ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
7 ապրիլի 2010 թ. |
N 109-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 07.04.2010 թ. կայացած նիստի).
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (ընկերության կողմից 06.04.2010 թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱ կազմակերպության «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0458 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 06.04.2010 թ. ներկայացրած դիմումի համաձայն) Հակոբ Վիրաբյանի «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0305 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 06.04.2010 թ. ներկայացրած դիմումի համաձայն) Լյուդվիգ Սարգսյանի «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0349 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
4. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
● «Շենիկ Ֆրուտ» ՍՊ ընկերությանը և «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱ կազմակերպությանը տրամադրել «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության լիցենզիա։
5. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։
Կոմիտեի նախագահ` |
Ե. Զախարյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (07.04.2010թ. հր. N 109 -Լ)
Հ/հ |
Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն), իրավաբա-նական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) |
Բնակության վայրը, |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի |
Գրանց-ման համարը |
Գործունեության տեսակը |
Գործու-նեության իրակա-նացման վայրը |
Գործո-ղության ժամկետը |
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղեկու-թյուններ |
1. |
«Գեոդեզիայի և քարտեզագրու-թյան կենտրոն» ՊՈԱԿ |
Երևան, Կոմիտասի 35/2, հեռ. 255-449 |
ԱԳ 0458 |
26.11.03թ. |
00081804 |
458 |
Տեղագրական և կադաստրային քարտեզագրում |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
2. |
Հակոբ Վիրաբյան |
Երևան, Չարենցի 149, հ. 3-150-593, 552486 |
ԱԳ 0305 |
27.02.03թ. |
305 |
Տեղագրական և կադաստրային քարտեզագրում |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
||
3. |
Լյուդվիգ Սարգսյան |
Երևան, Ռուբինյանց 17/1, բն. 38 |
ԱԳ 0349 |
04.04.03թ. |
349 |
Տեղագրական և կադաստրային քարտեզագրում |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
||
4. |
«Շենիկ Ֆրուտ» ՍՊԸ |
Արմավիրի մարզ, Շենիկի հ-ք, Դավիթ Բեկի 14 |
ԱԳ 0888 |
07.04.10թ. |
04420576 |
883 |
Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամա-դրում | |
5. |
«Գեոդեզիայի և քարտեզագրու-թյան կենտրոն» ՊՈԱԿ |
ք. Երևան, Կոմիտասի 35/2 |
ԱԳ 0889 |
07.04.10թ. |
00081804 |
884 |
Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամա-դրում |