Գլխավոր տեղեկություն
Номер
N 1025-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.12.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.12.02/32(476) Հոդ.322
Принят
Էկոնոմիկայի նախարար
Дата принятия
21.10.2013
Подписан
Էկոնոմիկայի նախարար
Дата подписания
21.10.2013
Дата вступления в силу
12.12.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 նոյեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10313434

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

21 հոկտեմբերի 2013 թ.  

ք. Երևան

N 1025-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 170-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման հավելված 2-ի ձև N 4-ով և Հայաստանի Հանրապետության մարզերի շահառուների համար սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության առավել հասանելիության ապահովման նպատակով.

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի մարտի 19-ի «Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի հունվարի 26-ի N 67-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 170-Ն հրամանի հավելվածի.

1) 3-րդ կետը «Հաշվառվել» բառից հետո լրացնել «և սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններ մատուցել» բառերով,

2) 3-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել «դ.» պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«դ. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ունեն մասնաճյուղեր կամ գործակալներ` համապատասխան գրասենյակներով, եթե գրանցված են և գտնվում են Երևան քաղաքում:»,

3) 4-րդ կետը լրացնել 4-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«4) Իրենց մասնաճյուղերի կամ գործակալների վերաբերյալ առնվազն հետևյալ տեղեկատվությունը` մասնաճյուղի կամ գործակալի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե:»,

4) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Հաշվառված զբոսաշրջային օպերատորները զբոսաշրջային փաթեթները և առանձին հյուրանոցային ծառայությունները իրացնում են`

1) Սպառողի հետ կնքելով համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված օրինակելի պայմանագրին համապատասխանող պայմանագիր,

2) Ապահովելով սպառողի հետ կնքված պայմանագրի պատշաճ կատարումը` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:»,

5) 10-րդ կետի 1-ին ենթակետը «եռամսյակային տեղեկատվություն» բառերից հետո լրացնել «(նաև` էլեկտրոնային կրիչով)» բառերով,

6) 10-րդ կետի 2-րդ ենթակետը «պայմանագրերի պատճեններ» բառերից հետո լրացնել «և սոցիալական փաթեթի շրջանակներում իրենց գործունեության հետ կապված այլ տեղեկատվություն» բառերով,

7) 12-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) գրասենյակների (այդ թվում նաև մասնաճյուղերի և գործակալների գրասենյակների) նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի պատճենները,»,

8) 12-րդ կետը լրացնել 8-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«8) մասնաճյուղեր ունենալու դեպքում` մասնաճյուղերի կանոնադրությունների պատճենները, գործակալներ ունենալու դեպքում` գործակալների հետ կնքված գործակալության պայմանագրերի պատճենները:»,

9) 18-րդ կետի 2-րդ ենթակետը «սույն հավելվածի» բառերից հետո լրացնել «3-րդ կետի 1-ին ենթակետի դ. պարբերության,» բառերով,

10) Հրամանի հավելվածի Ձև 1-ը շարադրել համաձայն հավելված 1-ի,

11) Հրամանի հավելվածի Ձև 2-ը շարադրել համաձայն հավելված 2-ի:

2. Մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը հաշվառված, Երևան քաղաքում գրանցված և գտնվող զբոսաշրջային օպերատորները Հրամանի հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի դ. պարբերության և 4-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջների կատարումն ապահովում են և մասնաճյուղերի կանոնադրությունների կամ գործակալների հետ կնքված գործակալության պայմանագրերի պատճենները Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում մինչև 2014 թվականի փետրվարի 1-ը:

 

  Վ. Ավանեսյան

 

 

Հավելված 1

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2013 թ. հոկտեմբերի 21-ի

N 1025-Ն հրամանի

 

Ձև 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱՑՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Զբոսաշրջային օպերատորի անվանումը

Հ/հ

Սպառողի հետ կնքված պայմանագրի ամսաթիվը և համարը

Պայմանագիրը մասնաճյուղերի կամ գործակալների միջոցով կնքելու դեպքում մասնաճյուղերի կամ գործակալների տվյալները (անվանում, անհատ ձեռնարկատեր գործակալի անուն, ազգանուն, գտնվելու վայր)

Սպառողի բնակության վայրը (մարզ, քաղաք)

Պայմանագրով զբոսաշրջային փաթեթներից օգտված սպառողների

(ներառյալ անմիջական ընտանիքի անդամների) քանակը

Փաթեթում ներառված հյուրանոցային տնտեսության օբյեկտների (ՀՏՕ) անվանումները և գտնվելու վայրերը

(մարզ/քաղաք/գյուղ)

Փաթեթում ներառված գիշերակացերի քանակը կամ առանց գիշերակացի փաթեթի դեպքում փաթեթի տևողությունը և երթուղին

Փաթեթի գինը

Փաթեթում ներառված հյուրանոցային ծառայությունների գինը

(1 գիշերակացի հաշվարկով)

Փաթեթի իրացման պայմանագրի կնքման պահին ՀՏՕ-ի կողմից հայտարարված հյուրանոցային ծառայության գործող մանրածախ գինը

(1 գիշերակացի հաշվարկով)

                   
                   
       

Ընդամենը

         

 

 

Հավելված 2

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2013 թ. հոկտեմբերի 21-ի

N 1025-Ն հրամանի

 

Ձև 2

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱՑՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Զբոսաշրջային օպերատորի անվանումը

Հ/հ

Սպառողի հետ կնքված պայմանագրի ամսաթիվը և համարը

Պայմանագիրը մասնաճյուղերի կամ գործակալների միջոցով կնքելու դեպքում մասնաճյուղերի կամ գործակալների տվյալները

(անվանում, անհատ ձեռնարկատեր գործակալի անուն, ազգանուն, գտնվելու վայր)

Սպառողի բնակության վայրը (մարզ, քաղաք)

Պայմանագրով հյուրանոցային ծառայություններից օգտված սպառողների

(ներառյալ անմիջական ընտանիքի անդամների) քանակը

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների (ՀՏՕ) անվանումները և գտնվելու վայրերը

(մարզ, քաղաք/գյուղ/

համայնք)

Գիշերակացերի

քանակը

Հյուրանոցային ծառայությունների

գինը

(1 գիշերակացի հաշվարկով)

Հյուրանոցային ծառայության իրացման պայմանագրի կնքման պահին ՀՏՕ-ի կողմից հայտարարված հյուրանոցային ծառայության գործող մանրածախ գինը

(1 գիշերակացի հաշվարկով)

                 
                 
       

Ընդամենը

       

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան