Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՄԱՍԻՆ
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները (այնուհետ` Կողմեր),
հաշվի առնելով ազատ առևտրի գոտու պատշաճ և արդյունավետ գործելու անհրաժեշտությունը,
ապրանքների ազատ տեղաշարժման պայմանների ձևավորման նպատակներից ելնելով,
ելնելով համաշխարհային տնտեսության և միջազգային առևտրային համակարգին ինտեգրման անհրաժեշտությունից,
ղեկավարվելով իրենց պետությունների բնակչության կենսամակարդակի մշտական բարձրացման ձգտումով,
ելնելով նրանից, որ սույն Պայմանագրի դրույթները կիրառվում են Կողմերի միջև ապրանքների առևտրում,
ընդունելով միջազգային իրավունքի ընդհանուր նորմերը և կողմնորոշվելով ԱՀԿ համաձայնագրերի նորմերով, մասնավորապես` ՄԱԳՀ 1994, ներառյալ հոդված XXIV ՄԱԳՀ 1994,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Սահմանումներ
1. Սույն Պայմանագրում օգտագործվող հասկացությունները նշանակում են.
ԱՀԿ - Առևտրի համաշխարհային կազմակերպություն` ստեղծված Առևտրի համաշխարհային կազմակերպության հիմնադրման մասին Համաձայնագրին համապատասխան, ստորագրված 1994 թվականի ապրիլի 15-ին` Մարաքեշում,
ՄԱԳՀ 1994 - 1994 թվականի` մաքսերի և առևտրի գլխավոր Համաձայնագիր, որը ներկայացված է 1994 թվականի ապրիլի 15-ի` Առևտրի համաշխարհային կազմակերպության հիմնադրման մասին Համաձայնագրին կից` 1Ա Հավելվածում,
վճարումներ` մաքսային տուրքերին համարժեք - ապրանքների ներմուծման և արտահանման ժամանակ, ինչպես նաև Կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում գանձվող վճարներ, որոնք նպատակներով և տնտեսական ազդեցությամբ համանման են այն մաքսատուրքերին, որոնք չեն համարվում մաքսատուրքեր, ներմուծման և արտահանման գործողությունների կատարման համար մատուցվող ծառայությունների արժեքի փոխհատուցում և կապված չեն փոխադարձ առևտրում պաշտպանիչ, հակադեմպինգային փոխհատուցման հատուկ միջոցների կիրառման հետ,
ապրանքի ներմուծում - ապրանքների ներմուծում Կողմի մաքսային տարածք` առանց հետադարձ արտահանման պարտավորվածության,
ապրանքի արտահանում - ապրանքների արտահանում Կողմի մաքսային տարածքից` առանց հետադարձ ներմուծման պարտավորվածության,
վերաարտահանում - ապրանքի արտահանում` սկիզբ առած Կողմերից մեկի մաքսային տարածքից, մյուս Կողմի մաքսային տարածքից` երրորդ երկրներ,
թույլատրված վերաարտահանում - ապրանքի վերաարտահանում, որի նկատմամբ այդ ապրանքի ծագման երկիր հանդիսացող Կողմը սահմանում կամ պահպանում է մաքսատուրքերը երրորդ երկրներ արտահանման ժամանակ` ապրանքի ծագման երկրի լիազոր մարմնի կողմից տրված, պատշաճ ձևակերպված գրավոր թույլտվության առկայության դեպքում,
չթույլատրված վերաարտահանում - ապրանքի վերաարտահանում, որի նկատմամբ այդ ապրանքի ծագման երկիր հանդիսացող Կողմը սահմանում կամ պահպանում է մաքսատուրքերը երրորդ երկրներ արտահանման ժամանակ` առանց ապրանքի ծագման երկրի լիազոր մարմնի կողմից տրված, պատշաճ ձևակերպված գրավոր թույլտվության:
2. Սույն Պայմանագրում օգտագործվող հղումները ՄԱԳՀ 1994 դրույթներին կամ այլ միջազգային պայմանագրերին` ստորագրված ԱՀԿ շրջանակներում, որոնցում ներառված են «պայմանավորված կողմ/պայմանավորվող կողմեր» կամ «անդամ/անդամներ» հասկացությունները, նշանակում են, համապատասխանաբար, Կողմ/Կողմեր, ինչպես նշված են սույն Պայմանագրի ներածական մասում:
Հոդված 2
Մաքսային տուրքերին համարժեք մաքսային տուրքերի և վճարների կիրառումը
1. Կողմը չի կիրառում մաքսային տուրքեր կամ մաքսային տուրքերին համարժեք այլ վճարներ այն ապրանքի արտահանման նկատմամբ, որը նախատեսված է մյուս Կողմի մաքսային տարածքի համար, և/կամ է մյուս Կողմի մաքսային տարածքում առաջացած ապրանքի ներմուծման համար` բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են սույն Պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող 1-ին Հավելվածում:
2. Կողմերը փոխադարձ առևտրում չեն բարձրացնում մաքսատուրքերի դրույքաչափերը սույն Պայմանագրի 1-ին Հավելվածում նշված ապրանքների նկատմամբ:
3. Եթե սույն Պայմանագրի 1-ին Հավելվածի համաձայն արտահանման մաքսատուրք կիրառող Կողմը երրորդ երկրի նկատմամբ հանել կամ նվազեցրել է դրույքաչափը, ապա տվյալ փոփոխությունը կիրառվում է Կողմերի նկատմամբ: Սույն կանոնը կիրառվում է սույն Պայմանագրի 18-րդ հոդվածի դրույթների նկատմամբ` առանց վնասի:
4. Եթե այլ բան նախատեսված չէ սույն Պայմանագրով, մաքսատուրքերը չեն կիրառվի այն ձևով, որը կհանգեցնի երրորդ երկրների և Կողմերի միջև խտրականության աճի:
5. Եթե սույն Պայմանագրի 1-ին Հավելվածում նշված ապրանքների նկատմամբ, տնտեսական, վիճակագրական և այլ ցուցանիշներից կախված, նախատեսվում է տուրքերի դրույքաչափերի փոփոխման մեխանիզմ` բացառությամբ ապրանքի մաքսային արժեքի, ապա Կողմերն այդ մեխանիզմը չեն փոփոխի այն ձևով, որը կհանգեցնի սակագնային պաշտպանման մակարդակի բարձրացման:
6. Սույն Պայմանագրին միացած պետությունը չի կիրառում մաքսատուրքեր մյուս Կողմերի մաքսային տարածքից ծագած և մյուս Կողմերի մաքսային տարածքների համար նախատեսված ապրանքի արտահանման կամ ներմուծման նկատմամբ այնպիսի ձևով, որը կհանգեցնի տուրքերի դրույքաչափերի բարձրացման այն դրույքաչափի նկատմամբ, որը կիրառվում էր միացող պետության կողմից մյուս Կողմերի նկատմամբ սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից, եթե այլ բան չի հետևում տուրքի սահմանման կարգից, որն օգտագործվում է սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից:
7. Սույն հոդվածում ցանկացած Կողմի ոչինչ չի խոչընդոտում ապրանքի ներմուծման դիմաց գանձել`
պարտադիր վճար` սույն Պայմանագրի 5-րդ հոդվածի դրույթներին համապատասխան ներքին հարկին համարժեք, որը գանձվում է տվյալ ապրանքի հանդեպ, եթե այն արտադրված է այդ Կողմերի տարածքում, կամ այն ապրանքի հանդեպ, որից ներմուծվող ապրանքը մասամբ կամ ամբողջությամբ պատրաստված կամ արտադրված էր, կամ` վճար` կախված սույն Պայմանագրի 5-րդ հոդվածի դրույթներին համապատասխան ներմուծվող ապրանքի նկատմամբ ներքին հարկերի կիրառման հետ,
տուրք` կիրառվող սույն Պայմանագրի 8-րդ և 9-րդ հոդվածների դրույթներին համապատասխան:
8. Սույն հոդվածում ոչինչ չի խոչընդոտում Կողմին` գանձելու ապրանքի ներմուծման և արտահանման նկատմամբ տուրքեր, որոնք հիմնված են մատուցված ծառայությունների արժեքի վրա և կիրառվում են ՄԱԳՀ 1994 VIII հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան:
9. Կողմը չի փոփոխում տուրքերի սահմանման և կիրառման եղանակները և կարգը, որոնք նախատեսված են սույն հոդվածի 7-րդ կետում` այնպես, որ դա կբերի տուրքի չափի բարձրացման այն տուրքի չափի նկատմամբ, որը կիրառվում է Կողմի կողմից սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից, առանց մատուցվող ծառայությունների արժեքի ավելացման, եթե միայն նման փոփոխությունն ուղղված չէ մատուցվող ծառայությունների արժեքի մակարդակի առավել ամբողջական արտացոլմանը:
10. Սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրվա ընթացքում Կողմերը միմյանց ծանուցում են այն տուրքերի մասին, որոնք նախատեսված են սույն հոդվածի 8-րդ կետում:
11. Այն դեպքում, եթե Կողմը մյուս Կողմերի մաքսային տարածքներ արտահանման ժամանակ կիրառում է արտահանման մաքսատուրքի զրոյական կամ նվազեցված դրույքաչափեր, քան կիրառվում են երրորդ երկրների մաքսային տարածքների համար նախատեսված ապրանքների արտահանման նկատմամբ, ապա այդպիսի մյուս Կողմերն արգելում են տվյալ ապրանքների չթույլատրված վերաարտահանումը:
Այն դեպքում, եթե նշված արգելքը սահմանված չէ կամ փաստացի չի կիրառվում, ապա այն Կողմը, որը մյուս Կողմերի մաքսային տարածքներ արտահանման ժամանակ կիրառում է արտահանման մաքսատուրքի զրոյական կամ նվազեցված դրույքաչափեր, ունի իրավունք ավելացնելու դրանք մինչև այն մակարդակ, որը կիրառվում է երրորդ երկրների մաքսային տարածքներ ներմուծման ժամանակ:
12. Կողմերը երկկողմ պայմանավորվածությունների շրջանակներում կարող են պայմանավորվել հարաբերությունների կարգավորման` սույն հոդվածի 11-րդ կետով նախատեսված այլ ձևերի մասին, որոնք չեն նախատեսում վերաարտահանման արգելքի կիրառում:
13. Սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրվա ընթացքում յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմերին գրավոր ծանուցում է այն ապրանքների մասին, որոնցից երրորդ երկրներ արտահանելու ժամանակ գանձվում են մաքսատուրքեր, ինչպես նաև` այդ մաքսատուրքերի դրույքաչափերի մասին (և երբ դա կիրառելի է, դրույքաչափերի հաշվարկման մեխանիզմը):
14. Սույն հոդվածի 13-րդ կետում նշված ապրանքների ցանկի ցանկացած փոփոխություն, ինչպես նաև սույն հոդվածի 13-րդ կետում նշված մաքսատուրքի հաշվարկի մեխանիզմի կամ դրույքաչափի ցանկացած փոփոխություն յուրաքանչյուր Կողմ գրավոր ներկայացնում է մյուս Կողմերին ոչ ուշ, քան սույն փոփոխություններն ուժի մեջ մտնելուց 30 օր առաջ:
15. Կողմերը պայմանավորվեցին բանակցել սույն Պայմանագրի 1-ին Հավելվածում նշված արտահանման տուրքերի փուլային չեղյալ հայտարարման և նվազեցման մասին: Նշված բանակցությունների առաջին փուլը կկայանա ոչ ուշ, քան սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց վեց ամիս անց:
Նշված բանակցությունների արդյունքները ձևակերպվում են արձանագրություններով:
Հոդված 3
Փոխադարձ առևտրում քանակական սահմանափակումների վերացում
1. Կողմերից ոչ մեկը չի սահմանում և/կամ չի պահպանում մյուս Կողմի տարածքի համար նախատեսված ցանկացած ապրանքի ներմուծման կամ մյուս Կողմերի տարածքից արտահանման ժամանակ ոչ մի արգելքներ և սահմանափակումներ` բացառությամբ նրանց, որոնք թույլատրվում են ՄԱԳՀ 1994 11-րդ հոդվածով, այդ թվում` նշված հոդվածի պարզաբանման ծանոթություններով, ինչպես նաև` սույն Պայմանագրի 8-րդ և 9-րդ հոդվածներով:
2. Արգելքները և սահմանափակումները, որոնք, սույն հոդվածի 1-ին կետի համաձայն, ենթակա են վերացման, և որոնք գործում են սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից, չեղյալ են հայտարարվում` համաձայն ժամանակացույցի` նախատեսված սույն Պայմանագրին կից 2-րդ Հավելվածով, որը հանդիսանում է նրա անբաժանելի մասը:
3. Այն Կողմը, որը սահմանել է քանակական սահմանափակումներ, որոնք թույլատրվում են սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, նախօրոք տեղեկացնում է մյուս Կողմերին նշված սահմանափակումների կիրառումը սահմանելու պատճառների, ձևերի և հնարավոր ժամկետների մասին, ելնելով Կողմերի շահերից, նշված գործողությունների հիմնավորմամբ:
4. Այն բոլոր հարցերը, որոնք ծագում են թույլատրելի քանակական սահմանափակումների կիրառմամբ, Կողմերը լուծում են խորհրդակցությունների եղանակով:
5. Սույն հոդվածի համաձայն` միջոցների ընտրության ժամանակ Կողմերը նախապատվությունը տալիս են նրանց, որոնք ամենաքիչ բացասական ազդեցությունն են թողնում սույն Պայմանագրի նպատակներն իրականացնելու վրա:
6. Կողմերը քանակական սահմանափակումները կիրառելիս պահպանում են ՄԱԳՀ 1994 XIII հոդվածի դրույթները:
Հոդված 4
Ապրանքների ծագման երկիրը որոշելը
1. Այն ապրանքների ծագման երկրի որոշման համար, որոնք ծագում են Կողմերից և գտնվում են միմյանց հետ ապրանքային շրջանառության մեջ, Կողմերը ղեկավարվում են Ապրանքների ծագման երկրի կանոններով, որը հանդիսանում է 2009 թվականի նոյեմբերի 20-ի` «Անկախ Պետությունների Համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման Կանոնների մասին» Համաձայնագրի անբաժանելի մասը:
2. Ծագող և երրորդ երկրներից Կողմերի մաքսային տարածքներ ներմուծվող, Կողմերի մաքսային տարածքներից երրորդ երկրներ արտահանվող Ապրանքների ծագման երկրի որոշման կարգը կանոնակարգվում է ազգային օրենսդրությամբ և միջազգային այն պայմանագրերով, որոնց մասնակիցներ են համարվում նրանք:
Հոդված 5
Ազգային ռեժիմ
Կողմերը միմյանց տրամադրում են ազգային ռեժիմ` ՄԱԳՀ 1994 III հոդվածի համաձայն:
Հոդված 6
Պետական գնումներ
1. ՄԱԳՀ 1994 III հոդվածի 8.ա կետի հասկացությամբ` պետական գնումներին վերաբերող բոլոր օրենքների, նորմատիվային ակտերի, ընթացակարգերի և փորձի նկատմամբ, որոնց վրա տարածվում են սույն հոդվածի 3-րդ կետի դրույթները, յուրաքանչյուր Կողմ ցանկացած մյուս Կողմի տարածքից ծագած ապրանքներին և նրանց մատակարարներին տրամադրում է ռեժիմ ոչ ավելի պակաս բարենպաստ, քան այն, որը տրամադրվում է.
1) հայրենական ապրանքներին և մատակարարներին,
2) ապրանքներին` ծագած ցանկացած մյուս Կողմի տարածքից, և նրանց մատակարարներին:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն կիրառվում այն մաքսատուրքերի և այլ վճարների նկատմամբ, որոնք համարժեք են ներմուծման ժամանակ գանձվող մաքսատուրքերին:
3. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները կիրառվում են երկկողմ կամ բազմակողմ հիմքով` շահագրգիռ Կողմերի միջև:
4. Սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց երեք ամսվա ընթացքում շահագրգիռ Կողմերը բանակցությունների մեջ կմտնեն սույն Պայմանագրին կից` պետական գնումների կարգավորման ոլորտում կանոնների և ընթացակարգերի նկատմամբ Կողմերի պարտավորությունները որոշող Արձանագրության մշակման վերաբերյալ` երեք տարում դրանք ավարտելու նպատակով:
Հոդված 7
Տարանցման ազատություն
1. Ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցման կարգավորումը սույն Պայմանագրի շրջանակներում Կողմերի կողմից կատարվում է ՄԱԳՀ 1994 V հոդվածի դրույթներին համապատասխան:
2. Ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցման ժամանակ կիրառվում են հետևյալ պայմանները.
1) այն ապրանքները, որոնք տարանցումով փոխադրվում են Կողմերի տարածքով, պետք է միաժամանակ`
ա/ մնան անփոփոխ տեսքով` բացառությամբ բնական մաշվածության հետևանքով փոփոխությունների կամ նորմալ պայմաններում պահպանման և տեղափոխման վնասի,
բ/ չօգտագործվեն այլ նպատակներով` բացի տարանցումից,
գ/ ուղարկող մաքսային մարմնի կողմից նշանակման մաքսային մարմիններին հասցվեն սահմանված ժամկետում` ելնելով ապրանքը տեղափոխող տրանսպորտային միջոցների հնարավորություններից, նշված երթուղուց և տեղափոխման այլ պայմաններից,
2) այն դեպքերում, երբ դա չի հակասում սույն Պայմանագրի պայմաններին, Կողմը, իր օրենսդրությամբ համաձայնեցված, կարող է սահմանել առանձին տեսակների ապրանքների ցանկեր, որոնց տարանցումը արգելված է, ինչպես նաև` առանձին տեսակների ապրանքների ցանկեր, որոնց տարանցման համար պահանջվում է Կողմի լիազոր մարմնի հատուկ թույլտվությունների ստացում: Կողմերը միմյանց ծանուցում են իրենց ցանկերի մասին,
3) վթարի կամ անհաղթահարելի ուժի հանգամանքների առաջացման պատճառով տարանցումն ընդհատելու դեպքում փոխադրողը ղեկավարվում է այն Կողմի ազգային օրենսդրությամբ սահմանված նորմերով, որի տարածքում կատարվել է տարանցման ընդհատումը,
4) Կողմերի մաքսային մարմինները փոխադարձաբար ճանաչում են ազգային միջոցների նույնականությունը, մաքսային ապահովման այլ միջոցները, ինչպես նաև այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ապրանքների և դրանք տեղափոխող տրանսպորտային միջոցների վերահսկողության համար` միջազգային կոնվենցիաներին, որոնց մասնակիցներ են համարվում Կողմերը, և/կամ իրենց միջև ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան,
5) Կողմերից յուրաքանչյուրը այն ապրանքների նկատմամբ, որոնք գտնվում են ցանկացած այլ Կողմի տարածքով տարանցման մեջ, տրամադրում է ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը կտրամադրվեր այդպիսի ապրանքներին, եթե դրանք ծագման վայրից փոխադրվեին նշանակման վայր` առանց մյուս Կողմի տարածքով տեղափոխման:
3. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում խողովակաշարային տրանսպորտի վրա:
4. Շահագրգիռ Կողմերն սկսում են բանակցություններ վարել խողովակաշարային տրանսպորտով տարանցման մասին համաձայնագրի մշակման վերաբերյալ, և այդ բանակցությունները կավարտեն սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:
Հոդված 8
Փոխադարձ առևտրում հատուկ պաշտպանիչ միջոցների կիրառում
1. Սույն Համաձայնագրում ոչինչ չի սահմանափակում Կողմի (մաքսային միության) իրավունքը` կիրառել հատուկ պաշտպանիչ միջոցներ: Այդպիսի միջոցները արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ պետք է կիրառվեն միայն ՄԱԳՀ 1994 XIX հոդվածին, Պաշտպանիչ միջոցների մասին ԱՀԿ Համաձայնագրին և սույն Պայմանագրին համապատասխան:
2. Կողմը (մաքսային միությունը) հատուկ պաշտպանիչ միջոցների կիրառման ժամանակ բացառում է այդ միջոցների ազդեցությունը այն ապրանքի վրա, որը ծագած է մյուս Կողմի տարածքից, պայմանով, որ տվյալ ապրանքի ներմուծումը կիրականացվի այնպիսի քանակներով և պայմաններով, որոնք չեն վնասում և/կամ չեն առաջացնում այդ Կողմի (մաքսային միության) ազգային արդյունաբերությանը վնաս պատճառելու վտանգ:
Մյուս Կողմի տարածքից ծագած ապրանքի ներմուծումը դիտարկվում է որպես վնաս չպատճառող և/կամ Կողմի (մաքսային միությանը) ազգային արդյունաբերությանը վնաս չսպառնացող, եթե մյուս Կողմը վերջին երեք տարվա ընթացում չի դասվում ներմուծվող ապրանքի հինգ հիմնական մատակարարների թվում և միաժամանակ պահպանում է հետևյալ պայմանները.
մյուս Կողմի արտահանման ծավալները վերջին երեք տարվա ընթացքում կրճատվել կամ աճել են փոքր ծավալներով (բացարձակ և հարաբերական ցուցանիշներով) մյուս երկրներից ներմուծման համեմատ,
մյուս Կողմից ապրանքների արտահանման գների մակարդակը հավասար է կամ մեծ հայրենական ապրանքարտադրողների` նմանատիպ կամ ներքին շուկայում ներմուծող Կողմի (մաքսային միության) մրցունակ ապրանքների գների մակարդակից:
3. Կողմերից (մաքսային միության) մեկի հատուկ պաշտպանիչ միջոցները կիրառելու մտադրության դեպքում այդ Կողմը (մաքսային միությունը) հետաքննության ավարտից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում այդ մտադրության մասին տեղեկացնում է մյուս Կողմերին, որոնք կարող են վնասվել միջոցների կիրառման հետևանքով: Շահագրգիռ Կողմերը փոխադարձաբար ընդունելի որոշումներ գտնելու նպատակով անց են կացնում խորհրդակցություններ:
4. Հատուկ պաշտպանիչ միջոցների ձևի ընտրման ժամանակ Կողմերը (մաքսային միությունը) նախապատվություն են տալիս այն միջոցներին, որոնք ամենաքիչ վնասը կհասցնեն սույն Պայմանագրի նպատակներն իրականացնելիս:
Հոդված 9
Փոխադարձ առևտրում հակադեմպինգային և փոխհատուցման միջոցների կիրառում
1. Սույն Պայմանագրում ոչինչ չի խոչընդոտում Կողմին (մաքսային միություն)` կիրառելու համար հակադեմպինգային և փոխհատուցման միջոցներ մյուս Կողմից ծագած ապրանքի ներմուծման նկատմամբ: Այդպիսի միջոցները արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ պետք է կիրառվեն միայն ՄԱԳՀ 1994 VI և XVI հոդվածներին, Սուբսիդիաների և փոխհատուցման միջոցների մասին ԱՀԿ Համաձայնագրին և սույն Պայմանագրին համապատասխան:
2. Կողմերից մեկի (մաքսային միության) հակադեմպինգային և փոխհատուցման միջոցները կիրառելու մտադրության դեպքում այդ Կողմը (մաքսային միություն) մինչև այդ միջոցները կիրառելը տրամադրում է համապատասխան տեղեկատվություն մյուս շահագրգիռ Կողմերին հիմնական փաստերի և ելքերի վերաբերյալ, որոնք այդ միջոցների կիրառման համար հիմնական են համարվում: Որպեսզի Կողմերը կարողանան պաշտպանել իրենց շահերը, նման տեղեկատվության տրամադրումը պետք է լինի նախօրոք, բայց ոչ ուշ, քան հետաքննության ավարտից երեսուն օր առաջ:
3. Կողմը (մաքսային միությունը), որը մտադրված է կիրառել կամ երկարաձգել հակադեմպինգային և փոխհատուցման միջոցները, պետք է շահագրգիռ Կողմերի կողմից, մինչև հետաքննությունն ավարտելը, խորհրդակցություններ անցկացնելու համար տրամադրի համապատասխան հնարավորություն:
4. Հակադեմպինգային և փոխհատուցման միջոցների ձևի ընտրման ժամանակ Կողմերը (մաքսային միություն) նախապատվություն են տալիս այն միջոցներին, որոնք ամենաքիչ վնասը կհասցնեն սույն Պայմանագրի նպատակներն իրականացնելիս:
Հոդված 10
Սուբսիդիաների տրամադրում
1. Կողմերը տրամադրում են սուբսիդիաներ` ՄԱԳՀ 1994 VI և XVI հոդվածների դրույթներին, Սուբսիդիաների և փոխհատուցման միջոցների մասին ԱՀԿ Համաձայնագրին համապատասխան:
2. Կողմերը չեն պահպանում և չեն տրամադրում արգելված սուբսիդիաներ Սուբսիդիաների և փոխհատուցման միջոցների մասին ԱՀԿ Համաձայնագրի 3-րդ հոդվածի հասկացությամբ` բացառությամբ այն միջոցների, որոնք նախատեսված են սույն Պայմանագրին կից 3-րդ Հավելվածում, որը հանդիսանում է նրա անբաժանելի մասը:
3. Կողմերը ձեռնպահ են մնում սուբսիդիաների և փոխհատուցման միջոցների մասին ԱՀԿ Համաձայնագրի 2-րդ հոդվածի հասկացությամբ հատուկ սուբսիդիաների տրամադրումից, որոնք կարող են հանգեցնել մյուս Կողմերի շահերի լուրջ սահմանափակման և կբերեն բացասական հետևանքների, որոնք նախատեսված են Սուբսիդիաների և փոխհատուցման միջոցների մասին ԱՀԿ Համաձայնագրի 6-րդ հոդվածով:
4. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է ձեռնարկություններին տրամադրվող պետական օժանդակության թափանցիկությունը` մյուս Կողմերին տեղեկացնելով պետության կողմից տարեկան կտրվածքով հատկացված օժանդակության ընդհանուր գումարի և բաշխման մասին և, մյուս Կողմի պահանջով, կոնկրետ դեպքերով պետական օժանդակության և այդպիսի օժանդակության տրամադրման սխեմաների մասին տեղեկատվություն տրամադրելով:
Հոդված 11
Տեխնիկական արգելքները առևտրում
Կողմերը փոխադարձ առևտրում կիրառում են տեխնիկական միջոցներ, ներառյալ տեխնիկական կանոնակարգեր, չափորոշիչներ և համապատասխանության գնահատման գործողություններ, ղեկավարվելով Առևտրում տեխնիկական արգելքների մասին ԱՀԿ Համաձայնագրի կանոններով և սկզբունքներով:
Կողմերը համագործակցում են չափորոշման, չափագիտության, համապատասխանության գնահատման (հաստատման), հավատարմագրման, պետական վերահսկողության (հսկողության) ոլորտներում, հավաստագրման, չափագիտության և չափորոշման Միջպետական խորհրդի շրջանակներում` 1992 թվականի մարտի 13-ի` չափորոշման, չափագիտության և հավաստագրման ոլորտում համաձայնեցված քաղաքականության անցկացման մասին Համաձայնագրի հիման վրա:
Հոդված 12
Սանիտարական և ֆիտոսանիտարական միջոցներ
Կողմերը փոխադարձ առևտրում ղեկավարվում են Սանիտարական և ֆիտոսանիտարական միջոցների կիրառման մասին ԱՀԿ Համաձայնագրի սկզբունքներով և կանոններով, ինչպես նաև համապատասխան բնագավառների միջազգային պայմանագրերով, որոնց մասնակիցներն են համարվում:
Հոդված 13
Վճարներ
1. Ապրանքների փոխադարձ առևտուր իրականացնելու շրջանակներում Կողմերը չեն պահպանում գործող և չեն սահմանում նոր սահմանափակումներ ապրանքների մատակարարման համար վճարների և միջազգային փոխանցումների մկատմամբ` բացի այն դեպքերից, որոնք նախատեսված են սույն Պայմանագրի 14-րդ հոդվածով:
2. Սույն Պայմանագրում ոչինչ չի շոշափում Կողմերի այն իրավունքները և պարտավորությունները, որոնք բխում են Արժույթի միջազգային հիմնադրամի անդամակցությունից` Միջազգային արժույթի հիմնադրամի մասին Համաձայնագրի հոդվածներին համապատասխան կամ հատուկ արժութային համաձայնագրի դրույթներով, որը կնքվում է Կողմերի միջև` սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան:
3. Եթե սույն Պայմանագրին միացող պետությունը չի համարվում Արժույթի միջազգային հիմնադրամի մասին Համաձայնագրի հոդվածների մասնակից, ապա Կողմերը այդ պետության հետ կնքում են հատուկ արժութային համաձայնագիր, որը սահմանում է վճարների կատարման կարգը` կապված ապրանքների փոխադարձ առևտրի իրականացման հետ:
4. Եթե Կողմերից որևէ մեկը դուրս է գալիս Միջազգային արժույթի հիմնադրամից, հետ է վերցնում կամ ինչ-որ ձևով դադարեցնում է իր պարտավորությունները` Արժույթի միջազգային հիմնադրամի մասին Համաձայնագրի VIII հոդվածի համաձայն, ապա այդպիսի Կողմը մյուս Կողմերի հետ հնարավորինս կարճ ժամկետում կնքում է թելադրված հատուկ արժութային համաձայնագիր:
Հոդված 14
Սահմանափակումներ` վճարային հաշվեկշռի ապահովման նպատակով
1. Յուրաքանչյուր Կողմ իր վճարային հաշվեկշռի հավասարակշռության լուրջ խախտման և արտաքին ֆինանսական վիճակի լուրջ դժվարությունների դեպքում մյուս Կողմերի հետ ապրանքների առևտրում, իրենց օրենսդրությամբ նախատեսված միջոցների ձեռնարկման ճանապարհով, որոնք կհանգեցնեն ներմուծման համար թույլատրված ապրանքի արժեքի կամ քանակի սահմանափակման, կարող է սահմանել կամ պահպանել սահմանափակումներ` չհակասելով ՄԱԳՀ 1994 XII հոդվածին և ՄԱԳՀ 1994 Վճարային հաշվեկշռի մասին դրույթները հասկանալով, այդ թվում` կիրառել սահմանափակումներ Կողմերի միջև ապրանքների առևտրի իրականացման հետ կապված վճարների և փոխանցումների նկատմամբ:
Ապրանքների փոխադարձ առևտրում սահմանափակող միջոցները, ներառյալ, սույն կետում նշված նպատակներից ելնելով, փոխանցումների և վճարների նկատմամբ սահմանափակումները, կարող են կիրառվել, եթե Կողմերից ապրանքների ներմուծման համար փոխադարձ առևտրի շրջանակներում իրականացվող վճարները կատարվում են արժույթներով, որում ձևավորվում են սույն հոդվածի 2-րդ կետում նշված արժութային պահուստները այն Կողմի, որը ապրանքների փոխադարձ առևտրում կիրառում է այդպիսի սահմանափակող միջոցներ:
2. Ներմուծման նկատմամբ սահմանափակումները, ներառյալ, սույն հոդվածին համապատասխան, Կողմի կողմից սահմանված, պահպանված և ավելացված վճարները և փոխանցումները, չպետք է լինեն ավելի զգալի, քան դա անհրաժեշտ է այդպիսի Կողմի արժութային պահուստների լուրջ կրճատման անխուսափելի վտանգի կանխման համար, կամ` այդպիսի Կողմի արժութային պահուստների տրամաբանական աճի տեմպի վերականգնման համար:
3. Յուրաքանչյուր Կողմ, որը կրում է արտաքին ֆինանսական դրության և վճարային հաշվեկշռի հետ կապված դժվարություններ, առաջին հերթին այդ դրությունը շտկելու ուղղությամբ օգտագործում է այնպիսի հնարավորություններ, որոնք թույլ են տալիս չշոշափելու ապրանքների առևտուրը, և հատկապես արտաքին կրեդիտների և այլ ռեսուրսների ներգրավման հնարավորությունը, և ապահովում է այդպիսի կրեդիտների և ռեսուրսների պատշաճ օգտագործումը:
4. Այն Կողմերը, որոնք, սույն հոդվածի համաձայն, կիրառում են սահմանափակումներ`
հետևում են Միջազգային արժութային հիմնադրամի մասին Համաձայնագրի հոդվածներին կամ պարտավորություններին, որը նախատեսված է հատուկ արժութային համաձայնագրում,
չեն հասցնում ավելորդ վնաս յուրաքանչյուր մյուս Կողմի` կոմերցիոն, տնտեսական և ֆինանսական շահերին,
չեն կիրառում այնպիսի միջոցներ, որոնք դուրս են անհրաժեշտության սահմաններից` վճարային հաշվեկշռի վիճակի հետ կապված,
չեն ստեղծում խտրականություն Կողմերի միջև, եթե միայն ապրանքների առևտրի սահմանափակման միջոցներն ուղղված չեն արժույթների միջև հաշվեկշռի հավասարեցմանը. այդ դեպքում միջոցները չպետք է դուրս գան անհրաժեշտ խտրական մոտեցման սահմաններից,
աստիճանաբար վերացնում են սույն հոդվածում համապատասխանաբար ներառված միջոցները` իրենց կիրառումը դրդող հանգամանքները մեղմացնելու չափով,
սույն հոդվածին համապատասխան` միջոցների կիրառման ժամանակ, առանց խելամիտ հիմունքների, չեն խոչընդոտում նվազագույն կոմերցիոն քանակությամբ ցանկացած ապրանքի ներմուծմանը, որի հեռացումը առևտրային շրջանառությունից կխախտի սովորական առևտրի ուղղությունները,
չեն կիրառում այնպիսի սահմանափակումներ, որոնք կխոչընդոտեն կոմերցիոն նմուշների ներմուծմանը կամ պատենտի, ապրանքային նշանների, հեղինակային իրավունքի կամ նմանատիպ գործողությունների մասին դրույթների պահպանմանը:
5. Միջոցների մեջ, որոնց կիրառումը ենթադրվում է սույն հոդվածին համապատասխանությամբ, չեն մտնում այնպիսի միջոցները, ինչպիսիք են տուրքերի, լիցենզավորման և քվոտավորման պահպանումը կամ կիրառումը, եթե միայն, վճարային հաշվեկշռի վիճակից ելնելով, այլ միջոցները չեն կարող կանգնեցնել արտաքին հաշվարկների հետ կտրուկ վատացման վիճակը:
6. Այն միջոցների կիրառման ժամանակ, որոնք սահմանափակում են վճարների և փոխանցումների իրականացումը և համարվում են ընթացիկ գործողություններ, ցանկացած Կողմ, որը կիրառում է այդպիսի միջոցներ, անհապաղ տեղեկացնում է Միջազգային արժութային հիմնադրամին, Միջազգային արժութային հիմնադրամի մասին Համաձայնագրի VIII հոդված դրույթներին համապատասխան, ընթացիկ գործողությունների ազատությունը սահմանափակելու մասին և Միջազգային արժութային հիմնադրամի հետ անցկացնում է խորհրդակցություններ արտաքին ֆինանսական կամ վճարային հաշվեկշռի դրությունն ուղղելու, ինչպես նաև տնտեսական խնդիրների հայտնաբերման ուղղությամբ, որոնք կարող են հանգեցնել այդպիսի Կողմի վճարային հաշվեկշռի վատացման, և ձեռնարկվող միջոցներից լավագույնը որոշելու համար:
7. Սույն հոդվածին համապատասխան` Կողմերի կողմից կիրառվող կամ պահպանվող ցանկացած սահմանափակում կամ այդ սահմանափակումներում ցանկացած փոփոխություն համարվում է մյուս Կողմերին անհետաձգելի ծանուցման առարկա:
8. Սույն հոդվածի համաձայն, եթե պարտավորությունները թույլ են տալիս, մինչև մյուս Կողմերի հետ խորհրդակցություն անցկացնելը, որոնց շահերին կարող են դիպչել, Կողմերից ոչ մեկը չի կիրառում սահմանափակումներ: Եթե սահմանափակումները կիրառվում են մինչև խորհրդակցությունների անցկացումը, ապա խորհրդակցություններն անցկացվում են հնարավորինս սեղմ ժամկետում:
Խորհրդակցություններն անցկացվում են հետևյալ նպատակներով.
սույն հոդվածին համապատասխան ապրանքների առևտուրը սահմնափակող միջոցներ կիրառող Կողմի վճարային հաշվեկշռի և արտաքին ֆինանսական դրության հետ առաջացած դժվարությունների չափերի և բնույթի գնահատման,
արտաքին տնտեսական և առևտրային միջավայրի գնահատման, որում հայտնվել է այդպիսի Կողմը,
հնարավոր այլընտրանքային կարգավորման միջոցների բացահայտման, որոնք կարող են օգտագործվել:
Հոդված 15
Ընդհանուր բացառություններ
Սույն Պայմանագրում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես ցանկացած մյուս Կողմի միջոցի կիրառումը խոչընդոտող, որոնք Ընդհանուր բացառություններից են` ՄԱԳՀ 1994 XX հոդվածին համապատասխան, ՄԱԳՀ 1994 նշված հոդվածում շարադրված պայմանների պահպանմամբ:
Հոդված 16
Անվտանգության նկատառումներից ելնելով բացառություններ
Ազգային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցների նկատմամբ Կողմերը կիրառում են ՄԱԳՀ 1994 XXI հոդվածի նորմերը:
Հոդված 17
Վարչարարության հարցեր
Ներմուծման և արտահանման հետ կապված հարկերի գանձումը, ձևականությունների իրականացումը, առևտրի կանոնների կիրառումը կատարվում են ՄԱԳՀ 1994 VIII և X հոդվածներին համապատասխան:
Հոդված 18
Համաձայնագրեր մաքսային միությունների, ազատ առևտրի, սահմանամերձ առևտրի մասին
1. Սույն Պայմանագիրը Կողմերին չի խոչընդոտում մասնակցել մաքսային միության, ազատ առևտրի և/կամ սահմանամերձ առևտրի մասին համաձայնագրերում` ԱՀԿ կանոններին համապատասխան, մասնավորապես` ՄԱԳՀ 1994 XXIV հոդվածին համապատասխան:
2. Սույն Պայմանագրի դրույթները կիրառվում են Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի մասնակիցների միջև այն հատվածներում, որոնցում նրանք չեն հակասում`
միջազգային պայմանագրերում, որոնք կնքված են իրենց միջև Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի շրջանակներում, ինչպես նաև դրանց հիման վրա ընդունված Մաքսային միության մարմինների որոշումներում,
երկկողմ պայմանագրերում` Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի մասնակիցների միջև կնքված:
3. Կողմերի մասնակցությունը միջազգային պայմանագրերում, որոնք նշված են սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում, չի սահմանափակում նրանց իրավունքները և չի ազատում սույն Պայմանագրով ստանձնած պարտավորություններից մյուս Կողմերի նկատմամբ, որոնք չեն համարվում այդպիսի պայմանագրերի մասնակիցներ (6-րդ Հավելված):
4. Այն դեպքում, երբ Կողմերից մեկի մասնակցությունը սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված համաձայնագրում զգալիորեն բացասական է ազդում սույն Պայմանագրի մասնակիցների փոխադարձ առևտրի վրա, ցանկացած շահագրգիռ Կողմի առաջարկությամբ Կողմերն անցկացնում են խորհրդակցություններ փոխադարձ առևտրի վերականգնմանն ուղղված կիրառվող միջոցների մշակման նպատակով:
Հոդված 19
Վիճելի հարցեր
1. Կողմերը կընդունեն բոլոր անհրաժեշտ միջոցները` սույն Պայմանագրով իրենց պարտավորությունները կատարելու համար:
2. Այն դեպքում, եթե Կողմերից մեկը համարի, որ մյուս Կողմը չի կատարում իր պարտավորությունները սույն Պայմանագրի համաձայն, և պարտավորությունների այդպիսի չկատարումը վնասում կամ սպառնում է վնաս հասցնել առաջին Կողմի տնտեսական շահերին, ապա երկու Կողմերն էլ անցկացնում են խորհրդակցություններ` առաջացած տարաձայնությունների փոխադարձ ընդունելի վերացումը ապահովելու նպատակով:
Համաձայնության չգալու դեպքում վեճը, առաջին կողմի ընտրությամբ, կարող է փոխանցվել ԱՊՀ Տնտեսական դատարանի քննարկմանը, եթե երկու Կողմերն էլ համարվում են 1992 թվականի հուլիսի 6-ի` Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարանի կարգավիճակի մասին Համաձայնագրի կամ սույն Պայմանագրին կից` անբաժանելի մաս հանդիսացող 4-րդ Հավելվածում նապատեսված վեճերի լուծման գործընթացին համապատասխան փորձագետների հանձնաժողովի մասնակիցներ:
3. ԱՀԿ անդամ հանդիսացող Կողմերի միջև ծագած այն հարցերով վեճերը, որոնք սույն Պայմանագրում կարգավորվում են` հղում կատարելով ԱՀԿ համաձայնագրերի դրույթներին, լուծվում են ԱՀԿ համապատասխան համաձայնագրերով նախատեսված կարգով: Սույն կետի դրույթները ԱՀԿ անդամ հանդիսացող Կողմերին չեն խոչընդոտում վեճերը կարգավորել սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան:
Հոդված 20
Փոփոխություններ և լրացումներ
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Պայմանագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք հանդիսանում են նրա անբաժանելի մասը և ձևակերպվում են համապատասխան արձանագրություններով:
Արձանագրություններն ուժի մեջ են մտնում սույն Պայմանագրով նախատեսված` ուժի մեջ մտնելու կարգով` բացառությամբ սույն Պայմանագրի 2-րդ հոդվածի 15-րդ կետի արձանագրությունների:
Հոդված 21
Վերապահումներ
Սույն Պայմանագրում վերապահումներ չեն թույլատրվում:
Հոդված 22
Ուժի մեջ մտնելը
1. Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի` ուժի մեջ մտնելու համար բոլոր անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից երեսուն օր անց:
2. Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի միջև սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավանդապահի ստանալու օրվանից երեսուն օր անց:
Հոդված 23
Այլ միջազգային պարտավորությունների հետ հարաբերակցությունները
1. Կողմերի միջև, որոնց համար սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտել, Պայմանագրի դրույթները կիրառվում և դադարում են գործել միջազգային պայմանագրերը` համաձայն ցանկի (սույն Պայմանագրին կից Հավելված 5, որը հանդիսանում է նրա անբաժանելի մասը):
2. Կողմերը պայմանավորվեցին այն մասին, որ սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից կձեռնարկեն միջոցներ` իրենց միջև գործող` ազատ առևտրի մասին երկկողմ միջազգային պայմանագրերի դադարեցման ուղղությամբ` նշված պայմանագրերով նախատեսված կարգով և ժամկետներում, եթե Կողմերը չեն պայմանավորվել այլ կերպ:
Հոդված 24
Միացումը
Սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո բաց է ցանկացած պետության միանալու համար` ավանդապահին միանալու մասին փաստաթղթի փոխանցման ճանապարհով:
ԱՊՀ անդամ պետությունների համար սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը ավանդապահի ստանալու օրվանից երեսուն օր անց:
Այն պետության համար, որը չի համարվում ԱՊՀ անդամ պետություն, սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը ավանդապահի ստանալու օրվանից երեսուն օր անց, ինչպես նաև սույն Պայմանագրին միանալու մասին Կողմերի համաձայնեցված պայմանները:
Հոդված 25
Գործողության ժամկետ, գործողության ժամկետի դադարեցում, ելք
1. Սույն Պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով:
Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Պայմանագրից` այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին ոչ ուշ, քան դուրս գալուց տասներկու ամիս առաջ և սույն Պայմանագրի գործողության ժամանակ առաջացած ֆինանսական կամ այլ պարտավորությունները կարգավորելով:
2. Հնարավոր վեճերի և պահանջների լուծման նպատակով, այդ թվում` նյութական բնույթի, սույն Պայմանագրի դրույթները շարունակում են գործել մասնակցությունը դադարեցնող Կողմի նկատմամբ մինչև բոլոր պարտավորությունների լիովին կարգավորումը:
Կատարված է Սանկտ Պետերբուրգ քաղաքում 2011 թվականի հոկտեմբերի 18-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը դրա հաստատված պատճենը կուղարկի սույն Պայմանագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության:
Ադրբեջանի Հանրապետության ---------------------- Ռուսաստանի Դաշնության անունից /ստորագրություն/ Հայաստանի Հանրապետության անունից /ստորագրություն/ Տաջիկստանի Հանրապետության անունից /ստորագրություն/ Բելառուսի Հանրապետության անունից Թուրքմենստանի Հանրապետության անունից ------------------- Ղազախստանի Հանրապետության անունից Ուզբեկստանի Հանրապետության անունից Ղրղզստանի Հանրապետության անունից /ստորագրություն/ Ուկրաինայի Հանրապետության անունից /ստորագրություն/ Մոլդովայի Հանրապետության անունից
Հավելված 1
2011 թվականի հոկտեմբերի 18-ի`
Ազատ առևտրի գոտու մասին Պայմանագրի
1. Ազատ առևտրի գոտու մասին Պայմանագրի 2-րդ հոդվածին համապատասխան` ապրանքների ներմուծման հանդեպ կիրառվող մաքսատուրքեր
Կողմը |
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Մաքսատուրքի դրույքաչափը |
Մաքսատուրքի գործողության ժամկետը (վերացման ամսաթիվը) |
Հայաստանի Հանրապետություն
Իրավունք է վերապահում իրեն կիրառելու ներմուծման մաքսատուրքեր այն Կողմերի նկատմամբ, որոնք Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառում են ներմուծման մաքսատուրքեր, բացի նրանցից, որոնք նշված են 1-ին մասի 1-ին Հավելվածում: Նշված միջոցների կիրառման վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը նախօրոք կծանուցի Կողմերին: | |||
Բոլոր Կողմերը |
2402 20 900` ծխախոտ
Ծխախոտ` առանց ֆիլտրի |
2011թ.- 1500 դրամ 1000 հատի համար
2012թ.- 1250 դրամ 1000 հատի համար
2013թ.- 1000 դրամ 1000 հատի համար
2011-2013 թթ.- 1300 դրամ 1000 հատի համար |
2014 թվականի հունվարի 1 |
Բելառուսի Հանրապետություն | |||
Ուկրաինա |
1701 99 100 |
340 դոլար 1000 կգ համար |
ժամկետը կորոշվի երկկողմ պայմանավորվածությամբ |
Ղազախստանի Հանրապետություն | |||
Ուկրաինա |
1701 99 100 Շաքար` սպիտակ |
340 դոլար 1000 կգ համար |
ժամկետը կորոշվի երկկողմ պայմանավորվածությամբ |
2208 60 օղի |
2 եվրո 1 լիտրի համար |
2015 թվականի հունվարի 1 | |
Ղրղզստանի Հանրապետություն
Չի կիրառում | |||
Մոլդովայի Հանրապետություն | |||
Ուկրաինա |
1701 շաքար` եղեգի կամ ճակնդեղի և քիմիապես մաքուր սախարոզա` պինդ վիճակում |
75 % |
2015 թվականի հունվարի 1 (ժամկետը վերջանալիս` անմաքս քվոտաների ծավալներում) |
1702 այլ տեսակների շաքարներ, ներառյալ քիմիապես մաքուր լակտոզան, մալտոզան, գլյուկոզա և ֆրուկտոզա (պտղաշաքար)` պինդ վիճակում, շաքարի օշարակ` առանց անուշահոտ ու ներկող նյութերի, արհեստական մեղր` բնական մեղրի հետ խառնած կամ չխառնած, կարամելային կուլեր` բացառությամբ 1702 30 990 դիրքերի- այլ |
75 % |
2015 թվականի հունվարի 1 (ժամկետի ավարտից հետո` համաձայնեցված անմաքս քվոտաների ծավալներին համապատասխան) | |
2207 սպիրտ Էթիլային` չբնափոխված, սպիրտի պարունակությամբ 80%-ից ոչ պակաս, Էթիլային և այլ սպիրտներ` բնափոխված, ցանկացած խտության |
0.5 եվրո 1 լ համար |
2013թ. հունվարի 1 | |
Ռուսաստանի Դաշնություն | |||
Ուկրաինա |
1701 99 100 |
340 դոլար 1000 կգ համար |
Ժամկետը կորոշվի երկկողմ պայմանավորվածությամբ |
Տաջիկստանի Հանրապետություն
Չի կիրառում | |||
Ուկրաինա | |||
Բելառուսի Հանրապետություն |
1701 99 10 00 |
50 % |
ժամկետը կորոշվի երկկողմ պայմանավորվածությամբ |
Ղազախստանի Հանրապետություն |
1701 99 10 000 շաքար` սպիտակ |
50 % |
ժամկետը կորոշվի երկկողմ պայմանավորվածությամբ |
Մոլդովայի Հանրապետություն |
1209 10 00 00 շաքարի ճակնդեղի սերմացու |
5 % |
2013 թվականի հունվարի 1 |
1701 |
50 % |
2015 թվականի հունվարի 1 (ժամկետի ավարտից հետո` համաձայնեցված անմաքս քվոտաների ծավալներին համապատասխան) | |
1702 |
5 % | ||
Ռուսաստանի Դաշնություն |
1701 99 10 00 շաքար` սպիտակ |
50 % |
ժամկետը կորոշվի երկկողմ պայմանավորվածությամբ |
II. Ազատ առևտրի գոտու մասին Պայմանագրի 2-րդ հոդվածին համապատասխան` ԱՊՀ անդամ պետություններ ապրանքների արտահանման նկատմամբ կիրառվող մաքսատուրքեր
ԱՏԳ ԱԱ ծածկագիր, |
Մաքսատուրքի դրույքաչափը |
Հայաստանի Հանրապետություն
Չի կիրառում | |
Բելառուսի Հանրապետություն
(Այն ապրանքների նկատմամբ, որոնք արտահանվում են Բելառուսի Հանրապետության տարածքից ԵվրԱզԵՍ անդամ պետությունների մաքսային տարածքներից դուրս: Նավթամթերքների մասով մաքսատուրքերը կիրառվում են ԱՊՀ անդամ այն պետությունների նկատմամբ, որոնք չեն համարվում Մաքսային միության անդամ):
Բելառուսի Հանրապետություն արտահանվող ապրանքների նկատմամբ Տաջիկստանի Հանրապետության կողմից արտահանման մաքսատուրքեր կիրառելու դեպքում Բելառուսի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում կիրառելու նմանատիպ միջոցներ: | |
1205 |
100 եվրո 1000 կգ համար |
2709 00, 2710 11 - 2710 19 490 0, 2710 19 510 - 2710 99 000 0, 2711 12 - 2711 19 000 0, 2712, 2713, 2902 20 0000-2902 43 000 0 |
Հատուկ բանաձև, որը նույնությամբ օգտագործվում է Ռուսաստանի Դաշնության կողմից |
3104 |
75 եվրո 1000 կգ համար |
4101, 4103 |
500 եվրո 1000 կգ համար |
4104, 4106 |
10 %, բայց ոչ պակաս 90 եվրոյից 1000 կգ համար |
4101 10 000 9 |
100 եվրո 1մ3 համար |
4403 10 000 1, 4403 10 000 2, 4403 91 100 0, 4403 91 900 0, 4403 92 100 0, 4403 92 900 0 |
100 եվրո 1մ3 համար |
4404 20 000 0 |
100 եվրո 1մ3 համար |
4407 91 150 0, 4407 91 310 0, 4407 91 390 0, 4407 91 900 0, 4407 92 000 0, 4407 93 100 0, 4407 93 500 0, 4407 93 900 0 |
100 եվրո 1մ3 համար |
Ղազախստանի Հանրապետություն
(Ղազախստանի Հանրապետության տարածքից Մաքսային միության տարածքից դուրս արտահանվող ապրանքների նկատմամբ)
Ղազախստանի Հանրապետությունից Ղրղզստանի Հանրապետություն և Տաջիկստանի Հանրապետություն արտահանվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի կիրառման հարցերը կարող են կարգավորվել այլ` բազմակողմ կամ երկկողմ պայմանավորվածություններով:
Նշված միջոցների կիրառման մասին Ղազախստանի Հանրապետությունը նախօրոք կծանուցի կողմերին: | |
1201 00 |
20 %, բայց ոչ պակաս քան 35 եվրո 1000 կգ համար |
1205 |
15 %, բայց ոչ պակաս, քան 30 եվրո 1000 կգ համար |
1206 00 |
20 %, բայց ոչ պակաս, քան 30 եվրո 1000 կգ համար |
2709 00 900 2, 2709 00 900 8 նավթ` հում |
Հատուկ բանաձև |
2710 11 110 0 - 2710 11 900 9 թեթև ածխաջրածիններ |
Մաքսատուրքի դրույքաչափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով. ՍՎՏՊ=Կ x (Ց-138.6), որտեղ ՍՎՏՊ-ն արտահանման մաքսատուրքի դրույքաչափն է, Կ – ն պայմանական դրույքաչափի հաշվարկում օգտագործվող և ստորև բերված աղյուսակին համապատասխան ուղղիչ գործակցով բազմապատկած 0.35 և 0.4 գործակիցների միջին թվաբանականի 50% -ն է, Ց – ն հում նավթի միջին շուկայական գինն է, որը ձևավորվել է մոնիտորինգի ժամանակահատվածում: Նավթից պատրաստված ապրանքների արտահանման մաքսատուրքերի հաստատված դրույքաչափերը եռամսյակային խմբագրվում են միջին շուկայական գների հիման վրա` հաշվի առնելով միջազգային շուկայում նավթի հումքի ամենամսյա մոնիտորինգը: |
2710 19 110 0 -2 710 19 290 0 միջին ածխաջրածիններ` մշակման թեթև գործընթացի համար, քիմիական փոխարկումների համար գործընթացներում, բացառությամբ 2710 19 110 0 ենթադասին պատկանողների, այլ նպատակների համար | |
2710 19 410 0-2710 19 490 0 | |
2710 19 510 1, 2710 19 510 9, | |
2710 19 550 9 | |
2710 19 610 1-2710 19 690 9 | |
2713 20 000 0-2713 90 900 0 | |
2710 19 310 0-2710 19 350 0 0 ծանր ածխաջրածիններ. դիզելային վառելիք | |
2711 21 000 0 |
30 % |
2711 29 000 0 |
5 % |
2705 00 000 0 |
5 % |
4101 |
20 %, բայց ոչ պակաս 200 եվրոյից |
4102 |
20 %, բայց ոչ պակաս 200 եվրոյից |
4103 |
20 %, բայց ոչ պակաս 200 եվրոյից |
5101 |
10 %, բայց ոչ պակաս 50 եվրոյից |
5102 |
10 %, բայց ոչ պակաս 50 եվրոյից |
5103 |
10 %, բայց ոչ պակաս 50 եվրոյից |
5104 00 000 0 |
10 %, բայց ոչ պակաս 50 եվրոյից |
7204 |
15 %, բայց ոչ պակաս 20 եվրոյից |
7302 արտադրատեսակներ սև մետաղներից` տրամվայի կամ երկաթուղային գծերի համար օգտագործվող. ռելսեր, զուգառելսեր և ատամնավոր ռելսեր, ուղեփոխման ռելսեր, փակ փոխհատման ուղեփոխիչներ, ուղեփոխման մետաղաձողեր և այլ ընդլայնական միացումներ, մետաղակոճեր, կցվանքային մակադիրներ և տակդիրներ, սեպեր, հենասալեր, կեռիկային ռելսային հեղյուսներ, բարձեր և առձգիչներ, հենոցներ, լայնադրակներ և այլ դետալներ նախատեսված ռելսերի միացման կամ ամրացման համար |
20 %, բայց ոչ պակաս 20 եվրոյից |
7404 00 |
30 % 20 %, բայց ոչ պակաս 330 եվրոյից 1000 կգ համար |
7601 |
15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից |
7602 00 |
15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից |
7603 փոշի և թեփուկներ` ալյումինի |
15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից |
7604 10 100 0 |
15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից |
7604 29 100 0 |
15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից |
7605 |
15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից |
7606 |
15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից |
7607 |
15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից |
7608 |
15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից |
7609 00 000 0 |
15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից |
7610 |
15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից |
7611 00 000 0 |
15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից |
7612 |
15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից |
7613 00 000 0 |
15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից |
7614 |
15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից |
7615 |
15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից |
7616 |
15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից |
8607 |
20 %, բայց ոչ պակաս 15 եվրոյից |
Աղյուսակ` ուղղիչ գործակիցներով
Ապրանքի դասակարգումը` ըստ ԱՏԳ ապրանքային անվանացանկի |
Ուղղիչ գործակից |
Գ |
2710 11 110 0-2710 11 900 9 |
1.2 |
0.5 x (0.35+0.4)/2x1.2 =0.225 |
2710 19 110 0-2710 19 290 0 | ||
2710 19 410 0-2710 19 490 0 | ||
2710 19 510 1-2710 19 550 9 | ||
2710 19 610 1-2710 19 690 9 |
0.8 |
0.5 x (0.35+0.4)/2x0.8=0.15 |
2710 19 310 0-2710 19 350 0 |
0.8 |
0.5 x (0.35+0.4)/2x0.8=0.15 |
2713 20 000 0-2713 90 900 0 |
0.8 |
0.5 x (0.35+0.4)/2x0.8=0.15 |
Ղազախստանի Հանրապետությունը առանձին ապրանքների նկատմամբ կիրառում է ռենտային հարկեր արտահանման վրա` Ղազախստանի Հանրապետության հարկային օրենսդրությանը համապատասխան: |
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, ապրանքային դիրքի անվանումը |
Մաքսատուրքի դրույքաչափ |
Ղրղզստանի Հանրապետություն Ղրղզստանի Հանրապետություն արտահանվող ապրանքների նկատմամբ Տաջիկստանի Հանրապետության կողմից արտահանման մաքսատուրքեր կիրառվելու դեպքում Ղրղզստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում կիրառելու նմանատիպ միջոցներ:
Ղրղզստանի Հանրապետությունից Ղազախստանի Հանրապետություն արտահանվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի կիրառման հարցերը կարող են կարգավորվել այլ` բազմակողմ և/կամ երկկողմ պայմանավորվածություններով:
Ղրղզստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն արտահանվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի կիրառման հարցերը կարող են կարգավորվել այլ` բազմակողմ (այդ թվում` Մաքսային միության պայմանագրերին Ղրղզստանի Հանրապետության միանալու մասին 1996 թվականի մարտի 29-ի պայմանագրով) և/կամ երկկողմ պայմանավորվածություններով: Նշված միջոցների կիրառման մասին Ղրղզստանի Հանրապետությունը նախօրոք կծանուցի Կողմերին: | |
0401 |
|
0401 10 900 0 |
11 սոմ 1 կգ համար |
0401 20 190 0 |
11 սոմ 1 կգ համար |
0401 20 990 0 |
11 սոմ 1 կգ համար |
0401 30 190 0 |
11 սոմ 1 կգ համար |
0401 30 390 0 |
11 սոմ 1 կգ համար |
0401 30 990 0 |
11 սոմ 1 կգ համար |
4707 |
10 սոմ 1 կգ համար |
Մոլդովայի Հանրապետություն Չի կիրառում:Մոլդովայի Հանրապետության նկատմամբ Կողմերի պայմանավորվածությունների չկատարման դեպքում, համաձայն 2-րդ հոդվածի 15-րդ կետի, մոլդովական Կողմն իրեն իրավունք է վերապահում կիրառելու համապատասխան միջոցներ այն Կողմերի նկատմամբ, որոնք կիրառում են առգրավումներ Մոլդովայի Հանրպետության հետ առևտրային հարաբերություններում: Նշված միջոցների կիրառման մասին Մոլդովայի Հանրապետությունը նախօրոք կծանուցի Կողմերին: | |
Ռուսաստանի Դաշնություն (Ռուսաստանի Դաշնության տարածքից Մաքսային միության տարածքից դուրս արտահանվող ապրանքների նկատմամբ)
Ռուսաստանի Դաշնությունից Ղրղզստանի Հանրապետություն և Տաջիկստանի Հանրապետություն արտահանվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի կիրառման հարցերը կարող են կարգավորվել այլ` բազմակողմ (այդ թվում` Մաքսային միության պայմանագրերին Ղրղզստանի Հանրապետության միանալու մասին 1996 թվականի մարտի 29-ի պայմանագրով և Մաքսային միության պայմանագրերին Տաջիկստանի Հանրապետության միանալու մասին 1999 թվականի փետրվարի 26-ի պայմանագրով) և/կամ երկկողմ պայմանավորվածություններով: Նշված միջոցների կիրառման մասին Ռուսաստանի Դաշնությունը նախօրոք կծանուցի Կողմերին: | |
0302359000 |
5% |
0303 |
5% |
0306 |
10% |
1201 00 |
20 եվրո, բայց ոչ պակաս 35 եվրոյից |
1205 |
20 եվրո, բայց ոչ պակաս 35 եվրոյից |
1206 00 |
20 %, բայց ոչ պակաս 30 եվրոյից 1000 կգ համար |
1207 50 |
10 %, բայց ոչ պակաս 25 եվրոյից 1000 կգ համար |
1605 |
5% |
2207,2208 |
6.5% |
2503 00 |
6.5% |
2510 |
6.5% |
2519 |
6.5 % |
2523 |
6.5 % |
2524 |
3 % |
2601 |
6.5 % |
2613 |
6.5 % |
2615 |
6.5 % |
2620 19 |
6.5 % |
2704 00 |
6.5 % |
2705 00 000 0 |
5 % |
2706 00 000 0 |
5 % |
2707 |
5 % |
2707 10 |
հատուկ բանաձև |
2707 20 |
հատուկ բանաձև |
2707 30 |
հատուկ բանաձև |
2708 |
5 % |
2709 00 |
հատուկ բանաձևով` կախված համաշխարհային շուկայում նավթի գնից |
2710 11 |
հատուկ բանաձև |
2710 19 |
հատուկ բանաձև |
2710 91, 2710 99 |
հատուկ բանաձև |
2711 11 |
40 եվրո 1000 կգ համար |
2711 12 |
հատուկ բանաձև |
2711 13 |
հատուկ բանաձև |
2711 14 000 0 |
հատուկ բանաձև |
2711 19 000 0 |
հատուկ բանաձև |
2711 21 000 |
30% |
271129 000 0 |
5 % |
2712 10 |
հատուկ բանաձև |
2712 90 310 0 |
հատուկ բանաձև |
2712 90 330 0 |
հատուկ բանաձև |
2712 90 390 0 |
հատուկ բանաձև |
այլ |
|
2712 90 910 0 |
հատուկ բանաձև |
2712 90 990 0 |
հատուկ բանաձև |
2713 11 000 0 |
հատուկ բանաձև |
2713 20 000 0 |
հատուկ բանաձև |
2713 90 |
հատուկ բանաձև |
2714 90 000 0 |
5% |
2715 00 000 0 |
5% |
2825 |
6,5% |
2902 20 |
հատուկ բանաձև |
2902 30 |
հատուկ բանաձև |
2902 41 000 0 |
հատուկ բանաձև |
2902 42 000 0 |
հատուկ բանաձև |
2902 43 000 0 |
հատուկ բանաձև |
2905 13 000 0 |
6,5% |
3104, 3105 |
5% |
3901, 3902 |
6,5% |
4101, 4102, 4103 |
500 եվրո |
4104, 4105, 4107 |
10%, բայց ոչ պակաս 90 եվրոյից 1000 կգ համար |
4401 |
Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան |
4403 |
Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան |
4406 |
Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան |
4407 |
Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան |
4408 90 |
Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան |
4409, 4410, 4412, 4413, 4418, 4421 |
Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան |
4701 |
10% |
4703 |
10% |
4703 21 |
10%, բայց ոչ պակաս 40 եվրոյից 1000 կգ համար |
4704 |
10% |
4704 21 |
5%, բայց ոչ պակաս |
4706, 4707 |
10% |
4801 |
5% |
4802, 4804, 4805, 4808, 4811,4814, 4817, 4818, 4819,4820, 4823 |
10% |
7102, 7103, 7104, 7105, 7107, 7109, 7110, 7111, 7112 |
6,5% |
7204, 7302 10 9000 0 |
15%, բայց ոչ պակաս 15 եվրոյից |
7401, 7402, 7403 |
10% |
7404 |
50%, բայց ոչ պակաս 420 եվրոյից |
7405 |
10% |
7501, 7502 |
Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան |
7503 |
30%, բայց ոչ պակաս 720 եվրոյից 1000կգ համար |
7601 |
5% |
7602 |
50%, բայց ոչ պակաս 380 եվրոյից |
7802 |
30%, բայց ոչ պակաս 105 եվրոյից |
7901 |
5% |
7902 |
30%, բայց ոչ պակաս 180 եվրոյից 1000 կգ համար |
8001, 8002 |
6,5% |
8101 94, 8101 97, 8102 94, 8102 97, 8103 20, 8103 30 |
6,5% |
8105 30 |
30%, բայց ոչ պակաս 1200 եվրոյից |
8106, 8107 |
6,5% |
8108 20 |
6,5% |
8108 30 |
30%, բայց ոչ պակաս 225 եվրոյից |
8109 30, 8110 20, 8111 00, 8112 13, 8112 21, 8112 22, 8112 29, 8112 92 200 1, 8112 92 200 9, 8112 52 |
6,5% |
8607 19 |
15%, բայց ոչ պակաս 15 եվրոյից |
Տաջիկստանի Հանրապետություն Այն Կողմերի նկատմամբ, որոնք Տաջիկստանի Հանրապետության հետ փոխադարձ առևտրում կիրառում են արտահանման մաքսատուրքեր, Տաջիկստանի Հանրապետությունն իրավունք է վերապահում իրեն կիրառելու արտահանման մաքսատուրքեր հետևյալ անվանացանկում. | |
0102, 0104 |
10% |
0201 |
10% |
0701-0713 |
7% |
0802, 0804-0814 |
7% |
1301 |
50%, բայց ոչ պակաս |
2001-2009 |
5% |
2711 |
30% |
2716 |
10 եվրո |
4101-4103 |
300 եվրո 1000 կգ համար |
5001-5006 |
20%, բայց ոչ պակաս 100 եվրոյից 1000 կգ համար |
5101-5110 |
20%, բայց ոչ պակաս 100 եվրոյից 1000 կգ համար |
5201-5212 |
10% |
7101-7116 |
30% |
7204 |
30%, բայց ոչ պակաս |
7404, 7503, 7602, 7802, 7902, 8002 թափոն և ջարդոն` գունավոր մետաղներից |
30%, բայց ոչ պակաս 300 եվրոյից 1000 կգ համար |
7601, 7603-7616 |
15%, բայց ոչ պակաս |
Նշված միջոցների կիրառման մասին Տաջիկստանի Հանրապետությունը նախապես կտեղեկացնի Կողմերին: | |
Ուկրաինա | |
Հայաստանի Հանրապետություն, Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ղրղզստանի Հանրապետություն, Մոլդովայի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Տաջիկստանի Հանրապետություն | |
1206 00 99 00 |
2007 թվականի հունվարի 1-ից մաքսատուրքի դրույքաչափը (16%) տարեկան նվազում է 1 տոկոսային կետով` մինչև 10% |
7202 99 80 00 |
արտահանման մաքսատուրքի դրույքաչափը` մաքսային արժեքի տոկոսներով, ԱՀԿ-ին Ուկրաինայի անդամակցության տարիներին համապատասխան` առաջին - 30% երկրորդ - 27% երրորդ - 24% չորրորդ - 24% հինգերորդ - 21% վեցերորդ - 18% յոթերորդ-15% (2010 և 2011 թվականներին-24%) |
7204 21 | |
7204 29 00 00 | |
7204 50 00 00 | |
7218 10 00 00 | |
7401 00 00 00 | |
7402 00 00 00 | |
7403 12 00 00 | |
7403 13 00 00 | |
7403 19 00 00 | |
7403 21 00 00 | |
7403 22 00 00 | |
7403 29 00 00 | |
7404 00 | |
7405 00 00 00 | |
7406 | |
7415 29 00 00 | |
7415 39 00 00 | |
7418 19 90 00 | |
7419 | |
7419 99 10 00 | |
7503 00 | |
7602 00 | |
7802 00 00 00 | |
7902 00 00 00 | |
8002 00 00 00 | |
8101 97 00 00 | |
8105 30 00 00 | |
8108 30 00 00 | |
8113 00 40 00 | |
Ղազախստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն | |
խոշոր եղջերավոր անասուններ` ընտանի, կենդանի, բացառությամբ ազնվացեղ ցեղային անասունների |
Սկսած ԱՀԿ-ին Ուկրաինայի անդամակցությանը հաջորդող տարվա հունվարի 1-ից արտահանման մաքսատուրքի դրույքաչափը ապրանքների նկատմամբ, ըստ ծածկագրերի, ամեն տարի նվազում է 5 տոկասային կետով` մինչև 10% (ԱՀԿ-ին Ուկրաինայի անդամակցության պահին կազմել է 50%) |
0102 90 05 00 | |
0102 90 21 00 | |
0102 90 29 00 | |
0102 90 41 00 | |
0102 90 49 00 | |
0102 90 51 00 | |
0102 90 59 00 | |
0102 90 61 00 | |
0102 90 69 00 | |
0102 90 71 00 | |
0102 90 79 00 | |
0102 90 90 00 | |
կենդանի ոչխարներ | |
0104 10 10 00 | |
ցեղական կենդանիներ | |
0104 10 30 00 | |
0104 10 80 00 | |
4101 | |
4102 | |
4103 30 00 00, 4103 90 00 00 | |
Մոլդովայի Հանրապետություն | |
4101 |
Սկսած Ուկրաինայի՝ ԱՀԿ անդամակցության տարվան հաջորդող հունվարի 1-ից արտահանման մաքսատուրքի դրույքաչափը ամեն տարի նվազում է 1%-ային կետով՝ մինչև 20% (Ուկրաինայի՝ ԱՀԿ-ին անդամակցության պահին կազմել է 30%) |
4102 | |
4103 30 00 00, 4103 90 00 00 | |
7204 10 00 00 |
Մաքսատուրքի դրույքաչափերը ` տոննայի համար եվրոյով` ըստ Ուկրաինայի՝ ԱՀԿ-ին անդամակցության տարիների առաջին -25 եվրո 1000 կգ համար, երկրորդ -18 եվրո 1000 կգ համար, երրորդ – 16,4 եվրո 1000 կգ համար չորրորդ – 14,8 եվրո 1000 կգ համար, հինգերորդ – 13,2 եվրո 1000 կգ համար վեցերորդ – 11,6 եվրո 1000 կգ համար, յոթերորդ – 10 եվրո 1000 կգ համար Ուկրաինայի՝ ԱՀԿ-ին անդամակցելու յոթերորդ տարվան հաջորդող տարիներին արտահանման մաքսատուրքերը գործում են յոթերորդ տարվա մակարդակով 2011 թվական- 14,8 եվրո 1000 կգ համար |
7204 30 00 00 | |
7204 41 10 00 | |
7204 41 91 00 | |
7204 41 99 00 | |
7204 49 10 00 | |
7204 49 30 00 | |
7204 49 90 00 | |
7204 49 90 00 | |
7204 50 00 00 | |
Ռուսաստանի Դաշնություն | |
1204 00 90 00 |
2007 թվականի հունվարի 1-ից մաքսատուրքի դրույքաչափը (16%) ամեն տարի նվազում է 1%-ային կետով՝ մինչև 10% |
1206 00 91 00, 1206 00 99 00 | |
1207 99 97 00 | |
7204 10 00 00 |
Մաքսատուրքի դրույքաչափերը ` ըստ Ուկրաինայի՝ ԱՀԿ-ին անդամակցության տարիների
առաջին -25 եվրո 1000 կգ համար,
Ուկրաինայի՝ ԱՀԿ-ին անդամակցելու յոթերորդ տարվան հաջորդող տարիներին արտահանման մաքսատուրքերը գործում են յոթերորդ տարվա մակարդակով
2011 թվական- 14,8 եվրո 1000 կգ համար |
7204 30 00 00 | |
7204 41 10 00 | |
7204 41 91 00 | |
7204 41 99 00 | |
7204 49 10 00 | |
7204 49 30 00 | |
7204 49 90 00 | |
7204 49 90 00 | |
7204 50 00 00 |
Հավելված 2
2011 թվականի հոկտեմբերի 18-ի՝
Ազատ առևտրի գոտու մասին Պայմանագրի
3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հանումներին ենթակա արգելքներ և քանակական սահմանափակումներ
Հայաստանի Հանրապետություն 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերացման ենթակա արգելքներ և քանակական սահմանափակումներ չկան | ||
Բելառուսի Հանրապետություն 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերացման ենթակա արգելքներ և քանակական սահմանափակումներ չկան | ||
Ղազախստանի Հանրապետություն 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերացման ենթակա արգելքներ և քանակական սահմանափակումներ չկան | ||
Ղրղզստանի Հանրապետություն Արտահանման/ներմուծման քվոտավորում և արգելքներ | ||
Ալկոհոլային արտադրանք. օղի և օղու-լիկյորի արտադրանք, գինենյութեր, գինիներ, փրփրուն գինիներ, շամպայն, գինուց ըմպելիքներ, կոնյակ, բրենդի, կալվադոս, գարեջուր, այլ թունդ ալկոհոլային խմիչքներ, այլ թույլ ալկոհոլային խմիչքներ (2203-2208 ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող) |
Ներմուծման քվոտավորումը ալկոհոլային արտադրության` ներառյալ գարեջուրը, բացառությամբ կոնյակի սպիրտի և կոնյակի ու շամպայնի արտադրության համար նախատեսված գինենյութերի ներմուծումի:
«Էթիլային սպիրտի՝ ալկոհոլային և սպիրտ պարունակող արտադրանքի արտադրության և շրջանառության պետական կարգավորման մասին» 2007 թվականի հուլիսի 9-ի հմ. 98՝ Ղրղզստանի Հանրապետության օրենք:
Տարածվում է ԱՀԿ անդամ չհանդիսացող՝ ալկոհոլային արտադրանք ներմուծող երկրների վրա: |
Քվոտաների ծավալները և քվոտավորման կարգը հաստատված են Ղրղզստանի Հանրապետության Կառավարության՝ «Ղրղզստանի Հանրապետություն ալկոհոլային արտադրանքի ներմուծման քվոտավորման և ներմուծման քվոտայի որոշման կարգը հաստատելու մասին» 2004 թվականի ապրիլի 5-ի հմ. 227 որոշմամբ
Վերացման ամսաթիվը` 2015 թվականի հունվարի 1 |
Մոլդովայի Հանրապետություն
3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերացման ենթակա
արգելքներ և քանակական սահմանափակումներ չկան | ||
Ռուսաստանի Դաշնություն
3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերացման ենթակա
արգելքներ և քանակական սահմանափակումներ չկան | ||
Տաջիկստանի Հանրապետություն
3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերացման ենթակա
արգելքներ և քանակական սահմանափակումներ չկան | ||
Ուկրաինա
3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերացման ենթակա
արգելքներ և քանակական սահմանափակումներ չկան |
Հավելված 3
2011 թվականի հոկտեմբերի 18-ի՝
Ազատ առևտրի գոտու մասին Պայմանագրի
Հանումներ անցումային ժամանակաշրջանի համար 5-րդ հոդվածի «Ազգային ռեժիմ» և 10-րդ հոդվածի «Սուբսիդիաների տրամադրում» մասում
Միջոցների նկարագրություն |
Չափման գործունեության ժամկետը |
Ղազախստանի Հանրապետություն | |
5-րդ հոդվածի մասում Պայմանագրի դրույթները չեն խոչընդոտում Ղազախստանի Հանրապետությանը կիրառել հայրենական արտադրության ապրանքների պարտադիր գնումների պահանջները ընդերքօգտագործման ներդրումային ծրագրեր և պայմանագրեր իրականացնելիս` Ղազախստանի Հանրապետության օրենսդրության սահմաններում, ներառյալ Ղազախստանի Հանրապետության՝ «Ընդերքի և ընդերքօգտագործման մասին» օրենքը, և կազմակերպությունների կողմից գնումներ կատարվելիս արտոնություններ տրամադրել ներքին արտադրողներին, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում են պետությանը (որտեղ պետության բաժնեմասը կազմում է 50% և ավել) |
Մինչև Ղազախստանի Հանրապետության՝ ԱՀԿ շրջանակներում համապատասխան պարտավորությունների ուժի մեջ մտնելու պահը |
10-րդ հոդվածի 2-րդ կետի մասում 1. Հայրենական արտադրողների համար գների պայմանական նվազեցում ընդերքօգտագործողների և կազմակերպությունների կողմից գնումներ կատարվելու ժամանակ, որը ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է պետությանը (որտեղ պետության բաժնեմասը կազմում է 50% և ավել) |
Մինչև Ղազախստանի Հանրապետության՝ ԱՀԿ շրջանակներում համապատասխան պարտավորությունների ուժի մեջ մտնելու պահը |
2. Արտահանմանն ուղղված՝ արտադրության բանկային վարկերի տոկոսային դրույքաչափերի սուբսիդավորում` 2010 թվականի ապրիլի 13-ի հմ. 301՝ «2020 թվականի գործարարության ճանապարհային քարտեզ» ծրագիրը հաստատելու մասին» Ղազախստանի Հանրապետության Կառավարության որոշման համապատասխան |
Մինչև 2016 թվականի հուլիսի 1 վարկերի մասով, որոնք տրամադրվել են վարկային կազմակերպությունների կողմից՝ մինչև 2011 թվականի հուլիսի 1-ը |
3. Վերամշակման բավարար չափանիշներին համապատասխան՝ ղազախական ճանաչված ապրանքների ազատումը մաքսատուրքերից և հարկերից «Ազատ պահեստ» մաքսայի ռեժիմով Մաքսային միության տարածք արտահանելիս` 2010 թվականի հունիսի 30-ի՝ «Ղազախստանի Հանրապետությունում մաքսային գործի մասին» Ղազախստանի Հանրապետության օրենսգրքին, 2008 թվականի դեկտեմբերի 10-ի հմ. 99-I՝ «Բյուջե վճարելու հարկերի և պարտադիր վճարների մասին» (Հարկային օրենսգիրք) Ղազախստանի Հանրապետության օրենքին, 2009 թվականի հոկտեմբերի 22-ի հմ. 1647՝ «Ծագման երկրի կանոնների որոշման, փորձաքննության ակտի կազմման ու տրամադրման և ծագման երկրի հավաստագրի ձևակերպման, վավերացման և տրամադրման կարգը հաստատելու մասին» Ղազախստանի Հանրապետության Կառավարության որոշման, Բելառուսի Հանրապետության Կառավարության, Ղազախստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև ազատ պահեստների և ազատ պահեստի մաքսային ընթացակարգերի մասին 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրին համապատասխան |
Մինչև 2017 թվականի հունվարի 1-ը |
4. Արտոնություններ, որոնք տրամադրվում են շարժիչային տրանսպորտային միջոցների արդյունաբերական հավաքման մասին համաձայնագրի շրջանակներում, որոնք կնքված են Ղազախստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան |
Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը |
Ռուսաստանի Դաշնություն | |
10-րդ հոդվածի 2-րդ կետի մասում 1. Ներդրումային համաձայնագրերի նկատմամբ կիրառվող միջոցներ, որոնք ներառում են դրույթներ` սահմանված 1998 թվականի փետրվարի 5-ի հմ. 135՝ «Հայրենական ավտոմոբիլային արդյունաբերության զարգացման համար ներդրումներ ներգրավելու ուղղությամբ լրացուցիչ միջոցների մասին» Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով, 1998 թվականի ապրիլի 23-ի հմ. 413՝ «Հայրենական ավտոմոբիլային արդյունաբերության զարգացման համար ներդրումներ ներգրավելու ուղղությամբ լրացուցիչ միջոցների մասին» և 2005 թվականի մարտի 29-ի հմ. 166՝ «Արդյունաբերական հավաքման համար ներմուծվող ավտոմեքենաների մասերի ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության Մաքսային տարիֆներում փոփոխություն կատարելու մասին» Ռուսաստանի Դաշնության Կառավարության որոշումներով կամ դրանցում ընդունված փոփոխությունների ակտերով |
Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը |
2. Միջոցներ, որոնք կիրառվում են 1996 թվականի հունվարի 22-ի հմ. 13-ՖՕ՝ «Կալինինգրադի մարզում հատուկ տնտեսական գոտու մասին» Դաշնային օրենքին համապատասխան |
Մինչև 2016 թվականի ապրիլի 1 |
3. Միջոցներ, որոնք կիրառվում են 1999 թվականի մայիսի 31-ի` 104-ՖՕ՝ «Մագադանի մարզում հատուկ տնտեսական գոտու մասին» Դաշնային օրենքին համապատասխան |
Մինչև 2015 թվականի հունվարի 1 |
Հավելված 4
2011 թվականի հոկտեմբերի 18-ի՝
Ազատ առևտրի գոտու մասին Պայմանագրի
Վեճերի լուծման կանոններ
1. Եթե Պայմանագրի 19-րդ հոդվածի 2-րդ կետում նշված խորհրդակցությունների մասին խնդրանքն ստանալուց հետո՝ վաթսուն օրվա ընթացքում, Կողմերը չեն լուծել իրենց վեճը կամ չեն եկել հաշտության, միջնորդության և այլ ճանապարհով այն լուծելու համաձայնության, ապա այն Կողմը, որը համարում է, որ վեճի մյուս Կողմը չի կատարում սույն Պայմանագրով ստանձնած իր պարտականությունները, և պարտականությունների չկատարման այդպիսի խախտումը վնասում կամ սպառնում է վնաս հասցնել առաջին Կողմի տնտեսական շահերին, կարող է տեղեկացնել վեճի մյուս Կողմին և մյուս Կողմերին վեճը փորձագետների հանձնաժողովի լուծմանը փոխանցելու իր որոշման մասին:
2. Իր ծանուցման մեջ Կողմը շարադրում է վեճի իմաստը, նշում, թե Պայմանագրի որ դրույթներն են, իր կարծիքով, վերաբերում վեճին, ինչպես նաև նշանակում է փորձագետների հանձնաժողովի անդամ և առաջարկում ոչ ավելի, քան երեք թեկնածություն փորձագետների հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար:
3. Վեճին մասնակցող մյուս Կողմը սույն Կանոնների 1-ին կետում նշված ծանուցումն ստանալուց հետո՝ տասնհինգ օրվա ընթացքում, նշանակում է փորձագետների հանձնաժողովի անդամ և առաջարկում մինչև երեք թեկնածություն փորձագետների հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար, ինչի մասին ծանուցում է առաջին Կողմին և մյուս Կողմերին:
4. Սույն Կանոնների 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝ երկու Կողմերը փորձագետների հանձնաժողովի անդամի նշանակումից հետո՝ տասնհինգ օրվա ընթացքում, ձգտում են ձեռք բերել համաձայնություն փորձագետների հանձնաժողովի նախագահի վերաբերյալ: Համաձայնություն ձեռք բերելու դեպքում Կողմերն այդ մասին ծանուցում են մյուս Կողմերին:
5. Եթե Կողմի կողմից չի նշանակվում փորձագետների հանձնաժողովի անդամ համաձայն սույն Կանոնների 2-րդ և 3-րդ կետերի, կամ եթե Կողմերը, համաձայն սույն Կանոնների 4-րդ կետի, չեն հասնում համաձայնության փորձագետների հանձնաժողովի նախագահի վերաբերյալ, ապա փորձագետների հանձնաժողովի այդպիսի անդամը և նրա նախագահը որոշվում են ԱՊՀ տնտեսական դատարանի կողմից՝ տասնհինգ օրվա ընթացքում` սույն Կանոնների 4-րդ կետում նշված ժամկետը լրանալուց հետո:
6. Հանձնաժողովի անդամի կամ նախագահի մահվան կամ աշխատանքներին մասնակցելուց հրաժարվելու դեպքում նրա փոխարեն տասնհինգ օրվա ընթացքում նշանակվում է (ընտրվում է) այլ անձ` իր նշանակման (ընտրման) ժամանակ օգտագործվող ընթացակարգին համապատասխան: Այս դեպքում փորձագետների հանձնաժողովի աշխատանքի համար սահմանված ժամկետը դադարեցվում է անձի մահվան կամ հրաժարականի օրվանից մինչև նրա փոխարեն այլ անձի նշանակման (ընտրման) օրը ժամանակահատվածով:
7. Սույն Կանոններին համապատասխան՝ փորձագետների հանձնաժողովի անդամների կամ նախագահի նշանակումը (ընտրությունը) իրականացվում է այն անձանցից, որոնք ներառված են Պայմանագրի ավանդապահի կողմից կազմված ցուցակում` Կողմերի առաջարկներին համապատասխան: Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց իննսուն օրվա ընթացքում Կողմերը պետք է այդպիսի առաջարկներ ուղարկեն Պայմանագրի ավանդապահին:
Յուրաքանչյուր Կողմ կարող է նշանակել երեք ֆիզիկական անձանց, որոնք ցանկանում են և կարող են կատարել փորձագետների հանձնաժողովի անդամների պարտականությունները: Այս ձևով նշանակված բոլոր անձանց ազգանունները կազմում են վեճերի լուծմանը ներգրավված անձանց ցուցակը:
Այդպիսի անձինք նշանակվում են բացառապես իրենց անկողմնակալության, ազնվության և առողջ դատողության համար, և նրանք պետք է տիրապետեն ամենալայն գիտելիքների և փորձի` իրավունքի, միջազգային առևտրի ոլորտներում կամ Պայմանագրով կարգավորվող այլ հարցերում: Սույն Կանոններին համապատասխան՝ յուրաքանչյուր պարտականության կատարման ժամանակ այդպիսի նշանակված անձինք չպետք է ունենան կապեր որևէ Կողմի հետ կամ նրանից ստանան ցուցումներ:
Այդ անձինք նշանակվում են հինգ տարի ժամկետով, որը կարող է վերականգնվել, և կատարում են իրենց պարտականությունները, քանի դեռ չեն նշանակվել իրենց իրավահաջորդները: Նշանակված անձը, ում լիազորությունների ժամկետը լրանում է, շարունակում է կատարել սույն Կարգին համապատասխան ցանկացած պարտականություն, որի համար այդ անձը ընտրվել է:
8. Բացի այն դեպքերից, երբ վեճին մասնակցող Կողմերը կպայմանավորվեն այլ բանի մասին, փորձագետների հանձնաժողովի նախագահը չպետք է լինի վեճի կողմ եղող Կողմերի քաղաքացի:
9. Վեճի լուծման ժամանակ հաշվի են առնվում այլ Կողմերի շահերը: Գործում էական հետաքրքրվածություն ունեցող յուրաքանչյուր այլ Կողմ իրավունք ունի լսելի լինելու փորձագետների հանձնաժողովի կողմից և ուղղել նրան գրավոր ծանոթացում՝ այն պայմանով, որ, ինչպես վեճում մասնակցող Կողմերը, այնպես էլ այլ Կողմեր ստացել են գրավոր ծանոթացում իրենց հետաքրքրվածության մասին՝ փորձագետների հանձնաժողովի ձևավորման օրվանից ոչ ուշ:
10. Փորձագետների հանձնաժողովը համարվում է կազմված ծանուցման օրվանից` սույն Կանոնների 4-րդ կամ 5-րդ կետերին համապատասխան:
11. Փորձագետների հանձնաժողովն իր աշխատանքում ղեկավարվում է վեճերի լուծման ընթացակարգերի Տիպային կանոններով, որոնք շարադրված են սույն Կանոններին կից լրացման մեջ: Փորձագետների հանձնաժողովն իրավասու է նաև ընդունելու ընթացակարգերի լրացուցիչ կանոններ, որոնք չեն հակասում վեճերի լուծման ընթացակարգերի Տիպային կանոններին:
12. Փորձագետների հանձնաժողովում գործի քննության ժամանակ վեճում մասնակցող յուրաքանչյուր Կողմ և յուրաքանչյուր այլ Կողմ, որը ծանուցել է իր հետաքրքրվածության մասին, համաձայն սույն Կանոնների 9-րդ կետի, իրավունք ունի փորձագետների հանձնաժողովում առնվազն մեկ լսում ունենալու և գրավոր դիմում ներկայացնելու: Վեճին մասնակցող յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի նաև ներկայացնելու գրավոր հակափաստարկներ:
Սույն Կանոնների 9-րդ կետին համապատասխան` փորձագետների հանձնաժողովը կարող է դրական դիտարկել իր հետաքրքրվածության մասին ծանուցած յուրաքանչյուր այլ Կողմի խնդրանքը՝ փորձագետների հանձնաժողով ներկայացված յուրաքանչյուր գրավոր ծանոթացման հասանելիության ապահովման մասին` այդ ծանոթացումը կատարած Կողմի համաձայնությամբ:
13. Քննարկելով հակափաստարկները, փորձագետների հանձնաժողովը վեճին մասնակցող Կողմերի քննարկմանն է ներկայացնում իր գրավոր զեկույցի նախագծի նկարագրական բաժինները` ներառած փաստերի հաստատումը և հետևությունների համառոտ շարադրությունը` վեճում մասնակցող Կողմերի կողմից առաջադրված: Վեճին մասնակցող Կողմերին հնարավորություն է ընձեռվում փորձագետների հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում ներկայացնել գրավոր դիտողություններ` նկարագրական բաժինների մասով:
14. Կողմերի դիտողությունների համար սահմանված ժամկետի ավարտից հետո փորձագետների հանձնաժողովը վեճին մասնակցող Կողմերի քննարկմանն է ներկայացնում նախնական գրավոր զեկույցը, որը ներառում է ինչպես նկարագրական բաժինները, այնպես էլ փորձագետների հանձնաժողովի կողմից առաջարկված եզրակացությունները և որոշումները:
Փորձագետների հանձնաժողովի կողմից, սահմանված ժամկետում, վեճին մասնակցող Կողմը կարող է դիմել փորձագետների հանձնաժողովին գրավոր խնդրանքով` վերանայելու համար նախնական զեկույցի առանձին տեսակետները, մինչև վերջնական զեկույցի թողարկումը:
Մինչև վերջնական զեկույցի թողարկումը փորձագետների հանձնաժողովը, իր հայեցողությամբ, կարող է հանդիպել վեճին մասնակցող Կողմերի հետ` գրավոր խնդրանքում առաջադրված հարցերի քննարկման նպատակով:
15. Վերջնական զեկույցը պարունակում է նկարագրական բաժիններ (ներառյալ փաստերի շարադրանքը և վեճին մասնակցող Կողմերի տեսակետների ամփոփումը), փորձագետների հանձնաժողովի եզրակացությունները և եզրահանգումները, ինչպես նաև կոնկրետ տեսակետների վերաբերյալ առաջարկված փաստարկների քննարկումը, որոնք ներկայացվել են նախնական զեկույցի վերանայման ընթացքում: Վերջնական զեկույցում քննարկվում է յուրաքանչյուր էական հարց, որը դրված է փորձագետների հանձնաժողովի առջև և անհրաժեշտ է վեճի լուծման համար, ինչպես նաև հիմնավորվում են փորձագետների հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները:
16. Հանձնաժողովը հրապարակում է իր վերջնական զեկույցը՝ այն անհապաղ ներկայացնելով վեճին մասնակցող Կողմերին, ինչպես նաև տարածում է վերջնական զեկույցը այլ Կողմերի միջև:
17. Փորձագետների հանձնաժողովում կատարվող քննությունը կրում է գաղտնի բնույթ: Փորձագետների հանձնաժողովն անկողմնակալ կերպով ուսումնասիրում է իր քննարկմանը ներկայացված հարցերը՝ ներառյալ վեճի հանգամանքները և միջոցների համապատասխանությունը Պայմանագրի դրույթներին:
18. Իր պարտականությունների կատարման ընթացքում փորձագետների հանձնաժողովը խորհրդակցում է վեճին մասնակցող Կողմերի հետ և ապահովում պատշաճ հնարավորություն` փոխշահավետ որոշումների հանգելու համար: Եթե վեճին մասնակցող Կողմերը չեն պայմանավորվի այլ բանի մասին, փորձագետների հանձնաժողովն իր որոշումը կհիմնավորի վեճին մասնակից Կողմերի եզրահանգումներով և պատկերացումներով:
19. Եթե վեճին մասնակցող Կողմերը չեն պայմանավորվի այլ բանի մասին, փորձագետների հանձնաժողովի կողմից օգտագործվող բոլոր ընթացակարգերը, ներառյալ նրա վերջնական զեկույցի հրատարակումը, պետք է ավարտված լինեն փորձագետների հանձնաժողովի ստեղծման օրվանից հարյուր ութսուն օրվա ընթացքում:
Հատուկ հրատապության գործերի դեպքում, ներառյալ վեճերը` կապված շուտ փչացող ապրանքների հետ, փորձագետների հանձնաժողովն անում է ամեն հնարավոր բան, որպեսզի ավարտի վերջնական զեկույցի հրատարակումը իր կազմավորման օրվանից իննսուն օրվա ընթացքում: Ոչ մի պարագայում այդ ժամկետը չի կարող գերազանցել հարյուր քսան օրը:
Փորձագետների հանձնաժողովը կարող է կայացնել նախնական եզրակացություն այն մասին, թե համապատասխան գործը արդյոք համարում է հրատապ:
20. Փորձագետների հանձնաժողովն ինքնուրույն է որոշում իր իրավազորությունը, թե արդյոք այդպիսի որոշումը համարվում է վերջնական և պարտադիր:
Վեճին մասնակցող այն Կողմի յուրաքանչյուր առարկություն, որը համարում է, որ այս կամ այն վեճը չի վերաբերում փորձագետների հանձնաժողովի իրավասությանը, քննարկվում է հանձնաժողովի կողմից, որն էլ որոշում է` քննարկել արդյոք այդպիսի առարկությունը որպես նախնական հարց, թե ընդհանրացնել դրանց վեճերի հանգամանքների հետ:
Փորձագետների հանձնաժողովի բոլոր որոշումները, այդ թվում՝ նաև վերջնական զեկույցի ընդունումը և որևէ նախնական եզրակացություն կայացնելը, ընդունվում են ձայների մեծամասնությամբ:
21. Եթե փորձագետների հանձնաժողովը գալիս է այն եզրակացության, որ Կողմի կողմից կիրառված կամ պահպանված միջոցը, որի վերաբերյալ բողոք է ներկայացված, չի համապատասխանում Պայմանագրի դրույթներին, հանձնաժողովը առաջարկում է այդ միջոցը համապատասխանեցնել Պայմանագրին: Ի լրումն իր առաջարկությունների` փորձագետների հանձնաժողովը կարող է ներկայացնել առաջարկության իրականացման տարբերակներ:
Այն Կողմը, որի նկատմամբ ներկայացված է բողոքը, վերջնական զեկույցի հրապարակումից երեսուն օրվա ընթացքում իրազեկում է վիճող մյուս Կողմին և այլ Կողմերին այն միջոցների մասին, որոնք ինքը մտադիր է ձեռնարկել փորձագետների հանձնաժողովի որոշումների և/կամ առաջարկությունների կատարման նպատակով, և, համապատասխան դեպքերում, այն խելամիտ ժամկետի մասին, որը, իր կարծիքով, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկելու համար:
22. Եթե Կողմը խելամիտ ժամկետում չի կատարում փորձագետների հանձնաժողովի վերջնական զեկույցում ներառված որոշումները և/կամ առաջարկությունները, ապա վեճին մասնակցող և այդպիսի չկատարման արդյունքում վնաս կրած Կողմը կարող է փոխանցել որոշում չկատարող Կողմին գրավոր խնդրանք այն մասին, որ որոշում չկատարող Կողմն սկսի բանակցություններ փոխհատուցման՝ փոխադարձաբար ձեռնտու համաձայնության հանգելու նպատակով: Այդպիսի խնդրանք ստանալու դեպքում որոշումը չկատարող Կողմն անհապաղ սկսում է այդ բանակցությունները:
23. Եթե փոխընդունելի փոխհատուցման մասին խնդրանքի տրամադրման օրվանից երեսուն օրվա ընթացքում չի հաջողվում հասնել համաձայնության, վնաս կրած Կողմն իրավասու է դադարեցնելու փորձագետների հանձնաժողովի որոշումը չկատարող Կողմի հանդեպ զիջումների կամ այլ պարտավորությունների կատարումը, որոնց չափը և/կամ գործողությունը համարժեք են Պայմանագրի խախտման պատճառով կիրառված միջոցներով վերացված կամ կրճատված օգուտներին:
Եթե զիջումների կամ Պայմանագրով նախատեսված այլ պարտականությունների գործողության դադարեցումը նույն ոլորտում կամ ոլորտներում, որոնք ենթարկվել են Պայմանագրին հակասող ճանաչված միջոցի ազդեցությանը, անհնարին կամ անարդյունավետ է, ապա վնաս կրած Կողմն իրավասու է դադարեցնելու զիջումների կամ Պայմանագրով նախատեսված այլ պարտավորությունների գործողությունը այլ ոլորտներում:
24. Մինչև զիջումների կամ այլ պարտավորությունների գործողության դադարեցումը վնաս կրած Կողմը տեղեկացնում է որոշում չկատարող Կողմին իր կողմից նախատեսվող դադարեցման ծավալի և բովանդակության մասին:
Եթե որոշում չկատարող Կողմը փոխանցում է վնաս կրած Կողմին գրավոր առարկություն վերջինիս կողմից նախատեսվող զիջումների կամ այլ պարտավորությունների դադարեցման ծավալի վերաբերյալ, ապա այդպիսի առարկությունը փոխանցվում է արբիտրաժ, ինչպես նախատեսված է ստորև: Առաջարկվող զիջումների կամ այլ պարտավորությունների գործողության դադարեցումը հետաձգվում է մինչև արբիտրաժի ավարտը և մինչև այն պահը, երբ արբիտրաժային հանձնաժողովի որոշումը կլինի վերջնական և պարտադիր:
25. Արբիտրաժային հանձնաժողով է հանդիսանում նույն այն փորձագետների հանձնաժողովը, որը կայացրել է որոշում կամ խորհրդակցություն Պայմանագրի խախտման վերաբերյալ և աշխատում է ըստ իր ընթացակարգային կանոնների:
26. Արբիտրաժային հանձնաժողովը որոշում է` համապատասխանում է արդյոք վնաս կրած Կողմի՝ դադարեցման առաջարկվող զիջումների կամ այլ պարտականությունների մակարդակը կրճատման կամ օգուտների վերացման մակարդակին, ինչպես նաև՝ նման դադարեցման կիրառելիությունը: Նա չի դիտարկում դադարեցվող զիջումների կամ այլ պարտականությունների բնույթը` բացառությամբ այն դեպքերի, երբ այն անբաժանելի է զիջումների կամ այլ պարտականությունների ծավալի որոշումից:
27. Արբիտրաժային հանձնաժողովն ուղղում է իր գրավոր որոշումները վնաս կրած և որոշումը չկատարող Կողմերին, ինչպես նաև այլ Կողմերին՝ հանձնաժողովի ձևավորման օրվանից վաթսուն օրվա ընթացքում կամ այն ժամկետում, որը կարող է համաձայնեցված լինել վնաս կրած և որոշումը չկատարող Կողմերի միջև:
Արբիտրաժային հանձնաժողովի որոշումը դառնում է վերջնական և պարտադիր ընդունման օրվանից երեսուն օր անց:
28. Արտոնությունների դադարեցման գործողության ժամկետը կրում է ժամանակավոր բնույթ և վնաս կրած Կողմի կողմից կիրառվում է մինչև այն պահը, երբ Պայմանագրի դրույթներին չհամապատասխանող միջոցը վերացվում է կամ փոփոխվում` Պայմանագրի դրույթներին համապատասխանեցնելու նպատակով, կամ՝ մինչև Կողմերը հասնում են այլ փոխհամաձայնեցված որոշման:
29. Սույն Կանոններում նշված յուրաքանչյուր ժամկետ կարող է փոփոխվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
4-րդ Հավելվածի լրացում
(Վեճերի լուծման կանոններ)
2011 թվականի հոկտեմբերի 18-ի՝
Ազատ առևտրի գոտու մասին Պայմանագրի
Վեճերի լուծման ընթացակարգերի Տիպային կանոններ
Սահմանումներ
1. Սույն Տիպային կանոններում`
«խորհրդատու» նշանակում է՝ անձ, որին վարձակալել է Կողմը փորձագետների հանձնաժողովի շրջանակներում քննարկումների հետ կապված խորհրդատվություններ կամ օգնություն ցուցաբերելու համար,
«հայցվոր Կողմ» նշանակում է՝ սույն Տիպային կանոններին համապատասխան՝ փորձագետների հանձնաժողովի ստեղծման մասին խնդրանքով դիմած Կողմ,
«Կողմի ներկայացուցիչ» նշանակում է՝ Կողմի պետական հիմնարկի կամ որևէ այլ պետական մարմնի աշխատակից:
2. Եթե Կողմերը չեն պայմանավորվել այլ բանի մասին, ապա փորձագետների հանձնաժողովի հետ միասին, վերջինիս ստեղծման օրվանից տասնհինգօրյա ժամկետում նրանք հավաքվում են՝ հետևյալ հարցերը լուծելու նպատակով.
փորձագետների հանձնաժողովի նախագահի և անդամների պարգևատրման և նրանց ծախսերի հատուցման չափերը, որոնք սովորաբար համապատասխանում են ԱՀԿ նորմերին, պարգևատրման և ծախսերի հատուցման կարգը և վճարման ժամկետները,
քննարկման անցկացման տեղը և կազմակերպումը,
որոշ այլ հարցեր, որոնք, Կողմերի կարծիքով, ենթակա են լուծման:
Վարձատրվող պարգևատրումները և ծախսերը վիճող Կողմերի միջև բաշխվում են հավասարաչափ:
Լիազորություններ
3. Եթե Կողմերը չեն պայմանավորվել այլ բանի մասին փորձագետների հանձնաժողովի ստեղծման մասին խնդրանքն ուղղելու օրվանից քսանօրյա ժամկետում, ապա վերջինիս լիազորությունները հետևյալն են.
քննարկել Պայմանագրի դրույթների ոլորտում առկա հարցերը, որոնք, սույն Տիպային կանոնների 2-րդ կետին համապատասխան, շարադրված են ներկայացված ծանուցման մեջ, և տալ եզրակացություն Պայմանագրի վիճարկվող միջոցների համապատասխանության մասին:
4. Կողմերը բոլոր համաձայնեցված լիազորությունների մասին անհապաղ տեղեկացնում են փորձագետների հանձնաժողովին:
Գրավոր ծանոթացումներ և այլ փաստաթղթեր
5. Կողմը կամ փորձագետների հանձնաժողովն ուղղում է յուրաքանչյուր խնդրանք, գրավոր ծանոթացում կամ այլ փաստաթուղթ սույն Տիպային կանոնների 2-րդ կետով ձեռք բերված` քննարկման կազմակերպման մասով համաձայնությանը համապատասխան:
6. Կողմը, ըստ հնարավորության, ներկայացնում է փաստաթղթի պատճենը մագնիսական կրիչով:
7. Եթե այլ բան վերապահված չէ սույն Տիպային կանոնների 2-րդ կետին համապատասխան, ապա Կողմը իր յուրաքանչյուր գրավոր ծանոթացման պատճենն ուղարկում է մյուս Կողմին և փորձագետների հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին:
8. Հայցվոր Կողմն ուղղում է իր նախնական գրավոր ծանոթացումը ոչ ուշ, քան փորձագետների հանձնաժողովի ստեղծման օրվանից քսանհինգ օրվա ընթացքում:
Պատասխանող կողմն ուղղում է իր հակընդդեմ տեղեկացումը ոչ ուշ, քան քսան օրվա ընթացքում` նախնական գրավոր ծանոթացումն ստանալուց հետո:
Եթե այլ բան նախատեսված չէ Տիպային կանոնների 2-րդ կետին համապատասխան, ցանկացած խնդրանքի, ծանուցման կամ այլ փաստաթղթի հանդեպ` կապված փորձագետների հանձնաժողովի աշխատանքի հետ և սույն Տիպային կանոնների 6-րդ կամ 7-րդ կետերի դրույթներով, Կողմերից մեկը մյուս Կողմին և փորձագետների հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին ֆաքսիմիլային կապով կամ էլեկտրոնային փոխանցման այլ միջոցներով ներկայացնում է փաստաթղթի պատճենը:
9. Յուրաքանչյուր խնդրանքում, ծանուցման, գրավոր ծանոթացման կամ այլ փաստաթղթի մեջ գրասենյակային բնույթի ոչ էական սխալները` կապված փորձագետների հանձնաժողովի աշխատանքի հետ, կարող են ուղղվել նոր փաստաթղթի ներկայացմամբ, որում հստակ կնշվեն կատարված փոփոխությունները:
10. Եթե փաստաթուղթը տեղ հասցնելու վերջին օրը համընկնում է պաշտոնապես հանգստյան կամ ցանկացած այլ օրվա հետ, երբ կառավարության որոշմամբ կամ ֆորսմաժորային հանգամանքների պատճառով հիմնարկությունները չեն աշխատում, ապա փաստաթուղթը կարող է տեղ հասցվել հաջորդ աշխատանքային օրը:
Փորձագետների հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը
11. Փորձագետների հանձնաժողովի բոլոր նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը:
Փորձագետների հանձնաժողովը վարչական և ընթացակարգային հարցերով որոշում ընդունելու իրավասությունները կարող է պատվիրակել նախագահին:
12. Բացառությամբ այն դեպքերի, երբ սույն Տիպային կանոններով նախատեսված է այլ բան, փորձագետների հանձնաժողովը կարող է անցկացնել իր աշխատանքը ցանկացած մեթոդով, այդ թվում՝ նաև հեռախոսային, ֆաքսիմիլային կամ համակարգչային կապի միջոցով:
13. Փորձագետների հանձնաժողովի նիստերի քննարկումներին կարող են մասնակցել միայն Կողմերի ներկայացուցիչները, սակայն փորձագետների հանձնաժողովը կարող է թույլատրել օգնականներին, վարչական անձնակազմին, բանավոր կամ գրավոր տեքստեր թարգմանողներին մասնակցել այդպիսի ցանկացած քննարկման:
Այդպիսի քննարկման մասնակցող յուրաքանչյուր անձ պահպանում է գաղտնիությունն այն աստիճանով, որը պահանջում է տվյալ խնդրի կատարումը՝ իր գործառույթների կատարման ընթացքում և դրանց ավարտից հետո:
14. Եթե առաջանում է սույն Տիպային կանոններով չնախատեսված ընթացակարգային հարց, ապա փորձագետների հանձնաժողովը կարող է ընդունել համապատասխան ընթացակարգ, որը չպետք է հակասի Վեճերի լուծման կանոններին:
15. Եթե փորձագետների հանձնաժողովը գտնում է, որ անհրաժեշտություն կա փոխելու աշխատանքի ինչ-որ ժամկետներ կամ կատարելու ցանկացած այլ ընթացակարգային կամ վարչական ուղղումներ աշխատանքում, ապա գրավոր Կողմերին տեղեկացնում է այդպիսի փոփոխության պատճառների մասին` նշելով անհրաժեշտ ժամկետները կամ խմբագրումները:
Լսումներ
16. Նախագահը, խորհրդակցելով Կողմերի և փորձագետների հանձնաժողովի մյուս անդամների հետ, սահմանում է լսումների անցկացման օրը և ժամը` սույն Տիպային կանոնների 2-րդ կետի շրջանակներում ձեռք բերված համաձայնությանը համապատասխան:
Կողմերը տեղեկացվում են լսումների անցկացման օրվա, ժամի և վայրի մասին` սույն Տիպային կանոնների 2-րդ կետի շրջանակներում ձեռք բերված համաձայնությանը համապատասխան:
17. Եթե Կողմերը չեն պայմանավորվել այլ բանի մասին, ապա լսումները կատարվում են Սանկտ-Պետերբուրգ քաղաքում:
18. Փորձագետների հանձնաժողովը կարող է հրավիրել լրացուցիչ լսումներ, եթե Կողմերը դրան համաձայն են:
19. Լսումներին կարող են մասնակցել հետևյալ անձինք`
Կողմերի ներկայացուցիչներ,
Կողմերի խորհրդականներ՝ պայմանով, որ նրանք չեն դիմում փորձագետների հանձնաժողովին, և որ ոչ իրենք, ոչ էլ իրենց վարձողները, գործընկերները կամ ընտանիքի անդամները չունեն ոչ ֆինանսական, ոչ անձնական հետաքրքրվածություն հետաքննության մեջ,
վարչական անձնակազմը, բանավոր և գրավոր տեքստեր թարգմանողները,
Կողմերի ներկայացուցիչների օգնականները:
20. Լսումների ամսաթվից ոչ ուշ, քան հինգ օր առաջ յուրաքանչյուր Կողմ ներկայացնում է այն անձանց ցուցակը, որոնք լսումների ընթացքում ելույթ կունենան կամ կշարադրեն փաստեր այդ Կողմի անունից և այլ ներկայացուցիչների կամ խորհրդականների տվյալները, որոնք կմասնակցեն լսումներին:
21. Լսումները կայանում են փորձագետների հանձնաժողովի կողմից՝ այն պայմանով, որ հայցվոր Կողմին և պատասխանող Կողմին կտրամադրվի հավասար ժամանակ:
Փաստարկներ
22. Հայցվոր Կողմի փաստարկները:
23. Պատասխանող Կողմի պատասխան փաստարկները:
Հերքումներ
24. Հայցվոր Կողմի պատասխանը:
25. Պատասխանող Կողմի պատասխանը:
26. Լսումների ժամանակ փորձագետների հանձնաժողովի անդամները ցանկացած ժամանակ կարող են հարցեր տալ ցանկացած Կողմի:
27. Բոլոր լսումների Արձանագրությունները կազմվում են սույն Տիպային կանոնների 2-րդ կետի շրջանակներում ձեռք բերված համաձայնության համաձայն և կազմվելուց հետո ներկայացվում են Կողմերին և փորձագետների հանձնաժողովին սեղմ ժամկետում:
28. Աշխատանքի ընթացքում փորձագետների հանձնաժողովը կարող է ցանկացած ժամանակ գրավոր հարցում ուղղել մեկ կամ երկու Կողմերի:
29. Այն Կողմը, որին փորձագետների հանձնաժողովը ուղղել է գրավոր հարցում, ներկայացնում է ցանկացած գրավոր պատասխանի օրինակը:
Յուրաքանչյուր Կողմի հնարավորություն է տրվում տրամադրելու գրավոր մեկնաբանություններ պատասխանի առնչությամբ` դրա ներկայացումից հետո հնգօրյա ժամկետում:
30. Լսման օրվանից հետո՝ տասն օրվա ընթացքում, յուրաքանչյուր Կողմ կարող է ուղղել լրացուցիչ գրավոր տեղեկություններ լսումների ընթացքում առաջացած ցանկացած հարցի առնչությամբ:
Մեկնաբանման Կանոնները և ապացուցման բեռը
31. Հանձնաժողովը մեկնաբանում է Պայմանագրի դրույթները` միջազգային հրապարակային իրավունքի նորմերին համապատասխան:
32. Այն Կողմը, որը պնդում է, որ մյուս Կողմի միջոցը չի համապատասխանում Պայմանագրի դրույթներին, կրում է այդ չհամապատասխանության ապացուցման բեռը:
33. Այն Կողմը, որը պնդում է, որ Պայմանագրին համապատասխան միջոցն ընկնում է բացառումների տակ, կրում է այդ ապացուցման բեռը, որ այդպիսի բացառումը կիրառելի է:
Գաղտնիություն
34. Այն Կողմերը, բոլոր փորձագետները, որոնք մասնակցում են հետաքննության նախապատրաստմանն ու անցկացմանը, և լսումների բոլոր մասնակիցները պահպանում են փորձագետների հանձնաժողովի լսումների, դրա աշխատանքի, նախնական զեկույցի, ինչպես նաև փորձագետների հանձնաժողով ներկայացվող բոլոր ծանոթացումների և հաղորդակցությունների գաղտնիությունը:
35. Փորձագետների հանձնաժողովը կարող է պահանջել տեղեկատվություն: Այս դեպքում ոչ մի Կողմից չի պահանջվում ներկայացնել տեղեկատվություն, եթե հարցապնդումն ուղղած մարմնի առջև այդ տեղեկատվության բացահայտումը արգելված է այն տիրապետող Կողմի ազգային օրենսդրությամբ կամ անհամատեղելի է այդ Կողմի կարևորագույն շահերի հետ:
36. Գաղտնի տեղեկատվությունը, որի տարածումը արգելված չէ, բայց իրավաբանորեն սահմանափակ է, կամ որի տարածումը կարող է վնասել Կողմի շահերին, ներկայացվում է միայն տվյալ տեղեկատվության սկզբնաղբյուրի գրավոր համաձայնության դեպքում:
37. Փորձագետների հանձնաժողովը պահպանում և ապահովում է հետաքննության ընթացքում Կողմի կողմից վստահության ձևով ներկայացված ցանկացած տեղեկատվության գաղտնիությունը և մերժում է երրորդ Կողմի, որը չունի տեղեկատվություն ներկայացնող Կողմի լիազորություններ, յուրաքանչյուր միջնորդություն այդպիսի տեղեկատվության բացահայտման մասին:
Շփումներ՝ առանց որևէ Կողմի մասնակցության
38. Փորձագետների հանձնաժողովը չի հանդիպում և չունի շփում որևէ Կողմի հետ մյուս Կողմի բացակայության ժամանակ:
Փորձագետների դերը
39. Փորձագետների հանձնաժողովը, Կողմերից մեկի խնդրանքով կամ նրա նախաձեռնությամբ, կարող է յուրաքանչյուր անձից կամ մարմնից հայցել տեղեկատվություն կամ տեխնիկական հանձնարարություններ, որոնք ինքը կհամարի անհրաժեշտ, այն պայմանով, որ Կողմերը համաձայն են դրան, և ըստ այնպիսի պայմանների, որոնց Կողմերը կարող են համաձայնել:
40. Եթե, սույն Տիպային կանոնների 39-րդ կետին համապատասխան, ստացվում է խնդրանք` ներկայացնել փորձագետի գրավոր զեկույց, ապա փորձագետների հանձնաժողովի կողմից հետաքննության՝ կիրառվող յուրաքանչյուր ժամկետ դադարեցվում է խնդրանքի ներկայացման օրվանից սկսած մինչև զեկույցը փորձագետների հանձնաժողովին ներկայացնելու օրը:
Փորձագետների հանձնաժողովի զեկույցները
41. Եթե Կողմերը չեն պայմանավորվել այլ բանի մասին, ապա փորձագետների հանձնաժողովն իր զեկույցը հիմնավորում է ըստ Կողմերի ծանոթացումների և փաստարկների և սույն Տիպային կանոնների 39-րդ կետին համապատասխան ներկայացված յուրաքանչյուր տեղեկատվության:
42. Նախնական զեկույցի վերաբերյալ Կողմերի գրավոր դիտողությունների քննարկումից հետ փորձագետների հանձնաժողովը, իր նախաձեռնությամբ կամ որևէ Կողմի խնդրանքով, կարող է`
պահանջել մյուս Կողմի կարծիքը,
վերանայել իր զեկույցը,
անցկացնել ցանկացած այլ հետազոտություն, որն ինքը կհամարի անհրաժեշտ:
Հրատապության հատուկ դեպքեր
43. Հրատապության հատուկ դեպքերում փորձագետների հանձնաժողովը համապատասխան ձևով խմբագրում է նախնական զեկույցի և այդպիսի զեկույցի վերաբերյալ Կողմերի դիտողությունների ներկայացման ժամկետները:
Գրավոր և բանավոր թարգմանություն
44. Կողմը գրավոր ծանուցում է, թե որ լեզվով կկատարվեն գրավոր և բանավոր տեղեկացումներ` ոչ ուշ, քան սույն Տիպային կանոնների 2-րդ կետով նախատեսված հանդիպման ժամանակ:
Յուրաքանչյուր Կողմ կազմակերպում և կրում է ծախսեր իր գրավոր ծանոթացումների ռուսերեն թարգմանության համար: Ծանոթացում տված Կողմի խնդրանքով փորձագետների հանձնաժողովը կարող է դադարեցնել հետաքննությունն այն ժամկետով, որը պահանջվում է, որ այդ Կողմը ավարտի թարգմանությունը:
Փորձագետների հանձնաժողովի զեկույցները կազմվում են ռուսերենով:
Ժամկետի հաշվարկը
45. Այնտեղ, որտեղ անհրաժեշտ է անել որևէ բան վեճերի լուծման Կանոններին կամ սույն Տիպային կանոններին համապատասխան, կամ եթե փորձագետների հանձնաժողովը պահանջում է անել որևէ բան կոնկրետ միջոցառման ժամանակ կամ մի քանի օր անց, կամ մինչև կոնկրետ օրը, նշանակված ամսաթիվը կամ այն ամսաթիվը, երբ կայանում է նշված միջոցառումը, հաշվի չի առնվում այդ օրերի քանակի հաշվարկման ժամանակ:
46. Երբ սույն Տիպային կանոնների 10-րդ կետի գործողության ուժով Կողմն ստանում է փաստաթուղթն այն օրը, որը տարբերվում է նրանից, երբ նույն փաստաթուղթն ստացվել է մյուս Կողմից, յուրաքանչյուր ժամկետ, որի հաշվարկը կապված է այդպիսի ստացումից, հաշվարկվում է վերջին այդպիսի փաստաթուղթն ստանալուց հետո:
Հավելված 5
2011 թվականի հոկտեմբերի 18-ի՝
Ազատ առևտրի գոտու մասին Պայմանագրի
ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
այն միջազգային փաստաթղթերի, որոնց գործողությունը դադարում է Ազատ առևտրի գոտու մասին Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո
Փաստաթղթի անվանումը |
Ծանոթացում |
1. Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր (15.04.1994 թ., ք. Մոսկվա, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհուրդ) |
|
2. 1994 թվականի ապրիլի 15-ի՝ Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրություն (02.04.1999 թ., ք. Մոսկվա, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհուրդ) |
|
3. Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի մասնակից պետությունների՝ Ազատ առևտրի ռեժիմից հանումների փուլային վերացման մասին խորհրդակցությունների անցկացման ընթացակարգերի կանոնների մասին արձանագրություն (24.12.1999 թ., ք. Մոսկվա, ԱՊՀ տնտեսական խորհուրդ, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հանձնարարությամբ) |
|
4. Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի մասնակից պետությունների՝ Ներմուծման լիցենզավորման կանոնների մասին արձանագրություն (30.11.2000 թ., ք. Մինսկ, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհուրդ) |
|
5. Արձանագրություն ԱՊՀ մասնակից պետությունների փոխադարձ առևտրում սահմանափակումների փուլային վերացման մասին (03.06.2005 թ., ք. Թբիլիսի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհուրդ) |
Հավելված 6
2011 թվականի հոկտեմբերի 18-ի՝
Ազատ առևտրի գոտու մասին Պայմանագրի
Ազատ առևտրի գոտու մասին Պայմանագրի 18-րդ հոդվածի 1-ին կետի կիրառումը Մաքսային միության մասնակից պետությունների կողմից
Այն դեպքում, եթե Պայմանագրի 18-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված Կողմերից մեկի մասնակցությունը հանգեցնում է այդպիսի Կողմի կողմից ներմուծման աճի այնպիսի ծավալների, որոնք վնաս են հասցնում կամ սպառնում են վնաս հասցնել Մաքսային միության արդյունաբերությանը, ապա Մաքսային միության մասնակից պետությունները, առանց սույն Պայմանագրի 8-րդ և 9-րդ հոդվածների կիրառմանը վնասելու, Կողմերի հետ համապատասխան խորհրդակցություններ անցկացնելուց հետո իրավունք են վերապահում իրենց կիրառելու այդպիսի առաջին Կողմի կողմից համապատասխան ապրանքների ներմուծման նկատմամբ տուրքեր առավելագույն բարենպաստ ռեժիմի դրույքաչափերի չափով:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012 թ. հոկտեմբերի 17-ին