«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 փետրվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11803057
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
17 դեկտեմբերի 2002 թ. |
N 855-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ՔԱՂՎԱԾՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի 31 և 35-րդ կետի և ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի N 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1267 որոշմամբ հաստատված «Գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի» 20-րդ կետի կիրարկումն ապահովելու նպատակով`
(նախաբանը լրաց. 17.03.04 N 246-Ն)
Հրամայում եմ`
1. Հաստատել.
ա) «ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի օրինակելի ձևը»` համաձայն հավելված N 1-ի և «հավելված N 1-ով սահմանված ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի օրինակելի ձևի լրացման պահանջները»` համաձայն հավելված N 2-ի.
բ) «պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևը»` համաձայն հավելված N 3-ի և «հավելված N 3-ով սահմանված պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևի լրացման պահանջները»` համաձայն հավելված N 4-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի դեկտեմբերի 4-ի ««Պայմանագրից քաղվածքի» ձևը հաստատելու մասին» N 293 և 2000 թվականի դեկտեմբերի 4-ի ««Վճարման ժամանակացույցի» ձևը հաստատելու մասին» N 296 հրամանները:
Նախարար՝ |
Վ. Խաչատրյան |
|
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի N 855-Ն հրամանի |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
1. Հիմնարկի անվանումը՝____________________ |
3. Հիմնարկին սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքի անվանումը___________ | |||||
2. Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝ |
4. Գանձապետական բյուջետային հաշվի համարը`_______________________ | |||||
|
5. Գանձապետական արտաբյուջետային հաշվի համարը`___________________ | |||||
Ծրագրի անվանումը---------------------------------------- |
Ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի, ծառայության անվանումը* |
Բյուջետային ծախսերի տնտ. դասակարգման հոդվածը |
Ընդամենը տարեկան |
Նախատեսվում է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության ----------թվականի պետական բյուջեից, ընդ որում՝ |
Նախատեսվում է ֆինանսավորել «---»«------------» «------» թվականի հաստատված արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին, ընդ որում՝ | ||||||||
I եռամսյակ |
,,,,,, |
Ընդամենը |
I եռամսյակ |
,,,,,, |
Ընդամենը | |||||||
հունվար |
փետրվար |
մարտ |
,,,,,, |
հունվար |
փետրվար |
մարտ |
,,,,,, |
|||||
1 |
2 |
3=7+11 |
4 |
5 |
6 |
,,,,,, |
7 |
8 |
9 |
10 |
,,,,,, |
11 |
,,,,,, |
,,,,,, |
|||||||||||
,,,,,, |
,,,,,, |
|||||||||||
,,,,,, |
,,,,,, |
|||||||||||
,,,,,, |
,,,,,, |
Հիմնարկի՝ | |||||
Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը |
_________ |
Տեղական գանձապետական բաժանմունքի պաշտոնատար անձի ստորագրությունը |
_________ | ||
Գլխավոր ֆինանսիստի ստորագրությունը` |
_________ |
|
Կնիքի տեղը | ||
«------» «----------------» «200---» թվական |
Կնիքի տեղը | «------» «----------------» «200---» թվական |
|
|
|
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի N 855-Ն հրամանի |
Լ Ր Ա Ց Մ Ա Ն Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր
ՀԱՎԵԼՎԱԾ 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ»
Հավելված N 1-ով սահմանված` «Ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի օրինակելի ձևը» լրացվում է հետևյալ կերպ.
1. աղյուսակի 1-ին սյունակում` ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանը չառնչվող հոդվածների գծով պարտավորություններ ստանձնելիս լրացվում է համապատասխան հոդվածի անվանումը,
2. աղյուսակում նշված` վճարման ենթակա գումարները ներկայացվում են տարեսկզբից աճողական կարգով,
3. վեցամսյա, իննամսյա և տարեկան կտրվածքներով ներկայացվող տեղեկատվության համար աղյուսակի 6-րդ և 10-րդ սյունակներին անմիջապես հաջորդող սյունակների փոխարեն ավելացվում են համապատասխան քանակությամբ սյունակներ,
4. պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը դրվում է միայն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանն առնչվող հոդվածների գծով պայմանագրեր կնքելիս:
5. Եթե գնումների գծով ծախսերի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել.
ա) միայն բյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է միայն տվյալ հիմնարկի գանձապետական բյուջետային հաշվի համարը (տիտղոսային մասի կետ 4), և աղյուսակում լրացվում են 1-ից 7-րդ սյունակները,
բ) արտաբյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է միայն տվյալ հիմնարկի գանձապետական արտաբյուջետային հաշվի համարը (տիտղոսային մասի կետ 5), և աղյուսակում լրացվում են 1-ից 3-րդ և 8-ից 11-րդ սյունակները,
գ) միաժամանակ և բյուջետային և արտաբյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է երկու հաշվեհամարները միաժամանակ (համապատասխանաբար տիտղոսային մասի կետ 4 և կետ 5) և աղյուսակում լրացվում են 1-ից 11-րդ սյունակները:
6. աղյուսակի 1-ին սյունակում՝ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով ֆինանսական պարտավորություններ ստանձնելիս, ձեռքբերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանման փոխարեն լրացվում է «գաղտնի» բառը:
(6-րդ կետը լրաց. 03.06.04 N 521-Ն)
(հավելվածը լրաց. 03.06.04 N 521-Ն)
|
Հավելված N 3 Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի N 855-Ն հրամանի |
ՔԱՂՎԱԾՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ
1. Հիմնարկի անվանումը՝ _______________________
2. Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝
Ծրագրի անվանումը`__________________________
3. Հիմնարկին սպասարկող տեղական գանձապետական 4. Գանձապետական բյուջետային հաշվի համարը`_______
5. Գանձապետական արտաբյուջետային հաշվի համարը`___ |
6. Պայմանագրի կնքման տարին, ամիսը, ամսաթիվը և հերթական համարը՝ __ N _
7. Գնման ձևը՝ O Մեկ աղբյուր, O Գնանշման հարցում, O Նպատակային մրցույթ,
O Պարբերական մրցույթ, Օ Փակ մրցույթ 8. Պայմանագրի կողմ հանդիսացող մատակարարի (կապալառուի կամ ծառայություն
գրանցման վայրը ՝__________________________________________
հարկային հաշվառման կոդը՝ ___________________________________
սպասարկող բանկի (մասնաճյուղի) անվանումը՝ _______________________
հաշվեհամարը` ____________________________________________
9. Պայմանագրի գործողության ժամկետը՝ __________________________ |
Ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի, ծառայության անվանումը |
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածը |
Գնման առարկայի ընդհանուր գինը |
Նախատեսվում է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության ----- թվականի պետական բյուջեից, ընդ որում՝ |
Նախատեսվում է ֆինանսավորել --- ------- ---- թվականին հաստատված արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին, ընդ որում՝ | ||||||||
I եռամսյակ |
,,,,,, |
Ընդամենը |
I եռամսյակ |
,,,,,, |
Ընդամենը | |||||||
հունվար |
փետրվար |
մարտ |
,,,,,, |
հունվար |
փետրվար |
մարտ |
,,,,,, | |||||
1 |
2 |
3=7+11 |
4 |
5 |
6 |
,,,,,, |
7 |
8 |
9 |
10 |
,,,,,, |
11 |
|
|
|
|
|
|
,,,,,, |
|
|
|
|
,,,,,, |
|
Պայմանագրով նախատեսված կանխավճարի | |||||||||||
Ընդհանուր գումարը |
Հատկացման վերջին ժամկետը |
Մարման ժամկետը |
Մարման ժամկետը | ||||||||
I եռամսյակ |
,,,,,, |
Ընդամենը |
I եռամսյակ |
,,,,,, |
Ընդամենը | ||||||
հունվար |
փետրվար |
մարտ |
,,,,,, |
հունվար |
փետրվար |
մարտ |
,,,,,, | ||||
1=6+10 |
2 |
3 |
4 |
5 |
,,,,,, |
6 |
7 |
8 |
9 |
,,,,,, |
10 |
|
|
|
|
|
,,,,,, |
|
|
|
|
,,,,,, |
|
Հիմնարկի` Գլխավոր ֆինանսիստի ստորագրությունը` ________________
Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ____________ ստորագրությունը Կնիքի տեղը ------ ---------------- 200--- թվական |
Տեղական գանձապետական բաժանմունքի պաշտոնատար անձի ստորագրությունը ____________
Կնիքի տեղը
------ ---------------- 200--- թվական |
(հավելվածը խմբ. 17.03.04 N 246-Ն)
|
Հավելված N 4 Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի N 855-Ն հրամանի |
Լ Ր Ա Ց Մ Ա Ն Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր
ՀԱՎԵԼՎԱԾ 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ՔԱՂՎԱԾՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ»
Հավելված N 1-ով սահմանված` «Պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևը» լրացվում է հետևյալ կերպ.
1. քաղվածքի տիտղոսային մասի 6-րդ կետում լրացվում է հիմնական պայմանագրի կնքման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը, պայմանագրերի փոփոխության դեպքում` նաև փոփոխված պայմանագրի, պարբերական մրցույթով կնքված պայմանագրերի դեպքում` նաև համաձայնագրի կնքման տարին, ամիսը‚ ամսաթիվը և համարը,
2. քաղվածքի տիտղոսային մասի 7-րդ կետը և առաջին աղյուսակի 1-ին սյունակը լրացվում է միայն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանն առնչվող բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների գծով պայմանագրեր կնքելիս,
առաջին աղյուսակի 1-ին սյունակում՝ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով պայմանագրեր կնքելիս, ձեռքբերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանման փոխարեն լրացվում է «գաղտնի» բառը,
(2-րդ կետը լրաց. 03.06.04 N 521-Ն)
3. քաղվածքի 2-րդ աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, եթե պայմանագրով նախատեսված է կանխավճարի տրամադրում,
4. քաղվածքի 1-ին և 2-րդ աղյուսակներում վճարման (մարման) ենթակա գումարները ներկայացվում են տարեսկզբից աճողական կարգով,
5. վեցամսյա, իննամսյա և տարեկան կտրվածքներով ներկայացվող տեղեկատվության համար 1-ին աղյուսակի 6-րդ և 10-րդ, 2-րդ աղյուսակի 5-րդ և 9-րդ սյունակներին անմիջապես հաջորդող սյունակների փոխարեն ավելացվում են համապատասխան քանակությամբ սյունակներ,
6. քաղվածքի 1-ին աղյուսակում ներկայացված հատկացումները ներառում են նաև համապատասխան ժամանակահատվածում (եռամսյակում, կիսամյակում կամ տարում) հատկացման (մարման) ենթակա ողջ գումարը` ներառյալ նաև 2-րդ աղյուսակում նշված կանխավճարի գումարները,
7. եթե պայմանագրով նախատեսվող գումարների ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել`
ա) միայն բյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է միայն տվյալ հիմնարկի գանձապետական բյուջետային հաշվի համարը (տիտղոսային մասի կետ 4), և լրացվում են 1-ին աղյուսակում` 1-ից 7-րդ, իսկ կանխավճարի նախատեսված լինելու դեպքում նաև 2-րդ աղյուսակի 1-ից 6-րդ սյունակները.
բ) արտաբյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է միայն տվյալ հիմնարկի գանձապետական արտաբյուջետային հաշվի համարը (տիտղոսային մասի կետ 5), և լրացվում են 1-ին աղյուսակում` 1-ից 3-րդ և 8-ից 11-րդ, իսկ կանխավճարի նախատեսված լինելու դեպքում նաև 2-րդ աղյուսակի 1-ից 2-րդ և 7-ից 10-րդ սյունակները.
գ) միաժամանակ և բյուջետային և արտաբյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է երկու հաշվեհամարները միաժամանակ (համապատասխանաբար տիտղոսային մասի կետ 4 և կետ 5), և 1-ին և 2-րդ աղյուսակներում լրացվում են բոլոր սյունակները,
8. քաղվածքի տիտղոսային մասի 9-րդ կետում լրացվում է պայմանագրի առարկայի կատարման և դրա դիմաց վճարումների իրականացման համար պայմանագրով սահմանված վերջնաժամկետը,
9. պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը դրվում է գնման պայմանագիր կնքելիս:
(հավելվածը խմբ. 17.03.04 N 246-Ն, լրաց. 03.06.04 N 521-Ն)