ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
16 հոկտեմբերի 2007 թ. |
N 07-255-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 16.10.2007թ. կայացած նիստի).
Հրամայում եմ՝
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Ակցեռն» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0109 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի 27.07.07թ. N 07-174-Լ հրամանով, համարել վերացված:
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն)՝ «Նոր Տուն Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0247 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել:
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն)՝ «Ցիտոմար» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0640 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել:
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա:
Կոմիտեի նախագահ՝ |
Մ. Վարդանյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (16.10.2007թ. հր. N 07-255-Լ)
Հ/Հ | ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանա-կան անձ (անվանունը և գործունեության իրականացման վայրը) | Բնակության վայրը, Գտնվելու վայրը | Լիցենզիայի համարը | Լիցենզիան տալու ամսաթիվը | Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) | Գրանցման համարը | Գործունեության տեսակը | Գործու-նեության իրակա-նացման վայրը | Գործո-ղության ժամկետը |
Տեղեկություններ գրանցա- մատյանում լիցենզիայի վերաձևակերպ- ման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղե-կու- թյուն-ներ |
1. | «Ակցեռն» ՍՊԸ | Վ. Վաղարշյան 12 | ԱԳN0109 | 07.03.02 թ. | 00001656 | 109 | ԱԳ Գնահատում | ՀՀ | Անժամկ. | 27.07.07թ. տրված կասեցումը համարել վերացված | |
3. | «Նոր Տուն Ռիելթի» ՍՊԸ | Երևան, Մաշտոցի 15/96 | ԱԳN0247 | 28.10.02 թ. | 02558806 | 247 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել է դիմումի համաձայն | |
4. | «Ցիտոմար» ՍՊԸ | Երևան, Շերամի 43, բն. 17 | ԱԳN0640 | 05.12.06 թ. | 01839875 | 638 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել է դիմումի համաձայն |