«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 դեկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11613466
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
30 հոկտեմբերի 2013 թ. ք. Երևան |
N 506-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Երևանի հեռախոսային ցանցի 100-ամյակը թեմային նվիրված «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ 100-ԱՄՅԱԿԸ» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:
2) Ջորջ Բայրոնի ծննդյան 225-ամյակը թեմային նվիրված «ՋՈՐՋ ԳՈՐԴՈՆ ԲԱՅՐՈՆ. GEORGE GORDՕN BYRON. 1788-1824» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:
2. Գործողության մեջ դնել`
1) Երևանի հեռախոսային ցանցի 100-ամյակը թեմային նվիրված «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ 100-ԱՄՅԱԿԸ» նամականիշը, սահմանելով անվանագինը` 170 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
2) Ջորջ Բայրոնի ծննդյան 225-ամյակը թեմային նվիրված «ՋՈՐՋ ԳՈՐԴՈՆ ԲԱՅՐՈՆ. GEORGE GORDON BYRON. 1788-1824» նամականիշը, սահմանելով անվանագինը` 350 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Գ. Բեգլարյան |
Հաստատված է Հավելված 1 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 506-Ն հրամանի |
Հաստատված է Հավելված 2 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 506-Ն հրամանի |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|