Գլխավոր տեղեկություն
Номер
N 170-Ա/Ք
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (08.04.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.04.15/10(362) Հատուկ բաժին
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
07.04.2010
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
07.04.2010
Дата вступления в силу
08.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

7 ապրիլի 2010 թ.

N 170-Ա/Ք

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԲԱՐԻԿ-Ա» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ (ԼՐԻՎ) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ N 346 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի դ) ենթակետով, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով, 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով 2010 թվականի ապրիլի 1-ի ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 20/16 եզրակացությունը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Կասեցնել «Բարիկ-Ա» բարեգործական հասարակական կազմակերպության միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով N 346 լիցենզիայի գործողությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված «Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման» կարգի 8-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված լիցենզավորման պարտադիր պահանջներն ու պայմանները (հիմնական մանկավարժական կազմ, ուսումնական տարածք և լաբորատոր բազա, ուսումնամեթոդական ապահովվածություն, գրադարանային-տեղեկատվական համակարգ, կրթական ծրագրեր իրականացնելու վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայություն) խախտելու հիմքով` մինչև խախտման պատճառների վերացումը:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին` ձեռնարկել համապատասխան միջոցառումներ` «Բարիկ-Ա» բարեգործական հասարակական կազմակերպության միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով սովորողների հետագա ուսումնառությունը այլ ուսումնական հաստատություններում ապահովելու ուղղությամբ` նրանց շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով:

3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչությանը:

4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

Նախարար`

Ա. Աշոտյան