«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 մարտի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11814151
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
11 փետրվարի 2014 թ. |
թիվ 110-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 165-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 23-ի «Ներքին աուդիտի ստորաբաժանմանը և ներքին աուդիտի կոմիտեին ներկայացվող հիմնական պահանջները սահմանելու մասին» N 165-Ն հրամանով հաստատված հավելվածի 9-րդ կետի 2-րդ ենթակետից հետո լրացնել նոր 3-րդ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.
«3) ներքին աուդիտի կոմիտեի կազմում կարող է ընդգրկվել նաև ոչ հանրային հատվածի կազմակերպության առավելագույնը երկու ներկայացուցիչ (ոչ առևտրային կազմակերպությունների և աուդիտի ոլորտում գործող առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ):»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար |
Դ. Սարգսյան |