«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 մայիսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11608173
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
26 մայիսի 2008 թ. ք. Երևան |
N 175-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ` ԱՐՏԵՄ ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՄԱԿԱՆԻՇՈՎ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԲԱՑԻԿԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» ենթակետի դրույթով.
Հաստատել փոստային վճարման պետական նշանի` Արտեմ Ալիխանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Արտեմ Ալիխանյան 1908-1978 Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացուցիչ» նամականիշով միակողմանի բացիկի նմուշը, hամաձայն հավելվածի:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Սարգսյան |
Հաստատված է | |
Հավելված ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թ. մայիսի 26-ի N 175-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Մարության |