ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 3. |
Օրենքի գործողության ոլորտը |
Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող, շահագործման նպատակով նախապատրաստվող, կոնսերվացվող, ապամոնտաժվող արտադրական վտանգավոր օբյեկտների վրա, բացառությամբ միջուկային և էներգատեղակայանքների, ռադիոակտիվ նյութերի վերամշակման, ջրային համակարգերի, ավիացիայի, ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի, ինչպես նաև ռազմական նշանակության օբյեկտների:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`
1) վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձ` Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված բնորոշմանը համապատասխանող օբյեկտ փաստացի շահագործող, շահագործման նպատակով նախապատրաստող ֆիզիկական անձ կամ կազմակերպություն, այդ թվում` օտարերկրյա, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ` անկախ տվյալ օբյեկտի նկատմամբ առկա իրավունքի բնույթից.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«շահագործման նպատակով նախապատրաստվող արտադրական վտանգավոր օբյեկտ` սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված նախագծային փաստաթղթերի վերաբերյալ դրական փորձագիտական եզրակացություն ստացած օբյեկտ:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 6. |
Արտադրական օբյեկտների ըստ վտանգավորության դասակարգման բնութագրիչները |
1. Սույն օրենքի իմաստով արտադրական վտանգավոր օբյեկտ են համարվում՝
1) արտադրություններ կամ առանձին տեղամասեր, արտադրամասեր, արտադրական հրապարակներ, պահեստարաններ, տեղակայանքներ, տեխնոլոգիական սարքավորումներ կամ ցանկացած այլ օբյեկտ, որտեղ՝
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած սահմանաքանակները գերազանցող չափերով արտադրվում, վերամշակվում, պահվում, փոխադրվում, օգտագործվում կամ ստացվում են հետևյալ հատկանիշներով բնութագրվող վնասակար նյութերը՝ դյուրավառ նյութեր, որոնք գազային վիճակում, նորմալ ճնշման պայմաններում օդի հետ խառնվելու դեպքում դառնում են բոցավառ, և որոնց եռման ջերմաստիճանը նորմալ ճնշման դեպքում հավասար է 200C-ի կամ դրանից ցածր է, օքսիդացող նյութեր, որոնք օժանդակում են այրմանը, հարուցում են կրակի առաջացում կամ նպաստում են այլ նյութերի բոցավառմանը օքսիդավերականգնման էկզոթերմի ռեակցիաների հետևանքով, այրվող նյութեր՝ հեղուկներ, գազեր, փոշիներ, որոնք ունեն ինքնաբռնկվելու հատկություններ, ինչպես նաև կարող են բռնկվել կրակի աղբյուրից, պայթյունավտանգ նյութեր, որոնք կարող են պայթել բոցի ազդեցությամբ կամ ցնցումների և շփման նկատմամբ դրսևորել ավելի զգայունություն, քան երկնիտրաբենզոլը, թունավոր նյութեր, որոնք ազդելով կենդանի օրգանիզմների վրա, կարող են դառնալ հիվանդության կամ մահվան պատճառ, շրջակա բնական միջավայրի համար վտանգ ներկայացնող նյութեր, որոնք ջրային միջավայրում ձեռք են բերում սուր թունավոր հատկություններ,
բ) կիրառվում են 0,07 և ավելի մեգապասկալ ճնշման տակ աշխատող սարքավորումներ, ջրի՝ մինչև 1150 C (60 կՎտ և ավելի հզորության) և 1150 C-ից բարձր ջերմաստիճանի տակ աշխատող ջերմային կայանքներ,
գ) իրականացվում են հանքարդյունահանման, հորապայթեցման աշխատանքներ կամ աշխատանքներ՝ օգտակար հանածոների հանքահարստացման ուղղությամբ,
դ) իրականացվում են թունելաշինական աշխատանքներ կամ ցանկացած այլ աշխատանք ստորերկրյա պայմաններում,
ե) ստացվում են մետաղների հալույթներ.
2) շարժասանդուղքներ, ճոպանուղիներ, կարուսելներ, ֆունիկուլյորներ, ամբարձիչ կռունկներ, մեկ տոննա և ավելի բեռնաբարձությամբ ամբարձիչ սարքավորումներ և մեխանիզմներ.
3) վերելակներ, եթե դրանք տեղադրված են հանրային նշանակության կառույցներում, այդ թվում՝ արտադրական շինություններում, բազմաբնակարանային շենքերում, ընդհանուր օգտագործման համար նախատեսված այլ վայրերում, բացառությամբ 250 կգ ու փոքր բեռնատարողությամբ վերելակների.
4) նավթամթերքների, հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի, հաստատուն և շարժական լցավորման կայաններ, գազագլանաանոթային սարքավորումներ, տեխնոլոգիական նպատակներով գազ օգտագործող օբյեկտներ, գազապահեստարաններ.
5) ջրային լողամիջոցներ, բացառությամբ ջրային հեծանիվների և առանց շարժիչի նավակների, այդ թվում՝ փչովի։
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերով սահմանված արտադրական վտանգավոր օբյեկտների դասակարգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը «օրենսդրությամբ» բառից հետո լրացնել «, ինչպես նաև տեխնիկական հրահանգներով և անձնագրերով» բառերով:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեխնածին վթարների և արտադրական դժբախտ դեպքերի հաշվառումն իրականացնում է լիազոր մարմինը:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Տեխնիկական քննություն կարող են իրականացնել Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը և հավատարմագրված անձինք: Տեխնիկական քննություն չի կարող իրականացնել սույն մասում նշված այն կազմակերպությունը, որը տեխնածին վթարին կամ արտադրական դժբախտ դեպքին նախորդող 1 տարվա ընթացքում դրական փորձագիտական եզրակացություն է տվել տվյալ օբյեկտի վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության կառավարության նախատեսած առանձին դեպքերում տեխնիկական քննություն իրականացնում է լիազոր մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովը:»:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Տեխնիկական անվտանգության փորձաքննություն կարող են իրականացնել Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված և լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հավատարմագրված անձ):».
2) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Արտադրական վտանգավոր օբյեկտների առանձին խմբերի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել փորձաքննության իրականացման պարբերականության ավելի երկար ժամկետներ:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Տեխնիկական փորձաքննության իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «և դրա արդյունքում լիազոր մարմնին ամփոփ տեղեկատվություն տրամադրելու» բառերը հանել, իսկ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը» բառերը փոխարինել «լիազոր մարմինը» բառերով.
2) 4-րդ, 5-րդ, 8-րդ մասերի «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն», «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը» բառերը համապատասխանաբար փոխարինել «լիազոր մարմին», «լիազոր մարմինը» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Արտադրական վտանգավոր օբյեկտի գրանցումը մերժելու մասին տրվում է գրավոր տեղեկանք, որտեղ նշվում են մերժման համար հիմք համարվող հանգամանքները` հղում կատարելով տեխնիկական անվտանգության ոլորտի իրավական ակտերին և դրանց համապատասխան նորմերին։»:
Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Եթե նախորդ տարվա ընթացքում արտադրական վտանգավոր օբյեկտում տեղի են ունեցել արտադրական պատահարներ կամ տեխնածին վթարներ, ապա արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 1-ը լիազոր մարմին է ներկայացնում սահմանված ձևով տեղեկատվություն` իրականացված միջոցառումների և դրանց արդյունքում արտադրական վտանգավոր օբյեկտում տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման և կիրառման վիճակի վերաբերյալ:»:
Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Կարգադրագրով սահմանվում է դրա կատարման ժամկետը, որը կարող է փոփոխվել արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի համապատասխան հիմնավորման դեպքում։».
2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Սույն հոդվածով նախատեսված կարգադրագրերը լիազոր մարմնի կողմից տրվում են, ինչպես նաև կարգադրագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները վերացվում են հավատարմագրված անձի կամ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի հաստատած փորձագիտական եզրակացության հիման վրա:»:
Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 17. |
Լիազոր մարմնի իրավասությունները |
1. Լիազոր մարմնի իրավասություններն են`
ա) տեխնիկական անվտանգության ապահովման պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.
բ) տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառի պետական ծրագրերի մշակումը և ծրագրերի կատարման ապահովումը.
գ) տեխնիկական անվտանգության ապահովման հետ կապված Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.
դ) համագործակցությունը տեխնիկական անվտանգության բնագավառում միջազգային կազմակերպությունների, պետական կառավարման այլ մարմինների, տնտեսավարող սուբյեկտների, արհեստակցական միությունների ընտրովի մարմինների հետ.
ե) հավատարմագրված անձանց, տեխնածին վթարների, մահացու և ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի հաշվառումը, արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարումը.
զ) արտադրական վտանգավոր օբյեկտի ռիսկի վերլուծումը և գնահատումը` ըստ վտանգավորության աստիճանի դասակարգման նպատակով.
է) օրենքով սահմանված կարգով վերահսկողության իրականացումը համապատասխան առանձնացված ստորաբաժանման միջոցով.
ը) տեխնիկական անվտանգության վկայագրին ներկայացվող պահանջների սահմանումը.
թ) սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվության ձևերի սահմանումը.
ժ) սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված կարգադրագրի արձակումը.
ի) տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վարչական վարույթի իրականացումը.
իա) աշխատանքային օրենսդրությանը համապատասխան՝ աշխատանքների անվտանգության գծով տեսչական և վերահսկողական գործառույթներով օժտված պետական մարմինների կամ այլ կառույցների հետ համագործակցությունը.
իբ) տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում իրավական ակտերի ընդունումը.
իգ) սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը.
իդ) սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված վկայականի ձևի հաստատումը.
իե) կարգադրագրերի ձևերի հաստատումը.
իզ) ռեեստրի ձևի և վարման կարգի, ինչպես նաև հավատարմագրված անձանց հաշվառման կարգի հաստատումը.
իէ) օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:»:
Հոդված 11. Օրենքի 18-րդ հոդվածում`
1) «բ», «է», «թ», «ը», «ժա» և «ժգ» կետերն ուժը կորցրած ճանաչել.
2) «ժ» կետի «և հաշվառման» բառերը հանել.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժդ» կետով.
«ժդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:»:
Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» և «ժա» կետերում «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին» բառերը փոխարինել «լիազոր մարմնին» բառերով:
Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածում`
1) 4-րդ մասի «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին» բառերը փոխարինել «լիազոր մարմնին» բառերով.
2) 5-րդ մասի «հոդվածի առաջին մասով» բառերը փոխարինել «հոդվածով» բառով:
Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. հունվարի 17 |