«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 նոյեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 10313434
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
21 հոկտեմբերի 2013 թ. ք. Երևան |
N 1025-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 170-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման հավելված 2-ի ձև N 4-ով և Հայաստանի Հանրապետության մարզերի շահառուների համար սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության առավել հասանելիության ապահովման նպատակով.
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի մարտի 19-ի «Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի հունվարի 26-ի N 67-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 170-Ն հրամանի հավելվածի.
1) 3-րդ կետը «Հաշվառվել» բառից հետո լրացնել «և սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններ մատուցել» բառերով,
2) 3-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել «դ.» պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«դ. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ունեն մասնաճյուղեր կամ գործակալներ` համապատասխան գրասենյակներով, եթե գրանցված են և գտնվում են Երևան քաղաքում:»,
3) 4-րդ կետը լրացնել 4-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«4) Իրենց մասնաճյուղերի կամ գործակալների վերաբերյալ առնվազն հետևյալ տեղեկատվությունը` մասնաճյուղի կամ գործակալի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե:»,
4) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Հաշվառված զբոսաշրջային օպերատորները զբոսաշրջային փաթեթները և առանձին հյուրանոցային ծառայությունները իրացնում են`
1) Սպառողի հետ կնքելով համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված օրինակելի պայմանագրին համապատասխանող պայմանագիր,
2) Ապահովելով սպառողի հետ կնքված պայմանագրի պատշաճ կատարումը` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:»,
5) 10-րդ կետի 1-ին ենթակետը «եռամսյակային տեղեկատվություն» բառերից հետո լրացնել «(նաև` էլեկտրոնային կրիչով)» բառերով,
6) 10-րդ կետի 2-րդ ենթակետը «պայմանագրերի պատճեններ» բառերից հետո լրացնել «և սոցիալական փաթեթի շրջանակներում իրենց գործունեության հետ կապված այլ տեղեկատվություն» բառերով,
7) 12-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) գրասենյակների (այդ թվում նաև մասնաճյուղերի և գործակալների գրասենյակների) նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի պատճենները,»,
8) 12-րդ կետը լրացնել 8-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
«8) մասնաճյուղեր ունենալու դեպքում` մասնաճյուղերի կանոնադրությունների պատճենները, գործակալներ ունենալու դեպքում` գործակալների հետ կնքված գործակալության պայմանագրերի պատճենները:»,
9) 18-րդ կետի 2-րդ ենթակետը «սույն հավելվածի» բառերից հետո լրացնել «3-րդ կետի 1-ին ենթակետի դ. պարբերության,» բառերով,
10) Հրամանի հավելվածի Ձև 1-ը շարադրել համաձայն հավելված 1-ի,
11) Հրամանի հավելվածի Ձև 2-ը շարադրել համաձայն հավելված 2-ի:
2. Մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը հաշվառված, Երևան քաղաքում գրանցված և գտնվող զբոսաշրջային օպերատորները Հրամանի հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի դ. պարբերության և 4-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջների կատարումն ապահովում են և մասնաճյուղերի կանոնադրությունների կամ գործակալների հետ կնքված գործակալության պայմանագրերի պատճենները Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում մինչև 2014 թվականի փետրվարի 1-ը:
Վ. Ավանեսյան |
Հավելված 1 ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թ. հոկտեմբերի 21-ի N 1025-Ն հրամանի
Ձև 1
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱՑՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Զբոսաշրջային օպերատորի անվանումը | |||||||||
Հ/հ |
Սպառողի հետ կնքված պայմանագրի ամսաթիվը և համարը |
Պայմանագիրը մասնաճյուղերի կամ գործակալների միջոցով կնքելու դեպքում մասնաճյուղերի կամ գործակալների տվյալները (անվանում, անհատ ձեռնարկատեր գործակալի անուն, ազգանուն, գտնվելու վայր) |
Սպառողի բնակության վայրը (մարզ, քաղաք) |
Պայմանագրով զբոսաշրջային փաթեթներից օգտված սպառողների (ներառյալ անմիջական ընտանիքի անդամների) քանակը |
Փաթեթում ներառված հյուրանոցային տնտեսության օբյեկտների (ՀՏՕ) անվանումները և գտնվելու վայրերը (մարզ/քաղաք/գյուղ) |
Փաթեթում ներառված գիշերակացերի քանակը կամ առանց գիշերակացի փաթեթի դեպքում փաթեթի տևողությունը և երթուղին |
Փաթեթի գինը |
Փաթեթում ներառված հյուրանոցային ծառայությունների գինը (1 գիշերակացի հաշվարկով) |
Փաթեթի իրացման պայմանագրի կնքման պահին ՀՏՕ-ի կողմից հայտարարված հյուրանոցային ծառայության գործող մանրածախ գինը (1 գիշերակացի հաշվարկով) |
Ընդամենը |
Հավելված 2 ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թ. հոկտեմբերի 21-ի N 1025-Ն հրամանի |
Ձև 2
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱՑՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Զբոսաշրջային օպերատորի անվանումը | ||||||||
Հ/հ |
Սպառողի հետ կնքված պայմանագրի ամսաթիվը և համարը |
Պայմանագիրը մասնաճյուղերի կամ գործակալների միջոցով կնքելու դեպքում մասնաճյուղերի կամ գործակալների տվյալները (անվանում, անհատ ձեռնարկատեր գործակալի անուն, ազգանուն, գտնվելու վայր) |
Սպառողի բնակության վայրը (մարզ, քաղաք) |
Պայմանագրով հյուրանոցային ծառայություններից օգտված սպառողների (ներառյալ անմիջական ընտանիքի անդամների) քանակը |
Հյուրանոցային տնտեսության օբյեկտների (ՀՏՕ) անվանումները և գտնվելու վայրերը (մարզ, քաղաք/գյուղ/ համայնք) |
Գիշերակացերի քանակը |
Հյուրանոցային ծառայությունների գինը (1 գիշերակացի հաշվարկով) |
Հյուրանոցային ծառայության իրացման պայմանագրի կնքման պահին ՀՏՕ-ի կողմից հայտարարված հյուրանոցային ծառայության գործող մանրածախ գինը (1 գիշերակացի հաշվարկով) |
Ընդամենը |