ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 ապրիլի 2012 թ. |
N 893-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳՐԻԳՈՐԻՍ» ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ մասերը, «ԳՐԻԳՈՐԻՍ» բժշկա-հումանիտար քոլեջ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 04.04.2012 թվականի թիվ 7651 հայտը.
Հրամայում եմ`
1. Բավարարել «ԳՐԻԳՈՐԻՍ» բժշկա-հումանիտար քոլեջ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2003 թվականի հունիսի 8-ին տրված թիվ Կ-XX-000037 բժշկական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի /միջին մասնագիտական` (դեղագործություն (0405), քույրական գործ (0406), ատամնատեխնիկական գործ (0416), մանկաբարձական գործ (0402))/ գործունեության իրականացման վայրը քաղաք Երևան, Կենտրոն համայնք, Շահումյան 32/1 հասցեն տեղափոխել քաղաք Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 40 հասցե:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին
1) ապահովել լիցենզիայում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկությունների գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե.
3) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Հ. Քուշկյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|