Գլխավոր տեղեկություն
Номер
N 01/16
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.05.1999-11.06.2016)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 1999.05.07/6(28)
Принят
ՀՀ հարկային տեսչություն
Дата принятия
08.03.1999
Подписан
ՀՀ հարկային տեսչության պետ
Дата подписания
08.03.1999
Дата вступления в силу
12.05.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2016

310.0001.08.03.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

8 մարտի 1999 թ.

N 01/16 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ»

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարներ սահմանելու մասին» օրենքի ուժ ունեցող ՀՕՈՒՈՒՈ-1 որոշմամբ (հաշվի առած հետագա լրացումները) հաստատված կարգի 6-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարի հաշվարկի ձև» և «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարի հաշվարկի ձևի լրացման վերաբերյալ» կարգը (կցվում է):

 

ՀՀ հարկային տեսչության պետ

Ս. Այվազյան

 

Կ Ա Ր Գ

 

«Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների հաշվարկի ձեվի լրացման վերաբերյալ»

 

Հաշվարկի վերևի աջ` «փաստաթղթի հերթական համարը» վանդակում լրացվում է հարկային մարմնի կողմից:

[1] Նշվում է հաշվետու ժամանակաշրջանը, օրինակ` 1999 թ. ապրիլ ամիս:

[2] Նշվում է հաստատագրված վճար վճարողին հարկային մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` յուրաքանչյուր վանդակում լրացվում է մեկ նիշ:

[3] Լրացվում է հաստատագրված վճար վճարող համարվող իրավաբանական անձի (ձեռնարկության) լրիվ անվանումը:

[4] Լրացվում է հաստատագրված վճար վճարող համարվող անհատ ձեռնարկատերի (ձեռներեցի) անուն, ազգանունը:

[5] Լրացվում է հաստատագրված վճար վճարող համարվողի լրիվ հասցեն:

[6] Լրացվում է հաստատագրված վճար վճարող համարվողի հեռախոսի համարը:

[7] Եթե հաշվետու ժամանակաշրջանի (ամսվա) ընթացքում ոչ մի գործարք չի կատարվել` լրացվում է հաշվարկի մինչև [6] տողը ներառյալ, [7] վանդակում նշվում է «X» և ներկայացվում:

[8], [11], [14]-[17] վանդակներում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում (օրինակ` ապրիլ ամսում) հարկ վճարողի կողմից ՀՀ-ում արտադրված և իրացված սիգարետների քանակը` հազ. հատերով (հատիկ սիգարետ, այլ ոչ թե տուփ):

[9], [12], [15]-[18] վանդակներում լրացվում է հաստատագրված վճարի չափը` հազ. դրամներով` յուրաքանչյուր 1000 հատի համար:

[10], [13], [16]-[19] վանդակներում լրացվում է հաստատագրված վճարի գումարը` հազ. դրամներով:

[20] վանդակում լրացվում է [10], [13], [16]-[19] վանդակների հանրագումարը:

 

Ծխախոտի հաստատագրված
վճարի հաշվարկ

Փաստաթղթի հերթական համարը

N .......................................

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

 

[1] Հաշվետու ժամանակաշրջանը.                    199__ թ. __________________ ամիս

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) [2]                
Իրավաբանական անձի անվանումը   [3]




Անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը   [4]
Հասցե   [5]
Հեռախոս   [6]
 £ [7] Եթե հաշվետու ամսվա ընթացքում ոչ մի գործարք չի կատարվել վանդակում նշել «X» և
                       ներկայացնել հաշվարկը                                                     (հազ. դրամ)

  քանակը 
(հազ. դրամ)
 Հաստատագրված
վճարի չափը
հազ. հատի համար
(հազ. դրամ)

 Հաստատագրված
վճարի գումարը
(հազ. դրամ)

Սիգարետներ ֆիլտրով
 
[8] 
 
[9]
 
[10]
 
Սիգարետներ առանց ֆիլտրի
 
[11]
 
[12]
 
[13]
 
Սիգարներ
 
[14]
 
[15]
 
[16]
 
Սիգարելաներ [17]
 
[18]
 
[19]
 
 
Ընդամենը հաշվետու
ժամանակաշրջանի համար 
        [20]
 

Հարկ վճարողի կնիքը, ստորագրությունը և ամսաթիվը
Կ. Տ. տնօրեն (անհատ ձեռներեց) __________________ 

հաշվապահ _____________________ 199 ___ թ. ______

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
15 ապրիլի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 43990057