310.0001.08.03.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
8 մարտի 1999 թ. |
N 01/16 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ»
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարներ սահմանելու մասին» օրենքի ուժ ունեցող ՀՕՈՒՈՒՈ-1 որոշմամբ (հաշվի առած հետագա լրացումները) հաստատված կարգի 6-րդ կետը`
Հրամայում եմ
Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարի հաշվարկի ձև» և «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարի հաշվարկի ձևի լրացման վերաբերյալ» կարգը (կցվում է):
ՀՀ հարկային տեսչության պետ |
Ս. Այվազյան |
Կ Ա Ր Գ
«Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների հաշվարկի ձեվի լրացման վերաբերյալ»
Հաշվարկի վերևի աջ` «փաստաթղթի հերթական համարը» վանդակում լրացվում է հարկային մարմնի կողմից:
[1] Նշվում է հաշվետու ժամանակաշրջանը, օրինակ` 1999 թ. ապրիլ ամիս:
[2] Նշվում է հաստատագրված վճար վճարողին հարկային մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` յուրաքանչյուր վանդակում լրացվում է մեկ նիշ:
[3] Լրացվում է հաստատագրված վճար վճարող համարվող իրավաբանական անձի (ձեռնարկության) լրիվ անվանումը:
[4] Լրացվում է հաստատագրված վճար վճարող համարվող անհատ ձեռնարկատերի (ձեռներեցի) անուն, ազգանունը:
[5] Լրացվում է հաստատագրված վճար վճարող համարվողի լրիվ հասցեն:
[6] Լրացվում է հաստատագրված վճար վճարող համարվողի հեռախոսի համարը:
[7] Եթե հաշվետու ժամանակաշրջանի (ամսվա) ընթացքում ոչ մի գործարք չի կատարվել` լրացվում է հաշվարկի մինչև [6] տողը ներառյալ, [7] վանդակում նշվում է «X» և ներկայացվում:
[8], [11], [14]-[17] վանդակներում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում (օրինակ` ապրիլ ամսում) հարկ վճարողի կողմից ՀՀ-ում արտադրված և իրացված սիգարետների քանակը` հազ. հատերով (հատիկ սիգարետ, այլ ոչ թե տուփ):
[9], [12], [15]-[18] վանդակներում լրացվում է հաստատագրված վճարի չափը` հազ. դրամներով` յուրաքանչյուր 1000 հատի համար:
[10], [13], [16]-[19] վանդակներում լրացվում է հաստատագրված վճարի գումարը` հազ. դրամներով:
[20] վանդակում լրացվում է [10], [13], [16]-[19] վանդակների հանրագումարը:
Ծխախոտի հաստատագրված վճարի հաշվարկ |
|
[1] Հաշվետու ժամանակաշրջանը. 199__ թ. __________________ ամիս |
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) | [2] | ||||||||
Իրավաբանական անձի անվանումը | [3] | ||||||||
Անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը | [4] | ||||||||
Հասցե | [5] | ||||||||
Հեռախոս | [6] |
£ [7] Եթե հաշվետու ամսվա ընթացքում ոչ մի գործարք չի կատարվել վանդակում նշել «X» և ներկայացնել հաշվարկը (հազ. դրամ) |
քանակը (հազ. դրամ) |
Հաստատագրված վճարի չափը հազ. հատի համար (հազ. դրամ) |
Հաստատագրված | |||||||
Սիգարետներ ֆիլտրով |
[8] |
|
[9] |
|
[10] |
| |||
Սիգարետներ առանց ֆիլտրի |
[11] |
|
[12] |
|
[13] |
| |||
Սիգարներ |
[14] |
|
[15] |
|
[16] |
| |||
Սիգարելաներ | [17] |
|
[18] |
|
[19] |
| |||
Ընդամենը հաշվետու ժամանակաշրջանի համար |
[20] |
|
Հարկ վճարողի կնիքը, ստորագրությունը և ամսաթիվը հաշվապահ _____________________ 199 ___ թ. ______ |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
15 ապրիլի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 43990057