ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
9 օգոստոսի 2007 թ. |
N 07-192-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 09.08.2007 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ՝
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն)՝ «Պրոյեկտ Ռիելթի» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0611 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Է. Ապրեսյան» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0427 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի 27.07.2007 թ. 07-174-Լ հրամանով, համարել վերացված։
3. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
ա) «Գործարար Մելիք» ՍՊ ընկերությանը և «Ամրան Ռիելթի» ՍՊ ընկերությանը տալ «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա,
բ) «Սիլուետ Դիզայն» ՍՊ ընկերությանը, «Նոր Երկիր» ՍՊ ընկերությանը, «Սամավար» ՍՊ ընկերությանը, «Երկնային Առյուծ» ՍՊ ընկերությանը, «Դ. Գ. Ա-Ռիելթի» ՍՊ ընկերությանը և «Պրինց» ՍՊ ընկերությանը տալ «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա:
Կոմիտեի նախագահ` |
Մ. Վարդանյան |
