Գլխավոր տեղեկություն
Номер
N 173-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (09.01.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.12.30/31(383).1 Հոդ.410.6
Принят
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Дата принятия
22.11.2010
Подписан
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Дата подписания
22.11.2010
Дата вступления в силу
09.01.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 դեկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 10810510

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

22 նոյեմբերի 2010 թ.

N 173-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 07-ԱՄ-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի 2003 թվականի փետրվարի 13-ի «ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 07-ԱՄ-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) հրամանի 1-ին կետից հանել «և կրտսեր» բառերը.

3) հրամանով հաստատված N 1 հավելվածի՝

ա. վերնագրի «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ» բառերով,

բ. վերնագրից հանել «ԵՎ ԿՐՏՍԵՐ» բառերը,

գ. 1-ին կետի «էներգետիկայի նախարարությունում» բառերը փոխարինել «էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում» բառերով,

դ. 1-ին կետից հանել «և կրտսեր» բառերը,

ե. 2-րդ կետի «էներգետիկայի նախարարի» բառերը փոխարինել «էներգետիկայի և բնական պաշարների նախարարի» բառերով,

զ. 9-րդ կետի երրորդ պարբերությունում «և» բառերը փոխարինել «և (կամ)» բառերով,

է. 12-րդ կետի «գ» ենթակետից հանել «ու քվեարկության» բառերը,

ը. 12-րդ կետի «ժբ», «ժգ» և 19-րդ կետի «դ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

թ. 12-րդ կետի «ժդ» ենթակետում «քվեարկության» բառը փոխարինել «գնահատման» բառով,

ժ. 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով,

ժա. 19-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) իրականացնում է հարցազրույցի փուլում մասնակցի (մասնակիցների) կողմից տրված պատասխանների գնահատում.».

4) հրամանով հաստատված N 2 հավելվածի`

ա. վերնագրի «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ» բառերով,

բ. 1-ին կետի «էներգետիկայի նախարարության» բառերը փոխարինել «էներգետիկայի և բնական պաշարների նախարարության» բառերով,

գ. 2-րդ կետի «էներգետիկայի նախարարի» բառերը փոխարինել «էներգետիկայի և բնական պաշարների նախարարի» բառերով,

դ. 9-րդ կետի երրորդ պարբերությունում «դառնում են» բառերը փոխարինել «դառնում է» բառերով, իսկ «և» բառերը փոխարինել «և (կամ)» բառերով,

ե. 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով:

 

 Նախարար՝

 Ա. Մովսիսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան