«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 32211537
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
17 նոյեմբերի 2011 թ. ք. Երևան
N 319-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴԻՄՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ) ՍՏԱՑԱԿԱՆԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման դիմումների հաշվառման մատյանի ձևը և վարման կարգը»` համաձայն Հավելված 1-ի:
2. Հաստատել «Դիմողին տրամադրվող (փաստաթղթերի ընդունման վերաբերյալ) ստացականի» ձևաթուղթը` համաձայն Հավելված 2-ի:
3. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
Կոմիտեի նախագահ՝ |
Ե. Զախարյան |
Հավելված 1 ՀՀ կառավարությանն առընթեր 2011 թվականի նոյեմբերի 17-ի N 319-Ն հրամանի |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման դիմումների հաշվառման մատյանը (այսուհետ` Հաշվառման մատյան) բաղկացած է հետևյալ տեղեկությունների լրացման համար նախատեսված դաշտերից`
1) դիմողի անունը, ազգանունը, հայրանունը.
2) անշարժ գույքի գտնվելու վայրը.
3) դիմումով պատվիրվող գործառույթի տեսակը, դրա կատարման համար օրենքով սահմանված ժամկետը.
4) դիմումին կից ներկայացված` պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման ծառայությունների և պետական տուրքի վճարման անդորրագրերում նշված գումարների չափերը.
5) դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը.
6) դիմումի ընդունման ամսաթիվը.
7) դիմումը ընդունող աշխատակցի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը:
2. Հաշվառման մատյանը վարվում է էլեկտրոնային տարբերակով (այսուհետ` Էլեկտրոնային հաշվառման մատյան)` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման և գույքի ու դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գործառույթների ավտոմատացման համար նախատեսված էլեկտրոնային համակարգի (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) միջոցով:
3. Էլեկտրոնային հաշվառման մատյանում մուտքագրված տեղեկությունները պահպանվում են էլեկտրոնային համակարգի տվյալների շտեմարաններում:
4. Էլեկտրոնային համակարգի ծրագրաապարատային կամ հաղորդակցության այնպիսի խափանումների առաջացման դեպքում, որոնց հետևանքով հնարավոր չէ Հաշվառման մատյանում լրացման ենթակա տեղեկությունները մուտքագրել Էլեկտրոնային հաշվառման մատյանում, սույն կարգի 1-ին կետով նախատեսված տեղեկությունները լրացվում են Հաշվառման մատյանի թղթային տարբերակում, որը սույն կարգի 1-ին կետով նախատեսված տեղեկություններից բացի պետք է պարունակի նաև դիմումը ընդունող աշխատակցի ստորագրության համար նախատեսված դաշտ:
Հավելված 2 ՀՀ կառավարությանն առընթեր 2011 թվականի նոյեմբերի 17-ի N 319-Ն հրամանի
անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ________________________ սպասարկման գրասենյակ |
ԴԻՄՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՏԱՑԱԿԱՆ
(ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ)
Դիմումատուի անունը, ազգանունը (անվանումը)
_____________________________________________
Ստացականը տրվում է առ այն, որ դիմումատուից ընդունվել են`
____________________________________________________________________________________
(անշարժ գույքի գտնվելու վայրը)
անշարժ գույքի վերաբերյալ (գործառույթի տեսակի լրացման դաշտ) դիմում և դիմումին կից ներկայացված հետևյալ փաստաթղթերը`
_____________________________________________________________________________________
Դիմումի մուտքագրման ամսաթիվը ______________20___ թ.
Դիմումի մուտքագրման համարը ______________________
Դիմումը ընդունող աշխատակից _______________________________________________________
(անուն, ազգանուն)
____________________________________________________________________________________
(զբաղեցրած պաշտոն)
_________________________________ |
(ստորագրություն) |
Սպասարկման գրասենյակի |
Կ.Տ. |
Դիմումի մուտքագրման համարի միջոցով www.cadastre.am կայքէջում Դուք կարող եք հետևել Ձեր դիմումի քննարկման ընթացքին