ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
15 մայիսի 2008 թ. |
N 08-135-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 15.05.2008 թ. կայացած նիստի).
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Սեյբոլտ-Արմենիա» ՍՊ ընկերության կողմից իրականացված անշարժ գույքի գնահատությունները կատարված են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների խախտումով։
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջները, «Սեյբոլտ-Արմենիա» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0035 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։
2. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
ա. «Ֆլորես» Աճուրդի Տուն ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա.
բ. «Շինհարթակ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։
3. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
Կոմիտեի նախագահ՝ |
Մ. Վարդանյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(15.05.2008 թ. հր. N 08-135-L)
Հ/Հ | Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանա- կան անձ (անվանումը և գործու- նեության իրակա- նացման վայրը) |
Բնակության վայրը, Գտնվելու վայրը | Լիցեն- զիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը | Հարկ վճարողի հաշվառ- ման համարը (ՀՎՀՀ) |
Գրանց- ման հա- մարը |
Գործու- նեության տեսակը . |
Գործու- նեու- թյան իրակա- նացման վայրը |
Գործո- ղության ժամկետը |
Տեղեկու- թյուններ գրանցա- մատյանում լիցենզիայի վերաձևա- կերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղեկու- թյուններ |
1 | «Սեյբոլտ-Արմենիա» ՍՊԸ | Ք.Երևան, Գ. Նժդեհի 9, բն. 8 | ԱԳN0035 | 20.11.01 թ. | 02210893 | 035 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Կասեցվել է խախտումների պատճառով | |
2 | «Ֆլորես» Աճուրդի Տուն ՍՊԸ | Ք. Երևան, Ագաթանգեղոս 6/1 | ԱԳN0770 | 15.05.08 թ. | 02574113 | 766 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Լիցեն- զիայի տրա- մադրում | |
3 | «Շինհարթակ» ՍՊԸ | Ք. Երևան, Սիլիկյան թ. փ. 11, տուն 5 | ԱԳN0772 | 15.05.08 թ. | 01241852 | 767 | Ռիելթորական գործու- նեություն |
ՀՀ | Անժամկ. | Լիցեն- զիայի տրա- մադրում |