ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
11 հոկտեմբերի 2019 թվականի թիվ 151-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
31 հոկտեմբերի 2019 թվականի թիվ 590-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 322-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 1032-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառումը համապատասխանեցնել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին,
հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և 34-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 743-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին որոշման 18-րդ կետի 20-րդ ենթակետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը որոշում են.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 322-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի օգոստոսի 27-ի թիվ 629-Ն, 2004 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 993-Ն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 840-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1032-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանում» (այսուհետ՝ Հաշվային պլան) և «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգում» (այսուհետ՝ Հրահանգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Հաշվային պլանի 12-րդ բաժնում 12921-րդ տողից հետո «12902» թիվը փոխարինել «12922» թվով,
2) Հաշվային պլանի 13-րդ բաժնում 13821-րդ տողից հետո «13802» թիվը փոխարինել «13822» թվով,
3) Հաշվային պլանի 19-րդ բաժնում 190-րդ ենթաբաժինը 19002-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« |
|
», |
4) Հաշվային պլանի 20-րդ բաժնում 2020-րդ տողի ներքո հաշվառվող հաշիվները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
5) Հաշվային պլանի 21-րդ բաժնում.
ա. բաժնի 21006-րդ, 21015-րդ և 21026-րդ տողերում «Ֆինանսական վարձակալությամբ ստացված» բառերը փոխարինել «Գործառնական վարձակալությամբ տրված» բառերով,
բ. բաժինը 21125-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 212-րդ ենթաբաժնով.
« |
|
», |
6) Հաշվային պլանի 22-րդ բաժինը 22410-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 225-րդ ենթաբաժնով.
« |
|
», |
7) Հաշվային պլանի 23-րդ բաժնում.
ա. 230-րդ ենթաբաժինը 23002-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
», |
բ. 230-րդ ենթաբաժինը 23012-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
», |
գ. 231-րդ ենթաբաժինը 23102-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
», |
դ. 231-րդ ենթաբաժինը 23112-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
», |
8) Հաշվային պլանի 24-րդ բաժնում 242-րդ ենթաբաժնի ներքո հաշվառվող հաշիվները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
9) Հաշվային պլանի 38-րդ բաժնում.
ա. 380-րդ ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
բ. հաշվային պլանից հանել 381-րդ, 3810-րդ, 38100-րդ, 38101-րդ, 38102-րդ, 38103-րդ տողերը,
10) Հաշվային պլանի 61-րդ բաժինը 61817-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 619-րդ ենթաբաժնով.
« |
|
», |
11) Հաշվային պլանի 66-րդ բաժնում.
ա. 66205-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« |
|
», |
բ. 66213-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
», |
12) Հաշվային պլանի 70-րդ բաժնում 70701-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
13) Հաշվային պլանի 71-րդ բաժնում.
ա. 71110-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« |
|
», |
բ. 71135-րդ տողի «Ֆինանսական վարձակալությամբ վարձակալած հիմնական միջոցների» բառերը փոխարինել «Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ հիմնական միջոցներ)» բառերով,
գ. 71136-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
դ. 71143-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող.
« |
|
», |
14) Հաշվային պլանի 72-րդ բաժնում.
ա. 72205-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողեր.
« |
|
», |
բ. 72213-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 72214-րդ տող.
« |
|
», |
15) Հաշվային պլանի 86-րդ բաժնում 861-րդ ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
16) Հրահանգի 18-րդ բաժնում.
ա. 182-րդ ենթաբաժնի մեկնաբանությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ենթաբաժին 182
«Ֆինանսական վարձակալություն»
Ենթաբաժին 182-ը նախատեսված է տրամադրված ֆինանսական վարձակալության (լիզինգի) հաշվառման համար: Հաշվառումը տարվում է համաձայն ՖՀՄՍ 16 «Վարձակալություն» ստանդարտի:
Ենթաբաժին 182-ը ներառում է հետևյալ 1-ին կարգի հաշիվները` 1820 «Ֆինանսական կազմակերպություններից Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք գումարներ», 1821 «Ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող անձանցից Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք գումարներ», 1822 «Ֆինանսական վարձակալության դիմաց չվաստակած ֆինանսական եկամուտներ ֆինանսական կազմակերպություններից», 1823 «Ֆինանսական վարձակալության դիմաց չվաստակած ֆինանսական եկամուտներ ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող անձանցից»:
1-ին կարգի հաշիվ 1820
«Ֆինանսական կազմակերպություններից Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք գումարներ»
1-ին կարգի հաշիվ 1820-ում ընդգրկված 2-րդ կարգի հաշիվներն ակտիվային են` դեբետում արտացոլվում են ֆինանսական կազմակերպություններից Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք գումարներ, իսկ կրեդիտում՝ ֆինանսական վարձակալության մարումը:
18200 «Բանկերից ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք գումարներ» - հաշիվը նախատեսված է բանկերին տրամադրված ֆինանսական վարձակալության (լիզինգի) գծով ստացվելիք գումարները հաշվառելու համար:
Հաշիվը դեբետագրվում է հիմնական միջոցները ֆինանսական վարձակալությամբ բանկերին տրամադրելիս՝ համաձայն ՖՀՄՍ 16-ի՝
Դտ |
- 18200 |
Կտ |
- ակտիվի համապատասխան հաշիվը |
Կտ |
- 18220 |
Ֆինանսական վարձակալության զուտ ներդրման գումարի և ակտիվի հաշվեկշռային արժեքի տարբերությունը վերագրվում է եկամուտներին կամ ծախսերին, համապատասխանաբար՝ 66114 կամ 72114 հաշիվների միջոցով։
Հաշիվը կրեդիտագրվում է բանկերին տրամադրված ֆինանսական վարձակալության գծով լրիվ կամ մասնակի վճարում ստանալիս՝
Դտ |
Դրամական միջոց |
Կտ |
- 18200: |
Ենթաբաժին 182-ի 1-ին կարգի հաշիվներ 1820-ում և 1821-ում ընդգրկված մնացած հաշիվների հաշվառումը տարվում է նույն սկզբունքով, ինչ որ հաշիվ 18200-ի դեպքում:
1-ին կարգի հաշիվ 1822
«Ֆինանսական վարձակալության դիմաց չվաստակած ֆինանսական եկամուտներ ֆինանսական կազմակերպություններից»
1-ին կարգի հաշիվ 1822-ում ընդգրկված 2-րդ կարգի հաշիվները պասիվային են` կրեդիտում արտացոլվում են ֆինանսական կազմակերպություններից Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք չվաստակած եկամուտները, իսկ դեբետում՝ եկամուտների հաշվեգրմանը զուգահեռ չվաստակած եկամուտների նվազումը:
18220 «Ֆինանսական վարձակալության դիմաց չվաստակած ֆինանսական եկամուտներ բանկերից» - հաշիվը նախատեսված է բանկերին տրամադրված ֆինանսական վարձակալության (լիզինգի) գծով չվաստակած եկամուտների հաշվառման համար:
Հաշիվը կրեդիտագրվում է հիմնական միջոցները ֆինանսական վարձակալությամբ բանկերին տրամադրելիս՝ համաձայն ՖՀՄՍ 16-ի՝
Դտ |
- 18200 |
Կտ |
- 18200 |
Հաշիվը դեբետագրվում է վարձակալության գծով հաշվեգրվող եկամտի չափով
Դտ |
- 18200 |
Կտ |
- 607 ենթաբաժնի համապատասխան հաշիվները: |
Ենթաբաժին 182-ի 1-ին կարգի հաշիվներ 1822-ում և 1823-ում ընդգրկված մնացած հաշիվների հաշվառումը տարվում է նույն սկզբունքով, ինչ որ հաշիվ 18200-ի դեպքում:»,
17) Հրահանգի 19-րդ բաժնում 190-րդ ենթաբաժնի մեկնաբանություններից հանել «Ենթաբաժին 190-ը ներառում է հետևյալ 1-ին կարգի հաշիվները՝ 1900 «Դեբիտորական պարտքերի»:» բառերը,
18) Հրահանգի 21-րդ բաժնում.
ա. 21-րդ բաժնի մեկնաբանությունների առաջին պարբերությունում «Շահագործումից դուրս գտնվող հիմնական միջոցներ» բառերից հետո լրացնել «, 212 «Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ հիմնական միջոցներ)»» բառերը,
բ. բաժնի 21006-րդ հաշվի մեկնաբանությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21006 «Գործառնական վարձակալությամբ տրված հիմնական միջոցներ» - հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից գործառնական վարձակալությամբ տրամադրված հիմնական միջոցների հաշվառման համար: Հաշվի հաշվառումն իրականացվում է համաձայն ՖՀՄՍ 16-ի:»,
գ. 211-րդ ենթաբաժնի մեկնաբանություններից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 212-րդ ենթաբաժին.
«Ենթաբաժին 212
«Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ հիմնական միջոցներ)»
Ենթաբաժին 212-ում ընդգրկված հաշիվները նախատեսված են օգտագործման իրավունքի ձևով այն ակտիվների, նրանց մաշվածության և արժեզրկման հաշվառման համար, որոնց հիմքում ընկած են հիմնական միջոցներ:
Ենթաբաժին 212-ը ներառում է հետևյալ 1-ին կարգի հաշիվները՝ 2120 «Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ հիմնական միջոցներ)», 2121 «Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ հիմնական միջոցներ) կուտակված մաշվածություն», 2122 «Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ հիմնական միջոցներ) կուտակված արժեզրկում»:
1-ին կարգի հաշիվ 2120
«Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ հիմնական միջոցներ)»
1-ին կարգի հաշիվ 2120-ում ընդգրկված հաշիվները նախատեսված են կազմակերպության կողմից օգտագործման իրավունքի ձևով այն ակտիվների հաշվառման համար, որոնց հիմքում ընկած են հիմնական միջոցներ:
21200 «Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ hողամասեր)» - հաշիվը նախատեսված է կազմակերպության oգտագործման իրավունքի ձևով այն ակտիվների հաշվառման համար, որոնց հիմքում ընկած են հողամասեր: Հաշվի հաշվառումն իրականացվում է համաձայն ՖՀՄՍ 16-ի:
Հաշիվը դեբետագրվում է հողամասի վարձակալության վերցման դեպքում՝ վարձակալության գծով, ՖՀՄՍ 16-ի համաձայն վճարման ենթակա գումարների ներկա արժեքի և ստանդարտով սահմանված օգտագործման իրավունքի արժեքի մաս կազմող այլ բաղադրիչների (ուղղակի վճարած գումարներ, ապատեղակայման և զբաղեցրած տեղանքի վերականգնման ծախսեր և այլն) հանրագումարի չափով.
Դտ |
- 21200 |
Կտ |
- ենթաբաժին 380-ի համապատասխան հաշիվ |
Կտ |
- դրամական միջոցներ և/կամ պարտավորության համապատասխան հաշիվ: |
Հաշիվը կարող է դեբետագրվել նաև վարձակալության գծով պարտավորության դրական վերաչափման դեպքում, ինչպես նաև ձևափոխման արդյունքում այն ավելացումների դեպքերում, որոնք չեն դիտվել առանձին վարձակալություն.
Դտ |
- 21200 |
Կտ |
- ենթաբաժին 380-ի համապատասխան հաշիվ: |
Հաշիվը կարող է կրեդիտագրվել վարձակալության գծով պարտավորության բացասական վերաչափման և վարձակալության ձևափոխման դեպքում:
Դտ |
- ենթաբաժին 380-ի համապատասխան հաշիվ |
Կտ |
- 21200:», |
19) Հրահանգի 22-րդ բաժնի մեկնաբանությունների առաջին պարբերությունը «224 «Գուդվիլ»» բառերից հետո լրացնել «, 225 «Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ)»» բառերով,
20) Հրահանգի 24-րդ բաժնում.
ա. բաժնի մեկնաբանությունների առաջին պարբերության մեջ «Կապիտալ ներդրումներ կազմակերպության վարձակալված հիմնական միջոցներում» բառերը փոխարինել «Կապիտալ ներդրումներ կազմակերպության օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում՝ հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ)» բառերով,
բ. բաժնի 24200-րդ հաշվի մեկնաբանությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24200 «Կապիտալ ներդրումներ կազմակերպության օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում՝ հիմնական միջոցներ)» - այս հաշիվը ներկայացնում է օգտագործման իրավունքի ձևով այն ակտիվների վրա կատարվող կապիտալ ներդրումների հաշվառման համար, որոնց հիմքում ընկած են հիմնական միջոցներ: Հաշվառումը իրականացվում է 24000-րդ հաշվի հաշվառման սկզբունքով:»,
21) Հրահանգի 38-րդ բաժնում.
ա. բաժնի մեկնաբանությունների առաջին պարբերության մեջ «380 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք գումարներ», 381 «Ֆինանսական վարձակալության դիմաց չկրած ֆինանսական ծախսեր»» բառերը փոխարինել «380 «Վարձակալության գծով պարտավորություններ»» բառերով,
բ. 380-րդ ենթաբաժնի մեկնաբանությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ենթաբաժին 380
«Վարձակալության գծով պարտավորություններ»
Ենթաբաժին 380-ում ընդգրկված հաշիվները նախատեսված են այլ անձանց նկատմամբ վարձակալության գծով պարտավորությունների հաշվառման համար: Հաշվառումը իրականացվում է ՖՀՄՍ 16 «Վարձակալություն» ստանդարտի համաձայն:
1-ին կարգի հաշիվ 3800
«Վարձակալության գծով պարտավորություններ»
38000 «Բանկերի նկատմամբ վարձակալության գծով պարտավորություններ» - հաշիվը նախատեսված է բանկերին վարձակալության գծով վճարվելիք գումարների հաշվառման համար:
Հաշիվը կրեդիտագրվում է հիմնական միջոցների վարձակալության սկզբնական ճանաչման ժամանակ՝ վարձակալության գծով վճարման ենթակա գումարների ներկա արժեքի չափով` համաձայն ՖՀՄՍ 16-ի.
Դտ |
- 2120-ի համապատասխան հաշիվ |
Կտ |
- 38000 |
Հաշիվը կրեդիտագրվում է վարձակալության գծով վճարվելիք գումարների հետագա հաշվառման շրջանակներում հաշվեգրվող վճարումների չափով՝
Դտ |
- 70701 |
Կտ |
- 38000: |
Հաշիվը կարող է կրեդիտագրվել նաև պարտավորության դրական վերաչափման դեպքում, ձևափոխման արդյունքում առաջացող ավելացումների դեպքերում, որոնք չեն դիտվել առանձին վարձակալություն, ինչպես նաև ձևափոխման արդյունքում առաջացող այլ ճշգրտումների դեպքում.
Դտ |
- 2120-ի համապատասխան հաշիվ |
Կտ |
- 38000: |
Հաշիվը դեբետագրվում է վարձավճարները վճարելիս՝
Դտ |
- 38000 |
Կտ |
- Դրամական միջոցներ», |
Հաշիվը դեբետագրվում է նաև պարտավորության բացասական վերաչափման, ինչպես նաև ձևափոխման արդյունքում առաջացող ճշգրտումների դեպքում.
Դտ |
- 38000 |
Կտ |
- 2120-ի համապատասխան հաշիվ: |
Այն դեպքերում, երբ բացասական վերաչափման կամ վարձակալության շրջանակի նվազման արդյունքում օգտագործման իրավունքի ձևով ակտիվների գումարը հավասարվում է զրոյի, իսկ պարտավորության հաշվին առկա է նվազման ենթակա մնացորդ, ապա այն նվազում է ուղղակիորեն վերագրվելով եկամուտներին.
Դտ |
- 38000 |
Կտ |
- 66305: |
1-ին կարգի հաշիվ 3801
«Կարճաժամկետ վարձակալության կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով պարտավորություններ»
38010 «Բանկերի նկատմամբ կարճաժամկետ վարձակալության կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով պարտավորություններ» - հաշիվը նախատեսված է բանկերին կարճաժամկետ վարձակալության կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով վճարվելիք գումարների հաշվառման համար:
Հաշիվը կրեդիտագրվում է վերը նշված միջոցների գծով հաշվեգրվող վարձակալության վճարումների չափով՝ վարձակալության ժամանակահատվածում համաչափ բաշխվածության կամ այլ համակարգված սկզբունքի հիման վրա՝ համաձայն ՖՀՄՍ 16-ի.
Դտ |
- 71110 |
Կտ |
- 38010:», |
գ. Հրահանգից հանել 381-րդ ենթաբաժնի մեկնաբանությունները,
22) Հրահանգի 51-րդ բաժնում.
ա. 51100 հաշվի նկարագրության մեջ
«Դտ |
- 51100 |
Կտ |
- Դրամական միջոցներ, 39240 |
Հաշիվը դեբետագրվում է տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի անվանական արժեքի դիմաց կատարված վճարի գումարի չափով:»
բառերը փոխարինել
«Դտ |
- 51100 |
Կտ |
- 50000 |
Հաշիվը կրեդիտագրվում է տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի անվանական արժեքի դիմաց կատարված վճարի գումարի չափով:
«Դտ |
- Դրամական միջոցներ |
Կտ |
- 51100:» |
բառերով,
բ. 51101 հաշվի նկարագրության մեջ
«Դտ |
- 51101 |
Կտ |
- Դրամական միջոցներ, 39240 |
Հաշիվը դեբետագրվում է տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի անվանական արժեքի դիմաց կատարված վճարի գումարի չափով:»
բառերը փոխարինել
«Դտ |
- 51101 |
Կտ |
- 50001 |
Հաշիվը կրեդիտագրվում է տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի անվանական արժեքը գերազանցող պակաս վճարած գումարի դիմաց կատարված վճարի գումարի չափով
«Դտ |
- Դրամական միջոցներ |
Կտ |
- 51101:» |
բառերով,
23) Հրահանգի 61-րդ բաժնում.
ա. բաժնի մեկնաբանություններում «618 «Եկամուտներ այլ ներդրումային ծառայություններից»» բառերից հետո լրացնել «, 619 «Եկամուտներ գործառնական վարձակալությունից»» բառերը,
բ. բաժնի մեկնաբանություններում «ստացվելիք տոկոսների» բառերը փոխարինել «ստացվելիք գումարների համապատասխան» բառերով,
24) Հրահանգի 62-րդ բաժնի մեկնաբանություններում «ստացվելիք տոկոսների» բառերը փոխարինել «ստացվելիք գումարների համապատասխան» բառերով,
25) Հրահանգի 80-րդ բաժնում 802-րդ ենթաբաժնի մեկնաբանությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ենթաբաժին 802
«Ածանցյալ գործիքներ»
Ենթաբաժին 802-ը նախատեսված է արժութային, արժեթղթերի և այլ ածանցյալ գործիքների պայմանագրային արժեքի հաշվառման համար: Արժութային ածանցյալների դեպքում արտարժութային միջոցների գրանցումը կատարվում է գործարքի կնքման օրը ՀՀ կենտրոնական բանկի կողմից հայտարարված ֆինանսական շուկայում ձևավորված փոխարժեքով, այնուհետ իրականացվում է օրական վերագնահատում` պայմանավորված վերը նշված փոխարժեքի փոփոխությամբ: Սույն ենթաբաժնի հաշիվների ներքո արտացոլվող գումարները ներառում են ածանցյալ գործիքների գծով հաշվեգրված տոկոսները:»,
26) Հրահանգի 81-րդ բաժնում 814-րդ ենթաբաժինը լրացնել հետևյալ նախադասություններով.
«1-ին կարգի հաշիվ 8140-ում հաշվառվում են Կազմակերպության կողմից իր անունից կնքված ապահովագրական պայմանագրերը:
1-ին կարգի հաշիվ 8141-ում հաշվառվում են հաճախորդի կողմից իր անունից կամ Կազմակերպության կողմից հաճախորդի անունից կնքված այն ապահովագրական պայմանագրերը, համաձայն որոնց շահառուն հանդիսանում է Կազմակերպությունը:
Ենթաբաժին 814-ի բոլոր հաշիվների հաշվառումն իրականացվում է ապահովագրական պայմանագրերով սահմանված ապահովագրական գումարների չափով: Ֆրանշիզայի առկայությունը հաշվի չի առնվում:»,
27) Հրահանգի 86-րդ բաժնում 861-րդ ենթաբաժնի մեկնաբանությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ենթաբաժին 861
«Կարճաժամկետ վարձակալությամբ ստացված ակտիվներ կամ վարձակալությամբ ստացված փոքրարժեք ակտիվներ»
Ենթաբաժին 861-ը նախատեսված է կազմակերպության կողմից կարճաժամկետ վարձակալությամբ ստացված, ինչպես նաև վարձակալված փոքրարժեք ակտիվների հաշվառման համար, որոնք չեն հաշվառվում հաշվեկշռային հաշիվներում որպես օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ՝ համաձայն ՖՀՄՍ 16-ի: Սույն ենթաբաժնում ընդգրկվող միջոցները անհրաժեշտ է հաշվառել պայմանագրով սահմանված տվյալ տարվա վարձակալության գումարի չափով: Սույն ենթաբաժնում ընդգրկվող միջոցների բարելավմանն ուղղված ներդրումները ենթակա են ծախսագրման:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2019 թ. հոկտեմբերի 16 ք. Երևան |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Ջանջուղազյան |
2019 թ. հոկտեմբերի 31 Երևան |