ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
22 դեկտեմբերի 2009 թ. |
N 09-379-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» և «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունները (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 22.12.2009 թ. կայացած նիստերի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, Կամո Մկրտչյանի «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ
N 0581 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի նախագահի 18.11.2008 թ. թիվ 08-366-Լ հրամանով, համարել վերացված։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 18.12.09 թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Սրվեղ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0816 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
գ Անհատ ձեռնարկատեր Ավետիք Մելիքյանին տրամադրել «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության լիցենզիա։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։
Կոմիտեի նախագահ` |
Ե. Զախարյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(22.12.2009թ. հր. N 09-379-Լ)
Հ/Հ |
Ֆիզիկական անձ(անուն,ազգանուն) իրավաբանական անձ(անվանումը և գործունեության իրականացման վայրը) |
Բնակության վայրը, Գտնվելու վայրը |
Լիցեն-զիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառման համարը(ՀՎՀՀ) |
Գրանցման համարը |
Գործու-նեության տեսակը |
Գործու-նեության իրակա-նացման վայրը |
Գործո-ղության ժամկետը |
Տեղեկու-թյուններ գրանցա-մատյանում լիցենզիայի վերաձևա-կերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղեկու-թյուններ |
1 |
Կամո Մկրտչյան |
Արարատի մարզ, հ-ք. Դարակերտ, 3-րդ փող., 58 տուն, |
ԱԳN10581 |
17.11.05թ. |
|
580 |
Տեղագրական և կադաստրային քարտեզագրում |
ՀՀ |
Անժամկ. |
|
Կոմիտեի 18.11.2008. հր. N 08-366-Լ հրամանով տրված կասեցումը համարվել է վերացված |
2 |
«Սրվեղ» ՍՊԸ |
Տավուշի մ-զ, Ազարամուտ հ-ք, |
ԱԳN0816 |
21.11.08թ. |
07614469 |
811 |
Անշարժ գույքի գնահատում |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
3 |
Ավետիք Մելիքյան |
Ք. Սևան, Չարենցի 50ա |
ԱԳN0860 |
22.12.09թ. |
75404144 |
855 |
Տեղագրական քարտեզագրման և հող. շին. աշխ. իրականացում |
ՀՀ |
Անժամկ. |
|
Լիցենզիայի տրամադրում |