«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 օգոստոսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 10014381
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 հուլիսի 2014 թ. ք. Երևան |
N 45-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՕԾԱՆԵԼԻՔԱՅԻՆ ԵՎ ԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ ՈՒ ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» 2.1.7.012-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 1109-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման 12 կետի «դ» ենթակետը.
Հրամայում եմ`
1. Հաստատել «Օծանելիքային և կոսմետիկական արտադրանքին ու բերանի խոռոչի հիգիենայի միջոցներին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» N 2.1.7.012-14 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 1109-Ն հրամանով հաստատված «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի արտադրությանը և անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-8.2 սանիտարական կանոնների և նորմերի 1-ին, 2-րդ, 6-րդ, 10-րդ գլուխները:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
Նախարար՝ |
Ա. Մուրադյան |
«ՕԾԱՆԵԼԻՔԱՅԻՆ ԵՎ ԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ ՈՒ ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ»
N 2.1.7.012-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ