի հաշվառման համարը ££££££££ |
2. Հաշվետու ժամանակաշրջան Տարի ££££ Ամիս ££ | |
3. Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատեր) անուն, ազգանուն | 4. Իրավաբանական անձի անվանումը | |
5. Քաղաք Հասցե (նոր հասցեի դեպքում, նշել վանդակը) |
6. Աշխատանքային հեռախոսի համարը Տան հեռախոսի համարը |
7. Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ոչ մի գործարք չի կատարվել վանդակում նշել «X» , ստորագրել ստորև և ներկայացնել հաշվարկը ð ð ð ð ð |
հազար դրամ | |||||||||||||||||||||||||||||||||||
|
|
Իրացված արտադրանքին բաժին ընկնող հաշվանցման (պակասեցման) ենթակա ակցիզային հարկի գումարը | |
11. ՀՀ տարածք ներմուծված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումար | |
12. ՀՀ տարածքում ձեռք բերված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումար | |
13. Ընդամենը հաշվանցման (պակասեցման) ենթակա ակցիզային հարկի գումար ([11] + [12]) |
14. Հաշվետու ամսվա համար բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումար [9] - [13] |
15. Նախորդող հաշվետու ժամանակաշրջաններում բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարների ճշգրտումներ |
Ա. Հաշվարկվել |
Բ. Հաշվարկվել |
Հարկ վճարողի/տնօրենի ստորագրություն Հաշվապահի ստորագրություն 25 November, 1998 |
Ամսաթիվ | Կնիք |
Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԼՐԱՑՎՈՒՄ Է ՀԱԶԱՐ ԴՐԱՄՈՎ` ՍՏՈՐԱԿԵՏԻՑ ՀԵՏՈ ՄԵԿ ՆԻՇԻ ՃՇՏՈՒԹՅԱՄԲ)
Ակցիզային հարկի հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է ՀՀ հարկային մարմնի կողմից.
[1]. | Նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` կազմված ութանիշ թվից: |
[2]. | Նշվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար կազմվում է ակցիզային հարկի հաշվարկը: |
[3]. | Նշվում է ակցիզային հարկ վճարող ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անուն, ազգանունը: |
[4]. | Լրացվում է իրավաբանական անձի (իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության) անվանումը: |
[5]. | Լրացվում է ակցիզային հարկի վճարող իրավաբանական (իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության) կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն (բնակության վայրը): |
[6]. | Նշվում է իրավաբանական (իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության) կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) աշխատանքային կամ տան հեռախոսի համարը: |
[7]. | Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ակցիզային հարկի վճարող համարվող անձի կողմից ոչ մի գործարք (գործառնություն) չի կատարվել, լրացվում է հաշվարկի [1]-ից մինչև [6]-րդ տողը ներառյալ, [7]-րդ վանդակում նշվում է «X» և ներկայացվում: |
[8]. | Լրացվում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների անվանումները, ապրանքախմբերով, ըստ արտաքին տնտեսական գործունեություն ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի) և ծածկագրերը (նիշերի թիվը պետք է համապատասխանի «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի հավելված 1-ում բերված քանակին), հարկվող շրջանառությունը, ակցիզային հարկի դրույքաչափը և ակցիզային հարկի գումարը: |
[9]. | Լրացվում է [8]-րդ տողի «Գ» վանդակում նշված թվերի հանրագումարը: |
[10]. | Լրացվում է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 4 հոդվածի ա) և բ) կետերի համապատասխան ակցիզային հարկով չհարկվող ապրանքների շրջանառությունը: |
[11]. | Լրացվում է արտադրող-իրացնողների կողմից հումքի ներմուծման ժամանակ ՀՀ մաքսային մարմինների կողմից գանձված ակցիզային հարկի գումարը: |
[12]. | Լրացվում է արտադրող-իրացնողների կողմից ՀՀ տարածքում որպես հումք ձեռք բերված ապրանքների համար մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի գումարը: |
[13]. | Լրացվում է [11] և [12] վանդակներում նշված թվերի հանրագումարը: |
[14]. | Լրացվում է հաշվետու ամսվա համար բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարը ([9]-[13]): |
[15]. | [Ա] վանդակում լրացվում է նախորդ ժամանակաշրջանների համար ակցիզային հարկի հաշվարկների ճշգրտման արդյունքում բյուջե ավել հաշվարկված հարկի գումարը, իսկ [Բ] վանդակում` պակաս հաշվարկված հարկի գումարը: [15] տողի լրացման դեպքում ակցիզային հարկի հաշվարկին կցվում է ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկ: |
Ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկ | Փաստաթղթի հերթական համարը (լրացվում է հարկային մարմնի կողմից) | |
1. Հարկ վճարողի հաշվառման համարը ££££££££ |
2. Ճշգրտման ժամանակաշրջանը Տարի ££££ Ամիս ££ | |
3. Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատեր) անուն, ազգանուն | 4. Իրավաբանական անձի անվանումը | |
5. Քաղաք Հասցե (նոր հասցեի դեպքում, նշել վանդակը) |
6. Աշխատանքային հեռախոսի համարը Տան հեռախոսի համարը |
7. Եթե ճշգրտման ժամանակաշրջանի համար նախկինում ճշգրտված հաշվարկ չի ներկայացվել վանդակում նշել «X», ð ð ð ð ð |
հազար դրամ | |||||||||||||||||||||||||||||||||||
|
|
Իրացված արտադրանքին բաժին ընկնող հաշվանցման (պակասեցման) ենթակա ակցիզային հարկի գումարը | |
11. ՀՀ տարածք ներմուծված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումար | |
12. ՀՀ տարածքում ձեռք բերված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումար | |
13. Ընդամենը հաշվանցման (պակասեցման) ենթակա ակցիզային հարկի գումար ([11] + [12]) |
14. Ճշգրտման ամսվա համար բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումար [9] - [13] |
15. Ճշգրտման ամսվա համար նախկինում ներկայացված հաշվարկով բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարը |
|
|
Սխալի արդյունքը | Բյուջե վճարման ենթակա գումարի | |
Ա. Ավելացում | Բ. Պակասեցում | |
16. եթե [14]-ը մեծ է [15]-ից` լրացնել «Ա» վանդակում լրացնել [14] - [15] եթե [14]-ը փոքր է [15]-ից` լրացնել «Բ» վանդակում լրացնել [15] - [14] |
Հարկ վճարողի/տնօրենի ստորագրություն Հաշվապահի ստորագրություն |
Ամսաթիվ | Կնիք |
Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՃՇԳՐՏՎԱԾ ՀԱՇՎԱՐԿԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԼՐԱՑՎՈՒՄ Է ՀԱԶԱՐ ԴՐԱՄՈՎ` ՍՏՈՐԱԿԵՏԻՑ ՀԵՏՈ ՄԵԿ ՆԻՇԻ ՃՇՏՈՒԹՅԱՄԲ)
Ակցիզային հարկի հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է ՀՀ հարկային մարմնի կողմից
[1]. | Նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` կազմված ութանիշ թվից: |
[2]. | Նշվում է այն ամիսը, որի համար ներկայացվում է ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկը: |
[3]. | Նշվում է ակցիզային հարկի վճարող ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անուն, ազգանունը: |
[4]. | Լրացվում է իրավաբանական անձի (իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության) անվանումը: |
[5]. | Լրացվում է ակցիզային հարկ վճարող իրավաբանական (իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության) կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն (բնակության վայրը): |
[6]. | Նշվում է իրավաբանական (իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության) աշխատանքային կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) տան հեռախոսի համարը: |
[7]. | Եթե տվյալ ժամանակաշրջանի համար նախկինում ճշգրտված հաշվարկ չեն ներկայացվել աջ մասի վանդակում նշվում է «X»: |
[8]. | Լրացվում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների անվանումները, ապրանքախմբերով, ըստ արտաքին տնտեսական գործունեություն ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի և ծածկագրերը (նիշերի թիվը պետք է համապատասխանի «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի հավելված 1-ում բերված քանակին), ճշգրտված հարկվող շրջանառությունը, ակցիզային հարկի դրույքաչափը և ակցիզային հարկի գումարը: |
[9]. | Լրացվում է [8]-րդ տողի «Գ» վանդակում նշված թվերի հանրագումարը: |
[10]. | Լրացվում է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 4 հոդվածի ա) և բ) կետերին համապատասխան ակցիզային հարկով չհարկվող ապրանքների ճշգրտված շրջանառությունը: |
[11]. | Լրացվում է արտադրող-իրացնողների կողմից հումքի ներմուծման ժամանակ ՀՀ մաքսային մարմինների կողմից գանձված ակցիզային հարկի ճշգրտված գումարը: |
[12]. | Լրացվում է արտադրող-իրացնողների կողմից ՀՀ տարածքում որպես հումք ձեռք բերված ապրանքների համար մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի ճշգրտված գումարը: |
[13]. | Լրացվում է [11] և [12] վանդակներում նշված թվերի հանրագումարը: |
[14]. | Լրացվում է ճշգրտման ամսվա համար բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարը: |
[15]. | Լրացվում է ճշգրտման ամսվա համար նախկինում ներկայացված հաշվարկով բյուջե վճարման ենթակա հարկի գումարը: |
[16]. | [Ա] վանդակում լրացվում է ճշգրտման արդյունքում բյուջե վճարման ենթակա հարկի գումարը, եթե [14] > [15]-ից: [Բ] վանդակում լրացվում է ճշգրտման արդյունքում պակասեցման ենթակա հարկի գումարը, եթե [15] > [14]-ից: Ճշգրտված հաշվարկի [16] տողի («Ա» կամ «Բ» վանդակների) թիվը գրանցվում է հաշվետու ժամանակաշրջանի ակցիզային հարկի հաշվարկի [15] տողի համապատասխանաբար «Ա» կամ «Բ» վանդակներում: |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
04 մայիսի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 310990070