«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 32206302
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
11 սեպտեմբերի 2006 թ. |
N 06-387-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ» ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ՀԱՅՏԱՏՈՒ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 20-ի 7-րդ մասը, հոդված 23-ի 2-րդ մասի 3-րդ կետը, հոդված 25-ը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2277- Ն որոշումը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել`
ա/ «Անշարժ գույքի գնահատում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման վկայականի ձևը` համաձայն Հավելվածի N 1-ի:
բ/ Անշարժ գույքի գնահատողների որակավորման դասընթացների ավարտական վկայականի ձևը` համաձայն Հավելվածի N 2-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2002 թվականի հունիսի 5-ի «Վկայականների ձևերը սահմանելու մասին» թիվ 381-Կ հրամանով հաստատված «Անշարժ գույքի գնահատում» լիցենզավորման ենթակա գործունեության հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման վկայականի ձևը:
3. Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական և օրենսդրության մշակման բաժնին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի իրավաբանական և օրենսդրության մշակման բաժնի պետ Ա. Հարությունյանի և լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը` կոմիտեի նախագահի տեղակալ
Հ. Հովհաննիսյանի վրա:
5. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Կոմիտեի նախագահ՝ |
Մ. Վարդանյան |
Հավելված N 1 |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
առ այն, որ նա 200 _ թվականի ________________ ___ ին Մասնագիտական որակավորման հանձնաժողովի __ ______ 200_ թվականի
Ա Ն Շ Ա Ր Ժ Գ ՈՒ Յ Ք Ի Գ Ն Ա Հ Ա Տ Ո Ղ Ի
|
Հավելված N 2 |
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն Տրվում է ______________________________
առ այն, որ նա ___________________________________ ավարտել է
«Անշարժ գույքի գնահատում» Գործողության ժամկետը՝ 3 տարի
|